483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Գաբրիել Սարգսյան. Oլիմպիադայի նման մրցումներին հաջողության գործոնն անտեղի է
15:05
08 Դեկտեմբերի 2008

Հայ շախմատիստները հիանալի հանդես եկան Դրեզդենում կայացած Շախմատի 38-րդ օլիմպիադային՝ երկրորդ անգամ անընդմեջ դառնալով օլիմպիադայի չեմպիոն։ Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները, հե՞շտ է, արդյոք, դառնալ թիմային խաղի չեմպիոն՝ խաղալով անհատապես։

Գ.Սարգսյան – Իրականում մենք հավատարիմ չենք մնում թիմային խաղի օրենքներին։ Մեր հավաքականի անդամները շատ բարձր անհատական վարպետություն ունեն, ինչը թույլ է տալիս թիմային հաղթանակի հասնել։ Շախմատում անհնար է, որ հաղթի ի սկզբանե թույլ թիմը։

Մենք շատ էինք ուզում հաղթել, շատ լուրջ պատրաստվում էինք, այդ պատճառով էլ նման լավ արդյունք ցուցադրեցինք։ Այնուամենայնիվ, մեզանից յուրաքանչյուրն իր համար է պատասխատանու իր խաղատախտակի վրա, և այդ իմաստով «թիմային ոգի» բառակապակցությունը մեր դեպքում այնքան էլ ճիշտ չէ։ Խոսելով ֆուտբոլային լեզվով՝ մենք չենք կարող միմյանց փոխանցում կատարել։

Մեկ այլ բան է, երբ ոչ միայն թիմակցի պարտությունը, այլև նրա խաղատախտակի վրա ծանր դրությունն ազդում է քեզ վրա։ Այդ պատճառով յուրաքանչյուրը փորձում է այնպես անել, որ ընկերները, նայելով իր խաղատախտակին, չկորցնեն ինքնավստահությունը։ Այս տեսանկյունից շատ ուժեղ են և Լևոն Արոնյանը, և Վլադիմիր Հակոբյանը։ Այդպիսին էր նաև մեր ընկեր Կարեն Ասրյանը։ Բավական է նայել նրանց, որպեսզի վստահությամբ լցվես։ Որոշ խնդիրներ ուներ Տիգրան Պետրոսյանը, քանի որ նա առաջին անգամ էր խաղում է նման մակարդակի առաջնությունում, սակայն ժամանակի հետ դա նրան մոտ ևս կանցնի։ Կարևորը, կրկնեմ, որպեսզի ընկերներդ չնյարդայնան քեզ համար և ավելորդ էներգիա չծախսեն։

«Նովոստի-Արմենիա» - Հայտնի է, որ միշտ ավելի դժվար է պահպանել հաղթանակը, քան հասնել դրան։ Այդ թվում նաև որոշակի հոգեբանական ճնշման պատճառով։ Արտաքինից ձեր թիմի խաղում որևէ լարվածություն չէր զգացվում, իսկ ինչպե՞ս էր իրականում։

Գ. Սարգսյան - Իրականում շատ ծանր էր խաղալը, հատկապես վերջին հանդիպումների ժամանակ, երբ ուժեղ հոգնածություն էր կուտակվել։ Չէ՞ որ մենք խաղում էինք առանց փոփոխության։ Անհատական հանդիպումների ժամանակ կարելի է երկար խաղալ, սակայն թիմային մրցումների ժամանակ, երբ դու խաղում ես միայն հաղթելու համար, լարվածությունը շատ բարձր է։ Դա կախված չէ մրցակցի ուժից, դու հոգնում ես ինքնդ քո հետ պայքարելուց։ Անձամբ ինձ համար ամենածանրը սերբերի հետ հանդիպումն էր։

«Նովոստի-Արմենիա» - Քո արդյունքը՝ 9 միավոր հնարավոր 11-ից, մասնագետները ֆենոմենալ անվանեցին։ Քեզ, իսկապես, ավելի հարմա՞ր է խաղալ թիմում։

Գ. Սարգսյան – Հակառակը, ես ինձ ավելի լավ եմ զգում անհատական մրցումների ժամանակ, սակայն հենց այդ պատճառով ես բարձր արդյունքներ ունեմ թիմային հանդիպումների ժամանակ։ Ինձ համար շատ կարևոր է հանդես գալ հավաքականի կազմում, այդ հիմնավորումը ստիպում է ինձ մի քանի ամիս շատ լուրջ պատրաստվել։ Իսկ իմ ցուցադրած արդյունքը, իսկապես, շատ բարձր է և հասանելի է միայն շատ բարձր մակարդակի շախմատիստներին։

«Նովոստի-Արմենիա» - ՀՀ նախագահի այցը Դրեզդեն թիմի վրա մեծ պատասխանատվություն դրեց։ Այս փաստը չէ՞ր շեղում վերջին փուլում Չինաստանի ուժեղ թիմի հետ խաղի ժամանակ։

Գ.Սարգսյան – Իհարկե, յուրաքանչյուր մարզիկի համար մրցումներին երկրի նախագահի ներկայությունը պետք է որոշակի ճնշում գործադրի, դա բնական է։ Սակայն այս դեպքում ճնշում չկար, քանի որ Սերժ Սարգսյանը 2004 թ.-ից Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, մենք նրա հետ հաճախ ենք հանդիպում, ազատ շփվում ենք, մենք ընդունում ենք նրան որպես մեզ մտերիմ անձնավորություն։ Այդ պատճառով նրա այցելությունը շատ օգնեց և ոգեշնչեց մեզ։ Ինձ թվում է՝ նա գիտեր, որ իր այցը կազդի մեզ վրա միայն դրականորեն և նյարդայնություն չի մտցնի մեր խաղի մեջ։ Հակառակ դեպքում նա չէր գա։

«Նովոստի-Արմենիա»  - Ինչի՞ հետ էր կապված Իսրայելի հավաքականի հետ խաղում կրած պարտությունը և ինչպե՞ս հաջողվեց այդ խաղից հետո հավաքվել և ջախջախել սերբերին։

Գ. Սարգսյան  - Ես ձախողում սպասում էի, այդ թվում նաև իմ հանդիպման ժամանակ, քանի որ անհնար է անընդհատ միայն հաղթել և օբյեկտիվորեն պետք է անկում լիներ։ Պետք չէ մոռանալ, որ մենք շատ ուժեղ մրցակիցներ ունեինք, դա, առաջին հերթին, Ռուսաստանի հավաքականն էր։ Իսկ հաղթանակների հասնում են մտավոր և ֆիզիկական ուժի առավելագույն լարումի հաշվին։ Ասեմ ավելին՝ լավ է, որ մենք պարտվեցինք Իսրայելի հավաքականին, որն ամենաուժեղը չէր Օլիմպիադայում։ Եթե մենք պարտվեինք ռուսներին, ապա մեզ չէր հաջողվի հասնել նրանց։ Իսկ սերբերի հետ խաղում հաջողությունը մեր կողմից էր։

«Նովոստի-Արմենիա»  - Հարցազրույցներից մեկի ժամանակ ռուս շախմատիստ Դմիտրի Յակովենկոն ասել է, որ «մենք հայերից թույլ չէինք...»:

Գ.Սարգսյան  - Իհարկե, նրանք մեզանից թույլ չեն։ Սակայն սպորտում միշտ հակառակորդներից մեկը սխալվում է, իսկ մյուսն ավելի հաջողակ է լինում։ Սակայն ես չէի ասի «մեր բախտը բերեց - չբերեց». օլիմպիադայի նման մրցումներին հաջողության գործոնն անտեղի է։

«Նովոստի-Արմենիա» - Այն կարծիքը կա, որ սպորտը քաղաքականությունից դուրս է։ Այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների միջև յուրաքանչյուր հանդիպում ցանկացած մարզաձևի ժամանակ կրում է որոշակի քաղաքական երանգ։ Դուք լարվածություն զգու՞մ էիք ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ։

Գ.Սարգսյան – Լարվածություն կար, սակայն հիմնականում նրանց կողմից, նրանք միշտ նյարդայնանում են մեզ հետ հանդիպման ժամանակ։ Մենք նրանց որպես թշնամի չենք ընկալում, ավելին՝ մենք երկար ժամանակ ընկերություն ենք անում շախմատիստներից մեկի՝ Շահրիար Մամեդյարովի հետ։

Իհարկե, ընդհանուր առմամբ, Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը շատ ագրեսիվ է, և այս փաստը ճնշում է ադրբեջանցի շախմատիստներին։ Իսկ մեր երկրում Ադրբեջանի նկատմամբ թշնամանք չի սերմանվում։ Ինձ համար տարբերություն չկա, թե որ երկրում է ապրում մարդը, այդ պատճառով էլ այդ հանդիպմանը ես գնում էի, ինչպես սովորական մի հանդիպման։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։