481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Նիկոլայ Բորդյուժա. կենդանի ապրանքի առքուվաճառքով զբաղվողների առջև հուսալի պատնեշ կդրվի
15:02
01 Փետրվարի 2008

կազմում։ Նրա՞նց էլ է հայտարարվելու պատերազմ։ Թե՞ էժան աշխատուժի հոսքի ղեկավարման ավելի քաղաքակիրթ միջոցներ կգտնվեն, առավել ևս, որ նույն Ռուաստանը և Ղազախստանը որոշ աստիճանով շահագրգիռ են աշխատանքային միգրանտներով։

- Վերջին ժամանակներս մենք Դաշնային միգրացիոն ծառայության կողմից աշխատանքային միգրացիայի մի ողջ համակարգի ստեղծմանն ուղղված  իրական գործողությունների վկաներն ենք դառնում։ Պետք է անկեղծ խոստովանենք, որ Ռուսաստանն այսօր չի կարող ապրել առանք աշխատանքային միգրանտների, Մոսկվան՝ առավել ևս։ Աշխատանքային միգրանտները մեզ մեծ հավելյալ արդյունք  են բերում։ Ռուսական շինարարության՝ անգամ համաշխարհային չափերով շատ բարձր տեմպերը ձեռք են բերվում մեծ մասամբ այլ պետություններից եկած աշխատողների շնորհիվ։ Անհեթեթ է ասել, որ նրանք մեր թշնամիներն են, որ նրանք մեզ կողոպտում են, մեր հացն են ուտում, վարակում են հիվանդություններով։

Այլ բան է, որ պետք է գոյություն ունենան հստակ կանոններ, որոնք թույլ կտան օտարերկրյա քաղաքացիներին՝ դուրս գալ ստվերից, գրանցվել, օրինակացվել՝ նորմալ աշխատելու և հարկեր վճարելու համար։ Այս առնչությամբ շատ բան է արվում նաև միջպետական մակարդակով։ Օրինակ, Տաջիկստանի հետ այժմ մշակվում է համատեղ աշխատանքային բորսա ստեղծելու հարցը։ Անկասկած, Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵՎրԱզԷս) հետ մենք պետք է զբաղվենք աշխատանքային միգրացիայով, պետք է հանենք բոլոր անպետք արգելքները։ Հակառակ դեպքում կկրենք ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կորուստներ։ Հիշեք 90-ականները, երբ բոլոր հեռուստաալիքներով հեռարձակվում էին ուզբեկ կամ տաջիկ արտագնա աշխատողների հասցեին վիրավորական արտահայտություններով սյուժեներ։ Սակայն քչերը գիտեն, որ այդ տեսանյութերը չափազանց բացասական արձագանք առաջացրեցին Տաջիկստանի և Ուզբեկստանի հասարակություններում և խիստ վնասեցին Ռուսաստանի հեղինակությանը։

- ՀԱՊԿ բոլոր երկրները, բացի Հայաստանից, միաժամանակ մտնում են ԵվրԱզԷս-ի մեջ. նկատի ունենալով այս հանգամանքը՝ ինչպե՞ս եք Դուք տեսնում ԱՊՀ շրջանակներում երկու կազմակերպությունների հետագա ինտեգրացումը։

- Մենք ունենք երկու ինտեգրացիոն կառույցների քարտուղարությունների միջև փոխգործակցության մասին համապատասխան զեկույց։ Համատեղ ընդլայնված նիստի ժամանակ մշակվել է այն հարցերի ցանկը, որոնք մենք պետք է լուծենք համատեղ ջանքերով։ Կա նաև մի շարք ուղղություններով համատեղ գործունեության նախագիծ, որոնք մենք մտադիր ենք առաջարկել ՀԱՊԿ-ի և ԵվրԱզԷս-ի անդամ-երկրների նախագահներին։

Պետք է նկատեմ, որ երկու կազմակերպությունների ղեկավարությունը հստակ հասկանում է՝ պետք է քայլել ձեռք-ձեռքի, քանի որ մեր շահերը հաճախ միահյուսվում են։ Օրինակ, էներգետիկայի, տրանսպորտի բնագավառներում Եվրասիական տնտեսական համագործակցության նախագծերին անհրաժեշտ է բազմակողմանի պաշտպանվածություն։ Նշանակում է՝ ՀԱՊԿ-ն պետք է միանա այդ նախագծերի իրականացման ժամանակ անվտանգության ապահովմանը։ Չկրկնվեմ. ապրանքների անվտանգ տեղափոխման հարցերը, սահմանների հսկողությունը, նույն անօրինական միգրացիան՝ նաև մեր հարցերն են։

Կանխատեսում եմ, թե որը կլինի Ձեր հաջորդ հարցը՝ այդ դեպքում ինչու՞ չմիավորվել։ Շատերն են այս հարցը տալիս։ Թեև նման դաշինքից օգուտն ակներև չէ, թերևս երկու գլխավոր քարտուղարների փոխարեն կլինի մեկը։ Սակայն նայեք ՆԱՏՕ-ի և Եվրամիության փոխհարաբերությունների փորձին։ Նրանք հաջող աշխատում են միմյանց հետ փոխգործակցությամբ, սակայն՝ առանձին։ Անգամ գոյություն ունի սխեմա, որի համաձայն նոր անդամներին նախ ընդունում են ՆԱՏՕ՝ կարծես թե ապահովելով անվտանգությունը, իսկ այնուհետև՝ ԵՄ՝ որպես երկրի տնտեսական կայացածության հաստատում։ Կա նաև ԱՊՀ-ի սխեմա։  Այստեղ, այսպես ասած, մեկ սրվակում փորձում են լուծել և՛ անվտանգության, և՛ տնտեսության, և՛ հումանիտար բնագավառրի հարցերը։ Ինչ վերաբերում է մեր միավորմանը, չեմ կարծում, որ այն արդյունավետ կլինի, իսկ դատարկ տեղը հերթական հեղափոխություն անելը...

- Ձեզ է պատկանում Եվրասիական շենգենյան գոտու ստեղծման գաղափարը, որը թույլ կտա ապահովել Կենտրոնական Ասիայի պետությունների սահմաններով քաղաքացիների, ապրանքների և ծառայություների՝ առանց լուրջ խոչընդոտների անցումը։ Որքանո՞վ է իրական այս նախագծի իրականացումը, եթե, օրինակ, ՀԱՊԿ անդամ-պետություներից երկուսը՝ Ղրղստանը և Ուզբեկստանը մինչև այժմ միմյանց հետ վիզային ռեժիմ ունեն, իսկ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը վերջերս են ստորագրել Մաքսային միության մասին փաստաթղթերը։

- Եվրասիական շենգենյան գոտին ՀԱՊԿ-ի և ԵվրԱզԷս-ի երկրների համար՝ պայմանական անվանում է։ Հասկանալի է, որ Շենգենի հետ այն կապ չունի։ Սակայն նկատի ունեցեք, որ Շենգենը սոսկ մարդկանց՝ առանց վիզաների ելքն ու մուտքը և պետությունների միջև մաքսային խոչընդոտների վերացումը չէ։ Դա սկզբունք է, որը թույլ է տալիս գործով իրականացնել սահմանով տրանսպորտի անխոչընդոտ տեղափոխումը, հնարավորություն է՝ համատեղ հետևել անցանկալի անձանց գոտի մուտք գործելուն, անցկացնել հանցավոր տարրերի հաշվառում։

Դա օրենսդիրների այլ փոխգործակցություն է։ Եվ, փաստորեն, պետության ամբողջովին այլ կենսակերպ է՝ առանց շատ սահմանափակումների, ինչի մասին այդքան երազում են հետխորհրդային երկրները։ Միաժամանակ մեզ մոտ, խոշոր հաշվով, նման գոտու համար հիմք կա. գոյություն ունի և գործնականում գործում է առանց վիզաների ուղևորությունների մասին համաձայնագիրը։ Ստորագրված է նաև արտաքին սահմանների հսկողության մասին պայմանագիրը՝ իհարկե՝ թույլ իրագործելի։ Իրական Շենգենյան գոտում գործում է հենց արտաքին սահմանների հուսալի հսկողության համակարգը։ Եվ եթե մենք համոզված ենք, որ մեր երկրների միջև ինտեգրացիան հետագա զարգացման առանցքներից մեկն է, ապա նոր՝ վիզային, տրանսպորտային քաղաքականությունը չի կարելի հետաձգել։

- Դուք լավ գիտեք ՀԱՊԿ երկրները և դրանց առաջնորդներին. որևէ կողմից  դիմադրություն չի՞ լինի այն բանին, ինչ առաջարկում եք։

- Քաղաքական մակարդակի վրա կարծում եմ, որ՝ ոչ։ Սակայն լիարժեք միասնական գոտի ստեղծելու համար անհրաժեշտ է շտկել իրերի դրությունը շատ պետություններում։ Իսկ որոշ երկրներ ստիպված կլինեն հրաժարվել որոշ բաներից։ Չեմ հստակեցնի, սակայն, օրինակ, երկրներից մեկում գործում է առանց վիզայի մուտքի ռեժիմ՝ Չինաստանի ներկայացուցիչների համար։ Նրանք մուտք են գործում այնտեղ, այնուհետև առանց վիզայի միջանցքով տեղափոխվում են Ռուսաստան, և այստեղ ավելանում է անօրինական միգրանքների հետ կապված խնդիրները։ Մյուսների մոտ ազատ մուտքի հնարավորություն է պահպանվում իրանցիների և աֆղանների համար։

Այս երկրները ստիպված կլինեն փոխել սահմանային ռեժիմը հարևան պետությունների հետ։ Եվ, հնարավոր է, որ այդ քայլերը հիվանդագին լինեն։ Սակայն որևէ մեկը չի պնդում, որ դեպի փոխգործակցության միասնական գոտի տանող ճանապարհը պարզ և հեշտ է լինելու։ Հիշեք, թե որքան ենք մենք աշխատում մաքսային գոտու ստեղծման համար. ավելի քան տասը տարի։ Իսկ այն ստեղծել պետք է, հակառակ դեպքում ապրանքի և տրանսպորտի անխոչընդոտ տեղափոխում չի ստացվի։ Այս առնչությամբ աշխատանք ունեն անելու և՛ ՀԱՊԿ-ն, և՛ ԵվրԱզԷս-ը։ Գլխավորն այն է, որ որքան արագ բարձր մակարդակով քաղաքական որոշումներ ընդունվեն, այնքան ավելի նպատակաուղղված մենք կարող ենք շարժվել։

- Լրագրողները ևս շահագրգիռ են միասնական տեղեկատվական տարածքի ստեղծմամբ։ Այդուհանդերձ, Ձեզ է պատկանում նաև տեղեկատվական անվտանգության անհրաժեշտության մասին գաղափարը։ Դուք ի՞նչ նկատի ունեք։

- Մենք երկար մտածում էին այդ տերմինի շուրջ, խորհրդակցում էին մասնագետների հետ։ Գոյություն ունի տեղեկատվական անվտանգության լայն հասկացություն, որն իր մեջ ներառում է հեռուստահաղորդակցության, այլ տեղեկատվական օբյեկտների  պաշտպանության կազմակերպչական-տեխնիկական միջոցները. և այս խնդիրը  մենք պայմանավորվել ենք համատեղ լուծել։ Օրերս մենք հավաքեցինք ՀԱՊԿ երկրների ուժային կառույցների ներկայացուցիչներին, որպեսզի քննարկենք մեր հնարավորությունները՝ կիբեռհանցագործության դեմ պայքարի համար։ Նույն չափով կարևոր է նաև տեղեկատվական հակազդեցությունը՝ զանգվածային լրատվամիջոցների օգտագործմամբ ազգամիջյան երկպառակտություների հրահրմանը, ծայրահեղական հայացքների քարոզչությանը, ինչպես նաև ահաբեկիչների հավաքագրման նպատակով Ինտերնետ ցանցի օգտագործմանը։

Իսկ, ընդհանուր առմամբ, սա խնդիրների այնպիսի շրջանակ է և տեղեկատվական բնագավառի համար այսպես թե այնպես պատասխանատու բազմաթիվ գերատեսչությունների այնպիսի քանակություն, որ ընդգրկել նրանց միանգամից մեկ միջոցառման մեջ անհնար է։ Թվում է` մենք թույլ ենք պատկերացնում, թե ինչպիսի լուրջ վնասներ է իր մեջ կրում տեղեկատվական տեխնոլոգիաների, PR-տեխնոլոգիաների օգտագործումը՝ այդ թվում նաև տարբեր քաղաքական խմբերի կողմից։ Այդ պատճառով մենք պետք է աշխատենք միանգամից մի քանի ուղղություններով։ Զուր չէ ասված՝ ով տիրապետում է տեղեկատվությանը, նա տիրում է աշխարհին։

-Դուք առաջարկել եք 2008 թ.-ին անցկացնել հինգ միջազգային կազմակերպություների՝ Համագործակցության Շանհայան Կազմակերպության (ՀՇԿ), ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ԵվրԱզԷս և ԱՊՀ ղեկավարների հանդիպում։ Հավատու՞մ եք դրա արդյունավետությանը։ Եվ եթե այն, այնուամենայնիվ, տեղի ունենա, ո՞ր թեմաները պետք է ուշադրության կենտրոնում լինեն։

- Բոլոր հինգ կառույցները ակտիվորեն գործում են հետխորհրդային տարածքում, բոլորը մտահոգ են պետությունների և մարդկանց այդ ահռելի տարածքի անվտանգությամբ, նոր մարտահրավերներով և սպառնալիքներով, որոնք ստեղծում է ներկայիս ժամանակը և որոշ ուժերը։ Բոլորը մտահոգ են Աֆղանստանի և թմրանյութերի տեղափոխման խնդրով։ Եվ, միաժամանակ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ գոյություն ունի որոշակի մրցակցություն այս կազմակերպությունների միջև, գոյությունի ունի գործառույթների նկատելի և քիչ օգտակար կրկնօրինակում։ Մերթ ՀՇԿ-ն, մերթ ՀԱՊԿ-ն կամ ԵԱՀԿ-ն զբաղվում են Կենտրոնական Ասիայի սահմանների խնդրով, Եվրասիական մայրցամաքի խորք՝ անմիջապես Եվրոպա թմրանյութերի տեղափոխման հարցերով։ Մենք կարող ենք միանգամայն հստակ քննարկել ներուժի ստեղծման հնարավորությունը՝ առաջին հերթին անվտանգության բնագավառում։

Իմ հիշողությունից դուրս չեն գալիս 2005 թ.-ին Ղրղստանում տեղի ունեցած իրադարձությունները.իշխանության և ընդդիմության դիմակայությունը, որոնք վերածվեցին լուրջ անկարգությունների։ Ինչ-որ պահի բողոքի ցույցերը ձեռք բերեցին անկառավարելի բնույթ։ Ստեղծվեց որոշակի պատային իրավիճակ՝ նախագահ Ակաևը մեկնեց երկրից, պետական կառավարում չկար, դիակապտողները իրենց անվայել էին պահում Բիշկեկում։ ՀԱՊԿ-ն ձեռնարկեց որոշակի քայլեր՝ իրավիճակի վրա ազդելու համար։ Որոշ ժամանակ անց հանրապետություն են գալիս ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները՝ իրավիճակի նորմալացման իրենց ծրագրով։ Բնականաբար, իրավիճակի զարգացմանը ուշադիր հետևում էր ՀՇԿ-ն, մտահոգված էին ԱՊՀ-ում... Եթե այն ժամանակ մենք ունենայինք համատեղ գործողությունների ալգորիթմ և օգտագործեինք մեր ներկայացրած պետությունների ներուժը, մեզ կհաջողվեր հանել լարվածությունը ավելի արագ և արդյունավետ։ Ամեն դեպքում, մեզ անհրաժեշտ է համագործակցել, այլ ոչ թե մրցել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։