478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակչության շրջանում ուռուցքային հիվանդությունների բարձիթողության բարձր մակարդակը պայմանավորված է սոցիալական կուլտուրայի ցածր մակարդակով
11:32
19 Դեկտեմբերի 2008

Վերջին տվյալներով, Հայաստանում գրանցված է ուռուցքաբանական հիվանդությամբ տառապող շուրջ 35 հազ. մարդ։ Միաժամանակ, եթե դիտարկենք վերջին երեք տարվա ընթացքում հիվանդացության դինամիկան, ապա կարելի է որոշակի աճ արձանագրել։ Մասնավորապես, ըստ վիճակագրության, 2005 թ.-ին յուրաքանչյուր 100 հազար տղամարդուն բաժին էր ընկնում հիվանդացության 214,4 դեպք (սկզբնական գրանցված հիվանդներից 3327-ը՝ չարորակ ուռուցքներով)։ Հարյուր հազար կանանց բաժին էր ընկնում 184,3 դեպք՝ սկզբնական գրանցված 3069 հիվանդների դեպքում։

2006 թ.-ին պատկերը հետևյալն էր՝ 238,5 դեպք 100 հազ. տղամարդու հաշվով՝ սկզբնական գրանցված 3707 դեպքի առկայությամբ և հիվանդացության 3456 դեպք կանանց շրջանում (207,5 դեպք 100 հազ. կանանց հաշվով)։

2007 թ.-ին հիվանդների թիվն ավելի է շատացել՝ տղամարդկանց շրջանում սկզբնական հիվանդների թիվը կազմել է 3768 (241,8 դեպք 100 հազ. տղամարդու հաշվով), իսկ կանանց շրջանում՝ 3526 դեպք (211,7 դեպք 100 հազ. կանանց հաշվով)։

Ինչպես տեսնում ենք, Հայաստանի տղամարդկանց և կանանց շրջանում հիվանդության աճի միտումները գրեթե նույնն են։ Սա չի կարող լուրջ անհանգստություն չառաջացնել, քանի որ, չնայած բնակչության շրջանում կենտրոնի կողմից անցկացվող լայնամասշտաբ սանիտարային իրազեկման աշխատանքներին, հիվանդացության ցուցանիշներն աճում են։ Ուռուցքաբանական հիվանդությունների և մահացության աճը բնորոշ են ոչ միայն Հայաստանին, այլև՝ ողջ աշխարհին։

Բացասական է նաև այն, որ չնայած զանգվածային կանխարգելիչ աշխատանքներին, իրազեկման գործընթացին, առողջ ապրելակերպի և չարորակ ուռուցքի կանխարգելման կամ ժամանակին բացահայտման համալիր միջոցների քարոզմանը, ցավոք, չի նկատվում հիվանդացությունների բարձիթողության անկման դինամիկա։ Օրինակ, արտաքին տեղայնացման ուռուցքները, մասնավորապես կաթնագեղձերի քաղցկեղը, կարելի է բացահայտել վաղ փուլերում։ Այդ պատճառով անհրաժեշտ է պարբերաբար բուժհետազոտություն անցնել, մամոգրաֆիկ և սոնոգրաֆիկ հետազոտություն անցնել։ Սակայն այս ամենը չի արվում, և նույնիսկ կաթնագեղձի ախտահարման դեպքերում գրանցվում է հիվանդության բարձիթողություն։

Ինչպես դուք գիտեք, քաղցկեղն ունի հիվանդացության չորս փուլ, սակայն արդեն երկրորդ փուլից հետո մենք հիվանդությունը բարձիթողի ենք համարում, այն դեպքում, երբ առաջին և երկրորդ փուլերում կիրառվում է համալիր բուժում, և հազարավոր մարդիկ բուժվում են քաղցկեղից։ Որքան վաղ է բացահայտվում հիվանդությունը, այդքան ավելի դրական են ապաքինման ցուցանիշները։ Հանրապետությունում 3-4-րդ փուլերի չարորակ ուռուցքների բարձիթողությունը հասնում է մինչև 45 տոկոսի։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ միջոցներ են անհրաժեշտ՝ հիվանդության բարձիթողության անկման համար։

Ա. Գալստյան – Իհարկե, վաղ փուլերում քաղցկեղի բացահայտման տեսակետից մենք բավականին հետ ենք արևմտյան զարգացած երկրներից։ Սա մեր բնակչության սոցիալական կուլտուրայի ցածր մակարդակի վկայությունն է։ Անհրաժեշտ է հասկանալ, որ մարդն ինքը պետք է հոգ տանի իր առողջության մասին, չի կարելի ամեն ինչ բարդել բուժհաստատության վրա։ Յուրաքանչյուր մարդ վեց ամիսը մեկ պետք է կանխարգելիչ հետազոտություն անցնի պոլիկլինիկաներում, որտեղ այն ամբողջովին անվճար է։

Այս տեսանկյունից արդեն իսկ նկատելի են որոշակի տեղաշարժեր, և չարորակ գոյացությունները բացահայտվում են առաջին փուլում։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործում են արտագնա բրիգադներ, որի կազմում են տարբեր ուղղվածությունների մասնագետներ, պրոֆեսորներ և դոցենտներ։ Բրիգադը մեկնում է Հայաստանի տարբեր մարզեր և տեղում բնակչության ստուգումներ է անցկացնում։ Ցավոք, նույնիսկ այդ դեպքում բնակչությունն ակտիվորեն չի գնում հետազոտման, և արդյունքում կանխարգելիչ հետազոտություն է անցնում բնակչության ընդամենը 10-15 տոկոսը։ Սա շատ վատ ցուցանիշ է։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում ուռուցքաբանական հիվանդությունների ոլորտում՝ այլ երկրների ցուցանիշների հետ համեմատած։

Ա. Գալստյան – Հայաստանում հիվանդացության ցուցանիշների աճը համանման է համաշխարհային միտումներին։ Քաղցկեղ ունեցող հիվանդների թվի աճ նկատվում է ողջ աշխարհում։ Եթե Հայաստանում 100 հազար մարդուն բաժին է ընկնում հիվանդացության 220-230 դեպք, ապա ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանի որոշ մարզերում, Սկանդինավյան երկրներում, Արևելյան Եվրոպայի երկրներում այդ ցուցանիշը հասնում է 450 դեպքի։

Ուռուցքաբանական հիվանդացության աճի պատճառները գետենիկ խախտումներն են, ժառանգականության գործոնը, շրջակա միջավայրի, մասնավորապես՝ տեխնածին աղտոտվածությունը։ Մեծ նշանակություն ունեն նաև հաճախակի սթրեսները։

Սակայն ամեն ինչ այնքան էլ անհույս չէ, քանի որ բժշկական հաստատությունները՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ, հասել են լուրջ ձեռքբերումների. ամեն տարի աճում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ֆինանսավորումը, որն ուղղվում է ինչպես ուռուցքաբանական ծառայության մեջ որակյալ փոփոխությունների իրականացմանը, մասնավորապես, բուժսարքավորումների արդիականացմանն ու կենցաղային պայմանների բարելավմանը, այնպես էլ ժամանակակից դեղորայքի ձեռքբերմանը։ Վերջին մի քանի տարվա ընթացքում նորոգվել են կենտրոնի շատ բաժանմունքներ, ձեռք է բերվել ժամանակակից բժշկական տեխնիկա, այժմ ձեռք են բերվում ժամանակակից հակաուռուցքային դեղորայքներ։

«Նովոստի-Արմենիա» - Բավակա՞ն են, արդյոք, բյուջետային միջոցները հիվանդների արդյունավետ բուժման համար։

Ա. Գալստյան – Ցավոք, պետական հատկացումները ոչ միշտ են բավարարում բոլոր պահանջներին, քանի որ դեղարդյունաբերությունը զարգանում է մեծ տեմպերով և հայտնվում են նոր հակաուռուցքային դեղորայքներ, ի դեպ, բավականին թանկարժեք։ Հիվանդների և նրանց ընտանիքի անդամների իրազեկությունը շատ բարձր է, և յուրաքանչյուրը ցանկանում է, որպեսզի բուժումն անցկացվի հենց այդ դեղորայքներով։ Սակայն, դա չի տեղավորվում պետպատվերի շրջանակներում, քանի որ որոշ դեղեր արժեն 2,3 հազ. եվրո, իսկ մեկ հիվանդի քիմիաթերապիայի անցկացման համար պետական հատկացումները կազմում են 600 դոլար։

Տնտեսապես զարգացած երկրներում բուժհաստատությունների տարեկան բյուջեն 70 տոկոսով բաղկացած է հովանավորչական միջոցներից, իսկ պետական հատկացումները կազմում են 20-30 տոկոս։ Իսկ մենք գրեթե չունենք նվիրատվություններ, և ամեն ինչ ընկնում է պետության ուսերին։ Իհարկե, Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակը անհամադրելի է 15 տարի առաջվա իրավիճակի հետ, սակայն այսօր մենք պետք է մտածենք, որ մեր ապահովված քաղաքացիները օգնեն բուժհաստատություններին։

Մեր հովանավորների օգնությունը էպիզոդիկ է, օրինակ, նրանք կարող են նվիրել հեռուստացույց, խաղալիքներ երեխաների համար, կահույք, սակայն այդ միջոցներով ուռուցքաբանական ծառայությունը չի կարող զարգանալ։ Այս ամենի համար անհրաժեշտ են լուրջ միջոցներ՝ համապատասխան տեխնիկայով ապահովելու, մասնագետների վերապատրաստման և այլնի համար։

Սակայն եթե պետությունը հիվանդի բուժման համար հատկացնում է սահմանափակ միջոցներ, և նա ցանկանում է բուժվել թանկարժեք դեղորայքով, ապա այդ դեպքում համաֆինանսավորման ինստիտուտի ներդրման անհրաժեշտություն է առաջանում, երբ հիվանդն իր բուժման համար պակաս գումար է վճարում։ Ինչ վերաբերում է բնակչության անապահով շերտերին, ապա այդ մարդկանց համար կգործի պետական ծրագիր, և նրանք չեն վճարի իրենց բուժման համար։ Որոշակի հույսեր մենք կապում ենք նաև բժշկական ապահովագրության զարգացման հետ։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն է հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում։

Ա. Գալստյան – Վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի երեխաների շրջանում ուռուցքաբանական հիվանդացությունը գտնվում գրեթե նույն մակարդակում։ 2003-2004 թթ. Հայաստանում գրանցվել է 59 հիվանդ երեխա (100 հազար երեխային բաժին է ընկնում 1,8 դեպք)։ Սակայն 2005 թ.-ին հանրապետությունում գրանցվել է 67 հիվանդ երեխա (100 հազարին՝ 2,1 դեպք)։ 2006 և 2007 թթ.-ին այդ ցուցանիշը մնում է անփոփոխ և յուրաքանչյուր տարի կազմում է 55 դեպք կամ 1,7 դեպք՝ 100 հազարի երեխայի հաշվով։

Սա խոսում է այն մասին, որ երեխաների շրջանում հիվանդացության ցուցանիշը կայունանում է, և միայն 2005 թվականին է աճ արձանագրվել։ Երեխաների շրջանում ավելի շատ տարածված են համակարգային հիվանդությունները՝ արյունագոյացման կամ ավշային համակարգերի ախտահարում, և ավելի քիչ տարածված են առանձին օրգանների հիվանդացությունները։ Կենտրոնում իրականացվում է երեխաների համալիր բուժում, ինչը բավականին հաջող է իրագործվում։

Երեխաների հետ աշխատանքը չափազանց բարդ և լարված է, քանի որ նրանք չեն կարողանում հստակ ձևակերպել իրենց գանգատները։ Այդ պատճառով նրանց մոտ հաճախ հիվանդությունը բացահայտվում է արդեն բարձիթողության փուլում, սակայն ուրախալի է, որ երեխաների շրջանում անցկացվող քիմիաթերապիան ավելի արդյունավետ է, քան մեծահասակների շրջանում։

«Նովոստի-Արմենիա» - Չի՞ ծրագրվում, արդյոք,  Կենտրոնի բաժանմունքներ բացել Հայաստանի մարզերում։

Ա. Գալստյան – Դեռևս խորհրդային ժամանակներում Հայաստանում գործում էր միայն մայրաքաղաքի Ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտը, որը հետագայում վերածվեց մեր Կենտրոնի, և Լենինականի (այժմ Գյումրի) ուռուցքաբանական դիսպանսերը, որը գործում է նաև այսօր։ Վերջերս քիմիաթերապիայի բաժանմունքներ բացվեցին Վանաձորի և Կապանի հիվանդանոցներում։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնն օգնում է այդ հաստատություններին, սակայն մեր Կենտրոնի հետ համեմատած՝ այդ բաժանմունքների հնարավորությունները մեծ չեն՝ և կադրային կազմի, և դեղամիջոցների ապահովման տեսակետից։ Սակայն, ստեղծելով այդ բաժանմունքները, մենք աստիճանաբար զարգանում ենք, և ես հուսով եմ, որ հաջորդ 5-10 տարիների ընթացքում այդ կառույցները կկարողանան համալիր բուժում իրականացնել։

«Նովոստի-Արմենիա» - Հայաստանում գոյությու՞ն ունի, արդյոք, ուռուցքային հիվանդների տվյալների բազա։

Ա. Գալստյան  - Նման բազա Հայաստանում գոյություն ունի, ՀՀ առողջախահության նախարարությունում գործում է նաև վիճակագրական վարչություն, ներհիվանդանոցային ռեգիստր ևԿենտրոնում՝ հանրապետական վիճակագրական բաժին։ Բացի այդ, մեր Կենտրոնի տվյալները ներկայացվում են Մոսկվայում գտնվող Բլոխինի անվան Ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիստուտին, որտեղ ընդհանրացվում են ԱՊՀ բոլոր երկրների տվյալները։

Անհրաժեշտ է նշել, որ ԱՊՀ երկրներում ուռուցքաբանական իրավիճակի տվյալները գրեթե նույնն են, տարբերություններ կան առանձին օրգանների ախտահանման հաճախականության տեսակետից։ Այսպես, որոշ երկրներում, օրինակ Ղրղզստանում, առաջին տեղում է կերակրափողի քաղցկեղը, որը Հայաստանում զբաղեցնում է 8-9-րդ տեղը։ Հեռավոր արևելքի երկրներում առաջին տեղում է ստամոքսի քաղցկեղը, իսկ Հայաստանում, Ռուսաստանում, Արևմտյան Եվրոպայում՝ թոքերի և կաթնագեղձի քաղցկեղը։ Վերջինն աճում է արագ տեմպերով՝ վերջին 15 տարվա ընթացքում մեզ մոտ՝ հանրապետությունում, առաջին տեղը զբաղեցնում էր թոքերի քաղցկեղը, իսկ այժմ կաթնագեղձի քաղցկեղի հիվանդացության ցուցանիշը մոտենում է թոքերի քաղցկեղի ցուցանիշին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։