483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Կանանց հաջողությունները տղամարդկանց աշխարհում
18:55
06 Մարտի 2009

Այսօր Միջազգային լրատվության «ՌԻԱ Նովոստի» ռուսական գործակալության կայքերի լսարանը կազմում է ամսական  շուրջ 7 միլիոն մարդ։ «ՌԻԱ Նովոստիի» նորարարությունը ավանդական լրատվական գործակալությունից վերափոխումն է ժամանակակից մուլտիմեդիոն զանգվածային լրատվամիջոցի, որը տարածում և վաճառում է ինֆոգրաֆիկա, ձայնա-, տեսա-, ֆոտո- և անիմացիոն նյութեր։ Այս փոփոխությունների «շարժիչը» գործակալության գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկն է։ Մարտի 8-ի տոնի նախօրեին նա պատասխանեց մի քանի հարցի։

 

Աճի և ճգնաժամի դժվարությունները

- Դուք մի առիթով պատմել եք, որ 2003 թվականին, երբ եկաք ղեկավարելու «ՌԻԱ Նովոստին», ձեզ ապշեցրեց, որ շատ աշխատակիցներ նախընտրում են տպագրական մեքենաները համակարգիչների փոխարեն։ Դուք ստիպված էիք, հաղթահարելով անձնակազմի դիմադրությունը, դրանք հարյուրներով առգրավել։ Այդ ժամանակից ի վեր «ՌԻԱ Նովոստին» դարձել է գերժամանակակից մեդիաձեռնարկություն։ Բայց ահա վրա հասավ ճգնաժամը։ Ե՞րբ էր ձեզ համար ավելի դժվար, այն ժամանա՞կ, թե՞ հիմա։

- Հիմա։ Այն ժամանակ կարելի էր ոչ թե բացատրել, այլ հրամայել։ Աշխարհը բաժանվում էր վատի և լավի։ Սպիտակի և սևի։ Գրագետի և անգրագետի։ Երբ դու ընդամենը երկու ստեղն ունես՝ «կարողանում  է - չի կարողանում», դրանք հեշտ է սեղմել։ Իսկ այժմ, երբ թիմ է հավաքվել, աշխարհը բազմագույն է դարձել։ Ստեղները շատացել են։ Ամենակարևորը, ինչ ես սովորեցի վերջին տարիներին՝ գնալ մարդկանց մոտ և բացատրել, թե ինչ ենք պատրաստվում անել։

Վերջին անգամ մենք քննարկեցինք ռուսական բյուջեի սեկվեստրը։ Ինչ ձևով այն մեզ կվերաբերի՝ աշխատավարձո՞վ, ծախսերո՞վ, թե՞ նախագծերով։ Դա բացում է մարդկանց աչքերը ընթացիկ իրավիճակի և այդ իրավիճակում իրենց հատկացված դերի վրա։ Այսինքն, նրանք սկսում են հասկանալ, որ չկա որևէ պատրաստի լուծում։ Կամ մենք դրանք ինքներս կհորինենք, կամ կգլորվենք ...

- Իսկ ի՞նչն է Ձեզ՝ կին-ղեկավարի համար ամենադժվարը։

- Կանայք շատ զգացմունքային են, և, ցավոք, սիրում են իրենց էմոցիաները դատարկել շրջապատողների վրա։ Իսկ ղեկավարը չպետք է դա իրեն թույլ տա։ Զսպել՝ սա է, հավանաբար, ամենադժվարը։

- «ՌԻԱ Նովոստին» իր առջև զանգվածային լրատվության համաշխարհային միջոցների էլիտա մտնելու խնդիր է դնում։ Ներկայիս ճգնաժամը խանգարու՞մ, թե՞ օգնում է դրան։

- Իհարկե նպաստում է։ Որովհետև, եթե անկեղծ խոսենք, ապա անվտանգության բարձիկը՝ պետական ֆինանսավորման տեսքով, այն ռեսուրսն է, որին բացառապես սեփական աշխատավարձով ապրող շատ գործընկերներ կարող են միայն նախանձել՝ լավ թե վատ իմաստով։ Դա զարգացման այն ռեզերվն է, որը մեզ մոտ պահպանվելու հնարավորություն ունի, իսկ շուկայական հարաբերությունների պայմաններում ապրողների մոտ այն շատ կսեղմվի։

Բայց բյուջետային փողերի նկատմամբ ես բարդ վերաբերմունք ունեմ։ Դա և բարիք է, և չարիք։ Եթե դու մեծ բյուջե ունես, ապա դա կարող է ստիպել  քեզ պակաս արդյունավետ գործել, քան այն դեպքում, երբ դու ապրում ես միայն քո աշխատած գումարով։

Վատ է, իհարկե, որ ճգնաժամը վրա հասավ, բայց դա անխուսափելի էր։ Լավ է, որ բացառիկ հնարավորություն ստեղծվեց ցատկ կատարելու։ Սա հնարավորություն է՝ դեն նետելու բոլոր լրացուցիչ ոչ արդյունավետ ձևաչափերը, նախագծերը, մարդկանց (դա նույնպես), պահպանել կորիզը և հզորացնել այն մարդկանցով, ովքեր այժմ դրսում են հայտնվել՝ ավելի առդյունավետ, ավելի կրթված։ Սա հիանալի ժամանակ է կրթության համար։ Ներկայումս «ՌԻԱ Նովոստին» շեշտը դնելու է ներքին թրեյնինգների վրա բոլոր ստորաբաժանումներում։

Ճգնաժամը մի իրավիճակ է, որը թեթևացնում է նաև մրցակցային ելքը դեպի շուկա, այդ թվում նաև այն հատվածներում, որտեղ ավելի վաղ դու ներկա չէիր։ Ահա մենք տնտեսական լրատվության շուկա մտնելու հավակնություն ունենք։ Կմտնեի՞նք մենք արդյոք այնտեղ մեծ փողերի դարաշրջանում։ Դժվար թե, որովհետև այնտեղ մեծ քանակությամբ խաղացողներ կային։ Իսկ այսօր նրանցից շատերը դժվար իրավիճակում են։ Տալի՞ս է դա մեզ, արդյոք, մրցակցային առավելություններ։ Իհարկե, տալիս է, և անմիտ կլիներ դրանից չօգտվել։

 

Համաշխարհային լրատվական պատերազմների մասին

- Կա միջազգային լրատվության «ՌԻԱ Նովոստի» ռուսական մի այսպիսի առաջատար գործակալություն, կա ամբողջ աշխարհում հեռարձակվող «Russia Today» հեռուստաալիք։ Կա նաև «Ռուսաստանի ձայն» ռադիոընկերություն։ Իսկ հենց բանը գործին է հասնում, Ռուսաստանը տանուլ է տալիս լրատվական պատերազմները, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ Հարավային Օսեթիայի օգոստոսյան հակամարտության ժամանակ ...

- Ես կհեռանայի աշխարհի ընկալումից «դու հաղթեցիր-ես պարտվեցի, ես հաղթեցի, դու պարտվեցիր» համակարգում։ Եթե մենք ապրենք «Ռուսաստանը թշնամու օղակում» գաղափարախոսությամբ, ապա մնում է միայն չափել պարտություններն ու հաղթանակները փոքր լրատվական պատերազմներում, որոնք շատ են տարբեր առիթներով։ 

Ես կարծում եմ, որ պետք է այլ կերպ ձևակերպել նպատակը։ Մենք կամենու՞մ ենք հասկացված լինել։ Դա ընթացք է։ Այդ ընթացքում կան տեխնոլոգիաներ, որոնք պետք է պահպանվեն։ ԶԼՄ-ն գործիք է, ռելսեր է։ Ինչ գնացքներ որ բաց թողնվեն այդ ռելսերով, այդպիսի երդյունք էլ կստանանք վերջում։

Խնդիրն այն է, կարծում եմ, որ մենք ինքներս վերջնականապես չենք ձևակերպել մեզ համար, թե ինչ ենք ցանկանում։ Մենք ցանկանում ենք, որ աշխարհը մեզ սիրի՞։ Դա մի բան է։ Մենք ցանկանում ենք, որ աշխարհը մեզ ընդունի այնպես, ինչպես որ մենք կա՞նք։ Դա մի այլ բան է։ Մենք ցանկանում ենք, որ աշխարհը մեր մեջ տեսնի տարածաշրջանային կամ գլոբալ առաջնորդների՞։ Դա երրորդն է։

Այս երեք ռազմավարությունները ենթադրում են վարքի երեք՝ միանգամայն այլ տրամաբանություն, երեք շեշտադրում և միանգամայն տարբեր խոսնակներ այս թեմայով։ Քանի դեռ ընկերների միջև համաձանյություն չկա, մեր նկատմամբ այդիսի չհասկացվածություն կլինի աշխարհում։

- Ի՞նչ է նշանակում նախագահի «կադրային պահուստ», որի առաջին հարյուրյակում Դուք ընդգրկվեցիք վերջերս։ Ցուցա՞կ։ Կազմակերպությու՞ն։ Ակու՞մբ։ Ի՞նչ է դա տալիս։

- Չգիտեմ (ծիծաղում է)։ Կարծում եմ, որ դա մի հավաքածու է, որ արել է աշխատակազմը։ Մարդկանց մի մասը, ում ես ճանաչում եմ՝ Ալեքսանդր Իզոսիմով՝ «Վիմպելկոմի» գլխավոր տնօրեն, Օլգա Դերգունովան ՎՏԲ-ից, նրանք էֆեկտիվ, եռանդուն մարդիկ են, կյանքի ակտիվ դիրքրոշմամբ։ Կան մի քանի պաշտոնյաներ,  ում ես ծանոթ եմ։ Նրանք էլ են «յուրահատուկ շարժիչներ» են։ Որքանո՞վ է այդ կադրային պահուստն օգտագործվելու իրական նշանակումների ժամանակ։ Չգիտեմ։ Այդ ցուցակում ընդգրկված մարդկանց մեծ մասը մասնագիտորեն կայացած, հասարակական ճանաչում գտած մարդիկ են։ Պատրա՞ստ են, արդյոք, նրանք ընդունել մարտահրավերը և գնալ որպես նահանգապետեր Հեռավոր Արևելք կամ Սիբիր։ Վստահ չեմ։

 

Կանանց մասին

- Դուք ունե՞ք ֆեմինիզմի Ձեր պատկերացումը։

- Ունեմ, բայց այդ բառի հետ դժվարություններ ունեմ։ Սեռերի միջև կա զգացմունքայնության տարբերություն կա, բայց ոչ մտածելակերպի։ Ես իմ մասին  դիտեմ, որ տղամարդու նման եմ մտածում։ Երբ խոսում եմ տղամարդու հետ, ես  ավելի հասկանալի եմ տղամարդու համար, նա էլ ինձ է ավելի հասկանալի, քան կինը։

- «ՌԻԱ Նովոստիում» Դուք ամբողջ կյանքի կենտրոնում եք, Ձեր ենթակայության տակ շատ տղամարդիկ կան։ Երբևէ չի՞ առաջանում այնպիսի զգացողություն, որ, ահա, ես՝ կինս, ինչպես եմ «նրանց հախից եկել» այս «տղամարդկանց աշխարհում»։

- Հակառակը, երբ թիմ նոր մարդիկ են գալիս, այդ թվում նաև տղամարդիկ, ես ներքին  մտահոգություն եմ ունենում, որ նրանք կարող են իմ մասին ունենալ հենց այդ հրաշալի միտքը, որի մասին Դուք ասացիք։ Եվ ես անցնում են «ունիսեքս» կատեգորիայի վարքագծին։ Ես չեմ հավատում այն փոքր խորամանկություններին, թե, ենթադրենք, Յուլիա Տիմոշենկոյի համար ավելի դյուրին է, որովհետև նա օգտագործում է իր առավելությունները որպես կին։ Դա անհեթեթություն է։

- Ռուսաստանում շատ հանրաճանաչ է «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմը։ Դուք Ձեզ նմանեցնում ե՞ք գլխավոր հերոսներից որևէ մեկին։

- Ես չեմ դիտել ֆիլմը և չեմ կարդացել գիրքը։ Գիտե՞ք ինչ եմ կարդում հիմա։ Ճապոնացի ֆիզիկոս Կակուի «Անհնարինի ֆիզիկան» գիրքը։ Դա մեր կյանքի փուլի ընթացքում հեռավորության մեջ տեղափոխվելու, հեռազգացության, միջգալակտիկական տիեզերական ուղևորությունների առաջացման հեռանկարների մասին է։ Գիտության տեսանկյունից։ Շատ հետաքրքիր է։ --0--

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։