482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Դեպի Հայաստան միգրացիոն հոսքերի վրա համաշխարհային ճգնաժամի հետևանքները ակնհայտ կդառնան գարնանը
15:33
13 Փետրվարի 2009

Պրն Եգանյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի միգրացիոն քաղաքականությունը, որքանո՞վ է այն հաջողված:

Գ. Եգանյան. Որևէ ոլորտում իրականացվող քաղաքականությունը գնահատելիս՝ պետք է հաշվի առնել, թե որքանով է այն օգնում պետության առջև ծառացած խնդիրների լուծմանը: Նման չափորոշիչներն առավել ճիշտ են այս կամ այն ոլորտում, այդ թվում և միգրացիոն ոլորտում կիրառվող քաղաքականության հաջողված լինելը գնահատելու համար:

Սակայն անհրաժեշտ է հիշել, որ միգրացիան, որպես պետական կառավարման ոլորտ, Հայաստանի համար նոր է՝ ի տարբերություն մյուս ոլորտների, որոնք գոյություն են ունեցել նաև խորհրդային ժամանակաշրջանում, ինչպիսիք են, օրինակ սոցապահովումը, առողջապահությունը, կրթությունը: Այժմ չափազանց կարևոր է, որ միգրացիոն քաղաքականություն ձևավորող և իրականացնող պետական մարմիններն ու քաղաքական գործիչները ներկայացնեն պետության գործառույթներն այս ոլորտում և ոչ միայն այն պատճառով, որ մենք միգրացիոն կառավարման ոլորտում փորձ չունենք, այլ նաև այն պատճառով, որ մինչև այժմ այս ոլորտը նույնացվում է միայն Ադրբեջանի հայ փախստականների հետ տարվող աշխատաքների հետ:

«Միգրացիան» անհամեմատ լայն հասկացություն է: Փախստականների հետ տարվող աշխատանքերից բացի, այն ընդգրկում է սահմանային վերահսկողության համակարգն ու Հայաստան ժամանած օտարերկրացիների կարգավիճակին առնչվող հարցեր, օտարերկրյա քաղաքացիներին կացարանով ապահովելու, երկրում նրանց աշխատանքային գործունեությանը, անցագրերին առնչվող հարցեր և այլն:

Դեռևս դժվար է գնահատական տալ Հայաստանի միգրացիոն քաղաքականությանը, թեպետ ոլորտը կարգավորելու ուղղությամբ քայլեր արվում են: Արդեն մշակվել է քաղաքացիների տեղափոխումը կարգավորող պետական հայեցակարգը, որտեղ նշված են միգրացիոն ոլորտի առաջնահերթությունները, նպատակներն ու դրանց հասնելու մեխանիզմները, ներկայացված են անհրաժեշտ օրենսդրական ակտերը: Այդ փաստաթուղթը կծառայի ոչ միայն մեր գործակալությունում, այլև միգրացիոն կառավարման հետ կապ ունեցող այլ պետական մարմիններում աշխատանքներ տանելու համար:

Մեր ոլորտում չի կարելի միանշանակ ասել՝ տարվո՞ւմ է արդյոք արդյունավետ միգրացիոն քաղաքականություն, թե ոչ: Դրա համար անհրաժեշտ է կարգավորել մի շարք հարցեր: Օրինակ, մենք երկար տարիներ ջանում ենք տրամաբանական ավարտի հասցնել արտագնա աշխատանքի կազմակերպման հարցում օրենսդրական նախաձեռնությունը: Ձգձգման պատճառներից մեկն այն է, որ մարդիկ ամբողջովին չեն կարողանում պատկերացնել, թե ինչ կարող է անել պետությունն այս ոլորտում, ճիշտ չեն պատկերացնում պետական մարմինների դերը: Հուսով եմ, որ այս տարի վերջապես հնարավոր կլինի հաջողության հասնել այս ոլորտում:

Անհրաժեշտ է ասել, որ միգրացիան այնպիսի երևույթ չէ, որ միայն մեկ տեսչության ենթակայության տակ լինի, այս ոլորտում գործառույթներ են իրականացնում տարբեր գերատեսչություններ, և չափազանց կարևոր է, որ դրանց աշխատանքը համակարգված լինի:

«Նովոստի-Արմենիա». Ներկայում միգրացիայի ոլորտում որքանո՞վ է համակարգված գերատեսչություների միջև գործունեությունը:

Գ. Եգանյան. Հայաստանում անցկացված բոլոր միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ տարբեր օրգանների միջև բացակայում է այդ համակարգումը: Փորձագիտական կազմակերպություններն իրենց հաշվետվություններում նշել են նման համակարգման անհրաժեշտությունը:

Համակարգման բացակայությունը զուտ հայկական խնդիր չէ, նմանատիպ խնդիրներ ունեն նաև միգրացիոն կառավարման հարուստ փորձ ունեցող երկրները:

«Նովոստի-Արմենիա». Միգրացիոն գործակալությունը 2008թ. սկսեց իրականացնել Հայաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու մի քանի ծրագրեր: Ինչպիսի՞ հաջողությունների հաջողվեց հասնել այդ ծրագրերի իրականացման ընթացքում:

Գ. Եգանյան. Մեր ծրագրերը նախատեսված են արտերկրում գտնվող մարդկանց համար, նրանց լիարժեք տեղեկատվություն է տրվում Հայաստանի վերաբերյալ, ինչը խթանում է նրանց հայրենադարձության գործընթացը: Այդ ծրագրերի ներդրումը սկսվեց նախորդ տարի: Մասնավորապես գործարկվեց Back to Armenia ծրագրի www.backtoarmenia կայքը, որի օգնությանը ընդամենը երեք ամսվա ընթացքում դիմեց ավելի քան 200 մարդ: Կայքը չափազանց պահանջված է, արդեն դրական արձագանքներ են ստացվել օգտագործողների կողմից: Համակարգը բոլոր օգտվողներին հնարավորություն է տալիս հղել իրենց հուզող հարցերը, որոնց տրվում են կոմպետենտ պատասխաններ:

«Նովոստի-Արմենիա». Հայաստանում որո՞նք են միգրացիոն սալդոյի առանձնահատկությունները:

Գ. Եգանյան. Արդեն երեք տարի է՝ պահպանվում է միգրացիայի երեք հիմնական բնութագրում: Առաջին առանձնահատկությունն այն է, որ Հայաստանում միգրացիոն սալդոն բացասական է, բայց տատանվում է զրոյի շուրջ, օրինակ 2007թ. սալդոն կազմել էր մինուս 3,5 հազար մարդ, այսինքն Հայաստանից մեկնողների թիվն ավելին էր, քան Հայաստան ժամանողներինը:

Երկրորդ առանձնատակությունն է ուղևորահոսքերի ամենամյա աճը, և երրորդը առանձնահատկությունը՝ Հայաստանի ցամաքային սահմանը հատած քաղաքացիների տեսակարար կշռի ավելացումը: Անցյալ տարի Հայաստան ժամանածների 40-50 տոկոսը հատել են Հայաստանի ցամաքային տարածքը: Նախկինում միջազգային հինգ ուղևորներից միայն մեկն էր հատում ցամաքային սահմանը, իսկ հիմա արդեն՝ հինգից երկուսը:

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ ազդեցություն կունենա համաշխարհային ճգնաժամը միգրացիոն հոսքերի վրա: Կաճի՞, արդյոք, Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը:

Գ. Եգանյան. Մենք դեռ որոշակի տվյալներ չունենք, սակայն պետք է հիշել, որ այս տարի միգրացիոն հոսքերի վերա ազդեցություն գործող միտումներ նկատվեցին: Օրինակ, նախորդ տարի Ռուսաստանում բավականին մեղմ միգրացիոն քաղաքականություն էր տարվում, մասնավորապես՝ աշխատանք տրամադրելու իրավունքի և օտարերկրյա աշխատողներին քվոտա տալու ուղղությամբ: 2008թ. բավականին մեծ թվով (մոտ 6 մլն տեղ) քվոտաներ էին նախատեսվել օտարեկրացի ախատողների համար:

Այժմ, ընդհակառակը, քվոտաների թիվը կրճատվել է, ինչն իր ազդեցությունը կունենա նաև քաղաքացիների՝ Հայաստանից մեկնելու մտադրության վրա: Նաև համաշխարահային ճգնաժամը, իր հետագա տարածման և հաստատման դեպքում կշոշափի Ռուսաստանի շինարարության ոլորտը, որտեղ հիմնականում զբաղված են աշխատանքային միգրանտները: Դա կազդի նաև վերադառնալու միտման վրա, քանի որ Ռուսաստանում աշխատանք գտնելու հնարավորությունները սահմանափակ կլինեն, և շատ քաղաքացիներ կփոխեն Ռուսաստան մեկնելու իրենց մտադրությունը:

Այսպիսով, ճգնաժամը, որն արդեն շատ երկրներ է շոշափել, միգրացիոն հետևանքներ կունենա նաև Հայաստանի համար: Սակայն խոսել այն մասին, թե ինչպիսին կլինեն հետևանքները, դեռ վաղ է: Դրա մասին դատողություններ կարելի է անել միայն 2009 թվականի գարնանը:

«Նովոստի-Արմենիա». Միգրացիոն գործակալությունը տվյալներ ունի՞ Հայաստանում աշխատող արտասահմանցիների մասին։

Գ. Եգանյան. Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, արտասահմանցիներին աշխատելու իրավունք տալու ինստիտուտը բացակայում է։ Այս առնչությամբ այդ գործընթացը չի էլ վերահսկվում։

Բայց երևույթն ինքնին գոյություն ունի, կարելի է նաև խոսել ծառայության, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում աշխատող արտասահմանցիների մասին, որոնց մի մասը ազգությամբ հայ են։ Արտասահմանցիներին աշխատանքի հրավիրելու փորձը բոլորի կողմից ընդունված է, բայց եթե կան աշխտատեղեր, ապա պետությունը պետք է փորձի առաջին հերթին դրանք բաշխել իր քաղաքացիների շրջանում։

«Նովոստի-Արմենիա». Կա՞ն արդյոք հստակ տվյալներ Ադրբեջանից Հայաստան գաղթած փախստականների մասին։

Գ. Եգանյան. Փախստականների մասին տվյալները մշտապես փոփոխվում են, և չնայած փախստականների ընդհանուր թվի մասին հստակ տվյալներ չկան, մենք ունենք այն փախստականների թիվը, որոնք ընդգրկված են օժանդակման պետական ծրագրերում։ Օրինակ, բնակարանային ապահովման ծրագրում ընդգրկված են 3,5 հազար ընտանիքներ, որոնցից 1,1 հազարը ապրում են Երևանում։

Հայաստանում փախստականների թվի մասին վերջին տվյալները 1997 թ.-ի դրությամբ են, համաձայն որոնց պետությունում 311 հազար փախստականներ էին հաշվվում, որոնցից 65 հազար մարդ այդ պահին գտնվում էր արտասահմանում։ Այժմ, իհարկե, փախստականների թիվը շատ ավելի փոքր է, քանի որ այդ դասի միգրացիոն տրամադրությունն ավելի արդիական է հարցերի չլուծված լինելու պատճառով։

Ինչ վերաբերում է փախստականների ընդհանուր թվին, ապա 1988-1992 թթ.-ին Հայաստանը ընդունել է 411 հազար մարդ, որից 360 հազարը՝ Ադրբեջանից արտաքսված հայեր, 30 հազարը՝ Շահումյանի շրջանից, 11 հազարը՝ Աբխազիայից և Օսեթիայից, 10 հազարը՝ Գետաշենից և Մարտունաշենից։ 

«Նովոստի-Արմենիա». Որքանո՞վ են արդարացված ադրբեջանական կողմի պնդումներն այն մասին, որ Ադրբեջանում իբր թե 1 մլն փախստական կա Հայաստանից։ 

Գ. Եգանյան. Այդ թիվն ուռճացված է նվազագույնը երկու անգամ։ Իրական թիվը 506-507 հազար մարդ է կազմում և, ընդ որում, նրանում փախստականներից զատ ընդգրկված են նաև երկրի ներսում տեղափոխված անձինք։ Փախստական համարվում է այն անձը, որը ռասսայական, կրոնական, ազգային պատկանելության, ինչպես նաև որոշակի սոցիալական խմբի պատկանելու վախից կամ քաղաքական համոզմունքների պատճառով գտնվում է իր քաղաքացիության երկրի սահմաններից դուրս։ Անձինք, ովքեր տեղափոխվել են ազատագրված տարածքներից, փախստական չեն համարվում և երկրի ներսում տեղափոխված անձանց կարգավիճակ ունեն։

Փախստականների թվի և իրական իրավիճակի մասին առավել մանրամասն տվյալներ կարելի է իմանալ http://www.karabagh.am կայքից, որը մեր կողմից թողարկվել է հասարակական նախաձեռնության հիմունքներով։ Կայքը պահանջարկ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, բազմաթիվ արձագանքներ կան, այդ թվում, դժգոհ հայտարարություններ թուրքերի և ադրբեջանցիների կողմից։ 

Սա վկայում է այն մասին, որ մենք գտել ենք ադրբեջանական քարոզչության ճիշտ դեղը։ Կայքը սկսել է գործել 4-5 տարի առաջ միայն ռուսերեն լեզվով։ Անգլիական տարբերակը մեզ հաջողվեց թողարկել մի փոքր ավելի ուշ ՝ ՀՀ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ, որը շատ բարձր գնահատեց տվյալ նախաձեռնությունը։ 

«Նովոստի-Արմենիա». 2008 թ.-ին Հայաստանում որքա՞ն մարդ է փախստականի կարգավիճակ ստացել։

Գ. Եգանյան. Անցյալ տարի փախստականի կարգավիճակ տրամադրվել է Թուրքիայից և Իրանից եկած ընդամենը երեք մարդու։

Հարկ է նշել, որ առաջ Հայաստանում կար փախստականի կարգավիճակ և ժամանակավորապես պաշտպանված անձի կարգավիճակ։ Այդ կարգավիճակը 2008 թ.-ին ստացել է շուրջ 250 մարդ, ովքեր փախել են ռազմական գործողություններից, հիմնականում՝ Իրաքից։

Անցյալ տարվա վերջին ընդունվել է «Փախստականների և ապաստարանի մասին» նոր օրենք է ընդունվել, որով երկրում գործում է միայն փախստականի կարգավիճակը։ Այդպիսով, 2009 թ.-ին մեր առաքելություններից մեկը նաև օրենքի կատարման ապահովումը կլինի։ Այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ մենք աշխատանքներ կանցկացնենք հասարակությանը տեղեկացնելու ուղղությամբ, ինչպես նաև ապաստարան փնտրող անձանց հետ։ 

«Նովոստի-Արմենիա». Հայրենիք վերադարձե՞լ են արդյոք ժամանակավորապես պաշտպանված անձի կարգավիճակ ստացած անձինք։

Գ. Եգանյան. Նրանց մի փոքր մասը վերադարձել է, բայց քանի որ երկրում իրավիճակը դեռևս կայուն չէ, նրանցից շատերը գտնվում են Հայաստանում։ ՄԱԿ-ի ՓԳՀԳ հետ համատեղ 2008 թ.-ին մենք սկսեցինք և մոտ ժամանակներում կավարտենք Դարբնիկ գյուղում նախկին գյուղատնտեսական քոլեջի շենքի վերանորոգումը, որը կտրվի Իրաքից եկած անապահով անձանց։ Այդ անձանց կհատկացվի 47 բնակարան այդ շենքում, որոնք արդեն գրեթե լիովին վերանորոգված և կահավորված են։  

Իրաքից ևս 22 ընտաիք բնակարան կստանա Երևանի Նոր-Նորք համայնքի նախկին ուսանողական հանրակացարանում։ Այսպիսով Իրաքից եկած 69 ընտանիք կապահովվի բնակարաններով, որոնցում նրանք կկարողանան ապրել այնքան ժամանակ, որքան պետք կլինի։

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ ծրագրեր է նախատեսում իրականացնել Միգրացիոն գործակալությունը 2009 թ.-ին։

Գ. Եգանյան. Առաջին հերթին անհրաժեշտ կլինի ապահովել «Փախստականների և ապաստարանի մասին» նոր օրենքի լիարժեք իրականացումը։ Կշարունակվի նաև մեր քաղաքացիներին արտասահմանից ետ բերելու գործընթացին աջակցելու ծրագրի աշխատանքը։

Մենք կշարունակենք պայքարը անօրինական միգրացիայի, թրաֆիքինգի դեմ՝ մեծ ուշադրություն դարձնելով այդ գործընթացներին։ Անցյալ տարին այս առումով բեկումնային էր, լիովին կատարվեցին ծրագրված աշխատանքները, սկսեց գործել Թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերի խորհուրդը, որը գլխավորում է փոխվարչապետ Արմեն Գրևորգյանը։   

Միգրացիոն քաղաքականության մեջ մենք ծրագրում ենք մեկ քայլով առաջ շարժվել։ Անհրաժեշտ է հասկանալ, որ միգրացիան մի գործընթաց է, որով պետք է ոչ թե մեկ գերատեսչություն զբաղվի, այլ շատ կառույցներ։  

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ն է Հայաստանում թրաֆիքինգի հետ կապված իրավիճակը։   

Գ. Եգանյան. Հայաստանը համարվում է թրաֆիքինգի ծագման երկիր։ Հիմնականում հոսքերը Հայաստանից գնում են Արաբական Միացյալ էմիրաթներ և Թուրքիա, և թրաֆիքինգի զոհ են դառնում մեծ մասամբ կանայք։

Իհարկե, կա և աշխատանքային թրաֆիքինգ, որում ավելի շատ ներգրավված են տղամարդիկ։ Աշխատանքային թրաֆիքինգի դեպքում, աշխատանքի մեկնած տղամարդկանցից վերցվում են փաստաթղթերը և աշխատանքը չի վարձատրվում։ Այսպիսի շատ դեպքերի կարելի է հանդիպել, օրինակ, Ռուսաստանում։ Մեզ մոտ դա դեռ քիչ ուսումնասիրված երևույթ է, ավելի շատ ուսումնասիրված են սեռական շահագործման հարցերը։    

Անցյալ տարի մենք պաշտոնական այց կատարեցինք ԱՄԷ, որտեղ պայմանավորվեցինք համատեղ պայքարել այս երևույթի դեմ՝ սկսած հայտնաբերումներից և ավարտած զոհերին հայրենիք վերադարձնելով և վերականգնողական աշխատանքներով։ Մենք արդեն մշակել և ԱՄԷ ենք ուղարկել համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը և սպասում ենք պատասխանի։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։