482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ի որոշման վրա ազդել են հայկական իշխանությունների գործողությունները և դաշնակից չկորցնելու Եվրոպայի ցանկությունը
18:58
02 Փետրվարի 2009

Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ որոշման նախաշեմին մթնոլորտը լարվում էր, ընդ որում խոսակցություններ էին գնում, որ Հայաստանին, ամենայն հավանականությամբ, կզրկեն ձայնի իրավունքից այն թվացյալ և իրական խախտումների պատճառով, որոնք տեղի էին ունեցել ընտրություններից հետո։ Նույն համազեկուցողները, որոնք եկել էին Երևան և հնարավորություն էին ունեցել ազատ շփվել շահագրգիռ բոլոր կողմերի հետ, տալիս էին տարբեր գնահատականներ, և դրանք փոփոխվում էին մի քանի շաբաթվա ընթացքում, սա էլ ինձ վրա որոշ ոչ միանշանակ տպավորություն էր թողել։

Միաժամանակ մի քանի շաբաթ անց համազեկուցողներն առաջարկել էին բավականին արմատապես փոխել իրենց իսկ զեկույցի գնահատականները։ Չեմ կարծում, որ այդ փոփոոխությունները կարող էին տեղի ունենալ նախագահի կողմից մի քանի անձանց ներում շնորհելու պատճառով։ Մի խոսքով, այս ամենը տպավորություն առաջացրեց, որ համազեկուցողների կարծիքը, հնարավոր է, ենթարկվում էր որոշ սուբյեկտիվ գործոնների։

«Նովոստի-Արմենիա» - Իսկ ու՞մ նկատի ունեք «շահագրգիռ կողմեր» ասելով։

Շ. Խաթլամաջյան – Իհարկե, այս կոնֆլիկտի մեջ շահագրգիռ կողմերը ոչ միայն պարզապես իշխանություններն ու այն կուսակցությունն է, որի առաջադրած  թեկնածուն ընտրությունների ժամանակ բավականաչափ ձայներ չէր հավաքել (ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան – «Նովոստի-Արմենիա»), սակայն հայտարարում էր ձայների գրեթե 65 տոկոսի մասին, և որը, ըստ մենայնի, նպատակաուղղված հրահրել էր անցյալ տարի Երևանի մարտի 1-2-ին տեղի ունեցած ողբերգական կոնֆլիկտը։ Որպես շահագրգիռ կողմ այստեղ հանդես են գալիս ինչպես հասարակությունն ընդհանրապես, այնպես էլ այլ կուսակցություններն ու ոչ կառավարական կազմակերպությունները։

Ինչ վերաբերում է քաղաքական ուժին, որը հրահրեց ուժային կոնֆլիկտը, ապա նա, կարծես թե, քաղաքական հաջողության իր միակ ռեսուրսը փնտրում և գտնում էր այդ կոնֆլիկտի զարգացման շարունակության մեջ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Փաստորեն, առանց մարտի 1-ի դեպքերի նրա քաղաքական ռեսուրսը շատ աղքատիկ կլիներ։  Կան բազմաթիվ տվյալներ այն մասին, որ գոյություն ունի քաոսի ստեղծման և որպես իշխանությունների  կամայականության ապացույց՝ փաստաթղթերով հիմնված նյութերը հետագայում միջազգային կառույցներին տրամադրելու մի ողջ մշակված տեխնոլոգիա։ Սակայն դա առանձին թեմա է։

«Նովոստի-Արմենիա» - Վերադառնանք ԵԽԽՎ-ի որոշման թեմային. Ձեր կարծիքով, ինչո՞վ է դա պայմանավորված։

Շ. Խաթլամաջյան  - Այս որոշման վրա ներկայիս տարբերակով ազդել են ոչ միայն մեր իշխանությունների իբրև թե ուշացած քայլերը։ Յուրաքանչյուր իշխանություն քայլեր է անում այն ռիթմով, որի տրամաբանությունը ելնում է ներքին քաղաքական զարգացումից, և դրսից այդ տրամաբանությունը հարկադրելը ամենաճիշտ տարբերակը չէ  ցանկացած պետության համար։ Մեծ հավանականությամբ դեռևս քվեարկությունից առաջ կարելի էր ասել, որ իշխանությունները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանին չզրկեն ձայնից։ Նրանք անում էին դա փոքր-ինչ դանդաղ, և դրա տրամաբանությունն անձամբ ինձ համար հարցականի տակ է մնում։

Նաև հասկանալի դարձավ, որ Եվրոպան ներկա իրավիճակում, երբ նրա գործերն  այնքան էլ լավ չեն ներքաղաքական դաշտում և տնտեսական պլանում, չի կամեցել իրենից վանել ԵԽ անդամներից մեկին։ Վերջին ժամանակներս տպավորություն էր ստեղծվում, որ համազեկուցողները գտնվում են այն բանի մեծ ազդեցության տակ, ինչ հնարավորություն ունի նրանց բացատրել ընդդիմությունը։ Եվ հենց այն, որ ընդդիմությունը կարող էր ազատ դա անել, վկայում է այն մասին, որ քաղաքական ուժերը մեր հանրապետությունում գործում են քաղաքական ազատությանը բավականին մոտ գտնվող պայմաններում։

Եթե իշխանությունները չցանկանային, որպեսզի համազեկուցողները ստանան ողջ հնարավոր տեղեկատվությունը, որը նրանց օգտին չէ, ապա նրանք կարող էին դրան խոչընդոտել։ Սակայն մեր երկրում դա անելը բավականին դժվար է։ Հայաստանում բավականին դժվար է արգելել գրել, տպագրել, ստեղծել վեբ-կայքեր, հանդես գալ հեռուստատեսությամբ, շփվել օտարերկրյան թղթակիցների և պաշտոնյաների հետ։

Այդ պատճառով ընդդիմությունը Եվրոպայի վրա ազդելու բավականին հնարավորություններ և լծակներ ուներ։ Այլ բան, որ ընդդիմության կողմից դա արվեց բավականին անբարեխիղճ ձևով, իսկ իշխանություններն իրենց կողմից ոչ բավարար պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացրեցին իրադարձությունների այս կամ այն զարգացումների մասին վկայող փաստերը։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս, Ձեր կարծիքով, հետագայում կզարգանան իրադարձությունները Հայաստանի ներքաղաքական դաշտում։

Շ. Խաթլամաջյան – Դեռ մինչև վերջնական քվեարկությունը հայկական ԶԼՄ-ներում գրվում էր այն մասին, որ եթե Հայաստանին չզրկեն ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, ապա ընդդիմությունը կդիմի այլ ակցիաների։ Եթե ընդդիմությունը գնա ապակառուցողական զարգացման ուղով, եթե նրանց քաղաքական ռեսուրսը նման մանևրումն է և երկրում չկառավարվող քաոսի ստեղծումը, ապա ես կշարունակեմ խիստ կասկածել մեր ընդդիմության կառուցողականության մեջ։

Եթե նա միաժամանակ կրկին շարունակի իր կողմնակիցներին ներշնչել, որ իր  նպատակը շուտափույթ կերպով երկիրը դեպի պայծառ ապագա տանելն է, ապա պարզ է՝ դա պարզապես իշխանության համար պայքար է։ Չեմ ցանկանում ոչ ոքի մեղադրել, սակայն նման տպավորություն է ստեղծվում։ Չէ՞ որ շեշտը քաոսի վրա անելը մի միջոց է, որը սովորաբար օգտագործում են համակարգային կամ երկրորդական ուժերը երկրից դուրս, այլ ոչ թե նրա ներսում։

Երկրի զարգացումը և արդյունավետ պետության ստեղծումը չեն սահմանափակվում «ընդդիմություն-իշխանություն», «իշխանության համար պայքար», «ընտրություններ» կառույցներով։ Վերջիններս արհեստական են, իսկ դա բավականին ապակառուցողական է ազդում պետության հաջողությունների վրա՝ ինչպես տնտեսական ոլորտում, այնպես էլ հասարակության համախմբան ոլորտում, ընդ որում վերջինս մեզ ուղղակի անհրաժեշտ է մեր կիսապատերազմական իրավիճակում։

«Նովոստի-Արմենիա» - Եթե ավելի կառուցողական լինենք, ինչպե՞ս եք Դուք տեսնում իրադարձությունների զարգացումը մարտի 1-ից հետո՝ հաշվի առնելով այն, որ այդ օրն արդեն ընդդիմության հանրահավաք է հայտարարված։

Շ. Խաթլամաջյան – Քաղաքական ուժերը երկրում այս պահի դրությամբ առավել պակաս են բևեռացված, քան, ասենք, կես տարի առաջ։ Նրանք փորձում են միավորվել յուրաքանչյուր կառուցողական գաղափարի շուրջ, ինչպիսին են, օրինակ, արդյունավետ պետության, ազգային համաձայնության գաղափարները, սակայն ես չեմ կարող վստահ ասել, թե ինչպես կվարվի արմատական ընդդիմությունը, ինչպիսին է նրա քաղաքական պայքարի տրամաբանությունը։ Որքանով ես հասկանում եմ, դա բավականին գաղտնի խոհանոց է, և դուրս է գալիս այդ քաղաքականության բավականին փոքր մասը, որը նախատեսված է զանգվածային օգտագործման համար։ Այդ պատճառով եթե ընդդիմադիր ուժերը որոշեն զարգացնել իրավիճակը քաոսի և աբսուրդի ճանապարհով, ապա որևէ դրական բան դժվար է կանխատեսել։

Սակայն ինձ թվում է, որ այդ ուժերի քաղաքական և հասարակական ռեսուրսները վերջին ժամանակներս բավականին կրճատվում են։ Ժամանակին այն ևս արհեստականորեն էր զարգացված։ Ես խոսում եմ «Հայոց համազգային շարժում» կուսակցության մասին, որն այն քաղաքական ուժի միջուկն է, որն այս պահի դրությամբ օգտվում է այն բանից, ինչ կուսակցությունների մասին օտարերկրյա գիտության մեջ հայտնի է «ճանկիր բոլորին» (catch all) բառով։ Այլ կերպ ասած, այդ շարժումը չունի հզոր սոցիալական հիմք, սակայն նրանց  նշանաբանային ակտիվությունն ունի հիմք. նրանք դիմում են բոլոր նրանց, ովքեր ենթադրում են, որ որոշ իշխանական կառույցներում կտրուկ փոփոխությունների ժամանակ իրենք  կարող են առավելություն ստանալ։

Սակայն հասարակական, սոցիալական կամ տնտեսական ոլորտում բնակչության այս կամ այն խմբի առավելությունները կախված են ոչ միայն իշխանության փոփոխությունից։ Օրինակ, գլոբալ տնտեսական միտումները կարող են այնպես վերափոխել որոշների թվացյալ հաղթանակները, որ նրանցից ոչ մի բան չի մնա։ Իսկ մյուս կողմից մենք կարող ենք հետևել, թե ինչ է կատարվում հարևան երկրներում, այդ թվում նաև Վրաստանում և Ադրբեջանում, և ամենևին էլ պարտադիր չէ, որ ինքներս ներխուժենք երկրի կյանքի համար ոչ հարմարավետ հասարակական վերափոխումների մեջ և փորձարկեք դրանք սեփական մաշկի վրա։

Ենթադրում եմ, որ ընդդիմությունը գարնանը կփորձի աշխուժանալ և նախաձեռնել նոր տիպի ակցիաներ։ Այն, որ նրա կոշտ թեզիսները՝ ԵԽ-ում Հայաստանին ձայնից զրկելու տեսանկյունից, եվրոպական համաժողովում աջակցություն չստացան, պետք է որոշակի կերպով սպանեն նրա մարտական ոգին։ Ընդդիմությունը, իհարկե, դա չի խոստովանի, սակայն եթե նա Եվրոպային խնամատար էր համարում, ապա այժմ կսկսի այլ վայրերում փնտրել ավելի շահագրգիռ խնամատարների։ Քաղաքական ուժերն ընդհանրապես դժվար են համակերպվում պարտության հետ, սակայն եթե խոսքը քաղաքական ինքնասիրության մասին է, ապա այն ծանր է անդրադառնում հասարակության վրա։

«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով, վկայու՞մ է, արդյոք, ԵԽԽՎ-ի վերջին որոշումը այն մասին, որ Եվրոպան գնահատում է Հայաստանը որպես որոշակի կարևոր գործոն տարածաշրջանում, թե՞ դա պարզապես կտրուկ քայլեր չանելու ցանկություն է, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը։

Շ. Խաթլամաջյան – Չեմ կարող ասել, թե Հայաստանը Եվրոպայի համար առանձնահատուկ գերադասելի դաշնակից է։ Եվրոպան փորձում է չկորցնել կապը հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր պետությունների հետ։ ԵՄ-ն հարաբերություններ է պահպանում նույնիսկ այն երկրների հետ, որոնց իր ազդեցությունից դուրս է համարում։

Այս հարցի քննարկումն ինքնին արդեն բավականին հարված է հասցրել Հայաստանին և աշխարհում, Եվրոպայում ու տարածաշրջանում նրա հեղինակությանը։

Եվրամիության ներկայացուցիչները (ԵԽԽՎ) հասկացան, որ այստեղ հարցը ոչ թե առանձին վերցրած երկրում մարդու իրավունքների պաշտպանությունն է, այլ այն, որ իրենց փորձում են դարձնել որևէ մարդկանց գաղտնի և ակնհայտորեն քաղաքական շահերի գործիք, որոնք չեն համընկնում ԵՄ շահերի հետ։ Եթե ԵՄ-ն մտադիր է որևէ քաղաքական դեր խաղալ աշխարհում, ապա նա չպետք է կորցնի իր դաշնակիցներին, այլ պետք է ավելացնի նրանց թիվը և նրանց կառուցողականություն ցուցադրի։ Սակայն Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ նոր բանաձևն այն բանի վկայությունն է, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլ բոլոր քաղաքական ուժերը պետք է վերջապես ձեռք բերեն քաղաքակիրթ, կառուցողական քաղաքական պայքարի ամուր հմտություններ։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։