482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը բարեփոխումների իրագործման մասշտաբային աշխատանքի է պատրաստվում Եվրամիության հետ համագործակցության ծրագրին ուղղված Գործողությունների ծրագրի շրջանակներում
15:11
25 Մարտի 2009

Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 195 միջոցառում, որոնցից 85-ը առաջարկել է Եվրամիությունը, 110-ը՝ հայկական նախարարություններն ու գետատեսչությունները։ Եվ դրանք բոլորը բաժանված են վեց ուղղությունների։ Ինչ վերաբերում է Տեղեկատվական ռազմավարական ծրագրին, ապա մոտ ապագայում մենք կստեղծենք միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի Եվրոպական տեղեկատվական քաղաքականության ռազմավարության մշակմամբ։ Դա նշանակում է նաև եվրոպական տեղեկատվական կենտրոնների, ինչպես նաև պետության աջակցությամբ ՀԱՊԿ տեղեկատվական կենտրոնների ստեղծում Հայաստանում։ Կհաստատվի այդ հարցի վերաբերյալ հատուկ հայեցակարգ, որով ղեկավարվելով՝ մենք առաջ կշարժվենք։

«Նովոստի-Արմենիա» - Իսկ ինչպիսի՞ գործառույթներ կդրվեն Հայաստանում ԵՄ տեղեկատվական կենտրոնի վրա, քանի՞սն են դրանք լինելու և ինչպիսի՞ ուղղություններով է տարվելու այդ կենտրոնների աշխատանքը հետագայում։

Ա. Բաղդասարյան – Բոլոր այդ հարցերը կլուծվեն Ռազմավարության ընդունումից հետո, սակայն նման կենտրոնների ստեղծման հարցն արդեն քննարկվում է։ Առաջին կենտրոնը կստեղծվի Երևանում, ծրագրվում է ստեղծել տասը կենտրոն՝ մեկական կենտրոն հանրապետության յուրաքանչյուր մարզում։ Կենտրոնները կզբաղվեն եվրոպական արժեքների տեղեկատվական քարոզչությամբ, պարզաբանումներ կտրամադրեն ԵՄ-ի կազմում գտնվող կառույցների վերաբերյալ։ Այլ կերպ ասած, մարդը կարող է գալ նման կենտրոն և սպառիչ տեղեկատվություն ստանալ Եվրամիության, դրա կառուցվածքի, խնդիրների, Եվրախորհրդարանի, Եվրոպայի Խորհրդի մասին, այն մասին, թե ԵՄ-ում ինչպիսի կրթական, վարկավորման համակարգեր են գործում, գրեթե բոլոր հարցերի պատասխանները ստանալ։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն կլինեն ԵՄ երկրների հետ համագործակցության բաղադրիչներն անվտանգության ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու հարցերում, ինչպիսի՞ միջոցառումներ են նախատեսվում անցկացնել նոր հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում։

Ա. Բաղդասարյան – Հայաստանում, «Եվրոպական հարևանություն» ծրագրի շրջանակներում 2009-2011թթ. Գործողությունների ծրագրի համաձայն, պետք է ընդունվի կոռուպցիայի դեմ պայքարի նոր համազգային ծրագիր, և մենք կարծում ենք, որ այն պատրաստ կլինի արդեն այս տարի։ Դա նոր հակակոռուպցիոն ծրագիր է, որն իր մեջ է ներառում բազմաթիվ միջոցառումներ՝ ինչպես ինստիտուցիոնալ և օրենսդրական բնույթի, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կոնկրետ միջոցների ձեռնարկման տեսանկյունից։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրների հետ համագործակցությանը, ապա մենք համագործակցում ենք այդ հարցի շուրջ՝ GRECO խմբի և այլ կառույցների շրջանակներում։

Բացի այդ, մենք ինտենսիվ կապեր ենք հաստատում եվրոպական երկրների հետ, և արդեն տեղի է ունեցել ՀՀ նախագահի առաջին հանդիպումը Եվրամիության փորձագետների հատուկ խմբի հետ, որն օգնելու է այդ Ծրագրի իրականացման գործում, այդ թվում նաև, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում։ Հատուկ խորհրդականներն օգնելու են մեզ մշակել և իրականացնել այդ ծրագիրը։ Այդ փորձագետներն աշխատելու են բոլոր ուղղություններով, այդ թվում նաև՝ Ազգային ժողովում, տարբեր նախարարություններում, իսկ մենք զբաղվելու ենք այդ գործունեության համակարգմամբ։

«Նովոստի-Արմենիա» - Ո՞ր ուղղություներով է տարվելու աշխատանքը՝ Տրանսպորտային համակարգի անվտանգության ազգային ռազմավարության մշակման և իրականացման շրջանակներում, և ինչպիսի՞ մեխանիզմներ է ծրագրում Հայաստանը կիրառել ТРАСЕКА նախագծին և միջազգային ու տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերին միանալու հարցում։

Ա. Բաղդասարյան – ТРАСЕКА նախագծի շրջանակներում մենք ակտիվորեն աշխատում ենք։ Այժմ մեր ուշադրության կենտրոնում է գտնվում երեք գլոբալ նախագիծ, դրանք են՝ Իրանի հետ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը, Իրան-Հայաստան նավթատարն ու Երևան-Բաթումի ավտոմայրուղին, որն անցնելու է Ախալքալակի միջով։

Տրանսպորտային անվտանգության հարցերի, ինչպես նաև տեղեկատվական, բնապահպանական, ազգագրական անվտանգության և այլ ուղղությունների առնչությամբ պետք է համապատասխան հայեցակարգեր ընդունվեն։ Դա նշանակում է, որ մենք պետք է հսկա մասշտաբներով աշխատանք իրականացնենք։ Իսկ այդ աշխատանքի մեխանիզմները կլինի միջգերատեսչական աշխատանքային խմբերը կամ հանձնաժողովը, որոնք կաշխատեն բոլոր ուղղություններով։ Նրանք պետք է մշակեն հայեցակարգ՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը, և ՀՀ նախագահի համապատասխան հրամանից հետո կնշանակվեն այս կամ այն ուղղության կոնկրետ պատասխանատուներն ու միջոցառումների իրականացման ժամկետները։

Ասեմ նաև, որ հաջորդ շաբաթվա սկզբին տեղի կունենա Եվրոպական կառույցների հետ համագործակցության համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի ստեղծման հարցերը։ Սա շատ գլոբալ և լուրջ փաստաթուղթ է, որը նախատեսում է մի շարք օրենսդրական փոփոխություններ և բազմաթիվ այլ միջոցառումներ։

«Նովոստի-Արմենիա» - Ձեր խոսքերից հետևում է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման, տարածաշրջանային էներգետիկ կապերի զարգացման և ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացման հարցերի շուրջ ևս որոշակի աշխատանքնե՞ր են տարվելու։

Ա. Բաղդասարյան – Այո։Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ ամրագրված է այն ամենը, ինչի մասին խոսում եք, մասնավորապես, տրանսպորտային, էներգետիկ, պարենային, բնապահպանական, տեխնիկական անվտանգությունը։ Բանն այն է, որ փաստաթուղթը գոյություն ունի, սակայն մենք չենք զբաղվել դրա իրականացմամբ, այդ պատճառով էլ ստեղծվել է Անվտանգության խորհուրդը, և այժմ մենք պետք է դա իրականացնենք։

«Նովոստի-Արմենիա» - Գործողությունների ծրագրում ուշադրության էր արժանանում նաև Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավումը։ Ինչպիսի՞ մեխանիզմներ կօգտագործվեն դրա համար։

Ա. Բաղդասարյան  - Մեր հանձնաժողովի շրջանակներում ստեղծվել է ֆինանսատնտեսական խումբ։ Ասեմ, որ այդ բաղադրիչը ենթադրում է ներդրումային մթնոլորտի բարելավում, ինչը նշանակում է մեծ քանակությամբ կոնկրետ միջոցառումների իրականացում, այդ թվում նաև, Եվրամիության հետ ազատ առևտրի պայմանների ապահովում, բարեփոխումների անցկացում արտոնագրման և ստանդարտացման ոլորտում։ Օրինակ, հաշվապահական հաշվառման տեսանկյունից 2010 թ.-ին բոլոր հայկական հաշվապահական չափորոշիչները պետք է համապատասխանեն եվրոպական չափորոշիչներին։ Դա մասշտաբային բարեփոխումների անցկացում է ենթադրում։

Մենք ենթադրում ենք, որ մոտակա տասն օրվա ընթացքում ՀՀ նախագահը կստորագրի 2009-2011 թթ. Գործողությունների ծրագրի իրականացման հրաման, որից հետո կարելի կլինի ավելի կոնկրետ ծանոթանալ դրա մանրամասների հետ, այդ թվում նաև, ֆինանսական և տնտեսական հարցերի առումով։

Ասեմ նաև, որ մեզ մոտ բարեփոխումներ են ծրագրվում նաև ոստիկանության համակարգում, դատախազության կառույցում, և նախագահական հրամանագրում հստակ կամրագրվեն բոլոր միջոցառումների իրականացման կոնկրետ ժամկետները, ինչպես նաև կնշանակվեն պատասխանատու անձինք։ Այսպիսով, մինչև 2011 թ.-ը մենք պարտավոր ենք ողջ ծավալով իրականացնել այս հավակնոտ ծրագիրը։ Դա բավականին բարդ է, քանի որ այս նախագիծը տարածվում է 40 ուղղություններով, որոնց ուղղությամբ մենք պետք է աշխատենք։

«Նովոստի-Արմենիա» - Ստացվում է, որ այժմ Հայաստանը պետք է ամեն ինչ զրոյի՞ց սկսի:

Ա. Բաղդասարյան – Ոչ, ոչ այնքան զրոյից։ Մենք ունենք հիմնական փաստաթուղթը՝ Ազգային անվտանգության ռազմավարությունը, սակայն այս «ուղեղային» փաստաթուղթը մենք ընդունել ենք, բայց դրա ուղղությամբ որևէ բան չենք արել։

Ցանկանում եմ հատկապես կարևորել ռազմական անվտանգության հարցերը, մասնավորապես այն, թե Հայաստանի համար ինչպիսի ներքին և արտաքին սպառնալիքներ կան։ Ընդ որում, այս ամենն անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն այսօրվա կտրվածքով, այլ հաշվի առնելով այն, թե Հայաստանի համար ինչպիսի հնարավոր սպառնալիքներ կարող են ապագայում ձևավորվել տարածաշրջանային մասշտաբով։

Փաստորեն, այժմ մեր առջև կանգնած է փաստաթղթերի պատրաստման համալիր խնդիր, մենք պետք է քննարկենք դրանք, հաստատենք Ազգային անվտանգության խորհրդում, պատրաստենք նախագահական հրամանը՝ աշխատանքների իրականացման ժամանակացույցով, և դրա հաստատումից հետո վերահսկենք միջոցառումների իրականացումը։ Եվ սա միայն Ազգային անվտանգության խորհրդի գործունեության ուղղություններից մեկն է։

«Նովոստի-Արմենիա» - Իսկ որո՞նք են այդ կառույցի գործունեության մյուս ուղղությունները։

Ա. Բաղդասարյան –Մենք համակարգում ենք Հայաստանի համագործակցությունը եվրոպական կառույցների, ԵԱՀԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ուղղությամբ մենք գործում ենք IPAP ծրագրի շրջանակներում, որը ենթադրում է ավելի քան 80 միջոցառումների, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում շուրջ 90 միջոցառումների իրականացում։ Բացի այդ, մեզ վրա պարտականություն է դրված պետպատվերի շրջանակներում բազմաթիվ մասնագիտացված կազմակերպությունների տեղեկատվական անվտանգության ռազմավարական ուսումնասիրությունների կազմակերպումը։ Մենք իրականացնելու ենք նաև վերահսկիչ և համակարգող գործառույթներ։

«Նովոստի-Արմենիա» - Վերադառնանք Գործողությունների ծրագրի թեմային, կցանկանայի իմանալ՝ ներառվա՞ծ են, արդյոք, այդ փաստաթղթի մեջ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներին համատեղ դիմակայելու միջոցառումները։

Ա. Բաղդասարյան  - Այդ հարցն անմիջական կապ չունի Գործողությունների ծրագրի հետ։ Փաստաթուղթը ենթադրում է բարեփոխումների իրականացում, որոնք այս կամ այն ձևով վերաբերում են ֆինանսատնտեսական ճգնաժամին, քանի որ դրանց նպատակն է նաև Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավումը։ Բոլոր 195 միջոցառումներից յուրաքանչյուրի կապակցությամբ մենք պետք է 20-30 հեռանկարային խնդիրներ լուծենք:

Օրինակ, իրավական մասը ենթադրում է դատաիրավական բարեփոխումներ, դատավորների և դատախազների դպրոցի, փաստաբանների դպրոցի ստեղծում, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի ընդունում, Օմբուդսմենի վարչական հնարավորությունների ամրապնդում, ինչի համար անհրաժեշտ է իրականացնել ինստիտուցիոնալ և օրենսդրական փոփոխություններ։ Այս ամենը շատ կարևոր նշանակություն կունենա Հայաստանի համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։