481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տնտեսության առաջընթացը երկրից բնակչության արտահոսքը նվազեցնելու խթան է
16:01
09 Հուլիսի 2008

Պրն. Կանդև, Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության նորամուծությունները ինչպիսի՞ հիմնական փոփոխություններ են նախատեսում քաղաքացիների, այդ թվում՝ հայազգի քաղաքացիների դեպի Ռուսաստան միգրացիայի հետ կապված հարցերում։

Ա. Կանդև - Ռուսաստանի ներկայիս միգրացիոն օրենսդրությունը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստան աշխատելու կամ մշտական բնակության մեկնել ցանկացողների համար։

2006 թվականի հունիսին ՌԴ նախագահի հրամանագրով հաստատվել է Արտերկրում  բնակվող հայրենակիցների Ռւսաստանի Դաշնությունում ինքնակամ վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագիրը։

Չնայած նրան, որ Պետական ծրագիրը նախատեսված է հետխորհրդային տարածքի բոլոր երկրներում, ինչպես նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում բնակվող ռուս հայրենակիցների համար, սպասվում է, որ Ռուսաստան կժամանեն առավելապես ԱՊՀ երկրներից։ Միաժամանակ մենք հասկանում ենք, որ քանի որ վերջին տարիներին մի շարք երկրներում, և հատկապես Հայաստանում, տնտեսությունը նկատելի տեմպերով է զարգանում, բարձրանում են աշխատավարձերը, վերաբնակվելու համար ամեն հայրենակից չէ, որ կընտրի Ռուսաստանը։

Ռուսաստանի Դաշնության նոր միգրացիոն քաղաքականությունը մի շարք լուրջ փոփոխություններ է ներառում՝ ուղղված առանց վիզայի օտարեկրյա քաղաքացիներին, նշանակում է՝ նաև ՀՀ քաղաքացիներին Ռուսաստանում աշխատելու թույլտվության ձևակերպման ու գրանցման կարգի պարզեցմանը։ Խոսքը, առաջին հերթին, Ռուսաստանում ընդունված նոր օրենքների մասին է, մասնավորապես, «Միգրացիոն հաշվառման մասին» օրենքի, ինչպես նաև «Ռուսաստանի Դաշնությունում օտարեկրյա քաղաքացիների իրավական վիճակի  մասին» օրենքի։ Մասնավորապես, նորամուծությունները նախատեսում են ժամանման ծանուցողական կարգ։

Այսօր մադիկ այլևս ստիպված չեն լինում օրերով հերթ կանգնել՝ գրանցումը ձևակեպելու համար, քանի որ դա կարելի է անել նաև փոստում՝ պարզապես ծանուցում ուղարկել Ռուսաստան այցի ժամկետի և գտնվելու վայրի վերաբերյալ։ Սրանով ավարտվում է միգրացիոն հաշվառման կանգնելու գործընթացը։ Ժամանողի մոտ կա Ռուսաստան մուտք գործելու մասին՝ սահմանապահի նշումով միգրացիոն քարտն ու ծանուցման թուղթը. սա բավական է։

«Նովոստի-Արմենիա» - Իսկ Ռուսաստանում մնալու որքա՞ն ժամկետի վրա է տարածվում տվյալ ծանուցողական կարգը։

Ա. Կանդև - Երկրում գտնվելու ժամկետները նույնպես ավելացել են։ Այն դեպքում, երբ մարդը ժամանում է Ռուսաստան մասնավոր կարգով, գրանցումը ձևակերպվում է մինչև 90 օր ժամկետով, բացառության կարգով՝ մինչև 180 օր։

«Նովոստի-Արմենիա» - Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը՝ Ռուսաստան ժամանող աշխատանքային միգրանտների հետ կապված։

Ա. Կանդև - Փոփոխություններն առնչվել են նաև աշխատանքային միգրացիային։ Եթե նախկինում աշխատանային միգրանտները ստիպված էին մինչև չորս ամիս սպասել աշխատանքի թույլտվությանը, ապա այժմ այդ գործընթացը նույնպես պարզեցվել է։ Աշխատանքի թույլտվության դիմումը միգրացիոն ծառայության մարմին հանձնվում է անձամբ օտարեկրյա քաղաքացու կամ օտարեկրյա քաղաքացիներին սահմանված կարգով աշխատանքով ապահովող կազմակերպության, կամ այն անձի կողմից, ով, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսդրության համաձայն,  ներկայանում է որպես այդ օտարեկրյա քաղաքացու ներկայացուցիչ։

Օտարերկրյա քաղաքացուն աշախատելու թույլտվության ձևակերպման ժամկետը 10 աշխատանքային օր է։

Աշխատանքի թույլտվության տրամադրումն իրականացվում է առանց վիզայի կարգով Ռուսաստանի Դաշնություն ժամանող օտարեկրյա քաղաքացիներին թույլտվություններ տալու քվոտայի սահմաններում։ Արդյունքում, աշխատանքային միգրանտը աշխատելու թույլտվություն է ստանում մեկ տարվա ընթացքում՝ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ Ռուսաստանում գտնվելու ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ, ընդ որում, նա աշխատանքային գործունեություն  կարող է իրականացնել միայն Ռուսաստանի Դաշնության այն սուբյեկտում, որը նշված է աշխատանքային թույլտվության մեջ։

Պետք է հաշվի առնել նաև հետևյալը. եթե օտարեկրյա քաղաքացուն աշխատելու թույլտվություն է տրվել 90 օրից ավելի ժամկետով, ապա նա պարտավոր է նման թույլտվություն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում Ռուսաստանի ԴՖԾ տարածքային մարմին ներկայացնել փաստաթղթեր, որոնք կհաստատեն նրա մոտ, ըստ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից հաստատված ցանկի, շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդությունների և թմրամոլության բացակայությունը։ Մոսկվայում աշխատելու թույլտվությունը ձևակերպելու համար անհրաժեշտ է ներկայացնել հաստատված նմուշի բժշկական փաստաթուղթ։

Միաժամանակ խստացվել է անօրինական միգրացիայի համար գործատուների պատասխանատվությունը։ Այժմ օրենսդրությամբ պատժամիջոցներ են նախատեսված՝ 5 տարի ազատազրկման, ինչպես նաև յուրաքանչյուր անօրինական աշխատողի համար մինչև 800 հազար ռուբլի տուգանքի տեսքով։ Պետք է նշել, որ արդեն եղել են դեպքեր, երբ դատարանը նման վճիռ է կայացրել և անազնիվ գործատուներին հարկադրել են վճարել հսկայական տուգանքներ։ Այսինքն, Ռուսաստանում այդ մեխանիզմն աշխատում է ինչպես ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում։

Ռուսաստան ժամանելիս միգրացիոն քարտում անհրաժեշտ է նաև նշել, որ գալու նպատակը աշխատանքն է։ Եթե, օրինակ, միգրանտը միգրացիոն քարտում նշել է, որ ժամանման նպատակը մասնավոր այցն է, իսկ Ռուսաստանում գտվելու ընթացքում աշխատանք է գտել, ապա նա վարչական պատասխանատվություն կկրի  Ռուսաստան ժամանելու կանոնները խախտելու համար, որոնք երկուսից հինգ հազար ռուբլի վարչական տուգանք են նախատեսում՝ Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս վտարումով կամ առանց դրա։

«Նովոստի-Արմենիա» - Ավելի մանրամասն պատմեք, խնդրեմ, Պետական ծրագրի և  այն հնարավորությունների և առավելությունների մասին, որոնք կստանան դրանում ներառված մարդիկ։

Ա. Կանդև - Արտերկրում բնակվող հայրենակիցների Ռուսաստանի Դաշնությունում ինքնակամ վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագիրը մեկն այն փաստաթղթերից, որոնք ընդունվել են Ռուսաստանի  նոր միգրացիոն քաղաքականության համաձայն։ Պետծրագրի շրջանակներում հայրենակիցներին տրվում են սոցիալական բնույթի տարբեր արտոնություններ, ինչպես նաև նրան  փոխհատուցվում է տեղափոխման և իր ունեցվածքը բերելու գումարը։

Բացի այդ, Պետական ծրագրի մասնակցին ՌԴ ժամանելուց հետո վճարվում է որոշակի գումար՝ 40-60 հազար ռուբլու սահմաններում՝ կախված նրա ընտրած տարածքից, իսկ նրանց ընտանիքի անդամներն՝ 15-20 հազար ռուբլի։ Փաստորեն, Պետծրագրի մասնակիցը ժամանում է իր գումարով, սակայն միաժամանակ իր ունեցվածքը տեղափոխում է արտոնյալ պայմաններով, ասենք, հնարավորություն է ստանում տեղափոխել իր ավտոմեքնան առանց մաքսային վճարումների։

«Նովոստի-Արմենիա» - Իսկ կոնկրետ ինչպե՞ս է տեղի ունենում ողջ գործընթացը՝ Պետական ծրագրի մասնակցի կարգավիճակում մարդու գրանցումից մինչև նրա տեղափոխվելը Ռուսաստան և այնտեղ հաստատվելը։

Ա. Կանդև - Նախևառաջ, Պետական ծրագրի շրջանակներում աշխատելու և բնակվելու համար Ռուսաստան մեկնել ցանկացողները պետք է հաշվի առնեն, որ ծրագրի մասնակից կարող է դառնալ միայն այն մարդը, ում հրավիրում է նրա կողմից ընտրված Ռուսաստանի Դաշնության սուբյեկտը։ Այսօրվա դրությամբ ծրագրի իրականացմանը մասնակցում են Ռուսաստանի 12 շրջաններ, այդ թվում՝ կենտրոնական շրջանները։ Գործնականում, Հայաստանի համար, դա հետևյալ տեսքն ունի. մարդը դիմում է Հայաստանում Ռուսաստանի ԴՄԾ ներկայացուցչություն՝ վերաբնակեցման շրջանների և այնտեղ եղած թափուր աշխատատեղերի մասին տեղեկություն ստանալու համար, լրացնում է հարցաթերթիկը և պատասխանի սպասում։ Լրացված հարցաթերթիկն էլեկտրոնային տարբերակով ուղարկվում է Ռուսաստանի շրջան։ Դրական որոշման դեպքում հայտատուն տեղեկացվում է այդ մասին և հրավիրվում մեր ներկայացուցչություն՝ հարցազրույցի մասնակցելու և Պետծրագրի մասնակցի վկայական ձևակերպելու համար։ Ավելացնեմ նաև, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում Պետական ծրագրի շրջանակներում  կհաստատվեն Ռուսաստանի ևս ավելի քան 40 շրջաններ։ Այսպիսով, Պետծրագրում կներգրավվի Ռուսաստանի տարածքի երեք քառորդը։

«Նովոստի-Արմենիա»- Որո՞նք են այն չափորոշիչները, որոնցով ռուս հայրենակիցները կամ այս կամ այն երկրի քաղաքացիները դառնում են Պետական ծրագրի մասնակիցներ:

Ա. Կանդև - «Հայրենակից» հասկացությունը, օրենքի համաձայն, հետևյալն է. հայերնակից է համարվում այն մարդը, ով նախկինում ունեցել է Խորհրդային Միության քաղաքացիություն: Ընդ որում, նշանակություն չունի, թե որ երկրի քաղաքացի է նա հանդիսանում: Ինչ վերաբերում է Պետծրագրի մասնակցին, անհրաժեշտ է, որ նա տիրապետի ռուսերենին, պատկերացում ունենա ռուսական ավանդույթների ու մշակույթի մասին, ինչը կհեշտացնի նրա ինտեգրումը հասարակություն, ինչպես նաև ունենա Ռուսաստանում պահանջարկ ունեցող մասնագիտություն:

Ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն բանին, որ Պետծրագիրն ուղղված է սատարելու հատկապես ինքնակամ վերաբնակեցմանը, այսինքն խոսքը  ցանկացողի՝ ծրագրին մասնակցելու գիտակցված ընտրության մասին է։

 «Նովոստի-Արմենիա»- Իսկ ո՞ր երկրից է ավելի շատ ինքնակամ վերաբնակեցման հայտեր ներկայացվում:

Ա. Կանդև - Ղրղզստանից, Ղազախստանից: Այս երկրներում վերաբենակեցման հայտեր ավելի շատ են տրվում, քան Հայաստանում: Եվ մեր տեսանկյունից դա միանգամայն բնական է, քանի որ նշանակում է, որ Հայաստանում բարելավվել են ապրելու պայմանները: Ինչպես արդեն ասացի, հանրապետությունում այսօրվա դրությամբ տնտեսական վերելք, աճ է նկատվում, այդ պատճառով էլ մեծ արտահոսք չի նկատվում: Այլ բան է՝ Միջին Ասիայի երկրները, որտեղ բնակվում են հարյուր հազարավոր ռուսներ, ինչպես նաև Բալթյան երկրներում, որտեղ ռուսներն այնքան էլ լավ պայմաններում չեն գտնվում: Ռուսաստան են ժամանում նաև արևմտյան երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից ու Բելգիայից, հայտեր են ներկայացվել անգամ ԱՄՆ-ից, սակայն այնտեղ Պետծրագրում ընդգրկվելու կարգը որոշ չափով տարբերվում է հետխորհրդային տարածքում բնակվող ռուս հայերնակիցների համար նախատեսվածից:

«Նովոստի-Արմենիա» – Կա՞ն, արդյոք, վիճակագրական տվյալներ այն մասին, թե որքան մարդ է արդեն մեկնել Հայաստանից Ռուսաստան՝ Պետծրագրի շրջանակներում:

Ա. Կանդև - Մեր տվյալներով, 2007 թվականից Հայաստանից մեկնելու ցանկություն է  հայտնել շուրջ 2 հազար մարդ, փաստացի մեկնել է 200-ից քիչ ավելի մարդ` Պետծրագրի մասնակիցների ընտանիքների անդամներն էլ ներառած: Նրանց մեջ կան ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ: Նույնիսկ Ղազախստանի մի քաղաքացուհի կա` ամուսնացած Հայաստանի քաղաքացու հետ:

«Նովոստի-Արմենիա» – Միջինը որքա՞ն է տևում փաստաթղթերի ձևակերպման գործընթացը` հայտ ներկայացնելու պահից մինչև Ռուսաստան մեկնելն ու բնակվելը:

Ա. Կանդև - Դիմողի կողմից հարցաթերիկը լրացնելու հաջորդ օրն այն ուղարկվում է Ռուսաստանի շրջան և միջինը 30 օր անց գալիս է պատասխանը: Եթե թեկնածուի առաջարկած պայմանները ձեռնտու են, նա դիմում է մեր ներկայացուցչություն Պետծրագրի մասնակցի վկայական ձևակերպելու դիմումով: Եթե նա Ռուսաստանի քաղաքացի է, վկայական նրան կարող է տրամադրվել շրջանից պատասխան ստանալու թեկուզ հաջորդ օրը: Այն դեպքում, եթե դիմողը կամ նրա ընտանիքի անդամները չունեն Ռուսաստանի քաղաքացիություն, նրանք պետք է անցնեն Ռուսաստանում ժամանակավոր բնակվելու թույլտվություն ստանալու դիմում ներկայացնելու գործընթացը: Դրա համար նրանք պետք է ներկայացնեն համապատասխան տեղեկանքներ, մասնավորապես, դատվածություն չունենալու և առողջական վիճակի վերաբերյալ: Դրանից հետո նրան վկայագիր է տրվում, իսկ Ռուսաստան տեղափոխվելուց հետո պարզեցված կարգով կես տարվա ընթացքում ձևակերպվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը: 

Կա մի կարևոր պահ ևս: Պետական ծրագրի մասնակիցն իր վրա է վերցնում պարտավորություններ, որոնք ներառում են համաձայնեցված պայմաններում որոշակի ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության կոնկրետ սուբյեկտում աշխատանքային գործունեություն իրականացնելու և բնակվելու անհրաժեշտությունը:

Պետական ծրագրի մասնակցի վկայականով երկու տարուց շուտ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտից մշտական բնակության նպատակով մեկնելու դեպքում Պետական ծրագրի մասնակիցը կամ նրա ընտանիքի անդամը փոխհատուցում են հաստատված կարգով այն ծախսերը, որոնք արվել էին նրանց օգնելու նպատակով: Ընդ որում, հնարավոր են տարբերակներ, երբ նա անցնում է այլ աշխատանքի, սակայն Ռուսաստանի դաշնության մեկ սուբյեկտի սահմաններում: Դա արված է այն բանի համար, որպեսզի բացառվի Պետծրագրի օգտագործումը, այսպես ասած,  անազնիվ նպատակներով։ Նույնը վերաբերում է նաև Պետծրագրի այն մասնակիցներին, ովքեր բարեխղճորեն կատարել են բոլոր պայամնները, սակայն ինչ-ինչ պատճառներով` չեն հարմարվել կլիմային, ունեն ընտանեկան հանգամանքներ և այլն, մեկնել են շրջանից մինչև սահմանված ժամկետի լրանալը (այստեղ խոսքը  արձակուրդի, գործուղման կամ այլ կարճաժամկետ այցերի մասին չէ):

«Նովոստի-Արմենիա» – Իսկ ի՞նչ իրավունքներ ու հնարավորություններ է ձեռք բերում նա՝ տվյալ երկամյա ժամկետը լրանալուց հետո:

Ա. Կանդև - Ինչպես Ռուսաստանի մյուս քաղաքացիները, նա բնակության վայր ընտրելու և ըստ իր հայեցողության աշխատանք գտնելու իրավունք ունի: Միաժամանակ շրջանը, որտեղ նա բնակվում է, տվյալ դեպքում հանդես է գալիս որպես շահագրգիռ կողմ, որը կփորձի Պետծրագրի մասնակցի համար ստեղծել ապրելու և աշխատելու այնպիսի նպաստավոր պայմաններ, որպեսզի երկու տարին լրանալուց հետո նա շահագրգռված լինի մնալ այնտեղ և շարունակել աշխատանքը: Պետծրագիրն իրենից յուրօրինակ երկկողմ պայմանագիր է ներկայացնում, որում երիկու կողմերն էլ ունեն իրենց իրավունքներն ու պարտավորությունները միմյանց հանդեպ:

Ընդ որում պետք է նշել, որ Պետծրագրի մասնակիցն իրավունք ունի դուրս գալ ծրագրից՝ առանց որևէ հետևանքների, բացի օգնության համար տրամադրվող գումարի վերադարձը:

«Նովոստի-Արմենիա» - Իսկ ինչպիսի՞ սկզբունքով է արվում Ռուսաստանի շրջանների ընտրությունն ու ներգրավումը Պետծրագրում:

Ա. Կանդև - Պետական ծրագրին մասնակցել ցանկացող յուրաքանչյուր շրջան սեփական ծրագիր է մշակում, որտեղ հիմնավորում է տնտեսական անհրաժեշտությունն ու վերաբնակիչների ընդունման պայմանները: Այդ ծրագրերը քննարկում և հաստատում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը: Իրենց մասնակցության մասին առաջինը հայտարարել են Ռուսաստանի այն շրջանները, որոնք ավելի շատ ունեն մարդկանց կարիք՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ ժողովրդագրության տեսանկյունից: Դրանք են` Կրասնոյարսկի,  Պրիմորսկի, Խաբարովսկի երկրամասերը, ինչպես նաև Ամուրի, Իրկուտսկի, Տյումենի, Նովոսիբիրսկի, Տամբովի, Լիպեցկի, Կալուգայի, Տվերսկի, Կալինինգրադի շրջանները:

Ռուսաստանի Դաշնության միևնույն սուբյեկտի առանձին տարածքներում ընդունման պայմանները տարբերվում են ըստ նրանց շնորհված «А, «Б» կամ «В» կատեգորիաների: Հիմա Պետծրագրին պատրաստվում են  մասնակցել այն շրջանները, որոնք առաջիկա տարիներին ծրագրում են հավելյալ աշխատանքային ռեսուրսներ պահանջող հզոր ներդրումային նախագծեր իրականացնել:

«Նովոստի-Արմենիա» – Հայաստանի կտրվածքով, ինչպիսի՞ մասնագիտության տեր մարդկանց ավելի շատ պահանջարկ կա Ռուսաստանում:

Ա. Կանդև - Մեր ունեցած տեղեկության վրա հիմնվելով, այսինքն Պետծրագրին մասնակցելու՝ մեզ տրված դիմումների համաձայն, կարող եմ ասել, որ Ռուսաստանի շրջաններում ավելի շատ շինարարության ոլորտի մասնագետների պահանջարկ կա, մեզ են դիմում նաև ռուսաց լեզվի ուսուցիչներ, բժիշկներ, ինժեներներ: ճիշտ է, շատերի մոտ դժվարություններ են առաջանում՝ վերջին 10-15 տարիների ընթացքում աշխատանքային ստաժի հաստատման հետ կապված: Դա Հայաստանի համար շատ տարածված խնդիր է:

Մյուս կողմից, Ռուսաստանի համար դա շատ կարևոր է, քանի որ դա այն տեղեկատվությունն է, որն ընդունող կողմին առավել ամբողջական պատկերացում է տալիս  մարդու աշխատանքային փորձի և որակավորման մասին, քանի որ շրջանը որոշում է կայացնում թեկնածուի ընդունման վերաբերյալ ոչ միայն, այսպես ասած, «սիրուն աչքերի համար», այլ հիմնվելով միայն հարցաթերթիկի տվյալների վրա: Քիչ չեն դեպքերը, երբ մարդը, ով տնտեսագետի մասնագիոտւթյուն ունի, հարցաթերթիկ է ներկայացնում շինարարության ոլորտում թափուր տեղի համար` հիմվելով վերջին տարիներին ունեցած իր փորձի վրա: Այդ դեպքում շեշտը դրվում է ոչ թե բուհական մասնագաիտության, այլ աշխատանքի հաստատված փորձի վրա: Այդ նպատակով մենք խորհուրդ ենք տալիս` որքան հնարավոր է առավել հանգամանալից ներկայացնել տեղեկություններ սեփական անձի մասին, այդ թվում նաև «հավելյալ տեղեկություններ» կետում:

«Նովոստի-Արմենիա» - Հնարավո՞ր է, արդյոք, որ Պետծրագրի մասնակից դարձած Հայաստանի քաղաքացին Ռուսաստան տեղափոխվելիս, հաշվի առնելով Հայաստանի «Երկքաղաքացիության մասին» օրենքը, Ռուսաստանի քաղաքացիություն ստանա՝ առանց Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու:

Ա. Կանդև - Նորմը, որի մասին Դուք խոսում եք, Հայաստանի օրենսդրության բաղկացուցիչն է, այսինքն սահմանում է այլ երկրների քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերումը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից իր ունեցած երկրորդ քաղաքացիության մասին ծանուցում ներկայացնելը:

Ռուսաստանի գործող օրենսդրությամբ, Ռուսաստանի Դաշնության «Քաղաքացիության մասին» օրենքում 2002 թվականին կատարված փոփոխությունների համաձայն, օտարերկրյա քաղաքացին, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մասին դիմում ներկայացնելիս, պարտավոր է հրաժարվել առաջին քաղաքացիությունից։ Դա պարտադիր պայման է նաև Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացող՝ Պետծրագրի մասնակիցների համար։

 «Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ ժամկետի համար է նախատեսված Պետծրագիրը։

Ա. Կանդև - Պետծրագիրն առայժմ նախատեսված է մինչև 2012 թվականը, սակայն հնարավոր է, որ շարունակություն ունենա։

«Նովոստի-Արմենիա»- Բացի Ռուսաստանի ԴՄԾ-ից, ի՞նչ այլ կազմակերպություններ են Հայաստանում զբաղվում ռուս հայրենակիցների խնդիրներով։

Ա. Կանդև - Հայաստանում հայրենակիցների հարցերով զբաղվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, Գյումրիում (Շիրակի մարզ) Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև ռուս հայրենակիցների՝ պաշտոնապես գրանցված հասարակական կազմակերպությունները։ Բոլոր այս կառույցների և կազմակերպությունների հետ մենք մշտական կապ ենք պահպանում։

«Նովոստի-Արմենիա» - Պետծրագրի շրջանակներում տարվող աշխատանքներից բացի Հայաստանում ռուս հայրենակիցներին օգնության ցուցաբերմանն ուղղված ինչպիսի՞ ծրագրեր ու նախագծեր է իրականացնում ԴՄԾ ներկայացուցչությունը մեր երկրում։

Ա. Կանդև - Պետծրագրից դուրս մենք տեղեկատվական լայն աշխատանք ենք իրականացնում Հայաստանի մարզերում՝ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը ներկայացնելու ուղղությամբ, հատկապես վերջերս կատարված փոփոխությունների վերաբերյալ, որոնց մասին մենք խոսում էինք զրույցի սկզբում։ Աշխատանքը տարվում է անօրինական միգրացիան կանխելու նպատակով և ամենից առաջ նրա համար, որ մարդիկ դժվար կացության մեջ չհայտնվեն Ռուսաստանի տարածքում։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանի օրենքների պահպանմանն ու իմացությանը, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունում մարդիկ իրենց հարմարավետ զգան։ Դա վերաբերում է յուրաքանչյուրին և ոչ թե միայն նրանց, ովքեր ընդգրկվում են Պետական ծրագրում։

Դա բոլորի համար է օգտակար, այդ թվում՝ հանրապետության պետական կառույցների համար, որոնք զբաղվում են միգրացիոն հարցերով։ Մարզպետարանների ղեկավարների հետ պայմանավորվածության համաձայն, մարզերում մեր հանդիպումներին հավաքվում են համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ (այդ թվում և Ռուսաստանի հայրենակիցների), մարզերի բնակիչներ, և մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես է պետք ճիշտ գործել՝ խախտումներից խուսափելու և «Ռուսաստանի համար անցանկալի հյուրերի» ցուցակում չհայտնվելու համար։ Նման հանդիպումները միշտ հետաքրքրություն են առաջացնում, տեղից հարցեն են տրվում, անհատական խորհրդատվություններ են անցկացվում։

Բացի այդ, մենք ակտիվորեն համագործակցում ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիայի գործակալության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության հետ՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարում։ Մասնավորապես, մենք ոստիկանությանն օգնում ենք մարդկանց հետախուզման գործում։ -0-

-0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։