480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Եվրասիայի երիտասարդ լրագրողների համաժողով. եկեք բանավիճենք
13:38
04 Նոյեմբերի 2008

Նոյեմբերի 11-12-ը Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիայի էլեկտրոնային ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների «Մշակույթների երկխոսություն» խորագրով  համաժողովը: Նման լայն անվանումն արդեն իսկ խոսուն է. քննարկումները կլինեն  ոչ նեղ մասնագիտական խնդիրների մասին։ Բացի զուտ լրագրողական հարցերից՝ ինչպիսին պետք է լինի XXI դարի հեռուստատեսությունը, հին դոգմաներն ու ստերեոտիպերը ԶԼՄ-ներում, Պետերբուրգում կխոսեն հոտխորհրդային տարածքում հումանիտար ինտեգրման իրավիճակի, ԱՊՀ հանրապետություններում ռուսաց լեզվի խնդիրների մասին, ինչպես նաև կքննարկեն եվրասիական երկխոսության մշակութային և պատմական նախադրյալները։

Նախատեսվում է քննարկել նաև այլ թեմաներ։ Ներկայիս «Մշակույթների երկխոսությունը» կլինի արդեն թվով երրորդը, համաժողովն անցկացվում է պարբերաբար։ Պետերբուրգյան համաժողովի որոշ նոր մանրամասների և այնտեղ քննարկվող մի շարք հարցերի վերաբերյալ իր կարծիքը «ՌԻԱ Նովոստիի» թղթակցին  հայտնել է Աշոտ ՋԱԶՈՅԱՆԸ։ Նա միջոցառման կազմակերպիչներից մեկն է և Լրագրողական միությունների միջազգային կոնֆերանսի գլխավոր քարտուղարը։

- Ասացեք, ո՞րն է այս համաժողովի առանձնահատկությունը՝ համեմատած այլ հումանիտար համաժողովների հետ, որոնք այսօր բազմաթիվ են։

-  Նախատեսված համագումարը Ասիայի և Եվրոպայի մինչև 30 տարեկան առաջատար երիտասարդ լրագրողներին հավաքելու փորձ է։ Արդեն 5-6 տարուց նրանք կլինեն առաջատարներն իրենց երկրներում և իրենց մասնագիտության մեջ։ Միասին հավաքվելու հնարավորությունն այսօր կօգնի նրանց մտածված որոշումներ ընդունել վաղը։ Վերջին հաշվով, մեր համաժողովն իր առջև նպատակ է դնում՝ փոխադարձ կապերի ամրապնդման միջոցով իրապես աջակցել երխոսության զարգացմանը, այս գործընթացում ներգրավել երիասարդ լրագրողների, որոնք մոտ ժամանակներս կղեկավարեն ԶԼՄ-ներն իրենց երկրներում։

Մենք առանձնանում ենք նաև հայտնի հյուրերի ցանկով։ Մեզ մոտ ելույթ կունենան գիտնական Սերգեյ Կապիցան, Եվրասիական մեդիաֆորումի նախագահ Դարիգա Նազարբաևան, ՄՊՀ Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը, Russia Today հեռուստաընկերությունից Սոֆիկո Շևարդնաձեն, ռեժիսոր Թիմուր Չխեիձեն, կոմպոզիտոր Եվգենի Դոգան ու շատ ուրիշներ։ Ընդհանուր առմամբ համաժողովին կմասնակցեն շուրջ 200 մասնակիցներ՝ 20 երկրներից։

Մենք կարծում ենք, որ հենց հիմա է նման հանդիպումների ժամանակը։ Եվրոպայի և Ասիայի 30 տարեկանից ցածր մարդիկ միմյանցից այնքան էլ չեն տարբերվում, որքան ավագ սերունդը, նրանք օգտվում են միևնույն կոդից՝ Ինտերնետից, դիտում են միանման հաղորդումներ և կարևոր հարցերի շուրջ նրանց համար ավելի հեշտ է հայտարարի գալ, քան անտագոնիզմի, կոմունիզմի և կապիտալիզմի դարաշրջանում ապրածների համար։

Մեր համաժողովի ևս մեկ առանձնահատկությունն այն է, որ մենք տրամադրված ենք բանավեճի։ Մեր աշխատանքում կարևոր տեղ կունենան վեճերը, ընդ որում մենք հուսով ենք կարծիքների փոխանակում «հրահրել» լրագրության վարպետների և «Մշակույթների երկխոսություն» համաժողովի երիտասարդ մասնակիցների միջև։

- Իսկ Վրաստանը, Ուկրաինան, Մերձբալթյան երկրները մասնակցելու՞ են համաժողովի աշխատանքին։

- Այո, բոլոր այս երկրները մասնակցելու են համաժողովի աշխատանքին, այդ թվում նաև ուկրաինական «Ինտեր» և վրացական «Ռուսթավի» հեռուստաալիքների լրագրողները։

- Համաժողովի ծրագրում շատ կարևոր տեղ է զբաղեցնում հումանիտար ոլորտի, հետխորհրդային տարածք ինտեգրման գործում ռուսաց լեզվի դերի մասին հարցը։ Սակայն կյանքի իրավունք ունի՞ այս հարցադրումը։ Չէ՞ որ շատ քաղաքագետներ այսօր կարծում են, որ հումանիտար հարցերը անպայմանորեն կախվածության մեջ են գտնվում քաղաքականներից։

- Արդեն միա քանի տասնամյակ Հնդկաստանը Մեծ Բրիտանիայի գաղութը չէ, այնուամենայնիվ, անգլերենը Հնդկաստանից ոչ միայն չի հեռանում, այլև շարունակում է ակտիվորեն զարգանալ։ Ռուսաց լեզվի տարածումը ևս քաղաքականության ազդեցությունից դուրս է։ Խնդիրը արգելքները չեն, որոնք ստեղծում են քաղաքական գործիչները, նաև փողի բացակայությունը չէ, այլ այն, որ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի հումանիտար գործունեությունը չունի համակարգային մոտեցում։ 

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններում հրատարակվող ռուսական թերթերը չպետք է «ռազմական ամփոփագրեր» հիշեցնեն։ Դրանք պետք է ռուսական լինեն՝ ամենալայն իմաստով, այդ ժամանակ դրանք հետաքրքիր կլինեն վրացիների, էստոնացիների, լատվիացիների համար։ Ինչ-որ հակամարտությունների առաջացման դեպքում մեր որոշ քաղաքագետներ և գործիչներ հաճախ բարձրաձայն արտահայտվում են այնպես, ինչպես ընդունված չէ քաղաքակիրթ հասարակությունում, և անզգուշ արտահայտություններով ամենևին էլ ԱՊՀ  ազգություններին չեն տրամադրում դեպի Ռուսաստանը: Իսկ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է արդյունավետ գործել հենց հումանիտար ոլորտում, վերականգնել և զարգացնել մարդկային շփման կորսված զգացումը ողջ հետխորհրդային տարածքում։

Հումանիտար կապերին վնասում է նաև «ճոճանակի» քաղաքականությունը։ Մեկ օր առաջ մենք վատաբանում էինք կարմիրներին, երեկ՝ սպիտակներին, այսօր՝ կրկին բոլշևիկներին։ Ռուսաստանի բանակը պայքարում է «կովկասյան ճշմարտության» համար Հարավային Օսեթիայում, իսկ Մոսկվայում, Սադովոյե կոլցոյի շրջակայքում  կովկասցիներին ծեծում են։ Մենք ստեղծում են ԵվրԱզԷս, ՀԱՊԿ, ՀՇԿ, իսկ ուզբեկներն ու տաջիկները մեզ մոտ աշխատում են ոչ քաղաքակիրթ պայմաններում։ Վերջապես, մեզանից շատերը պարզապես դադարում են սիրել հետխորհրդային տարածքի մարդկանց։

- Սակայն հետխորհրդային հանրապետություններում հաճախ վերևից և բավականին կոշտ փորձում են վերակենդանացնել տեղի ինքնությունները, իսկ ռուսաց լեզուն ունիվերսալիզմ է։ Այստեղ հակասություն չե՞ք տեսնում։

- Անհրաժեշտ է ընդունել այդ մրցակցությունն ու տեղական մշակույթների զարգացմանը զուգահեռ և միասին շարժվել։ Ի վերջո, Ռուսաստանի մշակույթն այնքան հզոր է, որ մրցակցությունից չի կարող վախենալ։

- Ներկայիս համաժողովն առաջինը չէ, ինչպիսի՞ գործնական արդյունքներ են տվել նախորդները։

- Գլխավոր ձեռբերումն, իհարկե, այն է, որ համաժողովն ամեն անգամ հավաքում է տասնյակ երկրներից ավելի շատ պրոֆեսիոնալների։ Նման կերպ այն վերածվում է ավելի կարևոր հարթակի՝ Եվրոպայի և Ասիայի ԶԼՄ-ների հանրության երիտասարդ ներկայացուցիչների հանդիպման համար։ Կարծիքների փոխանակման, համատեղ անդրսահմանային մեդիա-նախագծերի ստեղծման հարթակ։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։