480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն առաջ է շարժվելու՝ չնայած հանրապետությունում առկա ներքաղաքական դժվարություններին
17:32
26 Հունվարի 2009

Իշխանությունների կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի որևէ խնդիր չառաջանա։ «Հանրահավաքների, երթերի, ցույցերի և ժողովների անցկացման մասին» օրենքում հստակ սահմանված է՝ ով և ինչպես է կազմակերպում երթերն ու ժողովները։ Եթե ընդդիմությունն իր ակցիաներն անցկացնի օրենքի շրջանակներում, որևէ խնդիր չի լինի։

Թեև ակնհայտ է, որ Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստից առաջ (հունվարի 27-ին) ընդդիմությունը կանի ամեն բան` ցանկացած խնդիր ուռճացնելու և իր մասին հայտարարելու համար։ Օրինակ, չարտոնված երթի պատմությունը։ Օրենքի տեսանկյունից նման ակցիան խախտել է դրան չմասնակցած մարդկանց իրավունքը, և այդ պատճառով պետք է ըմբռնումով մոտենալ ոստիկանության գործողություններին, որը կատարում էր իր պարտքը և պաշտպանում օրինականությունը։

«Նովոստի-Արմենիա» - Ողջ Հայաստանն այժմ սպասում է հունվարի 27-ին, երբ կկայանա ԵԽԽՎ նիստը, որտեղ լուծվելու է հայկական պատվիրակությունը ձայնի իրավունքից զրկելու հարցը։

Կ.Ավագյան - Ոչ ոք ժամանակին չէր ստիպում Հայաստանին մտնել ԵԽԽՎ, դա նրա որոշումն էր։ Այդ պատճառով էլ եթե խոսքը գնում է նրան ձայնից զրկելու կամ այլ պատժամիջոցների մասին, ապա դա ամեն դեպքում տհաճ փաստ է։ Բայց ես դրանից չափից ավելի մեծ խնդիր ստեղծելու կողմնակից չեմ։ Բացի այդ, ես այնքան ել չեմ հավատում, որ ԵԽԽՎ-ն կզրկի Հայաստանին ձայնից։

Ներկայումս Հայաստանը բազամավեկտորային քաղաքականություն է վարում՝ համագործակցելով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ։ Այդ պատճառով Հայաստանին ձայնից զրկելը և նրա վրա ճնշում գործադրելը կարող է հանգեցնել այդ քաղաքականության վերանայմանը, ինչն, իմ կարծիքով, Եվրոպայի շահերից չի բխում։ Բայց դա իմ անձնական կարծիքն է։

«Նովոստի-Արմենիա» - Հնարավո՞ր են, արդյոք, իրական առաջխաղացումներ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում 2009 թվականին։

Կ.Ավագյան - 2009 թվականին կարգավորման որևէ կոնկրետ պլան չի ընդունվի։ Կլինեն համդիպումներ, կողմերը կարող են համաձայնության գալ որոշ դրույթներում, բայց այս հարցի վերջնական լուծում ընթացիկ տարում ես չեմ տեսնում։

«Նովոստի-Արմենիա» - Կարելի՞ է, արդյոք, մոտ ժամանակներս որևէ փոփոխություն ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում։

Կ.Ավագյան - Այս տարի սպասվում է ևս մեկ ֆուտբոլային խաղ, որին կհանդիպեն երկու պետությունների նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլա Գյուլը, և պետք է համբերությամբ սպասել դրան։ Ուշ թե շուտ սահմանի բացում տեղի կունենա, բայց դժվարանում եմ ասել՝ դա ընթացիկ տարում կլինի, թե հաջորդ տարի։

Թուրքական իշխանություններն իրենց խնդիրներն ունեն, որոնք խանգարում են սահմանի շուտ բացմանը։ Ամեն դեպքում, սահմանը բացվելու է կամ Եվրամիության պահանջով, կամ տարածաշրջանում Թուրքիայի քաղաքականության ակտիվացման հետևանքով՝ հաշվի առնելով այդ երկրի նախաձեռնությունը Կովկասում Կայունության և անվտանգության պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ։

«Նովոստի-Արմենիա» - Արժե՞, արդյոք, որ Հայաստանը մասնակցի այդ Պլատֆորմին։

Կ.Ավագյան - Եթե որևէ կառույց նպաստում է հարաբերությունների նորմալացմանը, խնդիրներ է լուծում, մասնավորապես, քաղաքական, ապա մասնակցության համար որևէ խոչընդոտ ես չեմ տեսնում։ Բայց մի պայմանով, որ Թուրքիան չփորձի թելադրել իր կամքը կառույցի մասնակիցներին։ Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցումը պետք է լինի առանց որևէ նախպայմանի նրա կողմից։ Մենք կարող ենք սկսել համագործակցությունն այդ երկրի հետ տնտեսության ոլորտում, քննարկել սահմանների բացման հարցը և հետո միայն սկսել ցեղասպանության հարցի քննարկումը։

«Նովոստի-Արմենիա» - Լինելով ՀՀԿ երիտասարդական թևի առաջնորդ՝ ինչպե՞ս եք  գնահատում անցած տարին երիտասարդության համար։

Կ.Ավագյան - 2008 թվականի գլխավոր ձեռքբերումն այն էր, որ ոմանց՝ երիտասարդությունը որպես իրենց նպատակներին հասնելու գործիք օգտագործելու փորձերը տապալվեցին։ Մեր երիտասարդության գիտակցությունը բարձր մակարդակում է, և մենք կրկին համոզվեցինք, որ փայլուն և հայրենասեր երիտասարդություն ունենք։

«Նովոստի-Արմենիա» - Որպես ՀՀԿ երիտասարդական թևը ներկայացնող պատգամավոր, կարո՞ղ եք ներկայացնել այն ծրագրերը, որոնք կապված են  երիտասարդության սոցիալական խնդիրների լուծման հետ այս տարի։

Կ.Ավագյան - 2008 թվականին կառավարությունը սկսել է  «Երիտասարդական ռազմավարության» մշակումը, որը, հավանաբար, կհաստատվի այս տարի։ Դրանում նախատեսված է երիտասարդությանն աշխատատեղերով, երիտասարդ ընտանիքներին՝ բնակարաններով ապահովումը և այլ սոցիալական խնդիրների լուծումը։ Այսպիսով, երիտասարդության խնդիրները լուծելու համար պետությունն իր վրա այդ խնդիրների մեծ մասը։

Բայց դա չի նշանակում, որ երիտասարդությունը պետք է հանդես գա միայն պահանջատերի դերում։ Եկել է ժամանակը, որ պետությունն էլ հասկանա, թե ինչ կարող է նրան տալ երիտասարդությունը, ինչ է նա պատրաստ անել իր երկրի համար։ Բացի այդ, պետք չէ շատ առանձնացնել երիտասարդության խնդիրները բնակչության մյուս շերտերի խնդիրներից։ Երիտասարդությունը պետք է հասկանա, որ հասարակության մյուս շերտերն էլ սոցիալական խնդիրներ ունեն, և դրանք բոլորը միանգամից լուծել հնարավոր չէ։

«Նովոստի-Արմենիա» - Հայաստանում երիտասարդությունը կարծես հայտնվել է  «կախարդված շրջանակում»։ Աշխատանքի ընդունվելիս երիտասարդներից պահանջում են աշխատանքային փորձի առկայություն, առանց որի նրանք չեն կարող աշխատանքի ընդունվել։ Ի՞նչ կարելի է ձեռնարկել այդ ուղղությամբ։

Կ.Ավագյան - «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում հստակ սահմանված է ծառայության վերցնելու կարգը, և այդ խնդիրն ավելի հատուկ է մասնավոր հատվածին, որը նախընտրում է աշխատանքի ընդունել փորձառու անձնակազմի։

Այդ խնդրի մյուս պատճառն այն է, որ պետական և մասնավոր բուհերը աշխատանքի շուկա են բաց թողնում բարձրագույն կրթությամբ մեծ թվով անձանց:  Իրականությունն այն է, որ մասնագետների նման քանակ երկրին պետք չէ։ Ներկայումս ամեն ինչ որոշում է մրցակցությունը, և ես վստահ եմ, որ լավ կրթություն ստացած փայլուն ուսանողը դժվար թե խնդիրներ ունենա աշխատանքի տեղավորվելու հետ կապված։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս կմեկնաբանեիք իրավիճակը մասնավոր բուհերի հետ, որոնց ստուգում է նախագահին առընթեր Վերահսկողական ծառայությունը։ Դրանցից շատե՞րը կարող են զրկվել պետական լիցենզիայից։

Կ.Ավագյան - Առաջին հերթին, այդ բուհերի փակումը օգուտ կբերի հենց ուսանողներին, քանի որ նրանք հետագայում հիասթափված չեն լինի, և նոր ուսանողները խաբված չեն լինի տարատեսակ գովազդից։ Կրթությունը չի սիրում խաբեություն, եթե մարդը եկել է որակյալ կրթություն ստանալու, նա պետք է ստանա այն։ Կարծում եմ, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի պետական լիցենզիայից զրկված բուհերի ուսանողները տեղավորվեն այն բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք համապատասխանում են անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին։

«Նովոստի-Արմենիա» - Կավելացվի՞, արդյոք,  բանակում ծառայության ժամկետը և չեղյալ կհամարվի՞ ծառայության տարկետումը պետբուհերի ուսանողների համար։

Կ.Ավագյան - Ծառայության ժամկետն ավելացնելու մասին լուրերն անհիմն են և հետևանք են այն բանի, որ եկել է ժամանակը ծառայության զորակոչել 90-ականների սկզբին ծնվածներին, երբ երկրում ժողովրդագրական մեծ ճգնաժամ էր, և ծնելիությունն ընկել էր։ Ես կարող եմ միայն ասել, որ ինձ, որպես պատգամավորի, այդ մասին ոչինչ հայտնի չէ։

Ինչ վերաբերում է տարկետման չեղյալ հայտարարելուն, ապա այդ նախագիծն առայժմ քննարկվում է, և դեռևս շատ վաղ է խոսել դրա ընդունման մասին։ Իմ անձնական կարծիքն է, որ բուհում սովորելը չպետք է դառնա բանակում ծառայելուց խուսափելու առիթ։ Բանակում ծառայելը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու  պարտքն է։

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ ծրագրեր ունի Ձեր գլխավորած ՀՀԿ երիտասարդական թևը 2009 թվականին։

Կ.Ավագյան - Երիտասարդության հետ կապված միջոցառումներն ամեն տարի փոխվում են։ Եթե 3-4 տարի առաջ համակարգչային կամ լեզվի դասընթացների կազմակերպումը խոշոր միջոցառում էր, ապա այժմ դրանք մղվել են երկրորդ պլան։ Սակայն պետք է հիշել, որ կուսակցության երիտասարդական թևն ինքնուրույն մարմին չէ, այլ ՀՀԿ կառուցվածքային ենթաբաժին, որին վստահված է կուսակցական աշխատանքի բավականին մեծ ծավալ։

Ընթացիկ տարում մենք նախատեսում ենք շարունակել Հայաստանի ինտելեկտուալ շարժման սատարումը, մանկատների և ծերանոցների հետ մեր բարեգործական աշխատանքը, ինչպես նաև ծրագրեր առողջապահության, կրթության ոլորտներում, տարբեր համաժողովների կազմակերպում ինչպես զուտ գիտական, այնպես էլ երիտասարդությանը հետաքրքրող թեմաներով։

«Նովոստի-Արմենիա» - Նախատեսու՞մ եք, արդյոք, շարունակել համագործակցությունը երիտասարդական այլ կազմակերպությունների հետ՝ միասնական պետական քաղաքականություն մշակելու համար։

Կ.Ավագյան - Կառավարության կողմից մշակվող երիտասարդական ռազմավարությունն արտացոլում է կոալիցիայի կազմի մեջ մտնող կուսակցությունների երիտասարդական թևերի համագործակցության արդյունքը։ Մենք հետագայում էլ կշարունակենք մեր համագործակցությունը և ոչ միայն կոալիցիոն կուսակցությունների երիտասարդական թևերի հետ, այլև ցանկացած երիտասարդական կազմակերպության հետ, որոնք փորձում են ծրագրեր իրականացնել երիտասարդության ոլորտում։ Մենք միշտ բաց ենք այն երիտասարդության համար, որը որևէ խնդիր է բարձրացնում և փորձում է այն լուծել կամ պարզապես կամենում է մեզ հետ համագործակցել։

Սակայն պետք է հիշել, որ ցանկացած երիտասարդական թև կուսակցության ենթաբաժին է, և այն միշտ պետք է շարունակի իր կուսակցության կուրսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։