483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Սխալ է ջրի բացթողումներն ավելացնելու որոշումը
12:10
16 Սեպտեմբերի 2008

Աշխարհագրական գիտությունների դոկտոր, բնական գիտությունների թեկնածու, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, «Կայուն մարդկային զարգացման համար» միության/ՅՈՒՆԵՊ ազգային հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանի բացառիկ հարցազրույցը՝ «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը։

«Նովոստի-Արմենիա» - Տիկին Դանիելյան, Դուք պնդում եք, որ Սևանա լճից բացթողումների ավելացումը կհանգեցնի լճի մակարդակի իջեցմանը 15 սանտիմետրով։ Կարո՞ղ է, արդյոք, բացթողումների մեծացումը բերել լճի ջրի մակարդակի էլ ավելի իջեցմանը։
 
Կ.Դանիելյան –
ՀՀ կառավարության կողմից ընդունված օրենքի էությունը կայանում է նրանում, որ տարեկան կտրվածքով Սևանից բացթողումների ծավալը ավելանում է ներկա 170 միլիոնից մինչև 360 միլիոն խորանարդ մետր։ Այդպիսով մենք լճից վերցնում ենք ավելորդ 190 միլիոն խորանարդ մետր ջուրը, ինչն էլ կազմում է լճի մակարդակի 15 սանտիմետրով իջեցումը։

Սակայն բացթողումների օգտին Հայաստանի կառավարության  հիմնավորումները պարզապես չեն դիմանում քննադատությանը։ Եթե Հայաստանի կառավարությունն ու Ջրային տնտեսության պետական կոմիտեն ազնվորեն հայտարարեին, որ լճի մակարդակը  բարձրանում է բավական արագ տեմպերով, այդ պատճառով ամռանը Սևանա լճի ափերի մաքրումը, որտեղ տեղակայված են հանգստի համար նախատեսված օբյեկտներ, չեն իրականացվում ժամանակին, ապա իրենց կարելի էր հասկանալ։ Կարելի կլիներ նաև քննարկել այդ օբյեկտների օգտագործման և ապամոնտաժման հնարավորությունն արդեն հաջորդ տարի, գործողությունների տարբերակների մշակումը, նույնիսկ պայմանավորվել օրենքով սահմանված բացթողումների քանակի ավելի փոքր ծավալի մասին, որպեսզի լճի մակարդակը կրճատվի ոչ թե 15, այլ 8 սանտիմետրով, և գալ փոխզիջումային լուծման։ 

Բայց երբ ասում են, որ Հայաստանում սարսափելի երաշտ է, չբերելով որևէ հիմնավորում, դրա հետ համաձայնել չի կարելի։ Եթե խոսենք ջրամբարի ներկա վիճակի մասին, որի ռեսուրսներն օգտագործվում են ոռոգման համար, ապա անհրաժեշտ է նշել, որ կառավարությունը հենվում է տեղումների առումով բավական առատ 2007 թվականի ցուցանիշների վրա։

Սակայն անհրաժեշտ է 2008թ.-ը համեմատել 1999, 2000, 2006թթ. հետ, որոնք երաշտի տեսակետից ամենադաժանն էին։ Եթե համեմատենք այդ տարիները 2008թ.-ի հետ, ապա կարելի է տեսնել, որ այս տարի արտասովոր երաշտ չի գրանցվել։  Արտասովոր երաշտ Հայաստանում այս տարի գրանցվեց միայն ապրիլին, բայց այնուհետև հետևեցին բավական նորմալ մայիսն ու հունիսը, երբ Արարատյան դաշտավայրի ջերմաստիճանը կամ նորմայի սահմաններում էր, կամ էլ նորմայից մի փոքր ցածր, և միայն առանձին հատվածներում՝ նորմայից փոքր-ինչ բարձր։

Եթե համեմատենք իրավիճակը 2008թ-ի հետ, ապա ընթացիկ 2008թ.-ը նույնիսկ ավելի նպաստավոր է։ Նույնիսկ այն ծանր տարիներին Սևանա լճից ջրի բացթողման ծավալը չի գերազանցել 200 միլիոն խորանարդ մետրը։ Ապարանի և Ազատի ջրամբարների հետազոտությունները ցույց են տվել, որ, թեև դրանք լցված են 70-80 տոկոսով, սակայն գտնվում են նորմալ վիճակում, ընդ որում պետք է նշել, որ մոնիտորինգն իրականացվել է մայիսի վերջին, հունիսի սկզբին, այսինքն, երբ լճից բացթողումներն արդեն իրականացված էին։

«Նովոստի-Արմենիա» - Դուք առաջվա պես անհի՞մն եք համարում բացթողումների ավելացումը։

Կ.Դանիելյան – ՀՀ կառավարության կողմից որպես հիմնավորում բերված որևէ թիվ չի համընկնում՝ ոչ օդի ջերմաստիճանը, ոչ տեղումների ծավալը, ոչ ջրի վիճակը և ոչ էլ Հրազդանի ջրառատության մասին տվյալները։ Տվյալները համեմատելիս ստացվում է, որ 2008թ.-ին Սևանի մակարդակը նույնիսկ ավելի բարձր է եղել, քան նախորդ երեք տարիներին, իսկ բացթողումների ծավալներն այն ժամանակ ավելի քիչ էին։

Այդ դեպքում ո՞րն է նման որոշման պատճառը։ Որպես հիմնավորում Ջրային տնտեսության պետկոմիտեն բերում է այն փաստը, որ փոխվել է գյուղատնտեսության կառուցվածքը, ցորենին և կարտոֆիլին փոխարինել են պտղային և բոստանային կուլտուրաները, որոնք ավելի շատ ջուր են պահանջում։ Թեև դա դեռ հարց է. չէ որ խաղողն, օրինակ, ցորենի հետ համեմատած, ավելի քիչ ջուր է պահանջում։ Բայց նման կառուցվածքային փոփոխությունները գալիս են 2006թ.-ից, և 1,5 տարվա ընթացքում արմատական փոփոխություններ չեն եղել։

Սևանից ջրի բացթողման հաշվին ոռոգվող տարածքների մակերեսները տարեկան կազմում են միջինը 43 հազար հա։ Օրինակ, 2008թ.-ին ոռոգվող տարածքները կազմել են 43,2 հազ. հեկտար, 2007-2006թթ.-ին՝ մոտ 43,4 հազ. հա, 2006 թվականին՝ 45,5 հազ. հա։ Ինչպես տեսնում եք, այստեղ նույնպես առանձնահատուկ փոփոխություններ չեն եղել։ Ուրեմն ի՞նչ պետք է տեղի ունենար 1,5 տարվա ընթացքում, որ բացթողումների ծավալն այդքան կտրուկ մեծանար և Սևանից կրկնակի շատ ջուր վերցվեր։

Եթե բացթողումների ծավալն ավելանում է առանձնատների և այլ օբյեկտների՝ ջրասույզ չլինելու համար, որոնց դիրքը  չի համապատասխանում թույլատրելի նորմերին, ապա մենք, բնականաբար, համաձայն չենք։ Իսկ եթե կան այլ օբյեկտիվ հիմնավորումներ, ապա մենք պատրաստ ենք լսել դրանք և գալ փոխզիջման։

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ կարող է տեղի ունենալ լճի հետ բացթողումների մեծացման դեպքում։ Կա՞ն արդյոք  որևէ կանխատեսումներ այս հարցի առնչությամբ։

Կ.Դանիելյան – Իրականում Սևանն իրեն անկանխատեսելի է պահում։ 1996-ից 2002թթ. լճից բացթողումները մեծ չէին, բայց Սևանի մակարդակը շարունակում էր ընկնել։ Այդ ժամանակ դա վերագրեցին ջրային հայելու գոլորշիացման մեծ ծավալին։ Լճի նման վարքը վկայում է այն մասին, որ լճի ջրային բալանսի վրա, որը մենք հաշվարկում ենք մեխանիկորեն, ազդում են այլ, առայժմ մեզ անհայտ գործոններ։ Չի կարելի հաշվի չառնել, որ երկիրը կենդանի օրգանիզմ է, ոչ թե միայն կյանքի կրող։ Նման եզրակացության  են այժմ հանգում աշխարհի շատ գիտնականներ՝ հաստատելով այս հիմնավորումը լաբորատոր փորձագիտություններով։

Ներկայում աշխարհի առաջատար լաբորատորիաներում ապացուցված է, որ ջուրը հիշողություն ունի, փոխում է իր կառուցվածքը միջավայրի ակուստիկայից, նրանից, թե ինչ բառեր են նրա ներկայությամբ արտասանվում, ինչ երաժշտություն է հնչում։ Ուշագրավ է, որ եթե նույն բառերն արտասանվում են տարբեր լեզուներով, ապա ջուրը հայտնաբերում է նկարի եթե ոչ նույն, ապա շատ մոտ կառուցվածք։

Առայժմ մենք չենք հասել նրան, որ ջրի հետ գործ ունենալիս հաշվի առնենք բոլոր էներգետիկ և ինֆորմացիոն փոխազդումները, այդ պատճառով Սևանի վարքը գաղտնիք է մնում։

Օրինակ, Արփա-Սևան թունելի կառուցումից հետո ակադեմիական ինստիտուտների լաբորատոր տվյալներն ասում էին, որ Արփա գետի ջուրն իր կառուցվածքով և առանձնահատկություններով չի համապատասխանում Սևանի ջրին։ Բացի այդ, գետի ջրերը հավաքվում էին ջրամբարում և աղտոտվում։ Բայց մի բան է լաբորատորիան, մի այլ բան՝ լիճը։ Ջուրն, այնուամենայնիվ, գնաց թունելով, և լիճը կարողացավ ընդունել այդ ջուրը, սկսեց վերականգնվել և առողջանալ, այնպես, ինչպես ծանր հիվանդին ճիշտ դեղամիջոց կտային։

Այդ պատճառով, ինչպես կարձագանքի լիճը ջրի մակարդակի բարձրացումից հետո բացթողումների հետևանքով մակարդակի իջեցմանը, պարզ չէ։ Ծանր տարիներին, 1992-1994թթ., Հայաստանում Սևանից բացի համարյա ոչ մի ռեսուրս չկար, և այդ ժամանակ լիճը անողոքաբար շահագործվում էր, նրա ջուրն օգտագործվում էր էներգետիկ նպատակներով։

1995թ.-ին Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկումից հետո էներգետիկ նպատակներով բացթողումներն աստիճանաբար դադարեցվեցին։ Սակայն բացթողումների կրճատումը չբերեց լճի մակարդակի բարձրացմանը, և միայն 1997թ.-ին նկատվեց Սևանի մակարդակի աննշան բարձրացում՝ 5 սանտիմետրով։ Այնուհետև, ներառյալ 2001թ., լճի մակարդակը շարունակում էր ընկնել, և 2002թ. հունվարին գրանցվեց ամենացածր ցուցանիշը՝ 1896,32 մետր։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս կազդի ջրառը լճի էկոհամակարգի վրա, որն, ըստ փորձագետների, բավական անկայուն է։

Կ. Դանիելյան – Բազմաթիվ համալիր հետազոտությունները ցույց են տվել, որ լճի բնապահպանական մակարդակը կարելի է վերականգնել՝ բարձրացնելով նրա մակարդակն առնվազն մինչև 1903,5 մետր, իսկ հաշվի առնելով ալիքի ազդեցությունը ափին ՝ մինչև 1908,5 մետր։ Պարզվեց, որ այդ մակարդակից ցածր որևէ օբյեկտի շինարարություն չի թույլատրվում։ Սակայն հետագայում ափը կառուցապատված էր այդ մակարդակից ցածր, և ալիքի  ազդեցության տարածքը հասցվել էր 1,5 մետրի՝ նախկին հինգի դիմաց։ Ընդ որում լճի մակարդակն ալիքի հետ միասին կազմում էր 1905 մետր, և այդ ցուցանիշից ցածր շինարարությունն արգելված էր։ Բայց շատ դեպքերում այդ նորմերը խախտվում էին, և մենք ունենք բազմաթիվ շինություններ 1905 մետրից ցածր։

Ներկայում լճի մակարդակը կազմում է 1899,22 մետր, և նրա վրա արդեն ազդում են Սևանից ջրի բացթողումները։

«Նովոստի-Արմենիա» - Ավելի վաղ շատ էր խոսվում լճի մեջ վնասակար նյութերի արտանետման մասին։ Ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։

Կ.Դանիելյան – Տնտեսության ճյուղերի ինտենսիվ զարգացման հետևանքով, ինչպես նաև լճի ջրառային ավազանում հանգստի գործընթացների և գործնական անգործության ու ջրամաքրման կառույցների բացակայության հետևանքով կտրուկ աճել է ծանր մետաղներ, կենսագեն տարրեր և թունաքիմիկատներ պարունակող կեղտաջրերի հոսքը դեպի լիճը։

Տարեկան լիճ է լցվում շուրջ 7 հազար տոննա ազոտ, 400 տոննա ֆոսֆոր, 13 տոննա թունաքիմիկատներ և 135 տոննա ծանր մետաղներ։ Լճում բարձր է նաև նավթամթերքի պարունակությունը, ինչը կապված է մոտորանավակների կտրուկ աճի հետ։

Ներկայում ՀՀ կառավարության և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև համաձայնագիր է ստորագրվել վերակառուցմանը, վերաշինմանն ու Սևանա լճի ավազանում ջրամաքրման նոր կառույցների շինարարությանը  վարկ տրամադրելու մասին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։