477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացը բանակցությունների իմիտացիա է
19:24
26 Մայիսի 2008

- Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Ընդհանուր առմամբ, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի համակամարտության վերջնական կարգավորումը։

Ս.Մարկեդոնով - Ինչպես ցանկացած հակամարտության, այնպես էլ  Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ցանկացած խոսակցություն պետք է սկսել առանցքային հասկացությունների սահմանումից։ Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ խոսակցությունները տարվում են առանց հաշվի առնելու այն հասկացությունը, թե ինչ է կարգավորումը։ Բաքվում դրա տակ հասկանում են Ղարաբաղի տարածքում սուվերենություն հաստատելը, գրավյալ տարածքների ազատագրումը և այլն, սա է Բաքվի համար կարգավորումը։ Երևանի և Ստեփանակերտի համար կարգավարումը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն է, որպեսզի այնտեղ բնակվող ժողովուրդն ընտրություն կատարի. կամ այն Հայաստանի հետ ընդհանուր պետություն է, կամ՝ հայկական երկրորդ անկախ պետությունը։ Այս դիրքորոշումները ոչ մի կերպ չեն կարող հատվել որևէ կետում, քանի որ դրանք միանգամայն անփոխզիջումնային են։ Այդ պատճառով էլ նախքան խոսելը, թե այդ հակամարտությունը երբ կկարգավորվի, պետք է պայմանավորվել, թե այդ կարգավորման տակ ինչ ենք հասկանում։

Կարգավորման տակ կարելի է միայն հասկանալ որոշակի փոխզիջումային դիրքորոշման հասնելը, որը թույլ կտա Բաքվին, Երևանին և Ստեփանակերտին իրավիճակը դիտարկել որպես հաղթանակ, որպեսզի դա լինի ոչ թե «հաղթանակ-պարտութուն» բանաձև, այլ «հաղթանակ-հաղթանակ» բանաձև։Իսկ դրան այսօր դժվար թե հնարավոր լինի հասնել։ Հնարավոր է, որ եթե մենք նման ծրագիր ունենայինք, ապա հակամարտությունը կարգավորելու համար Նոբելյան մրցանակ կստանայինք, բայց այսօրվա դրությամբ մենք նման բանաձև չունենք։ Խնդիրը այդ բանաձևը մշակելն է, այլ ոչ թե ինչ-որ ռազմաքաղաքական կրքեր բորբոքելը, քանի որ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում հաստատ չունի։

Ենթադրենք, թե հաղթում է Ադրբեջանը, նշանակու՞մ է դա, արդյոք, որ հայկական կողմը՝ Հայաստանը, Ղարաբաղը և Սփյուռքը կընդունեն դա, իհարկե՝ ոչ, մենք նոր հիմք կստեղծենք ռևանշի համար, միայն թե հայերն այժմ կզարգացնեն ռազմական հզորությունը և կպատարստվեն ռևանշի։ Այն դեպքում, եթե Ադրբեջանը պարտվի ռազմական իմաստով, դա կարող է ապակայունացնել Ադրբեջանի ողջ ներքին իրավիճակը, դժվար թե դա պետք է Բաքվին, Իլհամ Ալիևին ու Ադրբեջանի քաղաքական վերնախավին։ Այս թեման կարելի  է օգտագործել, նրանով կարելի է քաղաքական ինչ-որ միավորներ շահել, բայց իրականում ոչ Հայաստանի ու Ղարաբաղի, ոչ էլ Ադրբեջանի շահերին ռազմական սցենարը չի համապատասխանում։

Եթե խոսենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին, այն կարելի է որպես որոշ լճացում բնորոշել։ Ղարաբաղյան կարգավորման  վերջին տարիներին շատ գաղափարներ են արտահայտվել, բայց ոչինչ դեռ չի գտնում  հատկապես փոխզիջումային հասկացությունը, այնպես որ ներկա գործընթացը կարելի է անվանել կարգավորման իմիտացիա, երբ, կարծես, այդ հակամարտությունից ընդհանրապես հրաժարվել հնարավոր չէ, բայց իսկապես փոխզիջում գտնելու ցանկություն էլ առանձնապես չկա։

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին՝ կարելի է ասել, որ շատերը՝ թե այս, թե այն կողմից հայտարարում են, որ Մինսկի խումբն անարդյունավետ է աշխատում, ցանկալի արդյունք չկա։ Ցանկացած այս կամ այն խումբն, ըստ էության, միջնորդական է լինելու։ Վերցրել են այս առաջարկությունները, վերցրել են մյուս առաջարկությունները, հանրագումարի են բերել, նորից ինչ-որ առաջարկություններ են արել։ Ամենից առաջ, իրենք՝ հակամարտող կողմերը պետք է ըմբռնում գտնեն։ Հնարավոր չէ Մինսկի խմբի վրա դնել այն որոշումը, որը առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի ազգային շահերի համար, և, իհարկե, նաև Ղարաբաղի ժողովրդի համար։ Մենահանճարեղ Մինսկի խումբը չի կարող այդ հարցերը լուծել, նա կարող է օգնել։ Այնպես որ, ավելի լավ է Մինսկի խմբի հետ, քան առանց նրա։

«Նովոստի-Արմենիա» - Ո՞ր փուլում կարգավորման գործընթացին ղարաբաղյան կողմի միանալն անխուսափլի կլինի։

Ս.Մարկեդոնով - Ղարաբաղյան կողմի միանալը կարգավորման գործընթացին պետք է լինի։ Դա ասում եմ ոչ թե որպես հայկական կողմի համակիր, այլ կա որոշակի իրականություն։ Այն, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին հայտնի իմաստով, ի դեպ, ձեռնտու չէ հենց Ադրբեջանին։ Հայաստանը միշտ կարող է ասել՝ կա Ղարաբաղը, որը տոպեդավորում է մեր գաղափարները, մենք ինքներս էլ երկու ձեռքով «կողմ» ենք, բայց ահա Ղարաբաղը թույլ չի տալիս։ Մեծ մոլորություն է կարծել, թե Ղարաբաղի մարդիկ աշխարհաքաղաքական տարաբնույթ մեքենայությունների օբյեկտ են։ Պետք է, այնուամենայնիվ, ընդունել այստեղ բնակվող մարդկանց որոշ չափով սուբյեկտությունը։

Հակամարտության գործընթացին ղարաբաղյան կողմի միանալն անխուսափելի կլինի այն ժամանակ, երբ կողմերը հասկանան, նախևառաջ Ադրբեջանը, որ դա անհրաժեշտ է։Վերջիվերջո, եթե Ադրբեջանն անընդհատ ասում է, որ Ղարաբան իր տարածքն է, նշանակում է՝ հայերը, ովքեր ապրում են այստեղ, իր քաղաքացիներն են, այնպես որ սեփական քաղաքացիների հետ պետք է երկխոսություն վարել։

«Նովոստի-Արմենիա» - Ինչի՞ կարող են հանգեցնել Ադրբեջանի փորձերը՝ ղարաբաղյան խնդրի քննարկումներն այլ միջազգային կազմակերպություններ տեղափոխելը։

Ս.Մարկեդոնով - Ադրբեջանի փորձերը՝ ղարաբաղյան խնդրի քննարկումներն այլ միջազգային կազմակերպություններ տեղափոխել, էական թռիչքի չեն հանգեցնի։ Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած՝ Ղարաբաղի մասին Ադրբեջանի բանաձևը հոգեբանական առումով, ըստ երևույթին, կարելի է համարել Ադրբեջանի հաղթանակը։ Բայց միաժամանակ կարելի է և պարտություն համարել, քանի որ ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ-երկրներ, հզոր պետություններ, համերաշխորեն դեմ հանդես եկան այս բանաձևի ընդունմանը։ ՄԱԿ-ում ադրբեջանական բանաձևի ընդունմամբ ոչինչ չփոխվեց։

Շատ են միջազգային ինստիտուտները, որտեղ քննարկվում է ղարաբաղյան հիմնախնդիրը, բայց ասել, թե դա որոշակիորեն փոխել է ներկա իրավիճակը, մենք չենք կարող։ Թե ՄԱԿ-ում, թե ԵԽԽՎ-ում, այսպես թե այնպես, այդ խնդիրը լսվում է։

Ադրբեջանի հույսերը, թե ղարաբաղյան խնդիրը Մինսկի խմբի ձևաչափից կարող է տեղափոխվել այլ ատյաններ, չափազանցված են։

«Նովոստի-Արմենիա» - Իրակա՞ն եք համարում մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը, և ինչպիսի՞ հետևանքների դա կհանգեցնի։

Ս.Մարկեդոնով - Այս իրավիճակը պետք է դիտարկել ոչ անջատ էմպիրիկայից, միշտ էլ փաստեր կան։ 2007 թվականի ընթացքում ռազմաճակատի գծում բախումների քանակն ավելացել է երեք անգամ։ Սա գրանցել են ԵԱՀԿ դիտորդները, ինչը քարոզչություն չէ, այլ՝ փաստ։ Անցյալ տարի զոհվածների թիվը նույնպես մեծացել է՝   կազմելով 30 մարդ։ Այս տարվա մարտին հրադադարի հաստատումից հետո ամենամեծ ռազմական բախումն է գրանցվել, նշանակում է՝ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք կա։

Ստեղծված իրավիճակում գլխավորը պարզելը  չէ, թե ով առաջինը կրակեց. դժվար թե դա հնարավոր լինի պարզել։ Այս իրավիճակում ամենագլխավորը թույլ չտալ, որպեսզի սերժանտն ավելի կարևոր դառնա Սերժ Սարգսյանից ու Իլհամ Ալիևից։ Երբ սերժանտը նախագահից կարևոր է դառնում՝ սարսափելի է։ Երկու կողմերն առաջին հերթին պետք է շահագրգիռ լինեն, որպեսզի ճակատի գծում սերժանտը կամ լեյտենանտն ավելի կարևոր չդառնա երկու նախագահներից։

Լայնածավալ ռազմական գործողություններ դժվար թե հնարավոր է կանխատեսել, քանի որ, ամեն դեպքում, թե Հայաստանը, և թե Ադրբեջանը սովորական սպառանզինության տարածքային նման մրցավազքում են ընդգրկվել, սա Հնդկաստանն ու Պակիստանը չէ։ Երբ հակահարված ստանալու սպառնալիք կա, դժվար է հարվածել առաջինը։ Միգուցե ինչ-որ չափով սպառազինության տարաքային մրցավազքը, որքան էլ պարադոքսալ է, կայունացնում է իրավիճակը։ Ասենք,  սպառազինության միջուկային մրցավազքը երրորդ համաշխարհային պատերազմը «թեժ» չդարձրեց, այն «սառն» էր՝ ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի մասնակացությամբ։

«Նովոստի-Արմենիա» - Հակամարտության կարգավորման մեջ, ըստ Ձեզ, ո՞րն է Ռուսաստանի դերը։

Ս.Մարկեդոնով – Ռուսաստանը պետք է հասկանա, որ ինքը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է ոչ միայն պարտքերի և ստալինյան ճնշումների մեղադրանքների  առումով, այլև որոշակի պատասխանատվության առումով։ Ռուսաստանը պատասխանատու է հետխորհրդային տարածի իրավիճակի համար, առավել ևս, որ Ռուսաստանում թե հայկական, թե ադրբեջանական համայնքները մտնում են էթնիկ միավորումների առաջին տասնյակի մեջ։ Թե հայկական, թե ադրբեջանական ժողովուրդների շատ ներկայացուցիչներ Ռուսաստանում իրենց լավ են զգում և Ռուսաստանում իրենց երկրորդ Հայրենիքն են գտել։ Այդ պատճառով նրանք էլ հույսեր են կապում Ռուսաստանի հետ։

Ռուսաստանը պետք է պարզապես միջնորդական տարբերակներ առաջարկի ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբում, այլև իրեն ակտիվ դրսևորի տվյալ հարցում։ Բացի Մինսկի խմբից, Ռուսաստանը պետք է ինքնուրույն դիրքորոշում ունենա։

Թող որ այդ ծրագրերը տապալվող լինեն, բայց մենք պետք է բաց չթողնենք և միշտ ձեռքներս պահենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ Ստացվում է այնպես, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ այս հակամարտությամբ, ինչը չես ասի վրաց-աբխազական հակամարտության վերաբերյալ։

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Կոսովոյի անկախությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։

Ս.Մարկեդոնով – Ներկայումս արդեն փաստեր կան, որ Կոսովոյի անկախությունը ազդեցություն է գործում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Մասնավորապես, ադրբեջանցի դիվանագետներն ու նախագահ Ալիևը բազմիցս ասում էին, թե կոսովայի «կազուսը» չի կարող և չպետք է օգտագործվի Ղարաբաղի նկատմամբ։ Եթե պետության առաջատար դեմքերն արձագանքում են դրան, նշանակում է՝ արդեն իսկ ազդեցություն կա, ամենաքիչը։ Հայակական կողմը հայտարարում է, որ Կոսովոյի անկախությունը ազդեցություն կունենա հակամարտության վրա՝ միաժամանակ մերժելով ճանաչել Կոսովոյի անկախությունը, հասկանալի է՝ ինչու, որպեսզի Ղարաբաղի համար իրեն ձեռքերի ինչ-որ ազատություն թողնի՝ խուսանավելու ազատություն։

Կոսովյան թեմատիկան «սավառնում է օդում»։ Կա Կոսովոյի մի քանի «կազուս», կա Կոսովո՝ որպես պաշտոնական ամերիկաեվրոպական դոկտրին, որ սա արտառոց դեպք է։ Իսկ կա հասկացություն նույն Ղարաբաղում, թե Կոսովոն միանգամայն այն կազուսն է, որը կարելի է կիրառել։ Մենք չենք կարող նախագահ Բակո Սահակյանին և Ղարաբաղի ժողովրդի մեծամասնությանն արգելել այդպես կարծել։ Չի կարելի մարդկանց բանտ նստեցնել ու փակել նրանց բերանները՝ ասելով, որ դա այդպես չէ։

Կոսովոյի անկախությունն իր ազդեցությունը կթողնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման դինամիկայի վրա. կողմերը՝ որը «կողմ», որը «դեմ», կփորձեն այս իրավիճակն օգտագործել։ Համապատասխանաբար, որոշակի վախ կա թե Բաքվում, թե Թբիլիսիում, որ Կոսովոյի նախադեպի թույլատրելիության վերաբերյալ հայացքները կարող են փոխվել։

Ընդհանուր առմամբ խոսելով Կոսովոյի մասին՝ պետք  է հասկանալ մեկ բան. բոլորը պետք է հանդարտվեն, պարզ նայեն փաստերին ու իրականությանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։