478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը իր ռազմական համագործակցությունը երբեք չի կառուցել տարբեր երկրների շահերի հակադրման վրա
16:55
12 Հունվարի 2008

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի տված  բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվության գործակալությանը։

«Նովոստի-Արմենիա»-Ինչպե՞ս եք գնահատում 2007թ. Հայաստանի զինված ուժերի բարեփոխման գործընթացը, և ի՞նչ դեր են դրանցում գրավում օրենսդրական փոփոխությունները։

Աղաբեկյան – 2007թ. ռազմական ոլորտի բարեփոխումների հիմնական ձեռքբերումը ռազմական դոկտրինի քննարկումները դարձան, որը հաստատվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից դեկտեմբերի 25-ին։ Այս փաստաթուղթն ունի ռազմա-քաղաքական նշանակություն և հստակեցնում է այն ուղենիշերը, որոնք պետք է առաջնորդող դառնան գործադիր և օրենսդիր իշխանության, ինչպես նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի համար երկարաժամկետ բարեփոխումների ծրագրման համար։ Այս օրենքը թույլ է տալիս պաշտպանության ոլորտ ներմուծել հատուկ  քաղաքացիական ծառայությունը։ Այս օրենսդրական փաստաթղթի համաձայն, Պաշտպանության նախարարության մի շարք գործառույթներ իրականացնլու են ոչ թե զինծառայողները, այլ քաղաքացիական ծառայողները։ Շատ կարևոր է, որպեսզի Զինված ուժերի կառավարման մեջ դրված լինի քաղաքացիական մտածելակերպը։

«Նովոստի-Արմենիա» - Պաշտպանական բարեփոխումների շրջանակներում ծրագրվում է «Պաշտպանության մասին» օրենքի ընդունումը։ Ինչպիսի՞ հարցեր պետք է կարգավորի այս օրենքը, և արդյո՞ք վերջինիս շրջանակներում նախատեսվում է Գլխավոր շտաբի իրավասությունների ընդլայնում։

Աղաբեկյան – 2008թ. «Պաշտպանության մասին» օրենքը շրջանառության մեջ կդրվի։ Դրա համաձայն փոփոխություններ կմտցվեն այլ օրենքների մեջ, կամ կընդունվեն նորերը, ինչպես նաև տեղի կունենա կառավարության որոշումների և կարգերի վերանայում։ Այս փոփոխությունները պայմանավորված են բարեփոխված Սահմանադրությամբ և ՆԱՏՕ-ի հետ անհատական համագործակցության ծրագրով (IPAP), որի նպատակները բխում են սահմանադրական փոփոխություններից։

Վերջին հաշվով, պետք է հստակորեն տարբաժանվեն կռավարության և նախագահի իրավասությունները պաշտպանության կազմակերպման ոլորտում, ինչպես նաև Ազգային ժողովինը՝ պաշտպանական համակարգի ժողովրդավարական վերահսկման տեսակետից։ Օրենքում պետք է հստակ նշվի, թե ինչպիսի կարգ է սահմանվում Պաշտպանության նախարարության և Ազգային ժողովի միջև, և այստեղ կարևոր է, որպեսզի հասարակությունը գիտակցի, որ պաշտպանության նախարարը պետք է լինի իշխանամետ քաղաքական ուժի ներկայացուցիչ։

Դրանով իսկ, մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ իշխանության եկած քաղաքական ուժը պատասխանատվություն է կրում պաշտպանության ոլորտի համար։ Ժողովուրդը, քվեարկելով քաղաքական ուժի օգտին, պետք է իմանա, որ քվեարկում է ոչ միայն տնտեսական և սոցիալական, այլ նաև պաշտպանական քաղաքականության օգտին։ Նախարարը պետք է կուսակցական լինի, այդպիսին է Սահմանադրության և նոր օրենքի պահանջը, բայց երկրի զարգացման անցումային փուլում կարևոր չէ կուսակցական է նա, թե՝ ոչ։ Կարևորն այն է, որ այս քաղաքական պաշտոնում գտնվող մարդը պետք է ներկայացնի իշխանամետ ուժի տեսակետներն ու գաղափարները։ Օրինակ՝ պատերազմի հայտարարման իրավիճակում, ԱԺ-ի հիմնական խորհրդատուն պաշտպանության նախարարն է։

Բացի այդ, նոր օրենքով պետք է սահմանազատվեն Պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի իրավասությունները։ Մենք պետք է կարողանանք ձևավորել մշակույթ, ըստ որի ամենաբարձր զինվորական աստիճանը կունենա ԶՈւ Գլխավոր շտաբի ղեկավարը։ Ընդ որում, ղեկավարը պետք է լինի ամենից բարձր կոչումն ունեցող հրամանատարը կամ բանակի զինծառայողը։ ԶՈւ ստորաբաժանումների և առանձին զորամիավորումների ուղիղ ղեկավարումը պետք է ստանձի Գենշտաբի ղեկավարը։ Գլխավոր շտաբը պետք է իրականացնի ռազմական գործողությունների, ճակատամարտերի, իսկ ռազմական դրության  դեպքում նաև  երկարաժամկետ ծրագրումը։ Իր հերթին Պաշտպանության նախարարությունը պետք է իրականացնի ռազմա-քաղաքական բնույթի ծրագրում, որը իր տեղը կգտնի կառավարությոն միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրում։

«Նովոստի-Արմենիա» - Քրեա-կատարողական օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն նախատեսվում է Պաշտպանության նախարարության կառույցում նախնական քննության մարմնի ստեղծումը։ Ձեր կարծիքով, որքանո՞վ ավելի արդյունավետ կլինի Զինված ուժերում օրինախախտումների դեմ պայքարում քննիչների աշխատանքը։

Աղաբեկյան – Սա նոր մոտեցում է։ Վստահ եմ, որ երբ ընդունվի «Պաշտպանության մասին» օրենքը և տեղի ունենա Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարության իրավասությունների հստակ տարանջատում, այս կառույցը կգտնվի նախարարության գերատեսչության մեջ։ Շատ կարևոր կլինի նախաքննական մարմնի  դերը ԶՈւ մարտունակության գործում, քանի որ վերջինս անմիջական պատասխանատվություն է կրելու նախարարի առջև։ Այլ խոսքով, այս մարմնի ոչ ճիշտ աշխատանքը կարող է հանգեցնել ԶՈւ մարտունակության նվազմանը։ Դա նշանակում է Զինված ուժերում հանցավոր տարրի բացահայտում և այն չեզոքացնելու ունակություն։ Կարծում եմ, որոշակի չափով այս կառույցի գործունեությունը կնպաստի հանցավորության նվազմանը, բայց այս գործընթացում զգալի դեր, այնուամենայնիվ, վերապահվում է հրամանատարական կազմին։ Եթե հրամկազմը չկատարի իր գործառույթները, ապա նույնիսկ յոթ քննչական մարմիններ չեն կարողանա օգնել հանցավորության նվազեցմանը։

Պաշտպանության նախարարությունը հետագա բարեփոխումների ժամանակ պետք է նաև հնարավորություն ստանա ստուգումներ իրագործել ԶՈւ-ում։ Երբ քաղաքական ուժի իշխանության է եկել և նշանակել է իր նախարարին, նա պետք է իմանա, թե որքանով են մարտունակ իր ղեկավարած Զինված ուժերը և որքանով է իր ներկայացրած քաղաքական ուժն ընդունակ պատասխանատվություն կրելու երկրի պաշտպանության համար։ Այդ պատճառով էլ հետագա բարեփոխումների արդյունքում պաշտպանության նախարարը իրավունք կստանա ստուգելու զինվորական ստորաբաժանումները։

«Նովոստի-Արմենիա» - Նկատի ունենալով բոլոր բարեփոխումները, ինչպիսի՞ն եք տեսնում հայկական բանակի ապագան։

Աղաբեկյան – տարբեր կարծիքներ են հնչում բանակի ապագայի մասին. ոմանք խոսում են մասնագիտական բանակի ստեղծման, մյուսները պարտադիր զինծառայության շարունակման մասին։ Բայց կարևորը գիտակցելն է, որ երեք միլիոնից քիչ ավելի բնակչություն ունեցող Հայաստանը չի կարող ունենալ գործուն մասնագիտացված բանակ, որովհետև հնարավոր չէ հավաքագրել այդքան մասնագետ զինծառայողների։ Մինչդեռ, ղարաբաղյան հիմնահարցի չկարգավորված լինելու պայմաններում հանավոր չէ կրճատել բանակի թիվը։ ԶՈւ քանակը պետք է նույնը մնա, որպեսզի բանակը շարունակի կատարել իր առաքելությունը. Վերահսկել հակառակորդի գործողությունները և ապահովել սահմանների պաշտպանությունը։ Զինվորական պարտավորությունը պետք չէ ընկալել միայն որպես պարտադիր զինվորական ծառայություն։ Դա ավելի լայն հասկացություն է, քան պարզապես պարտադիր զինծառայության մեխանիզմը։ Վերջին հաշվով, զինծառայություն անցած զինակոչիկը, պահեստազոր է մտնում և պետք է պատրաստ լինի ամեն պահի զորակոչվել հայրենիքը պաշտպանելու համար։  Այս կապակցությամբ ապագայում հնարավոր է պայմանագրային ծառայության ներմուծում պահեստազորայինների շրջանում։ Սա նոր կազմակերպչական մոդել է, երբ քաղաքացին, գտնվելով տանը, շարունակում է դերակատարություն ունենալ երկրի մարտունակության պահպանման գործում։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական ռազմական համագործակցությունը և ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստանի գործակցությունը։

Աղաբեկյան – Հայ-ռուսական համագործակցության մեջ գերակշռողը ռազմական բաղադրիչն է և արձանագրված են հստակ նպատակներ, որոնց շրջանակներում իրականացվում է համագործակցությունը։ Այս համագործակցությունը շատ մեծ տեղ է գրավում Հայաստանի ազգային անվտանգության համակարգում։ Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը կարևոր է ռազմա-տեխնիկական, ռազմական կրթության, հայ-թուրքական սահմանի պաշտպանության և զսպող դերակատարում ունեցող ռազմակայանների առկայության տեսակետից։

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մեջ ավելի շատ գերակայում է անվտանգության բաղադրիչն ամենալայն իմաստով։ Բացի այդ իրականացվող IPAP ծրագիրն ուղղված է երկրում բարեփոխումների իրագործմանը։

Այս երկու ուղղությունների հետագծերը չեն հատվում և առայժմ չեն հակասում միմյանց։ Երբ մենք ընդլայնում էին  համագործակցությունը Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ, մենք կառուցում էին  հաբերությունները Ռուսաստան-ՆԱՏՕ և Ռուսաստան-ԱՄՆ համագործակցության հետագա ակտիվացման հիմքի վրա։ Բայց իրադարձությունները զարգանում են այնպես, որ այդ համագործակցությունը կամ սահմանափակվում է կամ որոշ իմաստով մերժվում։

Բայց կարևորն այն է, որ Հայաստանը երբեք իր հարաբերությունները չ կառուցել շահերի հակադրման վրա, այլապես ռազմական համագործակցության տարրը փակուղի կմտներ։ Քանի որ մեր ռազմական կոմպլիմենտարիզմը հակադրումներ չի ենթադրում՝ Հայաստանը կարող է ընդլայնել համագործակցությունը թե Ռուսաստանի, թե ՆԱՏՕ-ի, թե ԱՄՆ-ի, թե այլ երկրների հետ, որոնց հետ ցանկանում է ունենալ բարեկամական հարաբերություններ։ Վերջին հաշվով, ռազմական անտանգության գլխավոր տարրերից մեկը բարեկամ երկրների մշտական որոնումն է։ Չէ որ որքան դրանք ավելի շատ են, այնքան ավելի քիչ են թշնամիներն ու հակառակորդները։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի անվտանգության համակարգը, և ինչպիսի՞ մարտահրավերներ են այսօր ծառացած երկրի առջև։

Աղաբեկյան – Իհարկե, ազգայի անվտանգության հայեցակարգում հիշատակված են այդ մարտահրավերները, բայց անվտանգության և արտաքին սպառնալիքների տեսակետից ամենից մեծ մարտահրավերը մնում է լեռնայինղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը։ Հայաստանի զինված ուժերը ցանկանում են, թե ոչ՝ պետք է գիտակցեն, որ ԶՈւ հիմնական առաքելությունը Հայաստանի և Լեռնային-Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելն է։ Բացի այդ, Հայաստանը միշտ պետք է մտածի Թուրքիայի մասին, որը խնդիրներ ունի երկրի ներսում և հարևանների հետ։

«Նովոստի-Արմենիա» - Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման հնարավորության մասին։ Որքանո՞վ է հնարավոր վերջնական խաղաղ համաձայնագրի ձեռքբերումը։

Աղաբեկյան – Վստահ եմ, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ընդ որում երեք երկրների հասարակություններն էլ պետք է պատրաստ լինեն հակամարտության կարգավորմանը։ Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները պետք է ընդունել որպես ներքին սպառման պտուղ։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը չի պատրաստում հասարակությանը ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։ Այն պահին, երբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, պարզ կդառնա, որ ադրբեջանական իշխանությունները պատրաստում են հասարակությանը հակամարտության խաղաղ կարգավորմանը։--0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։