482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի միջնորդական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում չի կարող կասկածի տակ դրվել
18:58
18 Նոյեմբերի 2008

Նոյեմբերի սկզբին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հռչակագիր։ Որքանո՞վ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար արդյունավետ կլինեն դրանում հաստատված սկզբունքները և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման փաստն ինքնին։

Վ.Դիլանյան - Հայաստանի և Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպում արդյունավետ է, քանի որ խոսում է բարձր պատրաստակամության մասին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Սակայն Մոսկովյան հանդիպումը շատ բանով չէ արդյունավետ նախորդներից։ Կարգավորման սկզբունքները, որ ձևավորվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2007թ. նոյեմբերին մադրիդյան հանդիպման արդյունքներով, նույնն են մնացել։ Իրավաբանական ուժ չունեցող հռչակագիրը, ավելի շուտ, բարձրացրեց Ռուսաստանի քաղաքական հեղինակությունը, և պետք չէ այն բարդ ընկալել։ Այդուհանդերձ, հարկ է նշել, որ հռչակագիրն ակտիվացրեց հասարակության համար օգտակար քաղաքական քննարկումները։

«Նովոստի-Արմենիա» - Որքանո՞վ է ճիշտ այն կարծիքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը հանդես է գալիս որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միակ միջնորդ, կորցրել է իր ուժը Հարավային Օսեթիայի պատերազմից հետո։

Վ.Դիլանյան - Հենց ռուս-վրացական պատերազմը ոչ անմիջականորեն հրամայականի վերածեց խաղաղ ճանապարհով նման հարցերի կարգավորման հետագա գործընթացները, չնայած, որ Ադրբեջանի կողմից որոշակի լարվածություն է նկատվում խաղաղ կարգավորման հարցում։ Դրա ապացույցը Ադրբեջանի կողմից սահմանների կոպիտ խախտումն էր այս տարվա մարտին և, հատկապես, նույն ամսին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում հակահայկական բանաձևի ընդունումը, ինչը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի խախտում է։ Այնուամենայնիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միտված են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ շահագրգռված լինելով Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում, հատկապես, էներգոպաշարների անվտանգության առումով։ Բացի այդ, սկսած 90-ականների վերջից ղարաբաղյան կարգավորման ոչ մի, համեմատաբար, լուրջ փաստաթուղթ չի առաջարկվել։ Եվ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շնորհիվ մենք ունենք պոտենցիալ փաստաթուղթ, որի հիման վրա հնարավոր է  ղարաբաղյան խնդրի կարգավորումը։ Հարցն այն է միայն, թե որքանով թեթև կլինի դրա իրագործումը հասարակական մակարդակով։

«Նովոստի-Արմենիա» - Կարելի՞ է, արդյոք, կարծել, որ Ռուսաստանը, հանդես գալով որպես հարավօսական հակամարտության կողմ, այսուհետև չի կարող միջնորդական առաքելություն իրականացնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում։

Վ.Դիլանյան - Իրավաբանական տեսանկյունից ռուս-վրացական պատերազմը չի կարող հարցականի տակ դնել Ռուսաստանի միջնորդական առաքելությունը  ղարաբաղյան կարգավորման գործում։ Հակամարտող կաղմերը պաշտոնապես համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող եռակողմ ձևաչափին։ Իսկ քաղաքական առումով Ռուսաստանի միջնորդության հնարավորության հարցը քննարկման կարիք չունի։ 1990-ականների սկզբից Ռուսաստանն անմիջականորեն մասնակցել է ղարաբաղյան հակամարտությանը որպես միջնորդ՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բանակցային սեղանի շուրջ։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս կազդի ռուս-ամերիկյան մրցակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բուն գրծընթացի վրա՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հանդես են որպես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։

Վ.Դիլանյան - Ռուս-վրացական հակամարտությունը ցույց տվեց, որ, այսպես կոչված, ռուս-ամերիկյան «սառը պատերազմը» երբեմն կարող է նաև ջերմանալ։ Առհասարակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը կարելի է դիտարկել երկու մակարդակով։ Առաջին հերթին՝ որպես հակամարտության կարգավորմանը նպաստող փորձագետների խումբ, երկրորդ՝ երեք առանձին բևեռների քաղաքական մրցակցություն։ Երկրորդ մակարդակը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Այդ տեսակետից, անկասկած, առավել ընդունելի ձևաչափը եռակողմը կլիներ՝ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան։ Իրականում, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հիմնախնդրի կարգավորման հիմնական սզբունքների վերաբերյալ հակասություններ չկան։ Հակասությունները երկրորդական սկզբունքների շուրջ են։ Օրինակ, Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման կամ հանրաքվեի անցկացման մեթոդիկայի ընտրության հարցերում։ Ամեն դեպքում, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ը տարածաշրջանում խաղաղություն են ցանկանում։

«Նովոստի-Արմենիա» - Կարո՞ղ է, արդյոք, Թուրքիան հանդես գալ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման  հիմնական միջնորդ։

Վ.Դիլանյան - Որպես ղարաբաղյան կարգավորման միակ միջնորդ հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խումբը։  Թուրքիայի՝ հարավկովկասյան տարածաշրջան մուտք գործելուց հետո և հատկապես Հայաստանի և Թուրքիայի նախագահների սեպտեմբերի վերջին ունեցած նյույորքյան հանդիպումից հետո հասարակության քաղաքական շրջանակներում կարծիք է ձևավորվել, թե Թուրքիան միջնորդ կդառնա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում։ Իրավաբանորեն դա անհնար է։ Թուրքիան կարող է միայն կարգավորման գործընթացին օգնող կողմ լինել, ինչն, իմ կարծիքով, նորմալ է։ Տվյալ համատեքստում հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները կդիտարկվեն համալիր կերպով, ինչը թույլ կտա Թուրիքային և Հայաստանին ճկուն կերպով լուծել տնտեսական և սոցիալական հարցերը։ Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիայի արևմտյան շրջաններում հասարակական կարծիքը պահանջում է հանել երկրի կախվածությունը Ադրբեջանի խնդիրներից։ Արևմտյան շրջանների բնակիչներն արդեն սկսել են Ադրբեջանը դիտարկել որպես Թուրքիայի պարանոցից կախված բեռ։

«Նովոստի-Արմենիա» - Որքանո՞վ է ձեռնտու Թուրքիային իր կողմից առաջարկած Կովկասում կայունության և անվտանգության պլատֆորմի ստեղծումը, մասնավորապես, այդ երկրի՝ Եվրամիության անդամ դառնալու ձգտումների համատեքստում։

Վ.Դիլանյան - Նման պլատֆորմ ստեղծելու առաջարկը Թուրքիայի, այսպես կոչված, «արևելյան նախաձեռնության» միայն մի մասն է։ Իրականում Թուրքիայի ակտիվացումը տարածաշրջանում կարող է դիտարկվել երկու հարթություններում՝ մարտավարական և ռազմավարական։ Առաջին դեպքում Թուրքիան, ելնելով սեփական առաջարկների միջոցով ԵՄ-ին անդամակցելու իր մղումներից, իսկապես փորձում է ցուցադրել իր արժեքավորությունը Եվրոպական Միության համար։ Մյուս գործոնների թվում է ղարաբաղյան կարգավորման հարցում իր ներդրումն ունենալու ձգտումը, ինչպես նաև հարաբերությունների կարգավորումը Հայաստանի հետ։ Ռազմավարական տեսանկյունից հիմնական առիթը Թուրքիայի համար դարձավ  ռուս-վրացական պատերազմը, որի ընթացքում մեկը մյուսի հետևից շրջափակվեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուպսա նավթատարները։ Թուրքիան մտահոգված էր իր բիզնեսի անվտանգությամբ։ Դրան ավելացավ նաև Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչումը, որը  ենթադրում էր անկանխատեսելի ազդեցություն ղարաբաղյան հարցի և քրդական խնդրի վրա։ Թուրքիայի ռազմավարական ծրագրերը ենթադրում են նաև ղարաբաղյան կարգավորման դեպքում Բաքվի հետ հաղորդակցության առկայությունը Լաչինի միջով։

«Նովոստի-Արմենիա» - ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ դեմոկրատների առաջնորդ Բարաք Օբաման։ Ինչպե՞ս կազդի նրա նախագահությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա ընդհանրապես և Հայաստանի ու Ադրբեջանի վրա մասնավորապես։

Վ.Դիլանյան – ԱՄՆ-ի պետական-քաղաքական փիլիսոփայությունը և արտաքին քաղաքականության կուրսը դրսևորվում է երկու մակարդակով՝ տնտեսական և արժեքային։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ում Օբամայի նախագահության ժամանակ ավելի կգերիշխի արժեքային մակարդակը։ Կախված նրանից, թե ինչ չափով Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ կլինեն ժողովրդավարացմանը, այնքանով էլ բարենպաստ և արդյունավետ կլինեն ԱՄՆ-ի հարաբերություններն այդ պետությունների հետ։ Ինչ վերաբերում է տնտեսական գործոնին, ապա այն կմղվի երկրորդ պլան։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս կազդի Օբամայի իշխանության գալն ԱՄՆ-ում 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վրա։

Վ.Դիլանյան - Կարծում եմ, որ Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը և դատապարտումն ավելի իրական կդառնա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։