483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Իր ինքնավարությունն ու պետականությունը ամրապնդելու համար Հայաստանը պետք է զբաղվի ներքին խնդիրների լուծմամբ
20:28
04 Մարտի 2009

Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում ընդհանուր առմամբ, և Հայաստանում մասնավորապես։

Ռ.Գիրագոսյան. Նախորդ տարվա օգոստոսյան իրադարձությունները Վրաստանում հանգեցրեցին Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը Հարավային Կովկասում։ Վրաց հակամարտությունը թույլ տվեց Ռուսաստանին վերաձևել աշխարհաքաղաքական քարտեզը և փոխել ռազմավարական հեռանկարների սահմանները տարածաշրջանում։ Տարածաշրջանային նոր վիճակը դրական է Ռուսաստանի համար երեք տեսակետից՝ առաջին հերթին, թեկուզ կարճ ժամանակով կտրուկ դադարեցվել է ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասում ընդլայնվելու գործընթացը, երկրորդ՝ նվազել է տարածաշրջանում Արևմուտքի փարոս դառնալու Վրաստանի հնարավորությունը, երրորդ՝ Արևմուտքի հետ առճակատումը տարածաշրջանային գերիշխանության հարցում։

Օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին տարածաշրջանի խողովակների և նավահանգիստների խոցելիությունը և նոր կասկածներ առաջ բերեցին Վրաստանի՝ որպես տարանցիկ պետության հուսալիության վերաբերյալ։ Հետաքրքիր է, որ դա դարձավ ամենակարևոր դասերից մեկը և Թուրքիայի, և Ադրբեջանի համար։ Ելնելով Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ շղթայից՝ և թուրքերը, և ադրբեջանցիները վրդովված էին վրացական ձախողումով, ինչը ցույց տվեց նրանց թուլությունն ու խոցելիությունը։

Բայց Հայաստանի համար այդ տարածաշրջանային փոփոխությունները ոչ այնքան սպառնալքներ և ճգնաժամեր են ներկայացնում, որքան նոր հեռանկարներ։ Առավել նշանակալի գործոնը Հայաստանի համար ոչ թե արտաքին խաղացողների դերն է տարածաշրջանում, այլ չհանգուցալուծված ներքաղաքական ճգնաժամի խնդիրը։ Հայաստանը չի կարող լինել բավականաչափ ուժեղ կամ կայուն, որպեսզի դիմակայի արտաքին ազդեցությանն առանց ճկուն ժողովրդավարության, առանց բնակչության, որի պահանջները բավարարված են, և առանց տնտեսության, որը հիմնված է բոլորի հնարավորությունների իրագործման վրա։ Այսպիսով, Հայաստանը պետք է զբաղվի ներքին խնդիրների լուծմամբ՝ իր ինքնավարությունն ու պետականությունը ամրապնդելու համար։

Ներքաղաքական իրավիճակի տեսանկյունից նույնիսկ մարտի 1-ի ողբերգական դեպքերից մեկ տարի անց Հայաստանը մնում է մեկուսացած՝ հասարակության պառակտման և բևեռացման հանգեցրած չլուծված քաղաքական ճգնաժամի պատճառով։ Այս ճգնաժամից  դուրս գալու միակ ելքը հայկական իշխանությունների համար երկրում քաղաքական նոր իրականության ճանաչումն է։ Հատկապես, հայկական կառավարությունը պետք է ընդունի, որ ակտիվ և դինամիկ ընդդիմությունը միայն նպաստում է քաղաքական գործընթացի զարգացմանը, և այն ձգտում է քաղաքացիներին առաջարկել այլընտրանքային հայացքների թարմ շիթ և կարծիքների զանազանություն։ Ժողովրդավարությունը օտար հասկացություն չէ հայկական պատմության մեջ, և քաղաքական ընդդիմության դրական դերը գնահատելուց հրաժարվելը ավելորդ խոչընդոտներ է ստեղծում Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին։

Այս ճգնաժամի հանգուցալուծման երկրորդ քայլը կայանում է երկխոսության ընդունման և ընդդիմախոսների նկատմամբ ավելի մեծ հանդուրժողականության վրա հիմնված հարաբերություններում։ (Այդ առումով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ազգային երկխոսության գնալու կոչը ճգնաժամի կարգավորման նոր հնարավորություն է ընձեռում)։ Սակայն փոփոխությունների ձգտումը պետք է բխի երկու կողմից՝ իշխանությունների և ընդդիմության, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում, որպեսզի իրագործի երկխոսությունը և անցնի կառուցողական քննարկումների մակարդակին։

«Նովոստի-Արմենիա». Ի՞նչ նպատակներ են հետապնդում Հարավային Կովկասում խոշոր տերությունները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Եվրամիությունը։

Ռ.Գիրագոսյան. Որպես համագործակցության և մրցակցության թատերաբեմ՝ տարածաշրջանը ռազմավարական տեսանկյունից էական է աշխարհագրական դիրքի և աշխարհաքաղական խոցելիության պատճառով։ Սա մոլորակի այն կետն է, որտեղ հատվում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Միացյալ Նահանգների շահերը։ Մենք տեսնում ենք, որ Հարավային Կովկասի ավանդական տարածաշրջանային խաղացողները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, նույնպես մրցակցում են Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության հետ ազդեցության համար։ Բայց ներկայում տարածաշրջանում ծնվել են նոր հույսեր, քանի որ Թուրքիան և Հայաստանը զբաղված են նոր հարաբերություններ կառուցելու փորձերով, իսկ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը շփման եզրեր են փնտրում իրենց լարված հարբերությունները կարգավորելու համար։

Հարավային Կովկասում երկարաժամկետ անվտանգության հասնելու գործում  իրական հրամայական են ներքաղաքական գործընթացները, որոնք բխում են մի քանի առանցքային խնդիրներից։ Մասնավորապես, պետք է վերջապես կայանա ընտրությունների քաղաքական համակարգ։ Լեգիտիմությունը երկարատև անվտանգության և կայունության առանցքային որոշիչ գործոն է, մինչդեռ տարածաշրջանի ռազմավարական իրականությունը որոշվում է  ոչ միայն աշխարհաքաղականությամբ, այլ ներքին քաղաքականությամբ և տնտեսությամբ։ Բայց առավել կարևոր է այն, որ իրական ժողովրդավարացման համար քաղաքական ինստիտուտները շատ կարևոր նշանակություն ունեն։ Չնայած, որ Արևմուտքի առջև պարտավորությունները կարող են կարևոր լինել, իրական կայունությունն  ու անվտանգությունն ավելի շատ կախված են տարածաշրջանային կառավարությունների լեգիտիմությունից և ներքին տնտեսությունից ու քաղաքականությունից, քան թե մեծ աշխարհաքաղաքականության համոզվածությունից։

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ն է Հարավային Կովկասի երկրների և մասնավորապես Հայաստանի զինված ուժերի վիճակը։

Ռ.Գիրագոսյան. Ակհնայտ է, որ փոխվում է տարածաշրջանի ուժերի ռազմական հավասարակշռությունը։ Նախորդ տարվա օգոստոսին Վրաստանի պատերազմը թուլացրեց վրացական ռազմական ներուժը, ուժեղացրեց ռուսների ռազմական ազդեցությունը և արդյունավետ կերպով վերջ դրեց ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասում  ընդլայնվելու հեռանկարին։ Բայց ավելի խոր միտումը, որն իրագործման փուլում էր օգոստոսյան հակամարտությունից շատ առաջ, տարածաշրջանում երկար հաստատվելու ցանկություն ունեցող Ադրբեջանի ռազմական գերակայության գործոնն է։ Որպես դրա ցուցադրում կարելի է դիտարկել Բաքվի՝ ղարաբաղյան հակամարտությունը ուժով լուծելու կրկնվող «սպառնալիքները»։ Խորհրդային պետությունների թվում ռազմական առումով ամենափառասեր երկիրը՝ Ադրբեջանը, սպառնում է խախտել տարածաշրջանի փխրուն հավասարակշռությունը։  

Բայց մանրամասն վերլուծությունից հետո կարելի է հաստատել, որ Ադրբեջանում ռազմական բարեփոխման կուրսը դժվար իրականանալի դուրս եկավ։ Չնայած վերջին տարիներին պաշտպանական ոլորտին հատկացումների ամենամյա կտրուկ ավելացմանը, հենվելով էներգետիկ հարստության վրա, Ադրբեջանի՝ տարածաշրջանի ռազմական առաջատարը դառնալու սահմանված նպատակի իրականացման հեռանկարը բավականին վիճահարույց է ներկայանում։   

Հսկայական ռազմական բյուջեից պաշտպանական ծախսերի միայն մի փոքր մասն է փաստացիորեն ծախսվել վերազինման, ուսումնական բազայի և անհրաժեշտ սարքավորումների վրա։ Եվ չնայած վերջին երեք տարում ավելի քան 1 մլրդ դոլարի մեծ հատկացումներին, Ադրբեջանը շատ բանի չի հասել զենքի ժամանակակից համակարգերի ձեռքբերման կամ տեխնիկական վերազինման գործում։   

Բացի այդ, չնայած ապագայում Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային ռազմական առաջատարի, իրապես հնարավոր է, ամեն դեպքում տասնամյակներ կպահանջվեն երկարատև և լուրջ ռազմական բարեփոխումների անցկացման համար, նախքան նա կկարողանա իրականացնել տվյալ ներուժը։ Հայաստանի համար մոտ ապագայում վտանգը միայն Ադրբեջանի ռազմական զարգացմանն ու վերազինմանը համապատասխանելու ջանքերի ձախողումը չէ, այլև այն, որ հայերի կողմից պաշտպանությանը հատկացվող գումարների պարտավորված ավելացումը կարող է դուրս մղել այլ առաջնահերթությունները, հատկապես սոցիալական հատվածում, և այսպիսով վտանգի ենթարկել երկրի ապագա սերնդի պահանջները, օրինակ, կրթության ոլորտում։     

Սա սակայն չի նշանակում, թե անհրաժեշտ է հրաժարվել տարածաշրջանում ռազմական հավասարակշռության հասնելու ջանքերից, սակայն սա նախազգուշացում է, որ ազգային իշխանությունը չպետք է հիմնվի միայն երկրի զինման վրա, և որ Հայաստանը բախվում է նաև այլ երկարաժամկետ պահանջների ու խնդիրների հետ, որոնց բավարարումն ու լուծումը ավելի պակաս կարևոր չէ երկրի անվտանգության ու կայունության ապահովման համար։  

«Նովոստի-Արմենիա». Որո՞նք ենք ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի զարգացման հնարավոր սցենարները և այս հակամարտության մեջ հարևան երկրների՝ մասնավորապես Իրանի, որը ադրբեջանական անջատողականներ ունի, և Վրաստանի դիրքորոշումները:

Գ. Գիրագոսյան. Ղարաբաղյան սառեցված հակամարտությունը կարգավորելու միջնորդական գործունեության տեսանկյունից ինձ հետաքրքրում են մի քանի հիմնական խնդիրներ: Առաջին հերթին դա Ադրբեջանի մշտական ռազմաշունչ հռետորությունն է: Պատերազմ սկսելու սպառնալիքները միայն բարդացնում են հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը: Հատկապես մտահոգում է այն փաստը, որ չնայած վերջերս Վրաստանում տեղի ունեցած պատերազմից քաղած դասերին, Ադրբեջանի իշխանությունները ոչ մի կերպ չեն հրաժարվում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտքից: Երկրորդ խնդիրն այն է, որ խաղաղ կարագավորման գործընթացն ինքնին անարդյունավետ է դարձել:

Ամենասկզբից էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման փակ և գաղտնի գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հանգեցրել է հանրության տեղեկացվածության պակասին, հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները պատշաճ մակարդակով չեն պատրաստում իրենց հասարակություններին Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ համաձայնագիր կնքելու հնարավորությանը: Սակայն միաժամանակ ԵԱՀԿ ՄԽ-ի՝ որպես ղարաբաղյան հակամարտության միջնորդի այլընտրանք չկա, քանի որ այդ խումբը միակ կառույցն է, որն ունի ղարաբաղյան հակամարտության միջնորդության լիազորությունները և արդեն երկար ժամանակ է՝ հիմնախնդրրի լուծման հարցում նրբանկատ դիվանագիտություն է վարում:

Սակայն կա նաև երրորդ խնդիրը, այն է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը թերություն ունի, այսինքն՝ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին՝ որպես հակամարտության անմիջական մասնակից: Ղարաբաղին խաղաղ բանակցությունների գործընթացին ներգրավելու մերժումը միայն կասկածի տակ է դնում բանակցությունների միջոցով նման ճանապարհով որոշման հասնելու հնարավորությունը, որը կարող է համապատասխանել անվտանգության և կայունության նվազագույն չափորոշիչներին:

Ավելի լայն առումով, միջնորդական գործունեության հարցում, հավանական է կարիք լինի ներառել նաև տարածաշրջանային սուբյեկտների ավելի լայն շրջանակի, ինչպիսին, օրինակ, Իրանն է: Հայաստանի համար վտանգ է հանդիսանում այն, որ Իրանին խաղաղ գործանթացին ներգրավելու յուրաքանչյուր ջանք Թուրքիային գործընթացում նոր դեր ստանձնելու հնարավորություն կստեղծի: Այս իմաստով ես կողմ եմ Իրանին բանակցային գործընթացում ներառելուն, ծայրահեղ դեպքում՝ այս ժամանակամիջոցում:

Չափազանց կարևոր է նշել, որ տեղեկատվության և թափանցիկության բացակայությունը  խթանում է բանակցային գործընթացում վտանգավոր միտումների զարգացմանը, կեղծ տեղեկությունների տարածմանը, և ավելի է ամրապնդում արմատական կարծիքները:

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ն կլինի ըստ ձեզ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը այս երկրների ղեկավարների դիրքորոշումների որոշակի մեղմացման համատեքստում:

Ռ. Գիրագոսյան. Փակ սահմաններով գրեթե մեկուկես տասնամյակ ձգվող լարված և առանց դիվանագիտական հարաբերություններից հետո Հայաստանն ու Թուրքիան բավականին արագ են հարաբերություններ շտկում: 2008թ. հուլիսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած Աբդուլա Գյուլը առաջին թուրք նախագահն էր, որ պաշտոնապես այցելեց Երևան: Նախորդ տարվա սեպտեմբերյան այցն ավելին էր, քան պատմական առաջընթացը:

Թուրքիայի և Հայաստանի միջև տեղի ունեցող այս գործընթացը երկու երկրներին էլ հարաբերությունների նորմալացման ճանապարհով առաջ շարժվելու հնարավորություն կընձեռի, ինչը երկար ժամանակ Հայաստանի հետ թուրքական փակ սահմանների բացում և նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատում է նախատեսում: Չնայած երկու կողմերն էլ, թվում է, պատրաստ են ուղիղ բանակցությունների նոր ռաունդների գնալ և նախնական երկխոսություն սկսել, այնուամենայնիվ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա տարաձայնությունները շարունակում են էական մնալ:

Սակայն նույնիսկ ակնհայտ տարաձայնությունները հաշվի առնելով՝ կան լավատեսության հիմքեր, քանի որ Թուրքիան, թվում է, պատրաստ է փոխել իր դիրքորոշումը դիվանագիտական հարաբերությունների և Հայաստանի հետ սահմանների բացման առումով: Վրաստանում 2008թ.-ին տեղի ունեցած հակամարտությունից հետո տարածաշրջանի իրավիճակը նույնպես փոխվել է՝ առաջարկելով հայ-թուրքական սահմանների բացման նոր խթան, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների առաջընթացին ռուսական աջակցության նոր մակարդակ: Հայ-թուրքական հարաբերությունների իրական փորձությունը կլինի Թուրքիայի որոշումը՝ Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ:

«Նովոստի-Արմենիա/. Ինչպիսի՞ն են, ըստ ձեզ, Ջավախքում տեղի ունեցող իրադարձությունների ցարգացման հնարավոր սցենարները:

Ռ. Գիրագոսյան. 1990-ականների ընթացքում Վրաստանը դիտվում էր որպես «չհաջողված» կամ «անհաջողություն կրած» պետություն՝ օրենքի բացակայությամբ, մաշված կենտրոնական պետական ապարատով և Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հակամարտությունները լուծելու անկարողությամբ: Անգամ Սահակաշվիլու՝ իշխանության գլուխ անցնելուց հետո կառավարությունը կանգնեց «մեծ ակնկալիքների» խնդրի առջև այնպես, ինչպես վրաց ժողովուրդն էր մեծ փոփոխություններ ակնկալում «վարդերի հեղափոխությունից»: Սակայն նույն այդ խնդիրները, մասնավորապես հասարակության անբավարարվածությունը, որոնք բնորոշ էին Շևարդնաձեի կառավարությանը, մնացին նաև նոր առաջնորդների ժամանակ: Այս ֆունդամենտալ խնդիրները՝ արմատացած կոռուպցիայից մինչև երկրի մի քանի առանցքային մարզերի հանդեպ տարածքային հսկողության ակնհայտ կորուստ, սպառնում էին իշխանություններին և վրացական պետության օրինականությանը անկախ այն բանից, թե ով էր այդ ամենի պատասխանատուն:

Ջավախքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները նոր խնդիրների հանգեցրեցին: Մեծամասամբ հայերով բնակեցված վրացական այս տարածքում տիրող իրավիճակը բարդացնում է տարածքաշրջանային անվտանգությունն ու կարող է նոր հակամարտությունների հանգեցնել՝ ներքին սեղմումներով և հնարավոր արտաքին սադրանքներով:

Ջավախքում նոր հակամարտության ռիսկը կարող էր նվազագույնի հասնել և ինչ-որ ձևով զսպվել, եթե Ջավախքին ինքնավարություն տրվեր՝ տեղի բնակչության ինքնորոշման իրավունքի հիման վրա: Եվ քանի որ Ջավախքի հիմնական խնդիրները թաքնված են արհամարհանքի և տնտեսական հետամնացության տարիներում, Ջավախքի ինքնավարությունը կարող է նաև տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման բանալին դառնալ: Սակայն լուծումը ոչ միայն տնտեսության, այլև քաղաքականության մեջ է, քանի որ Ջավախքի բնակչությունը հրաժարվում է հիմնական իրավունքներից՝ հաշվի առնելով հայկական բացառիկ նույնականությունը Վրաստանի սահմաններում:

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք գնահատում Բարաք Օբամայի նախագահ դառնալուց հետո ԱՄՆ-ի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարները:

Ռ. Գիրագոսյան. Չնայած ակնկալվում է, որ Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն կան նաև որոշ խոչընդոտներ: Առաջին հերթին, նրա համոզմունքները թեկնածու եղած ժամանակ պարտադիր չէ, որ համընկնեն ընտրված նախագահի պաշտոնական քաղաքականությանը: Օրինակ, Օբաման, հնարավոր է, խուսափի անմիջականորեն ճանաչումից՝ համարելով, որ ամերիկաթուրքական հարաբերությունների լավացման անհրաժեշտությունը, որը Ամերիկայի ազգային անվտանգության շահերից է բխում, ավելի կարևոր է Ամերիկայի արտաքին քաղաքականության համար: Սակայն դա չի նշանակում, թե նա չի սատարի ամերիկյան Կոնգրեսին՝ Ցեղասպանության ճանաչման դեպքում: Օբաման կարող է թույլատրել Կոնգրեսին խաղալ առաջատարի դերը ճանաչման հարցում և, ի տարբերություն նախորդ ամերիակցի նախագահների, աջակցի Կոնգրեսի նման ջանքերին:

Իրադարձությունների նման զարգացումը պարտադիր չէ, որ վնասաբեր լինի Ամերիկայի համար, քանի որ Օբամայի կառավարությունը կարող է խնդիրը պարզապես դնել Կոնգրեսի ուսերին և անգամ օգնել վերջինիս Ցեղասպանության ճանաչման հարցում:

Մենք նաև ԱՄՆ դիրքորոշումների փոփոխություններ ենք տեսնում Հայաստանի նկատմամբ՝ հիմնված նոր քաղաքականության վրա, որը մարտահրավեր է նետում և ավելի համառությամբ ճնշում գործադրում օրինականության պակասից թուլացած հայկական իշխանությունների վրա:

Վաշինգտոնը պետք է ճնշում գործադրի Երևանի վրա, որպեսզի իրական ժողովրդավարական բարեփոխում իրականացնի և ուժեղացնի օրենքի գերակայությունը: ԱՄՆ նոր պարտավորությունը Հայաստանի կամ նույնիսկ Ադրբեջանի պես երկրներում ժողովրդավարության պակասորդ թույլ չտալն է, հատկապես այն պատճառով, որ այս պետություններում երկարաժամկետ ժողովրդավարության իրական բանալին գտնվում է իրենց ժողովրդի առջև պատասխանատվություն կրող առաջնորդների ձեռքերում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։