486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անհրաժեշտ է վերականգնել ընտրական ինստիտուտների և դատական համակարգի նկատմամբ ընտրողների վստահությունը
19:23
04 Մայիսի 2008

Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության մակարդակը գնահատում եմ բարձր։ Դա պայմանավորված է երեք հիմնական փաստերով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՝ Կազմակերպության ներգավվածությամբ, ԵԱՀԿ-ում Հայաստանի ակտիվացմամբ, մեր գրասենյակի գործունեությամբ, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության իշխանություններին, ինչպես նաև պետականության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և լիարժեք քաղաքացիական հասարակության կայացման գործում ողջ հայ հասարակությանն աջակցության ցուցաբերմանն ուղղված ծրագրերի լայն շրջանակ։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն են ԵԱՀԿ-ի սպասումները նոր նախագահից և կառավարությունից։

Ս. Կապինոս – Կարծում եմ, որ եթե փորձենք ձևակերպել այդ սպասումները ԵԱՀԿ-ի ղեկավարության կողմից դիմումների և կոչերի, ինչպես նաև կազմակերպության մշտական խորհրդի (մարմին, որն ԵԱՀԿ-ում ընդունում է ընթացիկ որոշումները) նստաշրջանների ժամանակ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի քննարկումների պրիզմայի միջով, ապա կարելի է հանգեցնել այդ սպասումները բարեփոխումների՝ քաղաքական, տնտեսական և սոցիալական բնագավառներում։ Փորձագետների գնահատականով, որը ԵԱՀԿ-ում շատերն են կիսում, Հայաստանում ի հայտ են եկել համակարգային խնդիրներ և հակասություններ, և բարեփոխումները չափազանց կարևոր են։ Սոցիալքաղաքական և տնտեսական բնույթի խնդիրները անհնար է լուծել սահմանափակող և արգելող միջոցներով։ Հայաստանի նոր կառավարությունը խոսում է երկրորդ սերնդի բարեփոխումների անցկացման անհրաժեշտության մասին։ Դա կարելի է միայն ողջունել։

«Նովոստի-Արմենիա» - Կարո՞ղ էիք առավել մանրամասն կանգ առնել համակարգային խնդիրների վրա, կոնկրետ ինչպիսի՞ խնդիրների մասին է խոսքը գնում։

Ս. Կապինոս – Քաղաքական, սոցիալական և տնտեսական համակարգերը պետք է միանման հիմք ունենան և զարգանան միասնական ալգորիթմով։ Ժողովրդավարական զարգացումը կարող է կայուն լինել, եթե ամրապնդվի տնտեսական և սոցիալական բազիսի համապատասխան վերափոխմամբ։ Հասարակության այդ համակարգերի զարգացման ապահովման ալֆան և օմեգան՝ մրցունակ միջավայրի ստեղծումն է։

Խոսելով տնտեսական հիմքի մասին՝ ուզում եմ հատկապես ընդգծել, որ խոսքը գնում է ոչ միայն հավասար պայմանների ապահովման մասին երկրի հիմնական ապրանքային շուկաներում, որտեղ այսօր նկատելի է առանձին խաղացողների գերակայությունը, այլ խոսքը գնում է տնտեսական համակարգի մրցունակության   մասին ամբողջությամբ, մրցունակություն՝ որպես հետագա բարեփոխումների կողմնորոշման հիմնական վեկտորներից մեկը։ Իրական մրցակցության բացակայությունն անխուսափելիորեն բերում է լճացման՝ բոլոր բխող հետևանքներով հանդերձ։

Եթե խոսենք քաղաքական համակարգի մասին, ապա, առաջին հերթին, անհրաժեշտ է նշել, որ ընտրությունները պետք է նպաստեն հասարակությունում կուտակված հակասությունների լուծմանը, թուլացնեն  սոցիալքաղաքական լարվածությունը, այլ ոչ թե ուժեղացնեն այն։ Եթե դա տեղի չի ունենում, նշանակում է ի հայտ են գալիս համակարգային խափանումներ՝ կապված գործող ընտրական մեխանիզմների և ինստիտուտների, ընտրազանգվածի զգալի մասի մոտ դրա նկատմամբ վստահության բացակայության հետ։ Դա վերաբերվում է նաև դատական համակարգին։ Իրականում, հակասությունների առկայությունն ամբողջովին նորմալ երևույթ է յուրաքանչյուր պետության համար։ Առանց հակասությունների աճի և առանց դրա լուծման անհնար է առաջ շարժվել։ Օպտիմալ է, երբ այդ հակասությունների կուտակումը չի գերազանցում որոշակի ճգնաժամային սահմանը, որից հետո սկսվում են սոցիալական «տեկտոնական» գործընթացներ։ Դա կախված է երկրի քաղաքական համակարգի զարգացման մակարդակից, կառավարման մոդելից, հակամարտությունների կարգավորման մեխանիզմների առկայությունից։

Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ օպտիմալ է, երբ հակասությունները լուծվում են էվոլուցիոն ճանապարհով, երբ պետությունը և հասարակությունը բավականին օպերատիվ կերպով արձագանքում են դրանց դրսևորումների վրա։ Հայաստանում, հավանաբար, տեղի է ունեցել հակասությունների կուտակում, որոնք հանգեցրել են կտրուկ դրսևորումների։

Իմ կարծիքով համակարգային հակասությունների պատճառներից մեկը թաքնվում են կառավարման մեխանիզմում։ Կառավարման գլխավոր սկզբունքների թվում համարժեք հետադարձ կապն է։ Դա, առաջին հերթին, ապահովում են ԶԼՄ-ները։ Ինձ թվում է, որ զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը Հայաստանում անթերի չէ։ Հայկական ԶԼՄ-ները, ինչպես դա ցույց տվեց նախընտրական արշավը, ողջ ամբողջովին, իսկ երբեմն և բավականին միտումնավոր արտացոլում են այն գործընթացները, որոնք տեղի են ունենում հասարակությունում։ ԶԼՄ-ներից շատերին չի կարելի ամբողջովին անվանել անկախ և օբյեկտիվ։

Նրանք ղեկավարվում են ոչ «գաղափարական», այլ իրավիճակային, այսրոպեական դիրքորոշումներով, կատարում եմ «սոցիալական պատվեր»՝ ի վնաս պատասխանատվության, ոչ այնքան կոռեկտ են արտահայտվում և հաճախ ներկայացնում են քաղաքական մշակույթի բացակայություն։ Այս ամենը հանգեցնում է օբյեկտիվության կորստի։ Որպես հետևանք կորում է մամուլի կարևորագույն գործառույթը՝ իրականության արտացոլումը և պետության քաղաքականության նկատմամբ հասարակության արձագանքը։ Կրկին իրավիճակն այստեղ ավելի շուտ ստեղծված կարգավորման համակարգի գերին է, այլ ոչ թե զանգվածային լրատվամիջոցների «կապիտանների» չար մտադրության։ Այդ համակարգը կատարելագործման կարիք ունի։ Այն պետք է կոչված լինի ապահովել ազատ խոսք՝ միաժամանակ օբյեկտիվության նկատմամբ պատասխանատվության բարձրացմամբ և հրապարակվող տեղեկատվության իսկությամբ։

«Նովոստի-Արմենիա» - Մարտի իրադարձությունների համատեքստում, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը երկրում այս պահի ներքաղաքական դրության վերաբերյալ, և հնարավո՞ր է արդյոք այդ ամենի պատճառով ստեղծվի ճգնաժամային իրավիճակ։

Ս. Կապինոս-  Շատ ցանկալի է, որպեսզի մարտ ամսվա նման իրադարձություններ չլինեն։ Ես կարծում եմ, որ այն ինչ տեղի ունեցավ հասարությունում կուտակված խնդիրների արտացոլումն է և կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման մեխանիզմների բացակայությունը։ Յուրաքանչյուր պետություն մշակում է իր սեփական համակարգը։ Նման մեխանիզմներհ Հայաստանում, ցավոք, չգործեցին։

Այնպես ստացվեց, որ ստեղծված հանգամանքներից և սոցիալքաղաքական և զգալի աստիճանով նաև տնտեսական գործընթացների  զարգացումից ելնելով՝ Հայաստանի խորհրդարանում ընդդիմության ներկայության աստիճանը իրականում ամբողջովին չի արտացոլում հասարակության մեջ իրականում գոյություն ունեցող տրամադրությունները։ Ավելի լավ կլիներ, եթե ընդդիմությունը, որը, ինչպես ցույց տվեցին ընտրությունները, արտացոլում է Հայաստանի քաղաքացիների բավականին մեծ մասի շահերը, գտներ քաղաքական միջոցներով իրենց շահերի պաշտպանության որևէ ձևեր ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ դրանից դուրս, սակայն ամեն դեպքում իրավական դաշտում, ինստիտուցիոնալ կառույցների շրջանում։ Այժմ դրա գործունեությունը դե ֆակտո փողոց է դուրս մղվում։

Ինչ վերաբերվում է ճգնաժամային իրավիճակի գնահատմանը, ապա արտաքինից այն, անխոս, հանդարտվել է։ Սակայն կայունության մասին հնարավոր կլինի խոսել այն բանից հետո, երբ կընդունվեն հասարակությունում լարվածության թուլացմանն, առավելի սուր, հանգուցային խնդիրների լուծմանն ուղղված երկարաժամկետ միջոցներ։ Այդ միջոցները պետք է լինեն համալիր և պետք է վերաբերվեն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և սոցիալական բնագավառներին։ Դեռևս վաղ է խոսել այն մասին, թե ինչպիսին կարող են լինել այդ բարեփոխումային քայլերը։ Նոր ղեկավարությունը նոր է սկսել կատարել իր պարտականությունները։ Այդ առնչությամբ, մենք ողջունում ենք նախագահին առընթեր հատուկ աշխատանքային խմբի ստեղծումը՝ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված կոնկրետ միջոցների մշակման համար։ Հուսով եմ, որ խումբը կկարողանա գտնել այնպիսի որոշումներ, որոնք Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետ գործունեությունն ապահովող լուրջ բարեփոխումների հիմք կդնեն։

«Նովոստի-Արմենիա» - Ձեր կարծիքով, որքա՞ն ժամանակ է հարկավոր, որպեսզի փոփոխությունները զգացվեն։

Ս. Կապինոս – Առաջին արդյունքները շոշափելի կդառնան արդեն որոշ հայտարարությունների արդյունքում, որոնք կլինեն վառ և հնչեղ, որոնք կկարողանան հոգեբանորեն թուլացնել իրավիճակը։ Շատ կարևոր է, որպեսզի նման հայտարարություններն ամրապնդվեն գործնական քայլերով։ Միաժամանակ, հարկավոր է   նկատի ունենալ, որ հոգեբանական թուլացումը կարող է շատ արագ գալ՝ հասարակության էմոցիոնալ վիճակի փոփոխականությունը հաշվի առնելով։ Բայց դա չի նշանակում, որ մարդկանց մի որոշակի մասի մոտ բողոքական տրամադրույթուններն ու զգացմունքները կմարեն։ Եթե մնան այն գործոնները և պատճառները, որոնք գտնվում են ինկուբացիոն վիճակում, և իրավիճակի գեթ փոքր-ինչ անբարենպաստ փոփոխության հետևանքով դրանք կարող են «դուրս ժայթքել»։

«Նովոստի-Արմենիա» - Իսկ ինչպիսի՞ աջակցություն կարող է ԵԱՀԿ-ն տրամադրել մարտի իրադարձությունները հաղթահարելու համար։

Ս. Կապինոս – Մեզ մոտ ամեն ինչ կատարվում է ծրագրային հիմունքներով, և այն, ինչը մենք պետք է իրականացնենք այս տարի, պլանավորվել է դեռևս երկու տարի առաջ։ Միաժամանակ, մենք, բնականաբար, փորձում ենք հաշվի առնել վերջին իրադարձություններն ու միտումները, ինչպես նաև քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, որպեսզի որևէ կերպ համակարգենք մեր ծրագրերը։ Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու ընտրական համակարգի բարելավման հարցերին, հանրահավաքների ազատության ապահովմանը, ընտրական և դատական համակարգերի նկատմամբ վստահության բարձրացմանը։ Մոտ ժամանակներս հրատարակվելու է Հայաստանի նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը։

Զեկույցում տրվելու են գնահատականներ, բայց ամենակարևորը՝ ընտրական համակարգը կատարելագործելու համար առաջարկվող խորհուրդներն են՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված հետընտրական իրավիճակների բարդությունները կանխարգելելու նպատակով։  Բնականաբար, Գրասենյակը հայկական կողմին կաջակցի նրա առջև ծառացած խնդիրները լուծելու համար։  Պետք է նշել, որ այն հայտարարությունները, որոնք արվել են Հայաստանի նոր կառավարության կողմից, լավատեսական տրամադրություն են հաղորդում։      

«Նովոստի-Արմենիա» - ԵԱՀԿ-ն ինպիսի՞ ծրագրեր է մտադիր իրականացնել Հայաստանում 2008 թվականին։

Ս. Կապինոս – ԵԱՀԿ-ն աշխատում է երեք հիմնական ուղղություններով՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական, ինչպես նաև մարդկային։ Այս չափանիշների շրջանակներում մենք ունենք նախագծեր, որոնց մեծ մասը տարբեր ուղղվածություններ ունեն, և, ըստ էության, համալիր կամ մոտ ծրագրերն են իմ թվարկած երեք բլոկներից յուրաքանչյուրին։ Մենք փորձում ենք հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել մեր գործուենության շրջանակներում, այսինքն՝ բոլոր երեք չափորոշիչներին էլ հավասար ուշադրություն ենք դարձնելու։

Եթե խոսենք կոնկրետ ծրագրերի մասին, ապա ռազմաքաղաքական ուղղության մեջ կենտրոնական տեղը զբաղեցնում են այն նախագծերը, որոնք պետք է ոստիկանությանը գրավեն հասարակության կողմը և վստահություն ստեղծեն ոստիկանության և հասարակ քաղաքացիների միջև, ապահովեն իրավապահ մարմինների աշխատանքի թափանցիկությունը։ Այս տարի Գրասենյակն աջակցելու է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կից տեղեկատվական կենտրոնի զարգացմանը՝ բնակչության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Տնտեսական բարեփոխումների ոլորտում առաջնային ուղղությունները մնում են գործնական մթնոլորտի որակական բարելավումը և մանր ու միջին գործարարության պետական աջակցության արդյունավետության բարձրացումը, առաջին հերթին՝ մարզերում (մասնավորապես՝ Սյունիքում, որտեղ մենք ներկայացուցչություն ունենք), ինչը, ըստ մեզ, Հայաստանի հավասարաչափ և կայուն զարգացման կարևորագույն գործոնն է։

Բնապահպանության ոլորտում մենք նախատեսում ենք շարունակել և ընդլայնել Օրխուսյան կենտրոնների ցանցը, որոնք մեր աջակցությամբ ստեղծվել են Հայաստանով մեկ և օգնում են Օրխուսյան կոնվենցիայի հիմնական դրույթների կատարմանը։ Օրխուսյան կոնվենցիան ապահովում է բնապահպանական տեղեկատվության հասանելիությունը, հասարակության մասնակցությունը որոշումներ ընդունելու գործում, ինչպես նաև այդ ոլորտում արդարադատության հասանելիությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ամրապնդումը, պատժիչ համակարգին վերահսկելու ոլորտում ոչ պետական կազմակերպություններին ցուցաբերվող աջակցությունը, աջակցությունը փաստաբանների պալատին՝ մնում են մարդու իրավունքների ծրագրի գերխնդիրները։ Գրասենյակը աջակցելու է նաև տեղեկատվության ազատության ոլորտի ժողովրդավարական զարգացմանը, գենդերային հավասարությանը, միգրացիային, աջակցելու է հակակոռուպցիոն միջոցառումների և արդյունավետ երիտասարդական քաղաքականության իրականացմանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին: