484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետ. ոչ կուսակցական լինելը կօգնի ինձ՝ միավորել մասնագետներին
12:43
11 Ապրիլի 2008

Ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկրի վարչապետ է նշանակել Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին։ Իր առաջին հարցազրույցը նոր պաշտոնում ՀՀ կառավարության ղեկավարը տվել է Հայաստանում «ՌԻԱ Նովոստիի» մասնաճյուղի տնօրեն Կոնստանտին Պետրոսովին։

- Պարոն վարչապետ, որպես առաջին քայլ ի՞նչ եք Դուք մտադիր ձեռնարկել նոր պաշտոնում։ Կարելի է արդյո՞ք կառավարությունում ակնկալել կառուցվածքային փոփոխություններ ։

- Առաջին քայլը նոր կառավարության ձևավորումը կլինի։ Հենց որ ձևավորվի նոր կառավարությունը, մենք հնարավորություն կունենանք ավելի մանրամասն խոսել ծրագրերի մասին։ Չեմ ուզում կանխագուշակել իրադարձությունները, այս ամենի առնչությամբ այժմ մեզ մոտ քննարկումներ են ընթանում։ Կարծում եմ, որ մի քանի օրից դուք կիմանաք այդ քննարկումների արդյունքները։

- Ձեր կարծիքով, այն փաստը, որ Դուք Կենտրոնական բանկի ղեկավարման 10 տարվա ընթացքում ոչ մի ձևով ինտեգրված չեք եղել քաղաքականության մեջ,կօգնի՞ թե կխանգարի՞ ձեր գործունեությանը

-Նախընտրական արշավի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է լուրջ ծրագրեր, որոնց լուծումը մեծ մասնագիտացում է պահանջում։ Մասնավորապես, հարկային վարչարարության բարելավում, տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծում, կենսաթոշակային բարեփոխումներ, որոնք ֆինանսական հատվածի ամենաբարդ բարեփոխումներից  են։ Սրանք այն բարեփոխումներն են, որոնք չի կարելի դադարեցնել։ Ես մտադիր են աշխատել Սերժ Սարգսյանի հետ ողջ ժամանակաշրջանի ընթացքում և համոզված եմ, որ նրա կողմից ձևավորված կառավարությունը ի վիճակի կլինի լուծել այդ խնդիրները 5 տարվա ընթացքում։

- Պատրաստվում եք արդյո՞ք ընդգրկվել որևէ կուսակցության շարքերում

- Ոչ, չեմ պատրաստվում, քանի որ ես երբեք նման խնդիր չեմ ունեցել։ Իմ առջև ծառացած է այն բոլոր ծրագրերի իրականացման խնդիրը, որոնք ՀՀ Ազգային ժողովի հավանությանն են արժանացել նրա նախընտրական արշավի ընթացքում, ինչպես նաև մեր ժողովրդի հավանությանն են արժանացել։ Նրանք բարձրացվել են Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից, հավանության են արժանացել, և մեր խնդիրը դրանց իրագործումն է։ Ես չեմ կարծում, որ այս ասպեկտում կուսակցական պատկանելիությունը կարող է օգնել՝ այդ բարեփոխումների մասնագիտական իրագործման տեսակետից։

Ավելին, կարծում եմ, որ անկուսակցականությունը թույլ կտա միավորել բոլոր կուսակցությունների մասնագետներին՝ այդ խնդիրների լուծման նպատակով, և այդ մասնագետները կաշկանդված չեն լինի կուսակցական պատկանելիությամբ։

Ես տարբերվում են անցած վարչապետերից հենց նրանով, որ որևէ կուսակության անդամ չեմ։ Իսկ դա նշանակում է, որ առաջարկելով ինձ վարչապետի պաշտոնը՝ նախագահը ցանկացել է շեշտադրել ֆինանսական և տնտեսական բարեփոխումների իրագործումը։ Կարծում եմ, որ սա նոր մոդել է, որը ավելի արդյունավետ կլինի։

- Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում հայ-ռուսական համագործակցության ապագան

- Ես կարծում եմ, որ երկու երկրների քաղաքական և տնտեսական համագործակցությունը պետք է գտնվի նույն մակարդակի վրա։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այսօր քաղաքական համագործակցությունն առաջ է տնտեսականից։ Մենք ետ եք մնում այդ տեսակետից և պետք է լրացնենք բաց թողնվածը։ Կարծում եմ, որ այստեղ լուրջ ներուժ կա, որը, իհարկե, կնպաստի Հայաստանի տնտեսական աճին։

- Դուք համաձայ՞ն եք այն կարծիքի հետ, որ Հայաստանում անհրաժեշտ են որակական փոխակերպումներ, «տնտեսական հեղափոխություն»

- Անխոս, ես համաձայն եմ դրա հետ, քանի որ դրանք հիմնական թեզիսներն են, որոնք առաջ է տանում Սերժ Սարգսյանը և որոնց մասին խոսել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մենք սկսում ենք երկրորդ սերնդի բարեփոխումներ, ինչը նշանակում է, առաջին հերթին, մասնագետների ներքաշման անհրաժեշտություն՝ այդ բարեփոխումների իրականացման նպատակով։

- Ինչ եք կարծում, որքանո՞՚վ կհաջողվի ապահովել կարգավորվածություն գործադիր մարմնում քաղաքական կոալիցիայի աշխատանքի ժամանակ

-Ցանկանում եմ նշել, որ սա Հայաստանում առաջին կոալիցիոն կառավարությունը չէ, և մեզ մոտ արդեն ձևավորվել է կոալիցիոն կառավարության որոշակի էտալոն և մշակույթ։ Փաստորեն, սա Հայաստանի քաղաքական կյանքում նոր իրողություն չէ, այդ պատճառով ես համոզված եմ, որ մեզ կհաջողվի ստեղծել արդյունավետ թիմ։

- Ի՞նչ քայլեր է մտադիր ձեռնարկել կառավարությունը՝ երկրում կայունության և վստահության մթնոլորտը ամրապնդելու նպատակով

- Առաջին քայլն արդեն ձեռնարկված է. դա նախագահի ելույթն է, նրա հայտարարությունն է և համագործակցության կոչը։ Այժմ կառավարությանը մնում է ստեղծել որոշակի գործիքներ՝ նախագահի կողմից ներկայացված հիմնական սկզբունքները իրագործելու նպատակով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։