482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում զբոսաշրջության զարգացման ամենամյա աճը կազմում է 33,5 տոկոս
11:43
19 Հունիսի 2008

USAID/CAPS-ի զբոսաշրջության կլաստերի համակարգող Արմինե Իսրայելյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությանը

«Նովոստի-Արմենիա» -Ինչպիսի՞ ծրագրեր է իրականացնում USAID/CAPS-ը զբոսաշրջության բնագավառում։

Ա. Իսրայելյան - USAID/CAPS-ն զբոսաշրջության բնագավառում աշխատում է 2005 թ.-ից և ընդգրկում է հարցերի շատ լայն շրջանակ։ Իմ կարծիքով, մեր իրականացրած ամենակարևոր ծրագիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ զբոսաշրջության բնագավառի զարգացման հայեցակարգի մշակումն էր։ Հայեցակարգում արտացոլված է տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական և քաղաքական ազդեցությունը զբոսաշրջության զարգացման վրա։ Հայեցակարգն արդեն ընդունվել է կառավարության կողմից, և այժմ մեր առջև կանգնած է մոտակա երկու տարվա համար գործողությունների ծրագրի մշակման խնդիրը։ Առաջին քայլը կդառնա այդ բնագավառում ֆինանսավորման ավելացումը՝ ինչպես պետության, այնպես էլ օտարերկրյա և տեղական ներդրումների հաշվին։

Մեկ այլ կարևոր նախագիծ էր զբոսաշրջիկների այցերի ուսումնասիրությունը։ Ուսումնասիրությունն անցկացվում էր 2006 թ. սեպտեմբերից մինչև 2007 թ. օգոստոսը։ Ուսումնասիրության մեջ ներառված են Հայաստանի հինգ սահմանային անցակետերի և օդանավակայանի տվյալները։ Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանում հանգստանալու նպատակով ամենաշատ թվով զբոսաշրջիկներ եկել են Վրաստանից (18,6 տոկոս), Ռուսաստանից (11,4 տոկոս), Ֆրանսիայից (11 տոկոս), Գերմանիայից (7,8 տոկոս), Իրանից (4,5 տոկոս)։

Բացի այդ, մենք օգնություն ենք ցուցաբերում առանձին կազմակերպությունների. տրամադրում ենք խորհրդատվություններ, ստեղծում ենք վեբ-կայքեր և մշակում ենք մարկետինգային ծրագրեր։ Մեր գործունեության երեք տարվա ընթացքում մենք աջակցություն ենք ցուցաբերել մասնավոր ընկերություններին։

Իսկ աշխատուժի ապահովման նպատակով 2007 թ. դեկտեմբերին Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանին առընթեր մենք ստեղծել ենք «Կարիերայի կենտրոն», որը կոչված է օգնել ուսանողներին՝ աշխատանք գտնել զբոսաշրջության բնագավառում, տրամադրել խորհրդատվություն այն մասին, թե ինչպես ճիշտ գրել ինքնակենսագրությունը, ինչպես իրեն դրսևորել գործատուի հետ հարցազրույցի ժամանակ։ Կենտրոնի շնորհիվ ավելի քան երկու տասնյակ ուսանողներ տեղավորվել են աշխատանքի։

«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է տուրիզմի զարգացման ներուժը Հայաստանում։

Ա. Իսրայելյան – Հայաստանում շատ մեծ է զբոսաշրջության զարգացման ներուժը, այդ մասին խոսում են նաև թվերը, ամեն տարի այդ բնագավառում մենք ունենում ենք 33,5 տոկոսանոց աճ։ Այդ ներուժը պայմանավորված է Հայաստանում առկա զբոսաշրջային հարուստ արտադրանքով։ Սակայն անհրաժեշտ է նշել, որ այդ բնագավառը շատ խոցելի է և ամեն ինչ կարող է շատ լուրջ ազդել դրա զարգացման վրա։ Օրինակ մարտի 1-ի անկարգությունները՝ մեկ գիշերվա իրադարձությունները հանգեցրին նրան, որ զբոսաշրջիկները կամ հետաձգեցին իրենց այցելությունները, կամ ընդհանրապես հրաժարվեցին այցելել Հայաստան։ Քաղաքական իրավիճակը շատ կարևոր դեր է խաղում, և կայունությունը երկրում զբոսաշրջության զարգացման գրավականն է։

«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով, ի՞նչն է խոչընդոտում զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում և ինչպիսի՞ն է USAID/CAPS-ի աջակցությունը՝ այդ բնագավառում առաջընթաց ապահովելու համար:

Ա. Իսրայելյան – Մոտ տարիներին Հայաստանի առջև կանգնած հիմնական խնդիրը ենթակառուցվածքի զարգացումն է՝ ճանապարհների նորոգումը, թունելների բացումը, տրանսպորտային միջոցների զարգացումը, որոնք կարող են ներառել ավտոբուսներ, երթուղային տաքսիներ և ավտոմեքենաներ, ինչու ոչ՝ նաև ուղղաթիռներ։ Բացի այդ, ենթակառուցվածքի զարգացման մեջ է մտնում նաև հյուրանոցների թվի աճը, մշակութային հուշարձանների և բնության բարեկարգումը։

Այս նպատակով մենք աշխատանքներ ենք իրականացնում՝ տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման համար, մասնավորապես, սերտորեն համագործակցում ենք «Դիլիջան» ազգային պարկի տնօրինության հետ։ Մենք ծրագրում ենք այնտեղ ստեղծել տեղեկատվական կենտրոն և տեղադրել ցուցանակներ, որոնք կօգնեն պարկի այցելուներին՝ կողմնորոշվել պարկի անտառներում։ Մենք արդեն ստեղծել ենք երկու նման արահետներ։ Բացի այդ, մենք հրապարակել ենք բրոշյուրներ՝ Դիլիջանի տուրբազաների մասին։

Մեր կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծվել են չորս Ասոցիացիաներ՝ հյուրանոցների, ռեստորանների, տուրօպերատորների և ավիաուղիների։ Մենք փորձում ենք ավելացնել դրանց հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան հանդես գալ որպես օրենսդրական փոփոխությունների նախաձեռնողներ, այսինքն, ասոցիացիաներին իրավունք տրամադրել՝ նման նախաձեռնությամբ դիմել Հայաստանի կառավարությանը, որը, եթե հարկ համարի, կներկայացնի այն ՀՀ Ազգային ժողով։

Ավելին, մենք ունենք բաժին, որը զբաղվում է զբոսաշրջության բնագավառի օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ առաջարկությունների մշակմամբ։ Վերջին նման նախագիծը եղել է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի վերանայումը և դրանում փոփոխությունների մշակումը, այս պահի դրությամբ այն ներկայացված է կառավարության քննարկմանը։

«Նովոստի-Արմենիա»- Ի՞նչ եք կարծում, զբոսաշրջության ո՞ր տեսակն է ավելի հեռանկարային Հայաստանում

Ա. Իսրայելյան - Իմ կարծիքով, ավելի հեռանկարայինը Հայաստանում մշակութային, կրոնական և էկոլոգիական զբոսաշրջությունն է։ Հաճախ պատմամշակութային հուշարձանները և բնությունը գտնվում են ոչ այնքան լավ վիճակում, սակայն դա հանրապետության առավել հետաքրքիր տուրարտադրանքն է, այդ պատճառով զբոսաշրջության բնագավառի հայեցակարգը և դրա համապատասխան գործողությունների ծրագիրն ուղղված են տեսարժան վայրերի վերականգնմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու ճանապարհաշինությանը։

Վերջին տարիներին մենք նաև զբաղվում ենք արկածային զբոսաշրջության զարգացմամբ։ Այս նպատակով ԱՄՆ-ից հրավիրվել էր փորձագետ, որը շատ տպավորված էր զբոսաշրջության այս տեսակի զարգացման հնարավորություններով։ Նա մի քանի երթուղի մշակեց՝ Հայաստանի անանցանելի և դժվարանցանելի ճանապարհներով և զբոսաշրջիկների խումբ բերեց։ Մոտ ժամանակներս մենք սպասում ենք զբոսաշրջիկների ևս մեկ խմբի այցելությանը։

«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով, համապատասխանու՞մ են, արդյոք, զբոսաշրջիկների ծախսերը մատուցվող ծառայությունների մակարդակի հետ։ Եվ եթե չբարձրացվի դրանց որակը և չիջեցվեն գները, ապա հնարավո՞ր է, արդյոք, ապահովել Հայաստանի իշխանությունների կանխատեսած տարեկան 1 մլն զբոսաշրջիկի այցը

Ա. Իսրայելյան  - Իհարկե, ծախսերը միշտ չէ, որ համապատասխանում են մատուցվող ծառայությունների որակին։ Միաժամանակ, դոլարի փոխարժեքի իջեցման հետ կապված՝ մեր տուրփաթեթները երկու անգամ թանկացել են։ Այս ամենը, անշուշտ, բացասաբար է անդրադառնում զբոսաշրջության զարգացման վրա։ Անկասկած, անհրաժեշտ է բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, սակայն հարկ է նշել, որ և Հայաստանի իշխանությունները, և մասնավոր հատվածը փորձում են վիճակը դեպի լավը փոխել։

Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա այսօրվա պայմաններում դրանք անհնար է կյանքի կոչել, քանի որ երկրում գիշերելու վայրերի պակաս կա, այսօր Հայաստանում գոյություն ունեն շուրջ 20 հազ. գիշերելու վայրեր՝ ներառյալ առողջարանները, մեծ և փոքր հյուրանոցները։ Թեժ սեզոնին՝ ամռան ամիսներին, հանրապետությունում գրեթե չեն լինում ազատ տեղեր, սակայն զբոսաշրջության զարգացման հայեցակարգն ուղղված է կառավարության կողմից նշված ծրագրերի իրականացմանը։

«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով, որքանո՞վ է արդյունավետ պետություն-հասարակական կազմակերպություններ-մասնավոր հատված շղթայի համագործակցությունը։ Աջակցու՞մ է, արդյոք, USAID/CAPS-ը նման համագործակցության զարգացմանը

Ա. Իսրայելյան – Մեր կազմակերպության հիմնական նպատակներից է պետության, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի համագործակցության խթանումն ու զարգացումը։ Հարկ է նշել, որ երբ նախագիծ է ստեղծվում, ապա և պետությունը, և մասնավոր հատվածը հաճույքով միանում են դրան։

«Նովոստի-Արմենիա» - Զբոսաշրջության զարգացման մեջ զգալի դեր է խաղում տուրարտադրանքի գովազդը, զբաղվու՞մ է, արդյոք, ձեր կազմակերպությունը նման գործունեությամբ և ի՞նչ ծրագրեր է իրականացնում։

Ա. Իսրայելյան -  Իհարկե, մենք սերտ համագործակցում ենք Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության հետ, որի գործունեության հիմնական ուղղվածությունները Հայաստանում զբոսաշրջության զարգացումն է, ճանաչողական տուրերը, զբոսաշրջության մասին անվճար տեղեկատվությունը, միջազգային ցուցահանդեսների կազմակերպումը։ Նման համագործակցության լավ արդյունքը  Իտալիայում զբոսաշրջության բնագավառի միջազգային ցուցահանդեսների կազմակերպումն էր։ Ցուցահանդեսների շրջանակներում հրապարակվել էին գովազդային բազմաթիվ նյութեր, իսկ միջոցառումների լուսաբանման համար հրավիրվել էին իտալացի լրագրողներ, որոնք իրենց նյութերում շատ մանրամասն պատմել են Իտալիայի բնակչությանը Հայաստանի մասին։ Ցուցահանդեսի արդյունքը եղավ դեպի Հայաստան իտալացի զբոսաշրջիկների թվի մեծացումը՝ գրեթե 30 տոկոսով։ Այս տարի մենք ծրագրում ենք նման մարկետինգային գործունեություն ծավելել Ֆրանսիայում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։