478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
Բնակչության իրազեկությունը կարևոր դեր է խաղում սեզոնային հիվանդությունների տարածման դեմ միջոցների արդյունավետության գործում
11:27
22 Հուլիսի 2008

Տիկին Բակունց, ինչպիսի՞ն է  այսօր սանիտարա-համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում։

Ն. Բակունց – Սանիտարա-համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում հանգիստ է՝ սովորական բազմամյա նորմայի սահմաններում։ Միջին, սովորական ֆոնային ցուցանիշներից որևէ շեղում կամ եզակի դեպք չի արձանագրվել։ Առավել վտանգավոր կամ ոչ սովորական ինֆեկցիաներով վարակման դեպքեր ևս չեն արձանագրվել։

«Նովոստի-Արմենիա» - Իսկ ի՞նչ սահմաններում են գտնվում Ձեր նշած ֆոնային ցուցանիշները։

Ն. Բակունց – Սովորաբար ամեն տարի գրանցվում է հիվանդացության հինգ-վեց դեպք։ Ընդ որում, այդ դեպքերը միմյանց հետ փոխկապակցված չեն, վտանգավոր չեն, քանի որ դրանք ծագման տարբեր պատճառներ ունեն։ Այդ պատճառով յուրաքանչյուր հիվանդություն ունի բազմամյա թույլատրելի ֆոն։ Եվ երբ արձանագրվում է հիվանդացության հերթական դեպքը, այն միշտ վերահսկվում է՝ արդյո՞ք այն գտնվում է կոնկրետ հիվանդության կամ երկրի համար թույլատրելի  նորմայի սահմաններում։

Հայաստանում, օրինակ, լիովին բացառվում են խոլերայով կամ ժանտախտով հիվանդացության դեպքերը, մինչդեռ աղիքային ինֆեկցիաներով հարուցվող հիվանդությունները հանդիպում են տարեկան 10-12 անգամ։ Այս ցուցանիշը կարող է տատանվել՝ կախված սեզոնից, և հիվանդացության դեպքերի նման սեզոնային աճը ոչ բռնկում է, ոչ համաճարակ։

Ամռանը աղիքային ինֆեկցիաների ֆոնը միշտ մի քիչ բարձր է, մինչդեռ ձմռանը գրանցվում է գրիպի կամ շնչառական ինֆեկցիաներով հիվանդացության աճ։

«Նովոստի-Արմենիա» - Սպասվու՞մ է, արդյոք, իրավիճակի սրացում՝ ամռան սեզոնի հետ կապված։

Ն. Բակունց – Շոգ ամառային սեզոնի ընթացքում Հայաստանում միշտ աճել է աղիքային ինֆեկցիաների մակարդակը։ Դա կապված է ոչ միայն մրգերի և բանջարեղենի սեզոնի հետ, որոնք, ցավոք, ոչ միշտ են շատ լավ լվացվում սննդի մեջ օգտագործելուց առաջ, այլև սննդի փողոցային առևտրի աշխուժացման հետ, ինչը հղի է բարձր ռիսկերով, քանի որ դրանք պատրաստվում և փաթեթավորվում են հենց փողոցում։

Բնական է, որ նման պայմաններում, փողոցային առևտրականների ամենամեծ ցանկության դեպքում անգամ, նրանք ի վիճակի չեն պահպանել հիգիենայի կանոնները, այդ պատճառով նրանց կողմից առաջարկված սնունդը, ներառյալ բուտերբրոդները, կարկանդակները, պաղպաղակը, ինչպես նաև հյութերն ու ջրերը, ոչ մի դեպքում հնարավոր չէ համեմատել գործարանային պայմաններում արտադրված և փաթեթավորված նույն մթերքի հետ։

«Նովոստի-Արմենիա» - Իսկ հնարավո՞ր է ինչ-որ կերպ վերահսկել փողոցային առևտուրը, և որքանո՞վ է բարձր նման վերահսկողության արդյունավետությունը։

Ն. Բակունց – Սա ամենացավոտ հարցն է։ Մենք մշտապես պայքարում ենք դրա դեմ՝ և ձմռանը, և ամռանը։ Տարվում են քարոզչական աշխատանքներ, դրան է միանում ոստիկանությունը, որն արգելում է փողոցային սննդի կետերի գործունեությունը։

Բացի այդ, օրենսդրական մակարդակով համապատասխան տուգանքներ են մտցվել։ Սակայն այստեղ աշխատում է առևտրի օրենքը. եթե կա պահանջարկ, առաջարկը պետք է այն ապահովի։ Քանի դեռ մարդիկ գնում են այդ ապրանքը, դրա վաճառքն իրականացվելու է՝ անկախ անցկացվող բոլոր կանխարգելիչ միջոցների։

Անհնար է ողջ քաղաքում շուրջօրյա վերահսկողություն կատարել սննդի փողոցային առևտրի նկատմամբ։ Այդ պատճառով այս հարցում կարևոր դեր պետք է խաղա որևէ ինֆեկցիայով վարակվելու հնարավոր ռիսկի մասին բնակչության իրազեկվածությունը։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ կոնկրետ միջոցառումներ են անցկացվում՝ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման մասին բնակչության իրազեկության բարձրացման  ուղղությամբ։

Ն. Բակունց – Ամեն տարի ամառային սեզոնի սկզբից մենք անցկացնում ենք մամուլի ասուլիսներ, ԶԼՄ-ներին ենք ուղարկում նորացվող մամուլի հաղորդագրություններ, հեռուստատեսությամբ և ռադիոյով կազմակերպում ենք ելույթներ, հանրապետության ողջ մարզերում մեր բաժանմունքներում անցկացնում ենք հանդիպումներ։ Բացի այդ, այս աշխատանքին շատ ակտիվորեն միանում են տեղական թերթերն ու ռադիոն։

Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում նաև այն մասին, թե ինչպես մարդիկ իրենց ճիշտ դրսևորեն շոգին, օրվա որ պահին է անցանկալի դուրս գալ փողոց, սննդի թեթև տեսակների օգտագործման նախապատվության մասին։ Ամռանը աշխատանքային ծանրաբեռնվածությունը ավելի լավ է բաշխել առավոտյան և երեկոյան ժամերին՝ ցերեկային շոգ ժամերին փողոց դուրս չգալու համար, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթումն ավելի ուժեղ է։

Կարևոր է, որպեսզի ծնողները բացատրեն երեխաներին լցովի հյութերի, կվասի օգտագործման վտանգը։ Մենք շատ ենք խոսել այն մասին, որ չի կարելի լողանալ քաղաքի դեկորատիվ լողավազաններում։ Աշխարհի ոչ մի երկրում չկա նման երևույթ, դրա համար բարձր տուգանքներ են գանձվում։

Բացի այդ, մենք ամեն տարի հրատարակում ենք սեզոնային պաստառներ՝ բնակչության համար օգտակար և անհրաժեշտ տեղեկատվությամբ, որոնք փակցվում են հասարակական վայրերում։ Գարնանը և աշնանը մենք հրապարակում ենք տեղեկատվական թռուցիկներ՝ թռչնագրիպի մասին, թռուցիկները առողջության համար օգտակար խորհուրդներ են պարունակում, ինչպես նաև տեղեկացնում են այն մասին, թե ինչպես խնամել տնային թռչուններին։ Մենք իրականացնում ենք նաև Առողջապահության նախարարության գործունեության տեղեկատվական-թեմատիկ աջակցություն, մասնավորապես, իմունիզացիայի տարբեր տեսակի արշավների անցկացման ընթացքում։

Անհրաժեշտ է նշել, որ մեր գործունեության արդյունավետությունը զգալիորեն աճել է, ինչի մասին վկայում են սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից անցկացվող հարցումները։ Ավելի մեծ թվով մարդիկ չեն գնում փողոցային սնունդ, ինչն, ի դեպ, հանգեցնում է շուտ փչացող սննդի առևտրով զբաղվող կետերի կրճատմանը։ Գրեթե դադարեցվել է ձկնեղենի և մսեղենի փողոցային առևտուրը։

«Նովոստի-Արմենիա» - Իսկ ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել տնային պայմաններում։

Ն. Բակունց – Կարծում եմ` որևէ տնային տնտեսուհու համար գաղտնիք չէ, որ ամռանն անհրաժեշտ է կերակուր պատրաստել ամեն օր, պետք չէ սառնարանում պահել երկու-երեք օրվա կերակուրը։ Եթե հնարավոր չէ ամեն օր կերակուր պատրաստել, ապա նախօրեին պատրաստված ճաշատեսակն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է եռացնել։ Ամռանն անհրաժեշտ է օգտագործել թեթևամարս կերակուր։

Մենք նաև տեղեկացնում ենք բնակչությանը օդափոխիչների սխալ օգտագործման վտանգի մասին։ Եթե 35 աստիճան ջերմաստիճանի դեպքում մարդը փողոցից շոգած գալիս է ներս և նստում օդափոխիչի տակ, որն աշխատում է 18-20 աստիճան ռեժիմում, ապա ծագում է մրսածության կամ, որ ավելի վատ է, թոքերի բորբոքման ուղղակի վտանգ։

Այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է կամ սահմանել մեկ այլ ռեժիմ, որպեսզի չլինի ջերմաստիճանի նման տատանում, կամ համապատասխան հագնվել։ Պետք չէ նաև խմել շատ սառը ջուր սառնարանից, քանի որ այն ոչ միայն չի հագեցնում ծարավը, այլև կարող է անգինայի պատճառ դառնալ։

Շոգին ավելի լավ է խմել թեթև սառեցված հյութեր, որոնք պարունակում են աղ և սպիտակուցներ, մասնավորապես, հայկական ավանդական թան, որը կատարյալ կերպով օգնում է շոգին վերականգնել սպիտակուցային-աղային բալանսը օրգանիզմում։ Կարելի է նաև խմել հանքային ջուր և բնական հյութեր։ Տապին  խորհուրդ չի տրվում օգտագործել շաքար և կոֆեին պարունակող հյութեր, քանի որ դրանք հանգեցնում են ժամանակավոր ակտիվացման, որը փոխվում է ուժասպառության։

Մենք տեղեկատվություն ենք տրամադրում նաև թունավորումների մասին։ Երբ սկսվում է տնային պահածոյացման սեզոնը, մենք մեր խորհուրդներ ենք տալիս այն մասին, թե որ մթերքն է կարելի պահածոյացնել տնային պայմաններում և որը՝ ոչ։

Օրինակ, շաքարի և աղի բարձր պարունակությամբ արտադրանքը, այդ թվում՝ մուրաբաններն ու ջեմերը, ինչպես նաև հայկական ավանդական թթուները, համեմատաբար անվտանգ է, քանի որ շաքարի և աղի մեծ քանակությունը խոչընդոտում է բակտերիաների աճին։ Սակայն կան մթերքի որոշ տեսակներ, մասնավորապես, հողի հետ շփում ունեցող բանջարեղենը, որոնց տնային պահածոյացման դեպքում անհնար է ապահովել անվտանգությունը։

Նման բանջարեղենի՝ անգամ եփելու դեպքում անհնար է երաշխավորել, որ բոտուլիզմի վնասակար և հատկապես կայուն սպորները կվերանան։ Ամեն դեպքում, տնային պայմաններում հերմետիկ փակված պահածոներն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է քսան րոպե լավ եռացնել, քանի որ բոտուլիզմի սպորներից վակուումային միջավայրում բազմանում են ուժեղ տոքսիկ միկրոբներ։

«Նովոստի-Արմենիա» - Որքանո՞վ է բարձր հայ համաճարակաբանների և մասնագետների պատրաստվածության մակարդակը՝ որևէ հիվանդության համաճարակի անմիջական վտանգի ստեղծման դեպքում։

Ն. Բակունց – Դեռևս 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակներից մեր մասնագետները բավականին մեծ փորձ են կուտակել տարբեր տեսակի հիվանդությունների դեմ պայքարի գործում, այդ թվում նաև աղիքային հիվանդությունների բռնկման, 90-ականների խոլերայի դեպքերի հետ կապված։

Բացի այդ, մենք հատուկ պահանջներ ունենք՝ խոլերային և թռչնագրիպին արագ արձագանքելու հարցում, որոնք ամեն տարի վերանայվում են և թարմացվում։ Ինչ վերաբերում է թռչնագրիպին, ապա հանրապետությունում ստեղծվել են արագ արձագանքման խմբեր, որոնց մասնագետները համապատասխան պատրաստվածություն են անցել և ապահովված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով՝ այդ հիվանդացության դեպքերի բացահայտման և կանխարգելման համար, ինչպես նաև հանդերձանքով։

Վերջերս հանրապետությունում անցկացվեցին դաշտային ուսումնավարժանքներ՝ թռչնագրիպի համաճարակին և սեզոնային հիվանդություններին արձագանքելու ուղղությամբ։

Բացի այդ, մեր բժիշկները ի վիճակի են կարճ ժամկետներում իրականացնել  կարանտինով նախատեսված պահանջները։ Մեր տրամադրութան տակ են հատուկ մոբիլիզացման քարտեզներ, ախտահանիչ միջոցների, դեղորայքի անհրաժեշտ պաշար, և բոլոր մասնագետները հստակ գիտեն համաճարակի դեպքում իրականացվելիք անհրաժեշտ գործողությունների կարգը։ 

Նման մեծամասշտաբ գործողություններ նախատեսված են խոլերայի, ժանտախտի, թռչնագրիպի և մի շարք այլ հիվանդությունների տարածման վտանգի առաջացման դեպքում։ Մենք կապեր ենք հաստատել նաև համապատասխան կառույցների և գերատեսչությունների հետ, մասնավորապես, բնակչությանը ժամանակին և ճիշտ իրազեկելու համար՝ խուճապից խուսափելու նպատակով։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։