483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չպետք է բանակցություններ վարի ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ, քանի որ Ղարաբաղի ժողովուրդն այն արդեն որոշել է. ՀԴԿ
13:43
02 Սեպտեմբերի 2008

ԼՂՀ կարգավիճակը չպետք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների առարկա լինի, կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Այժմ բանակցությունները պետք է ընթանան Ադրբեջանի կողմից ծավալած պատերազմի հետևանքների շուրջ։ Եթե ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները շարունակվեն, ապա դա կնշանակի, որ Լեռնային Ղարաբաղն այն չունի։ Սակայն ԼՂՀ ժողովուրդն արդեն հաստատել է իր կարգավիճակը իր հանրաքվեի և իր պետական կազմավորման միջոցով», - ասաց Սարգսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։

Քաղաքական գործիչը նշեց, որ հնարավոր են ԼՂՀ կարգավիճակի ճանաչման վերաբերյալ բանակցությունները։ Նրա կարծիքով, ժամանակն է, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը և ՀՀ ԱԳՆ-ն հրաժարվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այսպես կոչված, մադրիդյան հինգ սկզբունքներից և ներկայացնեն հակամարտության կարգավորման՝ միջազգային իրավունքի տեսակետից հիմնավորված, իրենց հստակ սկզբունքները։

2007 թ.-ի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քննարկմանը ներկայացրեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները։ Համանախագահները կարծում են, որ «մադրիդյան առաջարկություններն» արդար ու հավասարակշռված են։

«Մենք չենք խոսում խնդրի կարգավորման մասին, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դրա մանդատը չունի։ ԼՂՀ ժողովրդի տեսակետից՝ խնդիրը լուծված է. դա Ղարաբաղի ինքնորոշման և Ադրբեջանից անկախանալու խնդիրն է», - նշեց Սարգսյանը։

Միաժամանակ քաղաքական գործիչը նշեց, որ Հայաստանը, իհարկե, չի հրաժարվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններից։ Բանակցությունները, նրա խոսքերով, պետք է ընթանան տարածքների, փախստականների և տեղահանված անձանց, անվտանգության երաշխիքների, մշակութային և հոգևոր կապերի հետ կապված հարցերի շուրջ։

Ինչպես ավելացրեց Դեմոկրատական կուսակցության առաջնորդը, բանակցությունները կարող են ընթանալ Ադրբեջանի և ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման ուղղությամբ, ինչը կարող է լուծվել երկկողմ պայմանագրերի կնքման միջոցով։

«Սակայն մոռացեք, որ բանակցություններն ընթանում են ԼՂՀ կարգավիճակի շուրջ։ Միջազգային իրավունքի նորմերի համաձայն՝ կարգավիճակի մասին չեն բանակցում, այն ձեռք է բերվում համապատասխան կանոնիկ մեթոդների միջոցով, որոնցից մեկը հանրաքվեն է», - փաստեց նա։

Ինչպես ասաց Սարգսյանը, Ադրբեջանի պնդումներն այն մասին, թե ադրբեջանցիները չեն մասնակցել հանրաքվեին, անհիմն են։ Քաղաքական գործիչի խոսքերով, հանրաքվեի անցկացման պահին ԼՂՀ-ում ոչ ոք չէր խոչընդոտում ադրբեջանցիներին՝ մասնակցել քվեարկությանը։

«Ադրբեջանցիները ԼՂՀ-ում էին, սակայն չեն մասնակցել հանրաքվեին։ Սակայն եթե նույնիսկ նրանք մասնակցեին, դա չէր ազդի հանրաքվեի արդյունքի վրա», - ընդգծեց Սարգսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։