480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ռիժկով. Տեր-Պետրոսյանն արեց ամեն ինչ, որպեսզի փակի հայկական ԱԷԿ-ը
18:10
13 Փետրվարի 2008

ՌԴ դաշնային խորհրդի անդամ, միջխորհրդարանական համագործակցության ռուս-հայկական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստիին»։

- Հետխորհրդային տարածության վրա նոր անկախ պետությունների գոյության առաջին իսկ օրերից Դուք, կարելի է ասել, գտնվում եք ռուս-հայկական հարաբերությունների «առաջին գծում»։ Այսօր, Հայաստանի և Ռուսաստանի նախագահական ընտրությունների նախաշեմին, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։

- Ես կարծում եմ, որ վերջին ութ տարիների ընթացքում պետական մակարդակով մեծ դրական առաջընթաց է արձանագրվել ռուս-հայկական հարաբերություններում։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանոնավոր այցեր է կատարում Ռուսաստան, հաջողությամբ են իրականացվում նրա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ինչպես աշխատանքային հանդիպումներն, այնպես էլ պաշտոնական այցերը։ Վերջին ժամանակներս, ՌԴ նախագահը նույնպես եղել է Հայաստանի հաճախակի հյուրը։ Երկու պետությունների մերձեցմանը նպաստել են նաև Հայաստանում Ռուսաստանի տարի և Ռուսաստանում Հայաստանի տարի անցկացնելու միջոցառումները։

Այսինքն՝ քաղաքական առումով Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները ներկայումս ոչ թե պարզապես վատ չեն, այլ ես կասեի՝ անգամ շատ լավ են։ Եվ, իհարկե, մեր պետությունների բարձրագույն ղեկավարությունն այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որը բարենպաստ է ազդում փոխհարաբերությունների բոլոր հայեցակետերի վրա։

Մեր երկրների գերագույն ղեկավարությունը համապատասխան ընթացք է տալիս և ինչ-որ չափով առաջ է անցնում մյուսներից։ Դրանում որևէ սարսափելի բան չկա, ավելի վատ կլիներ, եթե առջևում լինեին երրորդ կարգի հարցերը, իսկ քաղաքական հարաբերությունները զարգացում չստանային։

Անշուշտ, հիմա մենք սպասում ենք, թե ինչ տեղի կունենա։ Քանի որ գրեթե միաժամանակ տեղի է ունենում իշխանափոխություն. Հայաստանում՝ փետրվարի 19-ին, իսկ երկու շաբաթ անց՝ Ռուսաստանում։

Անձամբ ես հույս ունեմ, որ քաղաքական այն ուղին, որը վերջին ութ տարիների ընթացքում ձևավորվել է, նախ և առաջ, Քոչարյանի և Պուտինի գործունեության շնորհիվ, կպահպանվի։ Ես չեմ տեսնում որևէ փաստարկ կամ առիթ, որի պատճառով այդ ուղին կարող է փոխվել, որի պատճառով կփոխվեր Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Առաջին հերթին, կան օբյեկտիվ պատճառներ, որոնցից ելնելով չի կարելի դա անել։

Երբ ես վարչապետի էի (80-ականների վերջին – 90-ականների սկզբին Ն. Ռիժկովը ղեկավարում էր ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը. Խմբագրություն), բոլոր հանրապետությունների նկատմամբ նույն վերաբերմունքն ունեի, իմ պարտականությունն էր՝ դրանցից ոչ մեկին չառանձնացնել, լիներ դա Վրաստանը, Հայաստանը, թե Ադրբեջանը։ Բայց այսօր կյանքը զգալիորեն ուղել է իրավիճակը։ Եվ ես տեսնում եմ, որ երեք անդրկովկասյան հանրապետություններից Հայաստանն օբյեկտիվորեն միակ երկիրն է, որը մեր անկեղծ մարտավարական դաշնակիցն է։

Վստահ եմ, որ Ռուսաստանի ղեկավարությունը իրեն երբեք թույլ չի տա՝ կորցնել նման դաշնակցի։

Սուբյեկտիվորեն դա, իհարկե, կախված կլինի այն մարդկանցից, ովքեր կգան իշխանության գլուխ։ Անձամբ ես չեմ թաքցնում, որ կարծում եմ, թե Հայաստանի ժողովուրդը ճիշտ կվարվի, եթե սատարի Սերժ Սարգսյանին։ Նա փորձված մարդ է, մեծ պաշտոններ է ունեցել և արդեն պատրաստ է երկրի բարձրագույն պաշտոնում աշխատելու համար։ Ես մտածում եմ, որ եթե հայ ժողովուրդը նրան նախագահ ընտրի, Սարգսյանը չի խախտի մեր տնտեսական և քաղաքական կապերը, հումանիտար հարաբերությունները։

Ես չեմ ճանաչում այն բոլոր թեկնածուներին, ովքեր հիմա ձգտում են գալ Հայաստանի իշխանության գլուխ։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանին մի փոքր գիտեմ, գիտեմ, թե նա ինչով է շնչում և ինչպես է գործում։ Ինձ հաղորդել են, որ նա ինչ-որ տեղ գրել է, թե իբր Հայաստանի ատոմային էլեկտրակայանը փակել է Նիկոլայ Ռիժկովը, Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանը նույնպես փակել է Ռիժկովը։ Ճիշտ է՝ փաստաթղթերը ես եմ ստորագրել, քանի որ նրանք իրավունք չունեին ստորագրել, դրանք միության ընդհանուր ձեռնարկություններ էին, այլ ոչ թե հանրապետական։ Բայց Տեր-Պետրոսյանը մոռանում է նշել մեկ այլ փաստի մասին, որ այդ ժամանակ ինքն ու իր մարդիկ անում էին ամեն ինչ, որպեսզի այդ ձեռնարկության աշխատանքը դադարեցվի։

Ես կարծում եմ,  եթե, Աստված չտա, Հայաստանի ղեկավարը դառնա նրա պես մեկը, ապա իհարկե, այնպիսի հարաբերություններ, որոնք հիմա ունեն Ռուսաստանը և Հայաստանը, այլևս չի լինի։ Հույս ունեմ, որ հայ ժողովուրդը դա հասկանում է։

Իսկ մեզ մոտ, ես կարծում եմ, որ կհաղթի Դմիտրի Մեդվեդևը։ Այս թեկնածության վրա կանգ ենք առել, ոչ այն պատճառով, որ նա համակրելի անձնավորություն է, այլ որովհետև նա շարունակելու է Պուտինի ուղին։ Եվ ես վստահ եմ, որ եթե պուտինյան ուղին շարունակվի, կպահպանվեն նաև ռուս-հայկական դրական հարաբերությունները։

- Պատմեք, խնդրում եմ, ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության մասին։ Չ՞է որ Դուք արդեն տասը տարի գլխավորում եք այն։

- Ես հանձնաժողովի աշխաատնքով զբաղվում եմ ոչ թե տասը տարի, այլ ավելի երկար ժամանակ։ 1996-1997թթ. այս հանձնաժողովը փաստացիորեն արդեն գոյություն ուներ, սակայն խորհրդարանների միջև դեռևս համաձայնություն ձեռք չէր բերվել, քանի որ մենք անկանոն էինք հավաքվում։

Համաձայնագիրը ստորագրվեց 1998թ., և արդեն տասը տարուց ավելի մենք բավական հստակորեն աշխատում ենք համատեղ։ Հավաքվում ենք տարին երկու անգամ. մարտի կեսերին՝ Մոսկվայում և, որպես կանոն, հոկտեմբերին՝ Երևանում։

Ես գոհ եմ մեր աշխատանքից։ Չեմ ասում, որ բացարձակապես ամեն ինչ ստացվում է, սակայն մենք քննարկում ենք կարևոր հարցերը և առաջ ենք քաշում դրանք։ Այնպես որ, Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական մակարդակով բավական լավ փոխհարաբերություններ են ստեղծվել։

Բայց կարող եմ նշել, որ իմ կարծիքով, ներկայումս միայն մեկ սխալ ենք թույլ տվել։

1998թ. մենք համատեղ որոշեցինք հանձնաժողովը ձևավորել հավասար սկզբունքներով՝ 20-ական մարդ Հայաստանից և Ռուսաստանից։ Հանձնաժողովը նախագահ չունի, կան համանախագահներ՝ ես և հայկական կողմի ներկայացուցիչը։ Քանի որ Ռուսաստանի Դաշնությունում խորհրդարանը երկու պալատից է բաղկացած, մեր կողմից հանձնաժողովի կազմի մեջ մտնում են 10 մարդ Պետդումայից (ՌԴ խորհրդարանի ներքին պալատ) և 10 մարդ Դաշնային խորհրդից (ՌԴ խորհրդարանի վերին պալատ)։

Իսկ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը միապալատ խորհրդարան է։ Նախորդ տարի խորհրդարանը վերընտրվեց։ Եվ մենք, արդեն հոկտեմբերին Երևան ժամանելով, պարզեցինք, որ Հայաստանի կողմից մեր հանձնաժողովի կազմում ընդամենը 11 մարդ կա։

Մենք միանգամից պաշտոնապես հայտարարեցինք, որ դա սխալ ենք համարում և խնդրեցինք ուղղել  դրությունը։ Չէ որ դա կարող է թշնամաբար տրամադրվածներին առիթ տալ, որ նրանք կարողանան Ռուսաստանին մեղադրել հայ խորհրդարանականների վրա ճնշում գործադրելու մեջ։ Ես եղա նախագահ Քոչարյանի մոտ և նրան նույնպես խնդրեցի ուղղել դրությունը։ Նա խոստացավ, բայց դեռևս չի կատարել։ Մենք ոչնչից չենք վախենում, բայց չենք ցանկանում, որպեսզի շահարկություններ առաջ չգան։

Մյուս առումներով մենք շատ հարգալից կերպով ենք աշխատում։ Եվ նախագահները բավական լավ գնահատական են տվել մեր գործունեությանը։

- Ձեր ուշադրության դաշտում հայտնվում են տնտեսական հարցեր, արդյունաբերական համագործակցության հարցեր։

- Գոյություն ունեն երկու ռուս-հայկական հանձնաժողովներ՝ միջխորհրդարանական և միջկառավարական։ Վերջինը մեր կողմից գլխավորում է տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, իսկ հայկական կողմից՝ Սերժ Սարգսյանը։ Իրար միջև այդ հանձնաժողովները բավական համերաշխ են աշխատում, մենք կիսելու ոչինչ չունենք, մենք համաձայնեցնում ենք օրենսդրական հարցերը, իսկ նրանք գործում են որպես գործադիր իշխանություն։

Պետք է ասեմ, որ երբ Լևիտինը սկսեց իր աշխատանքը, միջկառավարական հանձնաժողովի գործունեության արդյունքները զգալիորեն լավացան։ Նա համառ, կարգապահ մարդ է։ Եվ արդյունքները միանգամից ակնհայտ դարձան։ Սկսեց գործել «Կովկաս-Փոթի» լաստանավային փոխադրումը, առաջընթացներ կան նաև երկաթուղու աշխատանքների ուղղությամբ։

Իհարկե, Հայաստանի հետ բեռնափոխադրման հարաբերությունները զարգացնելու համար միայն լաստանավով փոխադրումները շատ քիչ են, բացի այդ, դա ամենահարմար ճանապարհը չէ. հասնում ես մինչև Թեմրյուկա, բարձում ես լաստանավի վրա, գնում ես ծովով, ապա Փոթի, Փոթիում վերաբարձվում է, ապա գնացքով ուղևորվում Երևան։ Երբ մի քանի  տարի առաջ մենք որոշեցինք գնալ այդ քայլին, ապա դա արեցինք, քանի որ այլ ելք չունեինք։

Անհրաժեշտ է վերականգնել երկաթգիծը, որն անցնում է Աբխազիայի միջով, Վրաստանով՝ մինչև Երևան։ Մենք շատ ենք զբաղվել այս հարցով և պետական մակարդակով, և կոնկրետ Ապրանքարդյունաբերողների ռուսական միությունը, որի նախագահը ես եմ։ Եթե Վրաստանը խոչընդոտներ չստեղծի, ապա 2010 թվականին դա արդեն միանգամայն իրական կդառնա։ Կարելի է վերականգնել նաև կամուրջները և մնացած բոլոր ենթակառույցները։

- Իսկ ինչպիսի՞ հարցեր են քննարկվելու միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստում։

- Գարնանային հանդիպման օրակարգը մենք համաձայնացրել ենք նախօրոք, արդեն հոկտեմբերին։ Այս տարվա մարտին նստաշրջանը նվիրվելու է հումանիտար հարցերին։ Մենք քննարկելու ենք ռուս-հայկական ներկայիս հարաբերությունները գիտության, գրականության, արվեստի և այլ բնագավառներում։ Արդեն հարցումներ ենք ուղարկել Նկարիչների միություն, Գրողների միություն և Գիտությունների ակադեմիա։ Անդրադառնալու ենք նաև կրթական հարցերին։ Նստաշրջանը տեղի կունենա Մոսկվայում՝ մարտի 20-ին, դրանից առաջ մեզ կընդունի ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը։

- Վերջերս կատարված երևանյան այցի ժամանակ ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովի հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին շատ լուրջ ատոմային նախագծերի շուրջ, ինչպես նաև SuperJet-100 օդանավերի մատակարարման հարցերի շուրջ։ Բացի այդ, Զուբկովը հայտնեց, որ Սոչի-2014 օլիմպիադային պատրաստվելու համար Հայաստանը մատակարարելու է շինանյութեր։

- Մեկ ամիս առաջ մենք շատ մանրամասնորեն զբաղվում էինք այս հարցով։  Բայց Սոչիում ամեն ինչ դեռևս գտնվում է կազմակերպչական մակարդակի վրա. ստեղծվում են հանձնաժողովներ, նրանց համապատասխան կառույցներ, կազմվում են մրցույթների անցկացման կանոնները։

Ես կարծում եմ, որ մարտին հայկական կողմը մեր հանձնաժողովի նստաշրջանում կներկայացնի հաջորդ, աշնանային հանդիպումը Սոչիում իրականացնելու առաջարկությունը։ Եվ մենք պետք է լուրջ պատրաստվենք դրան, որպեսզի երկխոսություններ վարենք ռուսական կոնկրետ ներկայացուցիչների հետ։ Իսկ հայկական կողմը պետք է ներկայացնի իր առաջարկությունները։ Այս պայմանագրերը որպես նվեր չեն մատուցվելու, դրանք պետք է շահել մրցույթներում և այլն։

Անձամբ ես նման համագործակցությանը դրական եմ վերաբերվում՝ հայերը լավ շինարարներ են,, նրանք հիմնովին են աշխատում։

- Այս տարի դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցը։ Ես գիտեմ, որ Դուք այդ ողբերգության հենց երկրորդ օրը եղել եք Հայաստանում...

- Անցյալ տարի ամռանը Մոսկվայում տեղի ունեցավ հայտնի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Այնտեղ մենք տեսանք Սպիտակի երկրաշարժին նվիրված հուշարձանի նմուշը, որը նա մտահղացել էր դեռևս երեք տարի առաջ։

Ես խոսեցի Ռուսաստանի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, և կարծիք հայտնվեց՝ նման հուշարձան տեղադրել Գյումրիում։ Ստեղծեցինք հոգաբարձուների խորհուրդ, ինձ ընտրեցին որպես նախագահ, թեև սկզբում ես դեմ էի։ Խորհրդի կազմում են նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, ինքը քանդակագործ Սողոյանը, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը, երկրաբանության հարցերով ԽՍՀՄ նախկին նախարար Գրիգորի Գաբրիելյանցը։

Մենք դիմեցինք Ռուսաստանի 53 շրջաններ, որտեղ բավական մեծ թվով հայկական համայնք կա, որպեսզի նրանք ֆինանսական աջակցություն ցույց տան։ Դեռևս մեծ գումարներ չենք ստացել, սակայն կան մի քանի բավական լավ ապահոված մարդիկ, որոնք մեզ օգնում են։ Եվ ես վստահ եմ, որ մենք կկարողանանք հավաքել հուշարձանը պատրաստելու համար անհրաժեշտ գումարները։

Հայաստանում աշխատում է երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատրաստման հանձնաժողով, որի նախագահն է վարչապետ Սերժ Սարգսյանը։ Նա շատ ակտիվ է զբաղվում այս հարցով։ Հենց այս հանձնաժողովի հետ էլ մենք համագործակցում ենք։ Համաձայնություն ենք ձեռք բերել, որ այն ամենը, ինչն անուղղակիորեն առնչվում է հուշարձանին՝ նախագծին, պատրաստմանը և տեղափոխմանը՝ մեր գործն է։ Իսկ մնացածը՝ հիմքի պատրաստումը, հրապարակի բարեկարգումը, հուշարձանի տեղադրումը՝ անելու է հանրապետությունը։

Հուշարձանի բարձրությունը 7 մետր է, ունի 15 կերպար։ Սողոյանը հուշարձանի մակետը պատրաստել է 2 մետր բարձրությամբ, այն հանձնվել է Վուչետինի անվան գեղարվեստական կոմբինատ։ Այնտեղ պետք է այդ ամենը մեծացնեն, այնուհետև Չկալովսկում, ինչպես արդեն պայմանավորվել ենք, տեղի կունենա բրոնզաձուլումը։

Այս տարվա հոկտեմբերին հուշարձանը կբերվի Հայաստան։ Նոյեմբերին կզբաղվեն մոնտաժային աշխատանքներով, իսկ դեկտեմբերի 7-ին պետք է տեղի ունենա հուշարձանի հանդիսավոր բացումը։ Սա մի ամբողջ քանդակային կոմպոզիցիա է՝ շենքերի փլատակներ, զինվորներ, փրկարարներ, շուն, նույնիսկ կեպիով ֆրանսիացի։ Իսկ ամենավերևում կին է, որը կարողացել է փրկել երեխային, այսինքն՝ վերածնունդ...

Մենք երկար էին մտածում հուշարձանի անվանման վրա։ Եվ որոշեցինք այն անվանել այսպես՝ «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին»։ Ահավոր ողբերգություն տեղի ունեցավ, զոհվեցին անմեղ մարդիկ։ Իսկ նրանց փրկարարները՝ բարի սիրտ ունեցող մարդիկ էին։

Սա ազդեցիկ հուշարձան է լինելու։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։