484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի համար կարևոր է ոչ թե ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքի պահպանման փաստը, այլ դրա արձագանքը երկրի ներսում
13:40
29 Հունվարի 2009

Ես այդ որոշումից շատ ավելի առաջ իմ հարցազրույցներում  ասում էի, որ չափազանց քիչ հավանական եմ համարում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը։ Համապատասխանաբար, ես չեմ կարծում, թե որևէ արտառոց բան տեղի ունեցավ։ Եվրոպայի Խորհրդում ձայնի իրավունքից զրկելը, եթե չեմ սխալվում, այդ կառույցի պատմության մեջ տեղի է ունեցել երեք անգամ՝ երբ Թուրքիան ներխուժեց Կիպրոս (1974 թ.-ին – «Նովոստի-Արմենիա»), երբ Հունաստանում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում (1967 թ.-ին – «Նովոստի-Արմենիա») և երբ Ռուսաստանը 1992 թ.-ին մտավ Չեչնիա։ Հասկանալի է, որ այդ իրադարձությունները բացարձակապես անհամակշիռ են այն բանի հետ, ինչ տեղի  ունեցավ Հայաստանում, և ես դա ասում եմ՝ հարգելով մարդկանց զգացմունքները և հասկանալով, թե այստեղ ինչ է տեղի ունեցել։ Այդ պատճառով կարիք չկար ակնկալել, որ Հայաստանը կզրկվի ձայնի իրավունքից։ Այ եթե դա տեղի ունենար, ապա դա կլիներ ինչ-որ ֆորս-մաժոր։ Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար։

«Նովոստի-Արմենիա» – Գոյությու՞ն ունի որևէ այլ բան, ինչով պայմանավորված է այդ որոշումը, բացի նախադեպերի անհամակշռությունից:

Ա. Իսկանդարյան – Գլխավորն, ամեն դեպքում, անհամակշռությունն է։ Առաջին հերթին կարևոր է այն, որ ձայնից զրկելու մասին որոշումներն ընդունվում են շատ հազվադեպ։ Բացի այդ, Եվրոպայի Խորհրդի կազմում կան նաև այնպիսի երկրներ, որտեղ երբեմն տեղի են ունենում նման կարգի իրադարձություններ, և եթե Հայաստանին զրկեին ձայնի իրավունքից, ապա այդ երկրներին ևս պետք է հինգ անգամ զրկեին ձայնի իրավունքից։ Հայաստանում շատ հաճախ է բերվում այն օրինակը, որ «այդ դեպքում Ադրբեջանին ևս պետք է զրկել ձայնի իրավունքից»։ Ես այնքան էլ հակված չեմ բերել այդ օրինակը. ոչ թե «այդ դեպքում» պետք է Ադրբեջանին զրկել, այլ Ադրբեջանին ևս պետք չէ զրկել։ Եվրոպայի Խորհուրդը գոյություն ունի ոչ նրա համար, որ գործի նման կերպ։ Դա գլխավորն է։ Ընդհանրապես, այս ողջ պատմության մեջ կարևորը ոչ թե այն է, թե ինչ տեղի ունեցավ կամ պետք է տեղի ունենար Եվրոպայում, այլ կարևորը արձագանքն է Հայաստանում։

«Նովոստի-Արմենիա» - Եվ ինչպե՞ս, Ձեր կարծիքով, սրանից հետո կզարգանա իրավիճակը Հայաստանի ներքաղաքական դաշտում։

Ա. Իսկանդարյան – Մոտավորապես նույն ձևով։ Իշխանությունները մի կողմից կշարունակեն փորձել համապատասխանել դրսից եկող սպասելիքներին, այսինքն ակնհայտ է, որ օրենսդրության փոփոխության վերաբերյալ Եվրոպայի Խորհրդին տված խոստումների կապակցությամբ որոշակի առաջընթաց կլինի, կշարունակեն աշխատել դատարանները։ Իսկ մյուս կողմից իշխանությունները փորձելու են իրենց գիծն առաջ տանել և բացարձակապես չզիջել իրենց դիրքերը։ Տեսնենք՝ ինչ կլինի մարտի 1-ին...

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս կարձագանքի ընդդիմությունը, ընդհանրապես, և, մասնավորապես, կարո՞ղ է, արդյոք, այդ արձագանքը կտրուկ հայտարարությունների և գործողությունների ազդանշան դառնալ։

Ա. Իսկանդարյան – Այս կապակցությամբ հայտարարություններ արդեն եղել են, դա ասվել է նախօրոք, քանի որ մարդիկ իրական ռեժիմում հասկանում էին, թե ինչ պետք է տեղի ունենա։ Այժմ հայտարարություն չանել, իհարկե, անհնար է. որոշ բաներ կհնչեն տարբեր շուրթերից։ Այս ամենը տեղի կունենա սովորական ռեժիմում՝ «դավաճանեցին, չեն հետևում, որպեսզի ազատություն լինի» և այպես շարունակ։ Քաղաքական պայքարն այս կամ այն ձևով կշարունակվի, տեսնենք՝ ինչ չափ այն կընդունի մարտի 1-ին, այսինքն որքանով հնարավոր կլինի արթնացնել հանրահավաքային ակտիվությունը։

«Նովոստի-Արմենիա»  -Հնարավո՞ր է, որ ընդդիմությունը որոշի հեռանալ կամ շրջվել Արևմուտքից։

Ա. Իսկանդարյան  - Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «շրջվել Եվրոպայից»։ Քաղաքական պայքարը Հայաստանում կրում է ներհայկական քաղաքական բնույթ, և «արևմտամետ» ու «հակաարևմտյան» բառերը ևս կրում են ներհայկական բնույթ և իրական Արևմուտքին շատ քիչ են վերաբերում, երբեմն էլ ընդհանրապես չեն վերաբերում։ Երբ Հայաստանում խոսում են Եվրոպայի մասին, ապա նկատի ունեն ոչ թե իրական Եվրոպան, այլ գլխում գոյություն ունեցող Եվրոպայի որոշակի կերպար կամ էլ որոշակի շահեր։ Այս ամենը երվոպական արժեքների նկատմամբ իրական ուղղվածության հետ կարող է գրեթե որևէ կապ չունենալ։ Մարդիկ շատ հաճախ չեն պատկերացնում և չեն ցանկանում պատկերացնել իրական Եվրոպան։

«Նովոստի-Արմենիա» - Իսկ ինչպե՞ս եք, ընդհանուր առմամբ, գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակն այս փուլում, և կարելի՞ է, արդյոք, այն բնութագրել որպես «անդորր փոթորկից առաջ», ինչի մասին բազմիցս արդեն խոսվել է։

Ա. Իսկանդարյան  - Ես նման բան երբեք չեմ ասել, իսկ նրանք, ովքեր այդպես ասում են, ղեկավարվում են, իմ կարծիքով, քաղաքական, այլ ոչ թե վերլուծական պատճառաբանությամբ, այսինքն նրանց թվում է, որ ճիշտ կլիներ այդպես ասել։ Ելնելով վերլուծական պատճառաբանությունից և ուսումնասիրելով իրավիճակը՝ կարելի է ասել, որ ներքաղաքական մթնոլորտում փոթորիկի նշաններ ես չեմ տեսնում։

Փոթորիկը տեսականորեն կարող է սկսվել համաշխարհային տնտեսական ճգնաժամի զարգացման հետ կապված, սակայն քանի որ ես տնտեսագետ չեմ, ինձ դժվար է դատել այն մասին, թե ինչպես այս ամենը կծավալվի, քանի որ դա կախված է ճգնաժամի հենց կենտրոնում՝ ԱՄՆ-ում այնպիսի պարամետրերից, որոնց մասին ես քիչ բան եմ հասկանում։ Կյանքի սոցիալական մակարդակի կտրուկ անկման, արտագնա աշխատանքի մեկնածների կողմից փոխանցումների դադարեցման, որոշ գնահատականներով՝ արտասահմանից երկիր ավելի քան 60-70 հազար մարդկանց վերադարձի հետ կապաված կարող են տեղի ունենալ այնպիսի իրադարձություններ, որոնք կարող են հանգեցնել քաղաքական մթնոլորտի կտրուկ թեժացման։ Սակայն ես դա չեմ կարող կանխատեսել, քանի որ չգիտեմ՝ տեղի կունենա դա, թե ոչ։

Իսկ երկրի ներքաղաքական դաշտում ես փոթորիկի որևէ հնարավորություն չեմ տեսնում։ Մարտի 1-ին, իհարկե, հանրահավաք կլինի և ակնհայտորեն՝ ոչ փոքր՝ մեր այժմյան չափումներով... Տեսնենք, թե ինչպես կանցնի հանրահավաքը, և ինչպես իշխանությունները կարձագանքեն։ Սակայն ինձ թվում է, որ ներկա իրավիճակում իշխանությունն, ըստ էության, չպետք է չափազանց կտրուկ արձագանքի։ Եվ ընդդիմության համար դժվար կլինի իշխանությանը կտրուկ արձագանքի տանել։

«Նովոստի-Արմենիա» - Իսկ Դուք կարծում եք, որ ընդդիմությունը նման նպատա՞կ կհետապնդի։

Ա. Իսկանդարյան – Ես չեմ կարծում, որ նման նպատակ կհետապնդվի, ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ կարող են հետապնդվել նման տիպի նպատակներ, չէ՞ որ սա քաղաքականություն է, ինչու՝ ոչ։ Իշխանությունների արձագանքը ենթադրում է ընդդիմության հակառակ արձագանքը. դա նորմալ է։ Սակայն ինձ թվում է, որ նման բան չպետք է տեղի ունենա։ Ինչպե՞ս հետագայում կշարունակվեն հանրահավաքները, կլինե՞ն նրանք բավականին մեծ, որքանո՞վ ընդդիմության ղեկավարությունը կցանկանա դա շարունակել. այս հարցերը կան, սակայն ինձ չի թվում, որ գոյություն ունի հանրահավաքային ակտիվության այնպիսի կտրուկ մեծացման հեռանկար, ինչպիսին էր այն մեկ տարի առաջ։

«Նովոստի-Արմենիա» - Վերադառնալով ԵԽԽՎ-ի թեմային՝ ձմեռային նստաշրջանի ժամանակ ընդունված որոշումը նշանակու՞մ է, արդյոք, որ Հայաստանը Եվրոպայի համար կարևոր գործոնի դեր է խաղում։

Ա. Իսկանդարյան – Հայաստանը Եվրոպայի Խորհրդի համար խաղում է նրա անդամներից մեկի դերը։ Ունի՞ նա, արդյոք, ավելի կարևոր դեր, քան մյուս անդամները... Հայաստանն աշխարհի ամենամեծ երկիրը չէ, և, հավանաբար, կան այլ երկրներ, որոնք Եվրոպայի համար մեծ դեր են խաղում։ Սակայն որոշ կարևորություն Հայաստանն, իհարկե, ունի, քանի որ երբ երկիրն ընդունում են Եվրոպայի Խորհուրդ, ապա նա դառնում է որոշակի ներքին դիսկուրսի մի մասը։ Եվրոպայի Խորհրդում կա 47 երկիր, և Հայաստանը, թեև նրանցից ամենակարևորը չէ, սակայն միաժամանակ  այն երկիրը չէ, որի նկատմամբ բոլորն անտարբեր են։ Միաժամանակ, եթե հետևենք  բոլոր այն դեպքերին, երբ երկրները ԵԽԽՎ-ում զրկվել են ձայնի իրավունքից, չէ՞ որ նրանք քիչ կարևոր պետություններ չէին, պարզապես այնտեղ արտառոց դեպքեր էին տեղի ունենում։

Նման հարցերի քննարկման դեպքում որոշակի հարաբերակցություն կա, մի կողմից՝  երկրի չափերի, իսկ մյուս կողմից՝ ամեն ինչ քաղաքական դաշտում թողնելու ցանկության։ Կրկնվեմ և ասեմ, որ շատ կարևոր է հայերի վերաբերմունքն այս հարցի նկատմամբ, այլ ոչ թե հենց իրադարձությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն: