478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի դինամիկ զարգացումը տարածաշրջանում կնպաստի միջպետական և ներպետական խնդիրների լուծմանը
16:09
01 Դեկտեմբերի 2008

-  Ներկայումս աշխարհի ամենապառակտված տարածաշրջաններից մեկը Հարավային Կովկասն է, և օգոստոսյան իրադարձություններն էլ ավելի խորացրեցին այդ իրավիճակը։ Այդ պառակտումը դրսևորվում է այն լարված հարաբերություններում, որոնք առկա են Ռուսաստանի ու Վրաստանի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Բացի այդ, դա արտահայտվում է նրանով, որ պատմականորեն ձևավորված տրանսպորտային զարկերակները փակ են և չեն գործում, ինչպես նաև նրանով, որ կարծես ողջ Կովկասի համար անհրաժեշտ տարածաշրջանային շուկան շատ յուրահատուկ և աղավաղված տեսք ունի։ Պետք է ասել, որ նման իրավիճակից տառապում են ոչ թե մեր գործընկերները Ատլանտիկ օվկիանոսի այն կողմում, Բրյուսելում կամ Վարշավայում, այլ մենք՝ վրացիները, հայերը, օսերն ու ռուսները։ Մենք այստեղ ապրում ենք, տրանսպորտային զարկերակները, ինչպես նաև դինամիկ և տարողունակ շուկան անհրաժեշտ են նախևառաջ մեզ, ընդ որում՝ ոչ այնքան վերելքի ժամանակ, որքան՝ ճգնաժամի։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ք են, ըստ Ձեզ, Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանում Վրաստանի դեպքերից հետո։

Ե. Կոժոկին – Պառակտումը, որն աշխարհագրական և աշխարհաքաղաքական պատճառներից ելնելով, հատկապես ազդում է Հայաստանի վրա, մեզ Ռուսաստանում շատ է անհանգստացնում, քանի որ Մոսկվայում տեսել են, տեսնում են և կտեսնեն Հայաստանը ոչ թե որպես ռազմավարական գործընկերոջ, այլ դաշնակցի։ Եվ Հայաստանի խնդիրները որոշ առումով նաև մեր խնդիրներն են։ Այս առումով ես կարծում եմ, որ մենք Ռուսաստանում առավել մեծ ուշադրություն պետք է դարձնենք համեմատաբար նոր՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային զարկերակին, որի նշանակությունն աճեց հենց Խորհրդային Միության փլուզումից հետո։ Այն անցնում է Կասպից ծովով, այնուհետև՝ Ռուսաստանի գետերով՝ փաստորեն, իր մեջ ներառելով երկրի ողջ եվրոպական հատվածը և դուրս է գալիս դեպի Հյուսիսային Եվրոպայի և ողջ բալթյան տարածաշրջանի զարգացած երկրներ։ Հարավում այդ զարկերակը տանում է Իրան, որի հետ Ռուսաստանը բարիդրացիական և շատ գործնական հարաբերություններ է ձևավորել, և դրանց դինամիկան զուտ դրական բնույթ է կրում։ Ես կարծում եմ, որ տրանսպորտային այդ միջանցքի զարգացումը պետք է առավել դինամիկ ընթանա:

Գտնում եմ, որ Հայաստանն ու Իրանը միացնող տրանսպորտային զարկերակների զարգացումը կնպաստի Հայաստանի տնտեսական կայունացմանը։ Բացի այդ, դա, անկասկած, բխում է մեր շահերից, և չի հակասում տարածաշրջանի երկրներից որևէ մեկի շահերին։ Որովհետև աղքատությունը աղքատություն և լարվածություն է ստեղծում, այդ թվում՝ միջպետական և միջէթնիկ հարաբերություններում։ Իսկ դինամիկ տնտեսական զարգացումը, թեկուզ անուղղակի կերպով, նպաստում է նոր մթնոլորտի ստեղծմանը և այն միջպետական և ներպետական խնդիրների լուծմանը, որոնք աղքատության պայմաններում միանգամայն անլուծելի են թվում։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն են Թուրքիայի հեռանկարները տարածաշրջանում, և ինչպե՞ս են զարգանալու ռուս-թուրքական հարաբերությունները։

Ե. Կոժոկին – Ինչ վերաբերում է Թուրքիայի մոտեցումներին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և տարածաշրջանում իր դերի վերաբերյալ, ապա դա խորը գործընթաց է, և օգոստոսի դեպքերը կատալիզատոր դարձան նրա համար։ Դրա հետևում Անկարայի՝ աշխարհում իր տեղի վերաբերյալ նոր տեսլականն է։ Թուրքիայի համար «սառը պատերազմի» ավարտը և ԱՄՆ նոր դերն աշխարհում, նախևառաջ՝ պայմանավորված Իրաքի և Աֆղանստանի հետ հարաբերություններով, նշանակեցին այն, որ Թուրքիան արդեն չի համարվում ԱՄՆ-ի թիվ մեկ դաշնակիցը Մերձավոր Արևելքում և Սևծովյան տարածաշրջանում։

Անկարայում դա գիտակցել են ինչպես քաղաքական, այնպես էլ, ինչը շատ կարևոր է, բանակում և ուժային կառույցներում ընդհանրապես։ Եվ դա բավականին լուրջ շրջադարձ է թուրք քաղաքական էլիտայի տրամադրություններում։ Նրանք հասկացան, որ լուծելով իրենց՝ բոլորովին նոր բնույթի խնդիրները՝ Միացյալ Նահանգները կարող է գործել ի վնաս Թուրքիայի ազգային շահերի։ Կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, երբ ամերիկացիները աչք կփակեն, որ այսօր մեծ  ինքնավարություն ունեցեղ Քրդաստանը պարզապես դե ֆակտո կվերածվի անկախ պետության, ինչը բոլորովին հակասում է Թուրքիայի շահերին։ ԱՄՆ-ի համար դա հնարավոր տարբերակներից մեկն է՝ ոչ ավել ու ոչ պակաս։ Այստեղ կարևորը պրագմատիզմն է, այսինքն, եթե դա կօգնի կայունացնել իրավիճակը և ամրապնդել նրանց շահերը Մերձավոր Արևելքում և Իրաքում՝ ինչու՞ ոչ։

Բացի այդ թուրքական վերնախավի համար պարզ դարձավ, որ Եվրամիություն մտնելու իրենց ազգային նախագիծը չի համապատասխանում ԵՄ մի շարք առանցքային երկրների շահերին։ Նրանց հետ կխոսեն, նրանց լավ խոսքեր կասեն, բայց առաջընթաց այդ հարցում չի լինի։ Թուրքիայի կառավարությունն իրականացնում է բարեփոխումներ, որոնք համապատասխանում են ԵՄ պահանջներին, բայց իրականում դրանք համապատասխանում են թուրքական  տվյալ կառավարության շահերին։

Միևնույն ժամանակ Ռուսաստանը, որի նկատմամբ Թուրքիան ուներ պատմական նախապաշարմունքներ, ամենաանմիջական կերպով նպաստել է այդ երկրի տնտեսական բարգավաճմանը։ Ոչ մի թշնամական գործողություն, ոչ մի փորձ՝ ներքին գործերին խառնվելու։ Նրանք տեսան, որ Ռուսաստանը տարածաշրջանում շատ պարզ սկզբունքներ է պաշտպանում՝ կայունություն, ուժի չկիրառում։ Թուրքերը շատ լավ հասկացան, որ օգոստոսյան պատերազմը մի պատերազմ էր, որը Ռուսաստանը չէր սկսել։ Ռուսաստանը չէր ուզում այդ պատերազմը, և Աբխազիան ու Հարավային Օսեթիան Կոսովո չեն։ Դեպի Կոսովո ամերիկացիները գնում էին ավելի քան 10 տարի, նրանք պատրաստում էին այդ, նրանք Բալկաններում որպես քաղաքականության նպատակներից մեկը դնում էին Հարավսլավիայի, այնուհետև՝ Սերբիայի տրոհումը։ Ռուսաստանը Վրաստանը բաժանելու ռազմավարական նպատակ չուներ, դա ստիպված քայլ էր, և Թուրքիան տեսավ, որ նա վստահելի, կանխատեսելի և ձեռնտու գործընկեր է։

Ավելի շուտ մենք մտածելու տեղ ունենք, որպեսզի այդ հարաբերություններն ավելի հավասարակշռված լինեն։ Եթե վերլուծենք Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունների դինամիկան, ապա Թուրքիան ավելի շատ է շահել, և դրանում Ռուսաստանի մեղավորությունն է. պետք է կարողանալ պաշտպանել սեփական շահերը, պետք է բիզնես կառուցել, այդ թվում՝ գործընկերոջ լավագույն հասկացողությամբ։

Այժմ Թուրքիան տեսավ, որ ինքնուրույն դեր կարող է խաղալ Հարվային Կովկասում։ Այդ Պլատֆորմը փորձնական քայլ է, առաջին գործիքը, որը Թուրքիան առաջարկում է Հարավային Կովկասին և Ռուսաստանին։ Միաժամանակ Ռուսաստանում հետաքրքրություն առաջացրեց և Արևմուտքին տագնապ ներշնչեց այն, որ Թուրքիան զուտ տարածաշրջանային նախաձեռնություն է առջարկում։ Թուրքիան ասում է. մենք խնդիրներ ունենք, և դրանք մեր տարածաշրջանի խնդիրներն են, և եկեք այդ տարածաշրջանային խնդիրները լուծենք տարածաշրջանային տերությունների ուժերով։ Մեզ դուր է գալիս նման մոտեցումը, քանի որ, իսկապես, տարածաշրջանային խնդիրների լուծմամբ նախևառաջ շահագրգռված են տարածաշրջանում ապրող ժողովուրդները։ Եվ կայունություն կարող ենք ապահովել նախևառաջ մենք, քանի որ եթե մենք խելամիտ մարդիկ ենք, պարտավոր ենք մտածել ոչ միայն այսօրվա մասին, այլև այն ժամանակի, որտեղ կապրեն մեր երեխաներն ու թոռները։

«Նովոստի-Արմենիա» - Ասվածի լույսի ներքո, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը։

Ե.Կոժոկին – Մեկնաբանությունների մակարդակով, ես չէի ցանկանա, լինելով Ռուսաստանի քաղաքացի և Ռուսաստանի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, որևէ ուղղակի կամ անուղղակի խորհուրդ տալ։ Կարծում եմ, որ դա շատ բարդ և էական հարց է Հայաստանի համար, և Երևանն ինքը պետք է հաշվի առնի բոլոր պլյուսներն ու մինուսները, քանի որ դա սկզբունքորեն նոր իրավիճակ կստեղծի Հայաստանի համար։ Եվ դա ոչ միայն միջազգային ասպեկտների տեսանկյունից, այլև ներքին իրավիճակից ելնելով, քանի որ ամեն ինչից բացի կա միմյանց կողքին երկու տնտեսությունների գոյության փաստը, որոնք իրենց մասշտաբներով միանգամայն տարբեր են, և դա որոշակի մարտահրավեր է։ Դա չի նշանակում, որ այդ մարտահրավերը չի կարելի ընդունել, սակայն պետք է նախապես հաշվարկել, որպեսզի անակնկալներ չլինեն։ Այդ պատճառով պարզապես վերցրեք ու դիտարկեք որոշ խնդիրներ, որոնց հետ բախվում են մյուսները։ Միշտ ավելի լավ է սովորել ուրիշների, այլ ոչ թե սեփական սխալների վրա։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն են մեր տարածաշրջանի հեռանկարները գլոբալ ճգնաժամի պայմաններում։

Ե.Կոժոկին – Նախևառաջ, ես այն զգացողությունն ունեմ, որ անգամ աշխարհի  լավագույն տնտեսագետներն առայժմ դժվարանում են նկարագրել այս ճգնաժամը, քանի որ այն իր բնույթով շատ տարբերվում է նախորդ ճգնաժամերից, այդ թվում՝ անցյալ դարի 30-ականների սկզբին ստեղծված իրավիճակից։ Ակնհայտ է, որ այն գլոբալ բնույթ է կրում, և չկա մի երկիր, որ այս կամ այն չափով ներգրավված չլինի դրանում։ Պատրանքներ չպետք է լինեն, ամբողջ հարցն այն է, թե ինչ չափով այն կվերաբերի այդ երկրներին:

Հասկանալի է, որ քանի որ այդ ճգնաժամը մենք զգացինք ոչ թե սեփական երկրում առկա խնդիրների, այլ համաշխարհային տնտեսության և ԱՄՆ տնտեսության մեջ առկա խնդիրների պատճառով, ապա դուրս գալն էլ կապված կլինի այն բանի հետ, թե ինչպես են դուրս գալու այդ ճգնաժամից Միացյալ Նահանգները, Արևմտյան Եվրոպան և մի շարք այլ խոշոր խաղացողներ։ Ակնհայտ է, որ եթե ճգնաժամը շարունակվի, իսկ այն արդեն հասնում է տնտեսության նաև իրական հատվածին, ապա այն կազդի երկրների նաև սոցիալ-հոգեբանական վիճակի վրա։ Այն կարող է այս կամ այն չափով ընդգրկել նաև քաղաքական ոլորտը, այն դեպքում, եթե սկսվի ճգնաժամից տառապող մարդկանց գիտակցության ծայրահեղականացում։ Այդ տեսանկյունից, կարծում եմ, բազմաթիվ խնդիրներ են ծառացել ոչ միայն քաղաքական գործիչների ու գործարարների, այլ ԶԼՄ-ներում և իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց առջև։

Ռուսաստանը և եվրասիական տարածաշրջանը գտնվում են էթնիկական և կրոնական տեսանկյուններից շատ բարդ միջավայրում։ Եվ մեզ համար չափազանց  կարևոր է ճգնաժամի շրջանում պահպանել միջէթնիկ խաղաղությունը։ Չնայած Ռուսաստանում առկա, երբեմն նույնիսկ ողբերգական միջադեպերին, անհրաժշետ է նախապես նախագծել, այդ թվում նաև հայ գործընկերների հետ, ճգնաժամի ընթացքում ցանկացած միջադեպերի աճը կանխող հետագա քայլերը։ Կարծում եմ, որ այս առումով մենք բացեր ունենք։ Դարերով գոյատևելով և ապրելով իրար  կողքի՝ մենք չունենք բավարար տեղակատվություն կյանքի ու մարդկանց, մշակույթի մասին, որ օգնում է ապրել։ Եվ այս առումով ես գտնում եմ, որ մենք Ռուսաստանում պետք է պայքարենք բարձր մշակույթի՝ ռուսական, հայկական, վրացական, թուրքական, իրանական մշակույթների առկայության համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։