480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ուժային ռևանշի այնպիսի տրամադրվածություն, ինչպիսին Ղարաբաղում է, չկա որևէ այլ հակամարտությունում
12:47
25 Մարտի 2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» Միջազգային լրատվության գործակալությանը

«Նովոստի-Արմենիա» - Ինչպես կմեկնաբանե՞ք ՄԱԿ ԳԱ 62-րդ նստաշրջանում «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձևի ընդունումը, որով, փաստորեն, ճանաչվում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը՝ նրա՝ միջազգային-ընդունված սահմանների շրջանակներում։

Վ.Կազիմիրով - Կարճ պատասխանել հնարավոր չէ։ Իրավիճակը բավականին հակասական է։ Անվիճելի փաստ է՝ բանաձևն ընդունված է (+39, -7, =100)։Թվում էր, թե դա բանաձևի հեղինակ Ադրբեջանի հաջողությունն է։ Սակայն բավական է խորամուխ լինել ձայների դասավորության մեջ, և այդ հաջողությունը խամրում է, ի հայտ են գալիս թերություններ։ Ձայնը ձայնին, մի կողմից հավասար է, մյուս կողմից՝ տարբեր։ Ավելի քան 30 «կողմ» ձայներ տվել են Իսլամական համաժողովի  կազմակերպության անդամները։ Սակայն ԻՀԿ-ն 57 անդամ ունի, այն միշտ սատարել է Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության հարցում։ Չէ՞ որ Դակարում ԻՀԿ գագաթնաժողովի ժամանակ, հենց Նյու-Յորքի քվեարկությունից անմիջապես առաջ, Բաքուն դրա անդամների ավելի մեծ աջակցությանը կարող էր հասնել։

Ղարաբաղյան հակամարտության էությունն ու առանձնահատկությունը ՄԱԿ-ի շատ անդամներին քիչ է հայտնի։ Դրան ծանոթ են ԵԱՀԿ Մինսկի խմբում, ԱՊՀ-ում ու ևս մեկ տասնյակ երկրներում։  ԵԱՀԿ ՄԽ 12 «չեզոք» ներկայացուցիչներից միայն Թուրքիան էր «կողմ» (նրան չես էլ կասկածի չեզոքության մեջ), ԱՊՀ-ից՝ միայն ՎՈւԱՄ քառյակը (ներառյալ՝ Ադրբեջանը) և Ուզբեկստանը։ Իսկ ՄԱԿ ԱԽ 15 անդամներից՝ ոչ ոք, բացի կրկին իսլամական պետություններից՝ Ինդոնեզիա և Լիբիա։

Հարյուր ձեռնպահներից բացի, գումարած Եվրախորհուրդն ու ՉԺՀ-ն, ևս 46 պետություն չի մասնակցել քվեարկությանը։ Այսինքն, ՄԱԿ անդամների չորս հինգերորդը՝ 192-ից 153-ը, տարբեր ձևերով չեն ցանկացել իրենց կապել բանաձի հետ, իսկ նրանցից 7-ը պարզապես «դեմ» են քվեարկել դրան՝ ներառյալ  հիմնական «հեղինակությունները», որոնք վարում են Ղարաբաղի հարցով ողջ բանակցային գործընթացը՝ երեք երկրներ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)։ Այնպես որ ձևական թվաբանությունը (39-7) հակակշիռ ունի՝ զանգվածային հազվադեպ ձեռնպահություն և չմասնակցած երկրների «տեսակարար կշիռ», որոնք ռեալ գիտեն, թե ինչն ինչպես է եղել և կա Ղարաբաղում։  

Բաքուն հիանալաի հասկանում է դա, բայց կցանկանար բանաձևից ավելին ստանալ, քան կարող էր։ Այստեղից էլ՝ զայրույթը, որը հիմնականում շպրտում է միջնորդների վրա, անգամ մանր սպառնալիքները՝ հիշեցնել դա բոլոր նրանց, ովքեր այնպես չեն քվեարկել։

«Նովոստի-Արմենիա» - Ղարաբաղյան խնդրի լուծման համար ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ բանաձևի ընդունումը

Վ. Կազիմիրով – Բերված տվյալները ցույց են տալիս ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևը՝ որպես համաշխարհային ողջ հանրության կամքի գրեթե համոնիշ ցուցադրելու ապարդյուն լինելը։ Չնայած դրա ոչ առավել խորհրդատվական բնույթը, Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ դա պետք է կատարեն բոլոր պետությունները, ինչպես նաև միջնորդները (կարելի է մտածել, որ Ադրբեջանը, ի տարբերություն հայերի, կատարել է Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի չորս  իսկապես պարտադիր բանաձևերի բոլոր պահանջները, ինչ բոլորի մասին է խոսքը, նույնիսկ մեկը՝ բացի 1994 թ.-ի մայիսին ռազմական գործողությունների հարկադրված դադարի)։ Ունակ չէ նաև այդքան միակողմանի ձևով կազմված բանաձևի հիմքում բանակցությունների անցկացման կարգը։ Չի կարող հակամարտող մի կողմը թելադրել մյուսներին բոլոր պայմանները։ Այսպես լինում է միայն կապիտուլյացիաների ժամանակ։ Կարծում եմ, որ հետևանքները առավել զգալի են քարոզչության մեջ, այլ ոչ թե բանակցային գործընթացում։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս կազդի բանաձևը  հակամարտության հետագա կարագվորման առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող-երկրների դիրքորոշման վրա

 Վ. Կազիմիրով – Համանախագահների դիրքորոշումն ամբողջովին բնական է, առավել ևս որ նրանք հակամարտության «բազային սկզբունքներում» համեմատաբար ոչ շատ, սակայն չափազանց կարևոր տարաձայնությունների համաձայնեցումից առաջ նախօրորք զգուշացնում էին Բաքվի այս քայլի միակողմանիության,  վաղաժամության և հակաարդյունավետության մասին։ Նրանց արդարանալու համար ոչ մի հիմնավորում չեմ տեսնում։ Բավական է միայն ասել, որ նրանք դեմ կլինեին նաև ԵԱՀԿ-ից դուրս հայկական միակողմանի բանաձևին, առավել ևս մասնակիորեն նոր կազմում Ադրբեջանի և Հայաստանի նախարարների և նախագահների հանդիպումների վերականգնումից առաջ:

«Նովոստի-Արմենիա» - Կարո՞ղ է, արդյոք, Ադրբեջանը հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ միջնորդական առաքելությունից, քանի որ նրա բանաձևին դեմ հանդես եկան  բանակցային գործընթացի գլխավոր գործող անձինք։

Վ. Կազիմիրով- Բանակցային գործընթացի կարևոր գործող անձինք, ամեն դեպքում,   հակամարտության կողմերն են, ոչ թե միջնորդները։ Նման հրաժարվելու մասին խոսակցությունները ծայրաստիճան թեթեևակշիռ են։ Միջնորդներին փոխելու համար անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը և միջազգային կառույցների որոշակի որոշումները, եթե անգամ հանկարծ գտնվեր մի նոր միջնորդ, ապա դա կրկին պետք է լինի բոլոր կողմերի համաձայնությամբ։ Կողմերից մեկի հրաժարվելը միայն նրա կողմից բանակցությունների դադարեցում կնշանակեր՝ հետագայում փակուղուց ելք փնտրելու անկանխատեսելի արդյունքներով։

«Նովոստի-Արմենիա» - Բանակցությունների հետագա ընթացքի վրա ինչպե՞ս կազդի Հայաստանի ղեկավարի փոփոխությունը։

Վ. Կազիմիրով- Չեմ կարծում, որ դա կարող է արմատապես փոխել Հայաստանի մոտեցումները բանակցություններին։ Նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը նախկինում նույնպես ակտիվ մասնակցում էր բանակցությունների դիքորոշումների մշակմանը։ Ավելի շուտ հնարավոր են  ինչ-որ ոճային փոփոխություններ, ինչը միանգամայն բնական է, բայց դժվար թե ավելին։ Թեև, մյուս կողմից, ոչ այնքան պետության ղեկավարի փոփոխությունը, որքան հակամարտության միանգամայն  այլ հանգամանքները կարող են մարտավարության ինչ-ինչ փոփոխությունների հանգեցնել։

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի սրումը։ Ինչի՞ հետ եք Դուք կապում շփման գծում հրադադարի ռեժիմը խախտող հաճախակի դարձած դեպքերը։

Վ. Կազմիմիրով.- 1994թ. մայիսին հաշտեցում կնքելուց հետո ադրբեջանցիները չցանկացան, նման դեպքերի համար սովորական, կողմերի ուժերի երկկողմանի բաժանումը։ Ես ստիպված էի այս հարցը մշակել ԱՀ պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի հետ։ Սկզբում նա բաժանումը մերժեց համաչափության հիմնավորմամբ՝ այն պատճառաբանությամբ, որ շփման գիծը հիմնականում անցնում է ադրբեջանական տարածքով (իբր, թող միայն հայերը նահանջեն)։

Նա բացահայտ չէր ըմբռնում նման միջոցառումների անհրաժեշտությունը և ռազամտեխնիկական բնույթը՝ ջանալով դեռ այդ սկզբնական փուլում այլ չափանիշներ մտցնել։ Այդ ժամանակ մենք պատրաստեցինք անհամաչափության հիմքով տարբերակը, որպեսզի հաշվի առնվեն ադրբեջանական կողմի մտահոգությունները, բայց դա էլ չընդունվեց նրանց կողմից։ Կողմերի դիրքերը հրադադարի տարիներին մնացին բավական մոտ միմյանց, ինչը  լրջորեն մեծացնում էր  միջադեպերի վտանգը։  Իսկ վերջին տարիներին շատ տեղերում հայերի դիրքերին ավելի մոտենալու փորձեր արվեցին։ Բաժանումը կվերացներ փոխհրաձգությունների մեծ մասը, որոնց պատճառով զոհվում են ինչպես զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ։ Միջադեպերն ակտիվորեն օգտագործվում են թշնամանք և ատելություն սերմանելու,  լարվածություն պահելու կամ ստեղծելու, մյուս կողմի դիրքերը փորձելու համար։

Մարտի 4-ի մարտերից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, վերջապես, կողմերին հիշեցրին, որ պետք է կատարել հրադադարի ռեժիմն ամրապնդելու համաձայնագիրը, որով սահմանվում է շփման գծում միջադեպերը հարթելու կարգը։ Երևանն ու Ստեփանակերտը վաղուց են հայտարարել, որ պատրաստ են վերադառնալ դրա կատարմանը, եթե ադրբեջանական կողմը նույն կերպ վարվի։ Սակայն Բաքուն իբր անգամ չգիտի համաձայանգրի մասին, որը կնքվել է 1995թ. փետրվարին՝ «համազգային առաջնորդ» հռչակված նախագահ Հեյդար Ալիևի անմիջական հավանությամբ։ Ի հայտ է գալիս դավադիր, բայց արմատական հարց՝ արդյո՞ք բոլոր կողմերը կիրականացնեն այս հակամարտությունում կնքված համաձայնագրերը։

«Նովոստի-Արմենիա» - Կարո՞ղ է կոսովյան նախադեպը այս կամ այս աստիճանով ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

Վ. Կազիմիրով – Կարծում եմ, որ նախադեպերը կարող են որոշակի դեր խաղալ, սակայն պարտադիր չէ՝ որոշիչ։ Իմ կարծիքով, ավելի էական է դարաշրջանի և տարածաշրջանի, յուրաքանչյուր հակամարտության կոնկրետ բնութագրերի, դրա էության, ռազմական հակամարտության փուլի ընթացքի և ելքի առանձնահատկությունը։ Պետք է հաշվի առնել շատ չափորոշիչներ՝ բացահայտելու համար, թե այդ կոնկրետ հանգամանքներում հելսինկյան երկու սկզբունքներից որն է առավել գործուն. տարածքային ամբողջականությունը, թե ինքնորոշման իրավունքը։ Իսկ քաղաքական կարգավորման գործընթացում միանգամայն անհրաժեշտ է հասնել  հելսինկյան ևս երկու սկզբունքների պահպանմանը. վեճերի խաղաղ լուծում, ուժի չկիրառում և ուժի սպառնալիք։

Ոչ մի այլ հակամարտության մեջ չկա ուժային ռևանշի այնպիսի տրամադրվածություն, ինչպես ղարաբաղյան հակամարտության մեջ, ընդ որում՝ բացեիբաց՝ բարձրագույն պաշտոնյաների շուրթերից։ Ոչ մի այլ տեղ չկան շփման գծում այդքան միջադեպեր, որքան Ղարաբաղի շուրջ, ռազմական ծախսերի այդպիսի աճ՝ հատկապես Ադրբեջանում, երկու պետությունների տնտեսության և ռազմական բյուջեների զարգացման մեջ անհավասարակշռության աճ, ինչը ծնում է վտանգավոր գայթակղություններ և պատրանքներ։ Այդ պատճառով ղարաբաղյան հակամարտությունն այս տարի արժանի է միջազգային հանրության հատկապես սևեռուն ուշադրությանը և ջանքերի կենտրոնացմանը՝ գաղափարապես և բարոյապես փառազրկելու նրանց, ովքեր զարմանալի թեթևությամբ քարոզում են դրա ուժային լուծումը։-0-

 ---0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։