480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Ղարաբաղում վերսկսվեն ռազմական գործողությունները
14:06
10 Նոյեմբերի 2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը

«Նովոստի-Արմենիա» - Պարոն Կազիմիրով, ինչպե՞ս եք Դուք գնահատում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից Մայնդորֆում ստորագրված հռչակագիրը։ Կարելի՞ է արդյոք այս փաստաթուղթը բեկումնային համարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

Վ. Կազիմիրով – Կարևոր եմ համարում պետությունների ղեկավարների մակարդակով փաստաթղթի ստորագրման փաստը, առավել ևս օգոստոսյան հայտնի իրադարձություններից հետո Կովկասում տիրող ներկա իրավիճակում։  Էական են նաև Հռչակագրում տեղ գտած մի շարք դրույթներ, որոնք հատկապես ուղղված են հակամարտության բացառապես քաղաքական, այսինքն խաղաղ կարգավորմանը։ Այս փաստաթուղթը «բեկումնային» կարելի էր համարել, եթե դրան հետևեին իրական գործողություններ՝ ծրագրավորված խնդիրների իրագործման տեսանկյունից։ Տեսնենք՝ կբավարարի՞ անդրկովկասյան նախագահների մոտ դրա համար անհրաժեշտ քաղաքական կամքը։

«Նովոստի-Արմենիա» - Դաշնային Խորհրդին ուղղված իր ուղերձում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը չի նահանջի Կովկասում։ Ռուսական դիրքերի ամրապնդումը Կովկասում կդառնա՞ տարածաշրջանում կայունության երաշխիք։

Վ. Կազիմիրով – Ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաև հետխորհրդային տարածքում այլ հակամարտություններին ուղղված Ռուսաստանի բոլոր ջանքերը նպատակ ունեն կայունացնել և առողջացնել իրավիճակը, թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում։ Բնորոշ է, որ Ղարաբաղի և մյուս չորս հակամարտություններում ռազմական գործողությունները դադարեցվել են հենց Ռուսաստանի աջակցությամբ։ Սա որևէ բանի մասին խոսու՞մ է։ Որտե՞ղ էին նրանք, ովքեր այժմ ակդպես «սողոսկում են» Կովկաս, երբ անհրաժեշտ էր վերջ դնել ժողովուրդների արյունահեղությանը։ Պատերազմներ և կայունություն. սրանք  բացարձակ հակապատկերներ են։

«Նովոստի-Արմենի» - Ինչպե՞ս եք Դուք կարծում՝ կարելի է, արդյոք, ամբողջովին բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության գոտում՝ Հարավային Օսեթիայում վրացական գործողությունների ձախողումից և դրան հետևած իրադարձություններից հետո։

Վ. Կազիմիրով – Ամբողջովին բացառելը անշրջահայաց կլիներ, սակայն մոտ ժամանակներում դրա հնարավոր լինելը զգալիորեն կրճատվել է։

«Նովոստի-Արմենիա» - Հնարավո՞ր եք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առանց բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցության։

Վ. Կազիմիրով – Չեմ համարում, և նման բան չի լինի։ Հակամարտությունը դիպչել է Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերին զգալիորեն ավելի շատ, քան ողջ Ադրբեջանի և ողջ Հայաստանի բնակչության շահերին։ Եվ առանց այս ամենը հաշվի առնելու Բաքուն ու Երևանը հակամարտությունը լուծել ուղղակի չեն կարող։

«Նովոստի-Արմենիա» - Հնարավո՞ր եք համարում, որ ղարաբաղյան հակամարտության նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման մեջ լինեն փոփոխություններ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրվելուց հետո։

Վ. Կազիմիրով – Չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ խոշոր փոփոխություններ կհայտնվեն, սակայն փոքր շարժ այս կամ այն կողմ բացառել չի կարելի։

 «Նովոստի-Արմենիա» - Վերջերս ԱՄՆ Պետքարտուղարության երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ հանդես եկան Ղարաբաղի վերաբերյալ հակասական հայտարարություններով։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը հիմնականն է հակամարտության կարգավորման գործում, իսկ Պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդը հավաստիացրեց, որ հակամարտությունը կարգավորելիս անպայման հաշվի կառնվի նաև ազգի ինքնորոշման իրավունքը։ Ի՞նչ եք կարծում՝ ամերիկյան կողմը դիտավորյա՞լ է հանդես գալիս միմյանց հակասող նման հայտարարություններով։

Վ. Կազիմիրով – Իմ կարծիքով հակամարտության կարգավորման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել երկու սկզբունքներն էլ, ինչպես նաև որոշ այլ սկզբունքներ հելսինկյան տասնյակից (ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, վեճերի խաղաղ լուծում)։ Նրանք, ում համար դա շահավետ չէ, հեշտությամբ մոռանում են վերջին երկուսի մասին։ Իսկ ինչ վերաբերում է առաջին երկուսի գործունության աստիճանի մասին, ապա դա մշտական չէ, այլ փոփոխվող մեծություն է։ Յուրաքանչյուր հակամարտության մեջ կան բազմաթիվ կոնկրետ հանգամանքներ, որոնք կարող են թուլացնել առաջին սկզբունքի գործունությունը և ուժեղացնել երկրորդինը, կամ լրիվ հակառակը։ Ինչ վերաբերում է ամերիկացիներին, ապա այս հարցը պետք է նրանց ուղղել։ Հայտնի է միայն, որ Ձեր կողմից նշված անձանցից մեկը տարբերվում է ավելորդ և կցկտուր շատախոսությամբ, ու մեկ անգամը չէ, որ ստիպված է եղել հերքել ինքն իրեն կամ էլ ասել, թե իբր իրեն սխալ են հասկացել։

«Նովոստի-Արմենիա» - Կոսովոյի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչումից հետո ազգի ինքնորոշման իրավունքի հիման վրա էթնիկ հակամարտությունների կարգավորումն արդեն դարձել է ոչ թե նախադեպ, այլ օրինաչափություն։ Չե՞ք կարծում, որ այս ամենից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը  հակամարտության կարգավորման միակ հնարավոր տարբերակն է։

Վ. Կազիմիրով – Իր ողջ կարևորությամբ նոր ձևավորված պետության միջազգային ճանաչումը դեռևս հակամարտության լուծում չէ։ Նույնիսկ լայն ճանաչումը չի փրկում արտաքին հարվածից, եթե հակամարտությունը դեռևս կարգավորված չէ։ Սա կոնվեյեր չէ. այս պարագայում չկա ավտոմատացում և սերիականացում։ Արտաքին ճանաչմանը հանգեցնող որակյալ փոփոխությունների հասունացումը հաճախ կարող է տասնամյակներ տևել, իսկ այլ հանգամանքներում, օրինակ որևէ ցնցումների դեպքում, կարող է ընթանալ համեմատաբար արագ։ Սակայն որքան էլ կարևոր և գրավիչ է արտաքին ճանաչումը, հակամարտության կարգավորումը ավելի կարևոր է, այն ավելի վստահելի է, քան կայունության և անվտանգության ապահովման երաշխիքը։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք Դուք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հավանականությունը։ Կարո՞ղ է տարածաշրջանում Անկարայի նախաձեռնած Կայունության և անվտանգության պլատֆորմը նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Վ. Կազիմիրով – Ենթադրում եմ, որ նորմալացումը դժվար թե արագ տեղի ունենա, ավելի հավանական է՝ այն լինի աստիճանաբար, երկարատև գործընթաց։ Պլատֆորմն այժմ կարող է ծառայել միայն որպես ապագայի կողմնորոշիչ։ Դեռևս չկան պայմաններ դրա միասնության համար, այն միայն գաղափարների, առաջարկությունների, նախագծերի, չափորոշիչների, երկխոսությունների և այլնի հարթակ է։ Այս պարագայում այն կարող է զգալիորեն բարենպաստ ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, սակայն դժվար թե ուղղակիորեն նպաստի դրան։

«Նովոստի-Արմենիա» - Թուրքիան չի թաքցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվորեն մասնակցելու իր ցանկությունը։ Կարո՞ղ է այս երկիրն անկողմնակալ միջնորդ դառնալ հակամարտող կողմերի միջև։

Վ. Կազիմիրով – Թուրքիան միշտ բավականին ակտիվ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբում, սակայն դրա մնացած մասնակիցներից տարբերվել է միակողմանի աշխատանքով։ Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթնաժողովը հակամարտող կողմերի միջև բանակցությունների անցկացումը հանձնարարել է Մինսկի խմբին, սակայն ոչ ամբողջ խմբին, որն այդ ժամանակից ի վեր, փաստորեն, խաղում է խորհրդատու մեխանիզմի դեր։ Այնպես որ միջնորդների դերում են երեք համանախագահող պետությունները։

«Նովոստի-Արմենիա»- Հնարավո՞ր եք համարում հակամարտության կարգավորումը 2009 թվականին:

Վ Կազիմիրով- Կարգավորման գործում առաջխաղացումների համար եկող տարին իսկապես կարող է, ինչպես քաղաքագետ-գուշակներն են ասում, «հնարավորությունների պատուհան» դառնալ: Ծայրահեղ դեպքում, չեն լինի Հայաստանի և Ադրբեջանի ընտրական փուլերի հետևանքով առաջացած նախկին խիստ սահմանափակումները, սակայն պոտենցիալ հնարավորությունների իրականացումը կախած կլինի շատ գործոններից: Մի շարք կարևոր հարցերի շուրջ կողմերի բևեռային դիքերի հաղթահարումը ոչ մի ձևով երաշխավորված չէ: Պետք չէ կարգավորման օրացուցային ժամկետներ սահմանել. ցանկացած շեղում ոչ միայն հիասթափություն է ծնում, այլև բարդացնում է գործը: Դժվարությունները քիչ չեն՝ չնայած հակամարտությանը շուտափույթ և կայուն լուծում տալու անհրաժեշտությանը:

Սակայն ցանկացած ընթացքի դեպքում էլ միջազգային հանրությունը չպետք է թույլ տա ռազմական գործողությունների վերսկսումը Ղարաբաղում: Այստեղ է գլխավոր առաջնահերթությունը, ընդ որում այն վեր է բոլոր մյուս առաջնահերթություններից, որոնք թվարկում են հակամարտության կողմերը: Զգալի կերպով դրան է նվիրված նաև վերջերս Մոսկվայում երեք պետությունների նախագահների կողմից ընդունված Ղարաբաղին վերաբերող հռչակագիրը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։