483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Հայաստանում հաշմանդամների հարցերի պետական քաղաքականությունը հիմնվում է սոցիալական մոդելի վրա
16:47
14 Օգոստոսի 2008

 

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների և տարեցների հարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանի հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությանը։

«Նովոստի-Արմենիա» - Այսօր մեր պետությունն ինչպիսի՞ քաղաքականություն է վարում հաշմանդամների նկատմամբ։

Ջ. Բաղդասարյան – Հաշմանդամները հասարակության առավել խոցելի հատվածն են և հատուկ օգնության ու հոգատարության կարիք ունեն։  Նման մարդկանց պետք է հատուկ մոտեցում, հատուկ պայմաններ, որպեսզի նրանք կարողանանան ամբողջությամբ ինքնարտահայտվել։ Հենց նման ուղղություն էլ վերցրել է պետությունն այս ոլորտում։ Ներկայում պետական քաղաքականությունն ուղղված է առողջ մարդկանց և հաշմանդամների համար հավասար պայմաններ ստեղծելուն։

Մենք ձգտում ենք սոցիալական մոդել կիրառել ոչ աշխատունակ մարդկանց խնդիրների լուծման համար, այսինքն առաջին հերթին հաշմանդամը պետք է դիտվի որպես մարդ և ոչ թե խնդիր։ Այս տարի մենք վերանայում ենք մեր ռազմավարությունը հաշմանդամների նկատմամբ և կողմնորոշվում ենք ոչ թե բժշկական, ինչպես առաջ էր, այլ՝ սոցիալական մոդելով։ Հաշմանդամների խնդիրը գերատեսչական կամ միջգերատեսչական խնդիր չէ. սա ողջ հասարակության խնդիրն է։

«Նովոստի-Արմենիա» - Ընթացիկ տարում պետությունն ի՞նչ ծրագրեր է իրականացնելու այս ոլորտում։

Ջ. Բաղդասարյան – Այսօր Հայաստանում բնակվում է շուրջ 150 հազար հաշմանդամ, որոնց թվում կան հատուկ կարիքներ ունեցող անձանց խմբեր՝ սրանք տեսողության, լսողության խնդիր ունեցող հաշմանդամներ են, հոգեկան հիվանդություններով տառապող անձինք, և յուրաքանչյուր այսպիսի խմբի համար մենք հատուկ ծրագրեր ենք մշակում։

Այս տարի թույլ տեսողությամբ ու լսողությամբ մարդկանց համար մենք իրականացնում ենք «Արև» ծրագիրը, որի շրջանակներում նրանք ապահովվելու են համակարգիչներով և հատուկ ծրագրերի ուսուցման դասընթացներ են անցնելու։ Հիմնականում, տվյալ ծրագիրը նախատեսված է ուսանողների համար։

Բացի այդ, ՀՀ վարչապետի՝ 2008թ. փետրվարի 25-ի հանձնարարականով  ստեղծվել է Հաշմանդամների հարցերի լուծման ազգային հանձնաժողով, որի գործունեության հիմնական ուղղոություններից է հաշմանդամների իրավունքների և հավասար պայմանների ապահովումը։ Հանձնաժողովը ղեկավարում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, իսկ նրա  կազմում ընդգրկվել են տվայլ ոլորտի բոլոր պատասխանատու նախարարությունների ներկայացուցիչները, մասնավորապես, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Արդարադատության, Տարածքային կառավարման նախարարությունները, ինչպես նաև այս ոլորտում հայտնի և ակտիվ հասարակական կազմակերպությունները։ Աշխատանքի կարգն արդեն հաստատված է, դա ազդեցիկ մարմին է լինելու, որի գործառույթների մեջ է մտնելու հաշմանդամների իրավունքների խախտման դեպքերի բացահայտումն ու դրանց արձագանքելը։

Հիշեցնեմ, որ ժամանակին մենք ունեինք հաշմանդամների հարցերի հանձնաժողով, որը չէր առանձնանում արդյունավետությամբ։ Ես վստահ եմ, որ նոր հանձնաժողովը ավելի արդյունավետ կլինի։ Այդ նպատակով մենք Հայաստանի բոլոր մարզերում կառույցներ ենք ստեղծում, քանի որ միայն հանրապետական մակարդակով  տվյալ հարցի լուծումը չափազանց բարդ է։ Անշուշտ, հանձնաժողովը միանգամից չի կարող լուծել հաշմանդամների բոլոր հարցերը, բայց յուրաքանչյուր նիստ դրանց լուծման ուղղված քայլ է լինելու։

«Նովոստի-Արմենիա» - Հաշմանդամների հիմնական խնդիրների թվում է նրանց՝ հավասար հնարավորություններով կրթություն ստանալն ու հետագա զբաղվածության ապահովումը։ Ի՞նչ հաջողությունների է հասել պետությունն այս ոլորտում։

Ջ. Բաղդասարյան – Ի տարբերություն զբաղվածության իրավիճակի, հաշմանդամների կրթության ոլորտում Հայաստանում դրական տեղաշարժ է գրանցվել։ Մենք հենվում ենք դպրոցներում ինկլյուզիվ կրթության եվրոպական մոդելի ներդրման վրա։ Հետխորհրդային տարածքում Հայաստանն առաջինը որդեգրեց այս համակարգը։ Ռուսասատանի դպրոցներից մեկում այս մոդելը ներդրվեց մեր երկրում փորձարկելուց հետո։

Մոդելի էությունը կայանում է նրանում, որ նույն դասարանում մյուս աշակերտների հետ սովորում են հատուկ կրթական պահանջներով, ինտելեկտի խախտումով երեխաներ, ովքեր հատուկ մոտեցման և հատուկ ծրագրերի կարիք ունեն։ Նման երեխայի հետ դպրոցում աշխատում է արհեստավարժ մասնագետների թիմ։ Նույն դասարանում կարող է սովորել երկու-երեք նման աշակերտ, իսկ նրանց գիտելիքների գնահատումը նույնպես իրականացվում է հատուկ մեթոդիկայով։ Այստեղ կարևոր է այն, որ առողջ երեխաներն ու հաշմանդամ-երեխաները սովորում են նույն դասարանում, ինչը նպաստում է սոցիալական ինտեգրմանը, քանի որ ժամանակի ընթացքում երեխաները դադարում են նկատել իրենց հաշմանդամ համադասարանցիների թերությունները։

2006թ.-ին ինկլյուզիվ կրթության մոդելը ներդրվեց Հայաստանի միայն մի քանի դպրոցներում, 2007-ին՝ 14 դպրոցներում, 2008-ին նախատեսվում է նմանատիպ դպրոցների թիվը հասցնել 30-ի։ Բացի այդ, այս տարի նման դպրոցների բացում է նախատեսվում հանրապետության բոլոր շրջաններում։

Ինչ վերաբերում է զբաղվածությանը, ապա այսօր Հայաստանում հաշմանդամների միայն 8-9 տոկոսն աշխատանք ունի, սակայն արդեն գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ են մտցվել, որոնք ուղղված են հաշմանդամների զբաղվածության մեծացմանը։ Ըստ փոփոխությունների, պետությունը պատրաստ է դոտացիաներ վճարել այն գործատուներին, ովքեր աշխատանքի են ընդունում հաշմանդամների։ Ավելի վաղ օրենսդրությամբ յուրաքանչյուր կազմակերպությունում հաշմանդամների համար քվոտա էր սահմանված, բայց այդ համակարգը չարդարացրեց իրեն, այդ պատճառով մենք գտնում ենք, որ դոտացիաները մեծ խթան են հանդիսանում։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս է ներկայում ապահովվում հաշմանդամների սոցիալական պաշտպանությունը, ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետությունն այս ուղղությամբ։

Ջ. Բաղդասարյան – Հայստանը հետխորհրդային հանրապետություն է, որը 2006թ. ներառյալ չի ունեցել որևէ չափորոշիչ հաշմանդամների սոցպաշտպանության ոլորտում։ Միայն երկու տարի առաջ պետությունը հաստատել է հաշմանդամների սոցպաշտպանության ռազմավարությունը, որտեղ քաղաքաշինության մեջ հաշմանդամների համար սոցիալական պայմանների ապահովման վերաբերյալ դրույթ է ընդունվել։

Իհարկե, ազատ տեղաշարժվելու խնդիրներ ունեցող մարդկանց սայլակներով ապահովելը դեռ հարցի լուծում չէ, կարևոր է նաև բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծումը, ինչպիսիք են, մայթերին, շենքերի մուտքերում թեքահարթակները, ինչպես նաև լայն դռների, շենքերում բեռնատար վերելակների առկայությունը։ Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցների մատչելիությանը, ապա այստեղ իրավիճակն ավելի բարդ է, բայց Երևանի քաղաքապետարանն աշխատում է այս ուղղությամբ։

«Նովոստի-Արմենիա» - Պետությունը ցուցաբերո՞ւմ է անվճար բժշկական օգնություն բնակչության այս խավերին։

Ջ. Բաղդասարյան – Պետությունն իրականացնում է հաշմանդամների բուժօգնության ծրագրեր, որոնց մի մասն ամրագված է օրենսդրությամբ։ Անվճար բուժսպասարկում նախատեսված է բոլոր հաշմանդամների համար։ Ընդ որում, դեղամիջոցներն անվճար տրամադրվում են հաշմանդամ-երեխաներին և առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին, իսկ երրորդ խմբի համար նախատեսված է 50 տոկոսանոց զեղչ։

Ինչ վերաբերում է մեր նախարարությանը, մենք ցուցաբերում ենք պրոթեզային-օրթոպեդիկ օժանդակություն, ապահովում ենք լրացուցիչ տեխնիկական միջոցներով՝ անվասայլակներով, լսողական և ձայնային ապարատներով և այլն։ 2007թ.-ից մենք անվճար տրամադրում ենք ակնային պրոթեզներ։ Պետք է նշել, որ տարեցտարի պետությունն ավելացնում է բուժօգնության ծավալները և փորձում հաշվի առնել սահմանափակ հնարավորություններով յուրաքանչյուր քաղաքացու կարիքները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։