483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Խորհրդարանական ընտրությունների հաղթանակը Սերժ Սարգսյանին դարձրել է նախագահի այլընտրանք չունեցող թեկնածու
19:25
14 Փետրվարի 2008

Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվության գործակալությանը։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն են ըստ ձեզ Ռոբերտ Քոչարյանի նախագահության երկու փուլերի հիմնական քաղաքական արդյունքները։

Ա. Իսկանդարյան – Ռոբերտ Քոչարյանի նախագահության երկու փուլերի կառավարման հիմնական քաղաքական արդյունքն այն է, որ նա այդ երկու փուլերում նախագահ է եղել։ Հայաստանում նման բան դեռևս չի եղել և դա քաղաքական համակարգի որոշակի ցուցանիշ է, այսինքն մեկ նախագահ կարողացել է երկու փուլերում սահմանադրորեն ղեկավարել պետությունը։ Իսկ եթե խոսենք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կենսագրության մասին, ապա արդյունք կարելի է համարել այն, որ այդ երկու փուլերից հետո նախագահ Քոչարյանը հեռանում է։ Դեռևս պարզ չէ, թե ինչպես կավարտվեն ընտրությունները, բայց պարզ է, որ նախագահը երրորդ փուլի չի գնացել և չփորձեց ինչ-որ կերպ այդ նպատակով փոխել Սահմանադրությունը, և դա ևս քաղաքական իրավիճակի որոշակի ցուցանիշ է։

Հիշեցնեմ, որ Հարավային Կովկասում նման իրադարձություն կատարվում է առաջին անգամ, ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, ոչ Վրաստանում նման բան դեռևս տեղի չի ունեցել։ Ինչ-որ տեղ իշխանությունը փոխվել է դինամիկ ճանապարհով, ինչ-որ տեղ՝ հեղափոխականով։ Մեզ մոտ այն փոխվել է ոչ լիովին կամավոր կերպով, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամկետից շուտ հրաժարականի և իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին անցնելու միջոցով, որն այդ պաշտոնում մնաց երկու փուլ։

Քոչարյանի կառավարման մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ոչինչ տեղի չի ունեցել։ Ես դա բացասաբար չեմ գնահատում։ Ես կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալված գործընթացում իրական ընտրությունը ոչ թե կարգավորման կամ չկարգավորման մեջ է, այլ հակամարտության ներկայիս իրավիճակի և ապասառեցման։ Հակամարտության այդ ապասառեցումը տեղի չունեցավ, ինչը ևս ակնհայտ չէր 1998 թվին։ Մենք հիշում ենք, որ այն ժամանակ գրեթե յուրաքանչյուր ամիս կամ կիսամյակ խոսակցություններ էին ծագում, որ պատերազմ կսկսվի կամ ինչ-որ բան տեղի կունենա։

Կցանկանայի խոսել նաև Հայաստանի տնտեսական զարգացման մասին։ Այդ տնտեսական զարգացմանը կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց ասել, որ առաջընթաց չկա՝ չի կարելի։ 1998թ. և 2008թ. Հայաստանները լրիվ տարբեր երկրներ են, և դա երևում է թե կենսամակարդակից, թե բազմաթիվ այլ ցուցանիշերից՝ հաղորդակցման միջոցներ, գազաֆիկացում, ճանապարհներ, մի խոսքով այն ամենը, ինչ իշխանություները ներկայացնում են որպես դրական երևույթ։

Դա իհարկե դրական է, և Հայաստանը զգալի աճ է ցուցադրում այն իրավիճակում, որում գտնվում է։ Այլ հարց է, որ դա պարտադիր չէ, որ լինի երկրի ղեկավարության արժանիքը։ Հնարավոր է, որ որոշակի հիմքեր կան ենթադրելու համար, որ ԱՊՀ բոլոր երկրներում 90-ականների սկզբին անկման որոշակի փուլից հետո սկսվում է կայունություն, տնտեսական զարգացում, երկրները հարմարվում են նոր իրողություններին, նրանք սկսում են զարգանալ։ Նախկին ԽՍՀՄ տարածքում քիչ են երկրները, որտեղ լիակատար լճացում է և տարածքների տրոհում։ Համենայն դեպս, եղել է դա ներկայիս իշխանությունների և մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի արժանիքը, թե նրանք պարզապես չեն խանգարել առկա գործընթացներին, բայց որոշակի տնտեսական զարգացումը Քոչարյանի նախագահության շրջանի որոշակի արդյունքն է։

Եվ վերջինը։ Եթե համառոտ լինեմ, այն, ինչ կատարվում էր խորհրդարանական ընտրություններում և կատարվում է հիմա նախագահականներում, խոսում է այն մասին, որ տարվում է բավականին լուրջ քաղաքական պայքար։ Հասկանալի է, որ դա կարող է տարբեր ձևերով ավարտվել, որ առջևում իրավիճակի տարբեր զարգացումներ կարող են լինել, բայց այն, որ սա պարզապես իշխանության փոխանցում չէ, որը տեղի ունեցավ, օրինակ Ադրբեջանում, այնպիսի քաղաքական համակարգ չէ, ինչպես, ասենք, Ուզբեկիստանում, ակնհայտ է։

Ուշագրավ է նաև այն, որ այս քաղաքական համակարգը ընտրությունների շրջանում թույլ է տալիս լուրջ քաղաքական մրցակցություն, որն առկա էր խորհրդարանական ընտրություններում և առկա է հիմա։ Եվ դա ևս վերջին տասը տարիների քաղաքական զարգացման արդյունքներից է։ Ես հիշում եմ, որ երբ այս ամենը սկսվում էր , լուրեր կային բռնապետության հաստատման մասին, այն մասին, որ ամեն ինչ միանշանակ է լինելու, որ քաղաքական համակարգն այն աստիճան կամրապնդվի, որ որևէ ընտրության հնարավորություն չի լինի։ Եվ ահա, թե ինչ կատարվեց իրականում։           

«Նովոստի-Արմենիա» - Ռուսաստանում, որտեղ մարտի 2-ին կանցկացվեն նախագահական ընտրություններ, Պուտինի հետնորդն է հայտարարվել Դմիտրի Մեդվեդևը։ Այս իմաստով, արդյո՞ք պատրաստել է Ռոբերտ Քոչարյանն իր հաջորդին։

Ա. Իսկանդարյան – Ինձ թվում է, որ իրավիճակը Հայաստանում և Ռուսաստանում չափազանց տարբեր է, չնայած արտաքին նմանությանը։ Ես որոշակի կասկածամտությամբ եմ վերաբերում նրան, որ Մեդվեդևին կարելի էր հենց սկզբից համարել  հաջորդ նախագահ։ Նույն հաջողությամբ կարելի էր ենթադրել, որ դա կլինի Իվանովը կամ Զուբկովը, կամ ուրիշ մեկը։

Ռուսաստանում քաղաքական համակարգը կառուցված է նավթի բարձր գների վրա, և, համապատասխանաբար, Ռուսաստանի սոցիալական քաղաքականությունը և Պուտինի  մեծ հեղինակությունը թույլ էր տալիս փաստորեն պատրաստել և հասարակությանը տալ այն հետնորդին, որին այդ հասարակությունը կընդուներ։ Դա չի նշանակում, որ Մեդվեդևը լավը կամ վատն է, դա ցույց է տալիս Պուտինի մոտ առկա որոշակի ընտրության հնարավորության վրա, որը դեռևս մեկ ամիս առաջ կարող էր մտքափոխ լինել Մեդվեդևի թեկնածության վերաբերյալ, և այդ դեպքում ուրիշը նախագահ դառնալու լուրջ հնարավորություններ կունենար։ 

Ինչ կատարվեց Հայաստանում։ Իհարկե, Սերժ Սարգսյանը ինչ-որ իմաստով ևս հետնորդ է։ Նա համակարգային քաղաքական գործիչ է, իշխանական համակարգի մի մասը, և նա ողջ առկա համակարգի հեղափոխական փոփոխությունը չէ, ինչպես ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սերժ Սարգսյանը շարունակում է իշխանության այն ավանդույթը, որն այսօր կա։ Բայց իր այդ ուրույն տեղը նա գործնականում պոկեց իշխանությունից 2007թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

Չի կարելի ասել, որ այդ դերի համար նրան ընտրել է Ռոբերտ Քոչարյանը։ Խորհրդարանական ընտրություններում լուրջ պայքար էր ընթանում Բարգավաճ Հայաստանի և Հայաստանի հանրապետական կուսակցության միջև, և լուրջ հիմքեր կան ենթադրելու համար, որ Բարգավաճ Հայաստանի հետևում կանգնած էր նախագահը, իսկ ՀՀԿ-ի հետևում՝ Սարգսյանը։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ՝ խորհրդարանում եռակի ավելի ձայներ, Սերժ Սարգսյանին այլընտրանքային դարձրեց այլ թեկնածուի համեմատությամբ։ Նա նվաճեց այդ տեղը, նա, եթե անգամ ժառանգ է, լիովին այլ տիպի ժառանգ է։ Այդ պատճառով թե Մեդվեդևին, թե Սարգսյանին կարելի է ժառանգորդ անվանել, բայց ասել, որ Ռոբերտ Քոչարյանն իր համար հետնորդ է պատրաստել և ներկայացրել է նրան հասարակությանը, իսկ վերջինս նրան հավանություն է տվել, լիովին սխալ է։ Չգիտեմ, թե որքանով լավ կամ վատ է հայ ընտրողի համար, որ գործող նախագահն աջակցում է Սարգսյանին։ Համենայն դեպս խորհրդարանական ընտրություններից հետո որպես իրավահաջորդ այլ թեկնածուի ընտրելու հնարավորություն պարզապես չկար։

«Նովոստի-Արմենիա» - Միանշանակ է, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններից հետո դժվար թե լքի քաղաքականությունը, և հնարավոր է, որ նա կկատարի կարևորագույն դերերից մեկը։ Արդյո՞ք այդ դեպքում չի առաջանա իշխանության երկու բևեռների ստեղծման հնարավորություն։

Ա. Իսկանդարյան – Ես չեմ կարող Հայաստանում նման իրավիճակ պատկերացնել։ Ավելին, նման բան անգամ Ռուսաստանում չեմ կարող պատկերացնել։ Ինձ համար դժվար է երևակայել, որ հայկական քաղաքական համակարգը կարող է միաբևեռ կամ երկբևեռ լինել, և, որ վարչապետի պաշտոնը կամ որևէ այլ պաշտոն կզբաղեցնի նախագահին հավասարազոր ծանր քաշային քաղաքական գործիչ, որն ի վիճակի կլիներ մրցակցել նրա հետ քաղաքական դաշտում։

Խոսքը մարդկանց ցանկությունների մասին չէ. դա այլ խոսակցություն է։ Բայց Հայաստանում առկա քաղաքական համակարգում նման իրավիճակի ստեղծումը, անգամ ցանկության դեպքում երկար չի դիմանա։ Եվ առաջին նախագահի պատմությունը հաստատում է դա։ Երբ տեղի ունեցավ հեղափոխություն, իշխանության եկավ ոչ թե մեկ մարդ, այլ մարդկանց խումբ, և չի կարելի ասել, որ Ղարաբաղ կոմիտեն միավորվել է Տեր-Պետրոսյանի շուրջը։ Դա այդպես չէ։ Դրանք համախոհների առանձին խմբեր էին, բայց հետո քաղաքական համակարգն ազատվեց նրանցից. ինչ-որ մեկը հեռացավ քաղաքականությունից, ինչ-որ մեկը՝ կյանքից, ինչ-որ մեկը գնաց ընդդիմություն, և համակարգն այնպիսին դարձավ, ինչպիսին կա, և դա պատահական չէ։ մենք հիշում ենք այն ժամանակը, երբ Քոչարյանն իշխանության եկավ։ Եվ Տեր-Պետրոսյանի հրաժարականը պատրաստում էր ոչ թե միայն Քոչարյանը, դա մեկ անհատ չէր, դա խումբ էր։ Քաղաքական դաշտն այնպես է կառուցված, որ չափազանց դժվար է պատկերացնել այնպիսի իրավիճակ, որը հնչեց հարցի մեջ։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպիսի՞ն կարող է լինել երկրի քաղաքական իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո։

Ա. Իսկանդարյան – Ամեն ինչ կախված կլինի ընտրությունների արդյունքներից։ Ամեն դեպքում, Հայաստանի արտաքին քաղաքականության ուղենիշում կտրուկ, ընգրկուն փոփոխություններ տեղի չեն ունենա, քանի որ այդ քաղաքականությունը պայմանավորված է այնպիսի ընգրկուն գործոններով, ինչպիսիք են ղարաբաղյան հակամարտությունը, Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը, պարզապես մեր և Ռուսաստանի միջև Վրաստանի աշխարհագրական ներկայությունը, Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները, որոնք բարելավման միտում ունեն, ինչպես նաև Իրանի առկայությունը, վերջինիս կոմունիկացիոն բաղադրիչով և ԱՄՆ-ը՝ Իրանի հետ հարաբերություններով։

Ներքին քաղաքականության մեջ, իհարկե, որոշակի փոփոխություններ տեղի կունենան բարձր խավի փոփոխության իմաստով, ինչը կարող է տեղի ունենալ առավել կամ նվազ սահուն կամ համակարգված։ Այդ փոփոխություներն ամեն դեպքում հեղափոխական չեն լինի, հնարավոր է, որ էլիտայի 1-2%-ը հետզհետե փոխվի, բայց բիզնես-էլիտայի, ռազմական և տարածաշրջանային էլիտայի ստորին և միջին մակարդակները հիմնականում կպահպանվեն։ Որոշ փոփոխություններ տեղի կունենան, բայց Հայաստանի Հանրապետության ներքին կառույցում սկզբունքային և լիակատար փոփոխություններ տեղի չեն ունենա, ինչպես դա տեղի չունեցավ 1998թվից հետո։ Նման բաներ հնարավոր են, բայց հետհեղափոխական դարաշարջանի սկզբում, սակայն որքան ավելի երկար է գոյատևում պետությունը, այնքան ավելի են ամրապնդվում համակարգերը, աճում են որոշակի մարդիկ, որոնք որոշակի դիրքեր են զբաղեցնում, վերին խավերը կարող են փոխվել, բայց համակարգը մնում է։

«Նովոստի-Արմենիա» - Նախագահի ինը թեկնածուներից այսօր առանձնացնում են երեքին՝ Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին և Արթուր Բաղդասարյանին։ Դուք համաձա՞յն եք նման գնահատականին, և արդյո՞ք հնարավոր է, որ վերջին պահին Բաղդասարյանը աջակցի նախկին նախագահին։

Ա. Իսկանդարյան –Եթե այդ երեք թեկնածուների ընտրության չափանիշը ձայների հնարավոր տոկոսն է, ես նրանց կգումարեի Վահան Հովհաննիսյանին, քանի որ Դաշնակցությունը ևս կարող հավաքել ձայների բավականին լուրջ տոկոս. նա ունի իր կայուն ընտրախավը։ Այդ պատճառով ձայների քանակով ես առաջատար կանվանեի այս չորսին։ Այլ հարց է, որ Դաշնակցության ընտրախավը մարդկանց մի խումբ է, որը նրանց օգտին կքվեարկի ամեն դեպքում։ Միևնույն ժամանակ դժվար է կանխագուշակել պարոն Բաղդասարյանի վարքը։ Ինչպես և ում հետ նա կմիավորվի, զուտ տեխնիկապես ինձ համար դժվար է պատկերացնել, իսկ սկզբունքորեն ոչ մի դաշինք պետք չէ բացառել։

«Նովոստի-Արմենիա» - Մենք այսօր կարո՞ղ ենք ենթադրել, թե ինչպիսին կլինի ընտրություներից հետո կարևորագույն պաշտոնների բաշխումը։

Ա. Իսկանդարյան – Չենք կարող։ նույնիսկ նրանք, ովքեր լուծելու են այդ հարցը, դեռևս իրենք էլ չգիտեն, թե ինչպիսին կլինի այդ դասավորումը։ Լուրեր են տարածվում տարբեր պետական և ոչ պետական կառույցներից, մրցակից խմբավորումներից, բայց ինձ թվում է, որ դրանց արժեքը զրոյական է։ Ակնհայտ է, որ նման լուրեր ընտրություններից առաջ հատուկ են բեմ հանվում, և դա նորմալ երևույթ է, քանի որ երկիրը տեղեկատվական իմաստով տրոհված է։ Ընդհանրապես, մեր երկրում ապշեցուցիչ իրավիճակ է սեղծվել. առնվազն երկու թեկնածուների՝ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի կողմնակիցները լիովին համոզված են, որ իրենք արդեն հաղթել են։–0--   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։