483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի էկոլոգիայի բարելավման համար անհրաժեշտ է իրականացնել մաքրման լայնածավալ աշխատանքներ
13:56
14 Հոկտեմբերի 2008

Աշխարհագրական գիտությունների դոկտոր, բնական գիտությունների թեկնածու, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, «Կայուն մարդկային զարգացման համար» միության/ՅՈՒՆԵՊ ազգային հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանի բացառիկ հարցազրույցը՝ «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը։

«Նովոստի-Արմենիա» - Տիկին Դանիելյան, կարելի՞ է համարել, որ մեր երկրում ստեղծվել է էկոլոգիայի տեսակետից բարենպաստ իրավիճակ։

Կ. Դանիելյան – Էկոլոգիական իրավիճակը Հայաստանում միջինից փոքր ինչ վատ է, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ երկրում ողջ հզորությամբ չի աշխատում արդյունաբերությունը, հակառակ դեպքում իրավիճակը շատ վատ կգնահատվեր։

Սակայն Հայաստանի առանձին գոտիներ գտնվում են թույլատրելի միջին մակարդակի սահմաններից դուրս, օրինակ Երևանը, որտեղ քաղաքաշինությունն իրականացվումէ ագրեսիվ և հակաբնապահպանական կերպով։ Հայաստանում առավել աղտոտված քաղաք է համարվում նաև Ալավերդին՝ գործող պղնձամոլիբդենային կոմբինատի և հանքերի պատճառով։ Հանքերի և պոչամբարների շրջանի ողջ տարածքը գտնվում է սարսափելի վիճակում։

Բացասական երևույթ կարելի է համարել թափոնների տեղափոխման փաստացի բացակայությունը. աղբահանման խնդիրը հրատապ է հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերի համար։ Որոշ վայրերում աղբակույտեր են առաջացել   անմիջապես պետական օբյեկտների մոտակայքում, մասնավորապես, հայ-վրացական սահմանին գտնվող Բագրատաշենի մաքսակետում։

«Նովոստի-Արմենիա» - Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մի շարք գետերի ավազաններում մշտապես գրանցվում են վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) աճի դեպքեր։ Ի՞նչ է ձեռնարկվում դրանց վերացման համար։

Կ. Դանիելյան – Մեր որոշ գետեր վերածվել են թափոնների նետումների վայրի։ Մենք արդեն սովորել ենք թույլատրելի նորման 2-4 անգամ գերազանցող աղտոտվածությանը՝ կարծելով, որ դա ՍԹԿ-ի մի փոքր գերազանցում է։ Իրականում դա բավականին մեծ աղտոտվածություն է։

Խոշոր քաղաքներից բացի մեզ մոտ գրեթե ոչ մի տեղ չեն աշխատում մաքրիչ կառույցները, 90-ական թթ. էներգետիկ ճգնաժամից հետո միկրաֆլորան շարքից դուրս է եկել, և հետագա ողջ ժամանակահատվածում այն չի հաջողվել վերականգնել։ Հայաստանում կան գետեր, որոնց ջրերը բացարձակապես թունավոր են, օրինակ, Ախթալա գետը, որի մեջ Ախթալայի պոչամբարից անընդհատ հոսում են թափոններ և թունավոր նյութեր։ Ախթալա գետում ծանր մետաղների կոնցենտրացիան գերազանցում է թույլատրելի նորման 400-916 անգամ, այսինքն, պարզապես  թունավոր ջուր է հոսում։

Հայաստանի շրջակա միջավայրի աղտոտվածությունը պայմանավորված է արդյունաբերությունում տարրական, բնությունը ավերող տեխնոլոգիաների օգտագորմամբ, որոնց պատճառով երկրի էկոլոգիան ժամանակի հետ պարզապես  անպետք կդառնա կյանքի և հանգստի, զբոսաշրջիկների ներգրավման համար։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել ստեղծված իրավիճակի կարգավորման համար։

Կ. Դանիելյան – Առաջին հերթին անհրաժեշտ է իրականացնել համակողմանի մաքրման աշխատանքներ հանրապետության ողջ տարածքում։ Մենք արդեն ունենք դրական օրինակներ, օրինակ, Աղվերան քաղաքը։ Տարածքների մաքրումը առաջին բանն է, ինչից անհրաժեշտ է սկսել։ Եթե մեր ժողովուրդը կարողացավ հսկա շուրջ պար բռնել Արագած լեռան շուրջ, ապա նույն հաջողությամբ մենք կարող ենք միացյալ ուժերով մաքրել, օրինակ, Սևանա լճի հարակից տարածքը։

Սևանի ափերի մաքրումն արդեն իրականացվել է Ազգային պարկի և Բնապահպանության նախարարության ջանքերով, սակայն դա այդքան էլ լավ չի արվել։ Եվ միայն այն բանից հետո, երբ մենք լուսանկարներ և այլ փաստաթղթեր ներկայացրեցինք կառավարության ղեկավարին, իրավիճակը փոխվեց։ 

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս է անդրադառնում Երևանի էկոլոգիայի վրա Գետառի հունը ծածկելը, որի շինարարությունը գրեթե ավարտված է։

Կ. Դանիելյան – Այս քայլը Հայաստանի մայրաքաղաքի էկոլոգիայի վրա շատ վատ է անդրադառնում։Շինարարության արդյունքում էապես աճել է օդում փոշու կոնցենտրացիան։

Արդեն այսօր կարելի է ասել, որ Երևանի օդային ավազանը կորցրել է ինքնամաքրման ունակությունը։ Թեև Երևանի օդային ավազան արտանետումները զգալիորեն պակասել են, այդուհանդերձ, աղտոտվածության մակարդակը շատ չնչին է նվազել։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս է անդրադառնում Երևանի էկոլոգիայի վրա Գետառի հունը ծածկելը, որի շինարարությունը գրեթե ավարտված է։

Կ. Դանիելյան – Այս քայլը Հայաստանի մայրաքաղաքի էկոլոգիայի վրա շատ վատ է անդրադառնում։ Շինարարության արդյունքում էապես աճել է օդում փոշու կոնցենտրացիան։

Արդեն այսօր կարելի է ասել, որ Երևանի օդային ավազանը կորցրել է ինքնամաքրման ունակությունը։ Թեև Երևանի օդային ավազան արտանետումները զգալիորեն պակասել են, այդուհանդերձ, աղտոտվածության մակարդակը շատ չնչին է նվազել։----

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն է իրավիճակը Երևանի կանաչապատման հետ կապված։

Կ. Դանիելյան – Կանաչ գոտիների վերականգնման ծրագրերով Երևանն արդեն պետք է լիներ աշխարհի ամենականաչ մայրաքաղաքը։ Սակայն կանաչ գոտիների մեջ են ներառված, օրինակ, Նորք-Մարաշ համայնքի տարածքում գտնվող բոլոր անտառները, Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը, որոնք, ըստ էություն, կանաչ գոտիներ չեն, արդեն չենք խոսում այդ տարածքների վատ վիճակի և անբավարար ոռոգման մասին։

Նորք-Մարաշ համայնքում անտառները հատվում են, քանի որ դրա տարածքի գրեթե կեսը տրամադրված է կառուցապատման նպատակով։ Անտառում իրականացվում են նախազգուշական հրդեհներ, որոնք, ընդհանուր առմամբ, պետք է անցկացվեն քաղաքներից դուրս՝ հրդեհից պաշտպանվելու նպատակով։ Այս հրդեհները չեն վերահսկվում, վերածվում են իսկական հրդեհների, որոնց ընթացքում այրվում է խոտը, ծառերը, թփերը, նոր տնկիները։ Նման միջոցով տարածքը այրվում է՝ հետագա շինարարական աշխատանքների համար։

Այսօր իրավասու մարմիններն ասում են, որ մայրաքաղաքում վերականգնվելու է կանաչ օղակը քաղաքի շուրջ, սակայն այն պետք էլ չէր ոչնչացնել։ Եվ, ընդհանրապես, անհրաժեշտ է նշել, որ շինարարական բիզնեսը ոտնատակ է անում Երևանի կանաչ գոտիները, և այժմ կանաչապատվում են այն տարածքները, որոնք շինարարական տեսակետից դեռևս շահավետ չեն։ Սակայն վաղը դրանք կարող են շահավետ դառնալ, և կանաչ գոտիները կրկին կհատվեն։

Վառ ապացույց կարող է ծառայել կենտրոնին մոտ գտնվող հիանալի կանաչ գոտին՝ Դալմայի այգիները, որն այժմ հատվում է շինարարության համար։ Դա հիանալի այգի է, որը երկարատև ջանքերի և խնամքի արդյունք է, սակայն դա, թեև օրենքի շրջանակներում, անխղճորեն ոչնչացվում են շինարարական ծանր տեխնիկայի միջոցով։

Վատ է վիճակը նաև Երևանի բուսաբանական այգում, որտեղ տեղակայված է հսկայական գիտական բազա և որտեղ ուսանողները ուսումնասիրում են ողջ աշխարհից բերված բույսերը։ Չհասկանալ, չգնահատել և չտրամադրել բուսաբանական այգու համար ֆինանսավորում պարզապես հանցագործություն է։ Որպես նման վերաբերմունքի պատճառ է նշվում Գիտությունների ակադեմիայում և Բուսաբանության ինստիտուտում միջոցների պակասը։

Բազմաթիվ քննարկումներից հետո Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Բուսաբանական այգու համար ֆինանսավորում տրամադրելու պատրաստակամության մասին, եթե այդ օբյեկտը փոխանցվի իրեն։ Սակայն եթե Երևանի մայրաքաղաքն ունի ռեսուրսներ, նա կարող է փոխանցել դրանք Բուսաբանության ինստիտուտին, որը և պետք է հետևի Բուսաբանական այգու պահպանությանը։

«Նովոստի-Արմենիա» - Երևանի ո՞ր համայնքները կարող են կանաչապատվել։  Դրանք քաղաքի ծայրամասե՞րը կլինեն, քանի որ կենտրոնում արդեն գրեթե չկան ազատ տարածքներ։

Կ. Դանիելյան – Երևանի քաղաքապետարանը հենց ուզում է կանաչապատել ծայրամասերը՝ պնդելով, որ կենտրոնում չկան կանաչապատման համար ազատ տարածքներ։ Սակայն դա այդպես չէ, այստեղ կան մեծ քանակությամբ հողատարածքներ, որոնք կոչվում են կանաչ գոտիներ, սակայն, իրականում, այդպես չէ։ Անհրաժեշտ է խտացնել կանաչ տարածքները, քանդման ենթակա օբյեկտների փոխարեն բակերում ստեղծել կանաչապատ մանկական հրապարակներ և դադարեցնել յուրաքանչյուր ազատ հողակտորի վրա նոր սրճարանների և բարձրահարկ շենքերի կառուցման պրակտիկան։-0-

--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։