478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի պաշտպանության բանակը և Հայաստանի ԶՈՒ-ն պատրաստ են ետ մղել ցանկացած սպառնալիք
14:16
31 Մարտի 2008

ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի բացառիկ հարցազրույցը՝
«Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալությանը

«Նովոստի-Արմենիա»- Ինչպիսի՞ն է այժմ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի վրա՝ հաշվի առնելով վերջին ժամանակների լարվածությունը

Մ. Հարությունյան – Այս պահին իրավիճակը վերահսկելի է, համեմատելի չէ մարտի սկզբին տեղի ունեցածի հետ, սակայն լարվածությունը մնում է, և դա փաստ է։ Լուրջ սպառնալիք մենք չենք տեսնում, սակայն Ադրբեջանի կողմից հրադադարի մասին համաձայնագրի մշտական խախտումը, իհարկե, մենք անպատասխան չենք թողնում։ Մենք չէինք ցանկանա լարվածություն թույլ տալ, քանի որ այն կարող է հանգեցնել երկու կողմից մարդկային զոհերի։ Կարծում ենք, որ ժամանակն է ադրբեջանական կողմին կանգ առնել, քանի որ իրենց ցանկությունները իրագործելի չեն և անիմաստ են։

 «Նովոստի-Արմենիա» - Միաժամանակ ադրբեջանական կողմը շարունակում է խոսել ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման մասին, ինչի մասին վկայում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի վերջին հայտարարությունները

Մ. Հարությունյան – Վարչապետ Սերժ Սարգսյանը և ես միշտ ասում էինք, որ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ, ապա վաղուց կսկսեր Ղարաբաղի զավթման և տարածքների ազատման ռազմական գործողությունները, սակայն նրանք պատրաստ չեն դրան։ Մենք դա շատ լավ հասկանում ենք և համապատասխան քայլեր ենք ձեռնարկում՝ նրանց ծրագրերի իրականացումը թույլ չտալու նպատակով։ Այնպես որ այդ առնչությամբ մենք հանգիստ ենք։ Իմանալով մեր Զինված ուժերի հզորությունը՝ համոզված եմ, որ անհրաժեշտության դեպքում և Ղարաբաղի պաշտպանության բանակը և Հայաստանի ԶՈՒ-ն պատրաստ են համապատասխան հակահարված հասցնել։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս է ազդում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը սահմանի վիճակի վրա

 Մ. Հարությունյան – Գիտեք, ամեն ինչ փողկապակցված է, և ինչ տեղի է ունեցել սահմանի վրա, ամբողջովին պայմանավորված է պետության ներքաղաքական իրավիճակով։ Պետությունը պետք է պաշտպանված լինի ոչ միայն դրսից, այլ նաև ներսից, ահա թե ինչն է ամենակարևորը։ Համոզված եմ, որ մոտ ժամանակներս ամեն ինչ կհանդարտվի, և մենք մուտք կգործենք արարման և զարգացման հուն։ Կարծում եմ, որ մարդիկ սկսեցին կամաց-կամաց դա հասկանալ, և մենք, իհարկե, կսկսենք աշխատել մշակված ծրագրերով։

 «Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք Դուք գնահատում ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունները՝ արտակարգ դրության ժամանակ Երևանում անվտանգության ապահովման գործում

Մ. Հարությունյան – Երևանում արտակարգ դրության 20-օրյա ժամկետում (մարտի 1-ից 20-ը – «Նովոստի-Արմենիա») չի եղել ոչ մի խախտում՝ զինվորականների և քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև ոչ մի ավտոճանապարհային վթար։ Եղել է եզակի դեպք, երբ «ժիգուլու» խմած վարորդը բախվել է պաշտպանության նախարարության մեքենայի, սակայն բարեբախտաբար լուրջ ոչինչ իչ եղել, զոհեր չկան։

«Նովոստի-Արմենիա» - Ո՞ր փուլում է գտնվում ԶՈՒ-ի բարեփոխման գործընթացը, և երբ կընունվի «Պաշտպանության մասին» օրենքը

Մ. Հարությունյան – Մենք նոր ենք սկսել  Զինված ուժերի բարեփոխման գործընթացը, այժմ իրականացվում է ներպետական ընթացակարգը։ «Պաշտպանության մասին» օրենքն առանձին կլսվի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի խորհրդարանական մշտական հանձնաժողովում։ Օրինագծի վերաբերյալ բոլոր առաջարկությունների և դրանց եզրակացությունների քննարկումից հետո՝ օրինագիծը կներկայացվի հաստատման Ազգային ժողով։ Այս օրենքից շատ բան է կախված՝ ԶՈՒ-ի բարեփոխման գործում։ Մենք այնպես ենք մշակել այդ օրենքը, որպեսզի կոնկրետացնենք և Գլխավոր գերագույն հրամանատարի, և Ազգային ժողովի, և Պաշտպանության նախարարության, և Գլխավոր շտաբի և տեղական ինքնակառավարման այլ մարմինների գործառույթները։ Պետության համար վտանգի առկայության դեպքում՝ օրենքով սահմանված են յուրաքանչյուր մարմնի գործառույթները՝ ով և ինչ պետք է կոնկրետ կատարի։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և այդ օրենքի ընդունումից հետո՝ կսկսենք Կենտրոնական աշխատակազմի և ԶՈՒ-ի բարեփոխումը։

Կենտրոնական աշխատակամզի բարեփոխումները ծրագրում ենք ավարտել այս տարվա նոյեմբերի 1-ին։ Այս տարի մենք ամբողջովին կուսումնասիրենք Զինված ուժերի համակարգը՝ զորամասերի բարեփոխման տեսակետից, իսկ զորամասերում բարեփոխումները կսկսենք արդեն 2009 թ.-ին։ Բարեփոխումները կլինեն ամենատարբեր և կառնչվեն շատ հարցերի։

«Նովոստի-Արմենիա» - Նախատեսվու՞մ է խաղաղարար առաքելությունում Հայաստանի ակտիվացումը և ինչպիսի՞ն կլինի հայ խաղաղապահների հետագա մասնակցությունը Իրաքում՝ հաշվի առնելով Լեհաստանի կողմից իր զինծառայողների հնարավոր դուրս բերումը

Մ. Հարությունյան – Հայ զինծառայողները մասնակցում են Իրաքի խաղաղարար առաքելությանը լեհական դիվիզիայի կազմում, սակայն մենք գտնվում ենք այդ երկրում ոչ այն պատճառով, որ այնտեղ գործում է լեհական խմբավորումը։ Մենք դեռևս չենք պատրաստվում հեռանալ Իրաքից։ Մեր ստորաբաժանումը կշարունակի կատարել իր խաղաղարար առաքելությունը, իսկ ում կազմում դա կլինի՝ Լեհաստանի թե այլ խմբավորման, նշանակություն չունի։ Մենք շարունակելու ենք իրականացնել մեր առաքելությունը։

Ավելին, չի բացառվում, որ մեր խաղաղարար ստորաբաժանումը Կոսովոյում կուժեղացվի։ Այնքան շատ են սերբ-քրիստոնյաները, քրիստոնյա օբյեկտները և եկեղեցիները, որոնք անհրաժեշտ է պաշտպանել։

«Նովոստի-Արմենիա» - Իսկ ինչպիսի՞ն է հայ զինծառայողների Աֆղանստան ուղարկման հնարավորությունը

 Մ. Հարությունյան – Մենք դեռևս չենք ծրագրում Աֆղանստան ռազմական ստորաբաժանումներ ուղարկել, չնայած այնտեղ թարգմանիչների, բժիշկների պակաս կա։ Սակայն դեռևս այդ հարցի շուրջ վերջնական որոշում չկա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։