478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
2010 թ.-ի Ձմեռային օլիմպիադայից հետո Հայաստանում ուժեղ գեղասահորդներ կհայտնվեն
15:05
10 Հունվարի 2009

Ինչպե՞ս ծագեց «Ստրադիվարիուսի ոսկե սառույցը» շոուի ստեղծման գաղափարը։

Ա. Զաքարյան -  Այս շոուն ստեղծվեց Թուրինում 2006 թ.-ի Օլիմպիադայից հետո, երբ Պլյուշչենկոն դարձավ չեմպիոն։ Ես նրա հետ վաղուց եմ աշխատում, և մենք միշտ էլ ունեինք շոու կազմակերպելու գաղափարը։ Արդյունքում մենք ստեղծեցինք այնպիսի շոու, որը, կարծում եմ՝ ամենահզորն է երբևէ եղածներից։

«Նովոստի-Արմենիա» - Մենք ցավով կարող ենք փաստել, որ այսօր Հայաստանում գեղասահք չկա։ Սակայն մեր երկրում կար գեղասահքի դպրոց, և ձեր կարծիքով ինչպիսի՞ ապագա ունի այն։

Ա. Զաքարյան – 70-ականների վերջին, 80-ականների սկզբին Հայաստանում կար գեղասահորդների շատ ուժեղ խումբ։ Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս մարզաձևը հանրապետությունում գրեթե դադարեց գոյություն ունենալ։ Եվ այսօր ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնեցին գեղասահքին կենդանի մնալ։ Այժմ Երևանի Մարզահամերգային համալիրում գործում է հիասքանչ սահադաշտ, և Եվգենի Պլյուշչենկոյի անվան դպրոցի բացումով այստեղ լավ գեղասահորդներ կհայտնվեն։ Կարծում եմ, որ 2010 թ.-ի Ձմեռային օլիմպիադայից հետո Հայաստանում կհայտնվեն ուժեղ գեղասահորդներ:

«Նովոստի-Արմենիա» -  Բիզնեսի ոլորտում շատ բաներ կուրորեն կրկնօրինակվում է Արևմուտքից։ Իհարկե, նրանցից կարելի է շատ բան սովորել, սակայն, արդյո՞ք, անհրաժեշտ է հերթով ամեն ինչ նրանցից վերցնել՝ հաշվի չառնելով հայրենական իրողությունները։

Ա. Զաքարյան  - Կոնկրետ մեր շոուի մասին կարող եմ ասել, որ մասնակցում են աշխարհի շատ երկրների առատաջար մարզիկներ։ Ինձ բախտ է վիճակվել ապրել և ԽՍՀՄ-ում, և Ռուսաստանում, և Արևմուտքում, և ես շատ բան եմ տեսել, այդ պատճառով մենք ընտրում ենք լավագույնը։

«Նովոստի-Արմենիա» - Այսօր ողջ աշխարհը ճգնաժամի մեջ է։ Ձեր կարծիքով ինչպե՞ս այն կանրադառնա գեղասահքի վրա։

Ա. Զաքարյան  - Կարծում եմ՝ ճգնաժամի մասին ավելի շատ պետք է խոսեն ֆինանսիստները։ Սակայն եթե դու ունես պահանջարկ ունեցող շոուի պես լավ ապրանք, ապա ես այստեղ գլոբալ խնդիրներ չեմ տեսնում։

«Նովոստի-Արմենիա» - Շատ մարզիկներ պրոֆեսիոնալներ դառնալով կորչում են։ Ինչպես եք կարծում, Պլյուշչենկոյին հաջողվե՞ց խուսափել դրանից։

Ա. Զաքարյան – Առաջին հերթին Եվգենի Պլյուշչենկոն պրոֆեսիոնալ չի դարձել և մտադիր է հանդես գալ 2010 թ.-ի Օլիմպիադայում։ Եվ այստեղի սահադաշտը նրան այնքան դուր եկավ, որ նա մտադիր է նախապատրաստական գործընթացի մի մասն անցկացնել Երևանում։ Նախորդ Օլիմպիադայից հետո նա պատգամավոր դարձավ, շատ է մասնակցել հեռուստատեսային նախագծերին։ Ճիշտ կլինի ասել, որ Պլյուշչենկոն գտել է ինքն իրեն նաև այլ ոլորտներում։ Սակայն նա հասկանում է, որ իր հիմնական գործունեությունը գեղասահքն է, և այս ուղղությամբ նա հետագայում ևս զարգանալու է։

«Նովոստի-Արմենիա» - Ազրոյան-Գրեբյոնկինա հայկական զույգը չկարողացավ բարձր արդյունքների հասնել։ Ձեր կարծիքով, դրա պատճառը միայն մարզական բաղկացուցի՞չն էր, թե վատ մենեջմենտը։

Ա. Զաքարյան  - Այստեղ մենեջմենտի հետ կապված խնդիրներ չեմ տեսնում, քանի որ նրանք ունեին մարզումների համար բոլոր անհրաժեշտ պայմանները։ Կարծում եմ, որ Հայաստանը որպես երկիր դեռևս ճանաչելի չէ համաշխարհային գեղասահքում, այն ճանաչված դարձնելու համար ժամանակ է պահանջվում, և ոչ միայն մեկ զույգ, այլ բազմաթիվ ուժեղագույն գեղասահորդներ են պետք։ Լոս-Անջելեսում, որտեղ, ինչպես հայտնի է, կա մեծ հայկական համայնք, մարզվում են բազմաթիվ տաղանդավոր հայ գեղասահորդներ։ Մենք կձգտենք պայմաններ ստեղծել և այստեղի, և այնտեղի հայ մարզիկների համար, որպեսզի նրանք այցելեն միմյանց և փոխանակեն իրենց փորձը։

«Նովոստի-Արմենիա» - Գեղասահքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ չեմպիոն է դառնում այն անձը, ով կատարել է ամենաքիչ բարդ էլեմենտները։ Արդյո՞ք Պլյուշչենկոյին հաղթանակի համար միշտ բավարարել են քառացատկերը։

Ա. Զաքարյան – Մենք նոր կանոնների կողմնակից չենք, երբ քառապտույտ ցատկը ոչ բարձր է գնահատվում։ Մենք ավելի շատ ձգտում ենք զարգացնել գեղասահքի տեխնիկական մասը։ Պլյուշչենկոն առաջիններից մեկն էր, ով կատարեց քառացատկ էլեմենտ, կատարեց նաև չորս-երեք-երեք զուգակցությունը։ Այս էլեմենտներից որոշները ներառվեցին Գինեսի ռեկորդների գրքում։ Իսկ նոր համակարգն ավելի հարմար է երիտասարդներին, փորձն ու տեխնիկական մղվում են երկրորդ պլան։ Աշխարհի վերջին առաջնության ժամանակ հաղթեց կանադացի շատ լավ գեղասահորդ, սակայն նա նույնիսկ չփորձեց կատարել քառապտույտ ցատկ։ Բացի այդ, գնահատման ներկա համակարգի դեպքում մարզիկներն ավելի շատ վնասվածքներ են ստանում։

«Նովոստի-Արմենիա» - Դուք առաջինը որոշեցիք սառցե շոուների ժամանակ օգտագործել էքստրեմալ սահքը։ Սակայն որոշները կարծում են, որ չարժե էքստրիմը կիրառել նման նրբագեղ մարզաձևում։ Այս կապակցությամբ ի՞նչ կպատասխանեիք ձեր ընդդիմախոսներին։

Ա. Զաքարյան – Որպես բազմաթիվ գեղասահորդների պրոդյուսեր, մենեջեր և գործակալ՝ ես փնտրում եմ էքստրեմալ մարզիկներ, ովքեր անսովոր բաներ են կատարում։ Նման մոտեցում ունեն նաև բոլոր մյուս գործակալները։ Ավելին, շատ գեղասահորդներ կարիերայի ավարտից հետո հասկանում եմ, որ նրանք պահանջարկ չունեն և այդ պատճառով սկսում են սովորել, օրինակ, սալտո (մահաթռիչք) կատարել։ Ակնհայտ է, որ հանդիսատեսի համար շատ ավելի հետաքրքիր է տեսնել որևէ անսովոր բան, քան, թե ինչպես է հերթական մարզիկների տասնյակը եռացատկ կատարում ։ Մենք, իմ գործընկեր Հակոբ Մանուկյանի հետ, համարվում ենք այդ շարժման հիմնադիրները, ինչի համար ես շատ հպարտ եմ։ Մենք նրա հետ առաջին գեղասահորդներն էինք, որ դարձանք ակրոբատներ սառույցի վրա, և ես միշտ փնտրելու եմ յուրահատուկ գեղասահորդների և օգնելու եմ նրանց զարգանալ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։