483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Խոսրովի և Շիկահողի արգելոցներում սահմանափակ զբոսաշրջության ծրագրի համար հատակցվելու է 350 հազ. եվրո
19:21
25 Դեկտեմբերի 2007

Վայրի բնության համաշխարհային ֆոնդի հայկական մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի բացառիկ հարցազրույցը ԱՄԻ «Նովոստի-Արմենիային»

«Նովոստի-Արմենիա». Ե՞րբ Հայաստանում հիմնադրվեց Վայրի բնության համաշխարհային ֆոնդի հայկական մասնաճյուղը, և ինչպե՞ս կարելի է գնահատել նրա գործունեությունը անցած ժամանակում։

Կ. Մանվելյան. Հայաստանում Վայրի բնության համաշխարհային ֆոնդի հայկական մասնաճյուղը (WWF-Հայաստան) գործում է 2006թ.-ից ի վեր, սակայն WWF Կովկասյան գրասենյակի շրջանակներում աշխատանքները մենք սկսել ենք դեռևս 2001թ.-ին։ Հայաստանում մեր գործունեության հիմնական նպատակն է՝ բնական ներուժի կենսաբանական բազմազանության պահապնումը, կայուն օգտագործումը, բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը և այլն։

Մեր գործունեության ընթացքում, WWF-Հայաստանի աջակցությամբ, ամրապնդվել է Խոսրովի և Շիրակահողի արգելոցների պահպանման ռեժիմը, նրանք ապահովվել են անհրաժեշտ տեխնիկայով, մասնավորապես, ամենագանց ավտոմեքենաներով և գույքով՝ հեռադիտակներ, ֆոտոխցիկներ և այլ սարքավորումներ՝ անտառապահների աշխատանքն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։

Ինչպես նաև WWF-Հայաստանը, ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարությանը, աջակցում է պետությանը՝ Հայաստանում պահպանվող տարածքների ցանցը զարգացնելու ռազմավարություն իրականացնելու հարցում։

«Նովոստի-Արմենիա». Իր գործունեության ընթացքում մասնաճյուղը ի՞նչ ծրագրեր և ի՞նչ գումարներով է իրականացրել դրանք։ Պատմեք WWF-Հայաստան ծրագրերի ֆինանսավորման սկզբուքնների մասին, ի՞նչ մասնակցություն ունի դրանում ՀՀ կառավարությունը։

Կ. Մանվելյան. Առաջին հերթին, սա կովկասյան ընձառյուծների պահպանման նախագիծ է, որն ավարտվեց 2006թ.-ին՝ արժենալով մոտ 80 հազ. դոլար։ Մենք հույս ունենք, որ այս նախագիծը շարունակություն կունենա, ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով մեզ կհաջողվի համապատասխան դոնորներ գտնել։

HSBC Հայաստան բանկի հետ համատեղ իրականացվում է 13,5 հազ. դոլար արժողությամբ ծրագիր՝ Սյունիքի մարզում գտնվող Սատանի կամուրջ բնական հուշարձանի տարածքի բարեկարգման համար։ Այս միջոցներով իրականացվել են հուշարձանի տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ, ստեղծվել են զբոսաշրջիկների հանգստի գոտիներ։ Պակաս կարևոր չէ նաև այն, որ ծրագիրը իրականացվել է տեղի բնակիչների մասնակցությամբ, որոնք հետևելու են կարգ ու կանոնին և հսկելու են իրավիճակը հետագայում։

Այսպիսով, մենք փորձում ենք լուծել երկու խնդիր՝ պահպանել այս եզակի բնական հուշարձանի ամբողջականությունը, բարելավել ենթակառույցը և կառավարման մակարդակը, և Տաթև գյուղի համայնքի համար ապահովել եկամտի լրացուցիչ աղբյուր՝ զբոսաշրջության զարգացման և զբոսաշրջիկների համար համապատասխան ծառայություններ ապահովելու ճանապարհով։

Ներկայումս WWF-Հայաստանը, Նորվեգիայի կառավարույթան ֆինանսական աջակցությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացնում է Խոսրովի արգելոցի Գառնու հատվածում այցելուների կենտրոն ստեղծելու ծրագիրը։ Այս ծրագրով զբոսաշրջիկները անհրաժեշտ տեղեկություններ կստանան, և միայն դրանից հետո նրանք գիդ-էքսկուրսավարի հետ կմտնեն արգելոց՝ շարժվելով նախապես որոշված երթուղիներով։ Այստեղ խոսքը գնում է սահմանափակ զբոսաշրջության մասին, քանի որ պետք է հաշվի առնվեն զբոսաշրջության ազդեցության բոլոր բացասական գործոնները՝ էկոհամակարգի և կենսաբանական տարատեսակի վրա, և տուրիստական ծրագիրը չպետք է խախտի պահպանվող այս տարածքի համար սահմանված ռեժիմը։ Այս նախագծի շրջանակներում նաև նախատեսվում է Շիրակահողի արգելոցի վարչական շենքի վերանորոգումը, որի ֆինանսավորմանը մասնակցում է նաև պետությունը։ Այս նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է 350 հազ. եվրո։

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ նախագծեր է պլանավորում իրականացնել WWF-Հայաստանն ապագայում։

Կ. Մանվելյան. Առաջիկա մեր կարևորագույն պլաններից է՝ բնապահպանության էկոտարածաշրջանային պլանում նշված պահպանվող տարածքների ցանցի ստեղծումը՝ Կովկասում եզակի կենսաբանական տարատեսակի պահպանման համար, քանի որ անհնար է բնությունը պահպանել առանձին վերցված երկրում։

Մենք նաև նախատեսում ենք շարունակել կովկասյան ընձառյուծների պահպանման ծրագիրը, որը հիմա ներառում է ոչ միայն Սյունիքի, այլև Արարատի և Վայոց Ձորի մարզերը, իրականացնել դպրոցականների տեղեկացվածության և կրթության ծրագիր՝ առկա և նախատեսված պահպանվող տարածքների մոտակայքում գտնվող հատվածներում։

Մենք կշարունակենք համագործակցությունը Հայաստանի գործարար-հատվածի հետ, կփորձենք ընդլայնել այն մարդկանց թիվը, որոնք, մասնավորապես, ներգրավված են բնական հուշարջանների կառավարման և բարեկարգման աշխատանքներում։ Հայաստանը զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի, որն, այդ թվում, հուշարձանների վատ վիճակից ելնելով, մնում է չիրականացված։

«Նովոստի-Արմենիա». Պլանավորվում է արդյո՞ք Հայաստանում նոր պահպանվող տարածքների ստեղծում։

Կ. Մանվելյան. ՀՀ բնապահպանության նախարարության մշակած և 2003թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների զարգացման գործողությունների ռազմավարության և ծրագրի համաձայն, նախատեսվում է նոր պահպանվող տարածքների ստեղծումը Հայաստանի հարավում և հյուսիսում։

Այսօր, այս ռազմավարության իրականացման հարցում WWF-ին աջակցում է պետությունը, մասնավորապես, ՀՀ բնապահպանության նախարարության և գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, իրականացնում ենք Հայաստանում նոր պահպանվող տարածքներ ստեղծելու երկու նախագիծ՝ Զանգեզուր և Արևիկ, որոնք հանդիսանում են այնպիսի անհետացող կենդանիների բնակավայր, ինչպիսիք են հայկական մուֆլոն (վայրի խոյ), քարայծ և կովկասյան ընձառյուծ։

Արևիկ և Զանգեզուր նախագծերը իրականացվում են CEPF (Critical Ecosystem Partnership Fund) ֆինանսական աջակցությամբ։ Ներկա դրությամբ երկու ծրագրերի արժեքն էլ կազմում է մոտավորապես 150 հազ. դոլար յուրաքանչյուրը, սակայն ակնհայտորեն դա բավարար չէ։ Այդ իսկ պատճառով էլ մենք հույս ունենք, որ հետագայում մեզ համատեղ կֆինասավորեն նաև այլ դոնորներ, մասնավորապես, արդեն հաջորդ տարի Արևիկ նախագիծը ներկայացվելու է Նորվեգիայի կառավարությանը՝ հետագա ֆինանսավորման համար։ Նախատեսվում է նախագծերից յուրաքանչյուրի ֆինանսավորումը հասցնել 1 մլն. դոլարի։

Վերջերս մենք մրցույթ շահեցինք Արփի լծի Ազգային զբոսայգու ստեղծման գծով։ Այն լինելու է Վարստանին սահմանամերձ զբոսայգի, քանի որ Ջավախեթիում ենթադրվում է ստեղծել նմանատիպ օբյեկտ։ Նախագիծն իրականացվում է Գերմանիայի կառավարույթան աջակցությամբ, ընդհանուր գումարը կազմում է 2,2 մլն. եվրո։

Նոր պահպանվող տարածքների ստեղծման գործընթացում իր ներդրումն ունի նաև ՀՀ կառավարությունը, առաջին հերթին, դա կապված է սահմանների հաստատմամբ և պահպանվող տարածքների ստեղծման մասին որոշման հետ։

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ն կլինի WWF մասնակցությունն այս նախագծերի հետագա ֆինանսավորման գործում։

Կ. Մանվելյան. WWF-ի նախաձեռնությամբ ստեղծվել է Կովկասի պահպանվող տարածքներին աջակցելու վստահված հիմնադրամ, որում արդեն կուտակվել է 10 մլն. դոլար։ Այս գումարից, որն աճելու է տարբեր դոնորների մուտքերի հաշվին, տոկոսային հատկացումներ կտրամադրվեն արդեն գործող և նոր պահպանվող տարածքների ֆինանսավորման համար։ Սակայն պետական մարմինները և նախարարությունները, բացի ֆոնդերից եկող ֆինանսավորման հայտերի կազմումից, մասնակցելու են նաև նախագծերի ֆինանսավորմանը։

Մասնավորապես, նախատեսվում է, որ նախագծերի ֆինանսավորումն իրականացվելու է հավասար հիմունքներով, այսինքն, հիմնադրամից հատկացվելու է նույնքան գումար, որքան հատկացնելու է պետությունը այս կամ այն պահպանվող տարածքի ֆինանսավորման համար։

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս Դուք կգնահատեք WWF-Հայաստան-ի համագործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության հետ։

Կ. Մանվելյան. Տարածաշրջանի մյուս պետությունների համեմատ Հայաստանում գրանցվում է էական առաջընթաց, որը նկատում ենք ոչ միայն մենք, այլև մեր միջազգային գործընկերներից շատերը և դոնոր կազմակերպությունները։ Հայաստանում մեր գործունեությունն ընթանում է նորմալ՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ սերտ համագործակցելով։

Մենք նորմալ համագործակցություն ենք ծավալել նաև տեղական վարչությունների հետ, օրինակ, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի, արգելոցների տնօրինության և աշխատակազմի հետ, և իհարկե, ոչ պետական կազմակերպությունների հետ։

«Նովոստի-Արմենիա». Ավելի վաղ Դուք նշել էիք, որ Հայաստանում կովկասյան ընձառյուծների թվաքանակը վերականգնելու ծրագրերի ֆինանսավորմանը հատկացվելու է 250 հազ. եվրո։ Դուք ստացե՞լ եք այդ միջոցները և արդյոք WWF-Հայաստանն այս ծրագրի իրականացման համար կարիք չունի դոնոր-կազմակերպությունների օգնության։

Կ. Մանվելյան. Նշված 250 հազ. եվրոն կազմում է նոր նախագծի ֆինանսավորման չափը, որը հաշվարկված է երեք տարով, ենթադրվում է ուժեղացնել Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի բնապահպանական տեսչությունները։ Վերջերս, կովկասյան ընձառյուծների (Հայաստանում գրանցված են ութը) որսագողերի դեմ պայքարի խմբի աջակցության համար Մարիոտ հյուրանոցի հետ համատեղ մենք իրականացրեցինք դրամահավաքի ակցիա, որի ընթացքում հավաքվեց մոտ 350 դոլար, որոնց գրեթե կեսը հատկացրել էր ՀՀ բնապահպանության նախարարությունը։

Ակցիան հիմնականում ուղղված էր կովկասյանի ընձառյուծների հիմնախնդրի շուրջ քաղաքացիների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, և մենք չէինք էլ նախատեսում մեծ դրամահավաք։ Հավաքված գումարը ծասվելու է գույքի ձեռքբերման վրա, մասնավորապես, Շիկահողի արգելոցի որսագողերի դեմ պայքարի խմբի ամենագնաց ավտոմեքենայի համար անվադողեր գնելու վրա։

Բայց ամենակարևորն այն է, որ ընկերության շնորհիվ, մարդիկ հասկացան այս հիմնախնդրի լրջությունը, և մենք մտադիր ենք հետագայում էլ անցկացնել նմանատիպ ակցիաներ։

«Նովոստի-Արմենիա».  Ինչպիսի՞ պատկեր է Հայաստանում որսագողության դեմ պայքարի ոլորտում։ Արդյո՞ք այս համատեքստում անհրաժեշտ չեն փոփոխություններ երկրի օրենսդրության մեջ, մասնավորապես՝ Հայաստանի քրեական օրենսգրքում։

Կ. Մանվելյան. Հայաստանում զգալիորեն խստացվել է պատիժը որսագողության համար, օրինակ, Կարմիր գրքում գրանցված քարայծի կամ հովազի սպանության համար հասնում է մինչև 3 մլն. դրամ տուգանք (շուրջ $10 հազ.)։ Բայց խնդիրն այն է, որ այս կարգը գործում է միայն պահպանվող տարածքներում, ինչպես Խոսրովն ու Շիկահողն է։

Մարզային բնապահպանական տեսչությունները դեռևս թույլ են այն, որպեսզի սեփական ուժերով վերահսկեն որսագողերին։ Զգալ է տալիս ֆինանսավորման, աշխատակիցների պակասը, չեն բավարարում մեքենաներն ու վառելիքը, ինչը բարդացնում է մշտական պարեկությունը։ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել bնապահպանական ոստիկանություն, որn ի վիճակի կլիներ վերահսկել իրավիճակը և հագեցած կլիներ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ տրանսպորտային։ Այս դեպքում, մեր կարծիքով, կաճեր այս կառույցի դերն ու ազդեցությունը բնապահպանության գործում։

«Նովոստի-Արմենիա». Պատմեք Կովկասում բնապահպանական ցանցի մասին, որը ցանկանում է ստեղծել WWF-ն։

Կ. Մանվելյան. Բնապահպանական ցանցը պահպանվող տարածքներն են (հիմնականում՝ արգելոցներ և ազգային բնագոտիներ), որտեղ պետք է ներկայացված լինեն հազվադեպ, անհետացող և էնդեմիկ բույսերի և կենդանիների մեծ մասի բնակության վայրը, ինչպես նաև միջանցքները, որոնք միացնում են պահպանվող տարածքները, որոնց հիմնական նպատակն է կենդանիների անվտանգ միգրացիայի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը մեկ պահպանվող տարածքից մյուսը։ Օրինակ՝ Հայաստանում կա երկու արգելոց՝ Խոոսրովը և Շիկահողը, որոնց միջև չկա ոչ մի պահպանվող տարածք, և տեղաշարժվող կենդանիները, ինչպիսին հովազն է, վայրի քարայծները, քարայծերը, արջերն այդ տարածքներից դուրս ենթարկվում են վտանգի։

Այդ արգելոցների միջև պետք է ստեղծվեն մի քանի պահպանվող տարածքներ (պահպանվող տարածքների ռազմավարության համաձայն, մասնավորապես, պետք է ստեղծվեն Արփիի և Ջերմուկի ազգային արգելոցները, Որոտանի բնատարածքը և Արևիկի արգելոցը), ինչի շնորհիվ կփակվեն անհետացող տեսակների հիմնական բնակավայրերը։ Այդ տեսակների անվտանգ միգրացիայի ապահովման համար, պահպանվող տարածքները պետք է կապակցված լինեն միջանցքներով, որտեղ պետք է ապահովվի հատուկ ռեժիմ։ Այս ամեը պետըք է նկատի առնվի ծավալուն նախագծերի նախագծման և իրականացման ժամանակ, ինչպիսին լեռնահանքահանող արդյունաբերությունն է, ճանապարհների և գազատարների շինարարությունը։

Անհրաժեշտ է հիշել, որ Հայաստանում անհետացման եզրին են առաջին հերթին հովազը և արմենիական վայրի քարայծը։ Եթե իրավիճակը չփոխվի, ապա հինգ տարուց մենք կկորցնենք հովազին, 10-15 տարուց վայրի քարայծին, իսկ 30 տարուց՝ քարայծին։ Թռչունների մեջ ևս որսագողության և սննդի հայթհայթման հնարավորության պակասի հետևանքով կրճատվում է արծվառյուծների, սպիտակագլուխ գորշանգղ և այլ լեշակերների և այլ վայրի թռչունների թիվը։

Որսագողության և 90-ականներին անտառահատման հետևանքով բնակավայրերի կորուստի պատճառով հանրապետությունում գրեթե ազնվական եղջերու չի մնացել։

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք գնահատում համագործակցությունը երեք  Հարավկովկասյան հանրապետությունների միջև։

Կ. Մանվելյան. Տարածաշրջանի երկրների հետ համագործակցության խնդիր չկա, մենք համաժողովներ ենք գումարում առնվազն տարին երկու անգամ։ Բացի այդ, գործում է նաև Տարածաշրջանային բնապահպանական խորհուրդը, որի կազմի մեջ է մտնում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի հասարակակական կազմակերպությունների և պետական կառույցների մեկական ներկայացուցիչ։

Տարածաշրջանի երկրների համագործակցության շրջանակներում իրականացվում են նաև միջսահմանային նախագծեր, որոնցից ամենանշանակալիներից մեկը Հայաստանի և Վրաստանի Ջավախքի հարթավայրում պահպանվող տարածքների ստեղծումն է։ Այս նախագիծը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից, և իրականացվելու է երկու կովկասյան երկրների բնապահպանության նախարարությունների կողմից՝ WWF-ի անմիջական մասնկացությամբ։ Մեր տեսակետից, այս նախագիծը կնապստի ոչ միայն կարևորագույն գրաճահճային տարածքների և բարձր լեռնային դաշտավայրերի պահպանմանը, այլ նաև երկու երկրների ամենից աղքատ շրջաններից մեկի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Մասնավորապես, մենք մտադիր ենք մեծ ուշադրություն դարձնել և զգալի ֆինանսական միջոցներ տրամադրել, արգելոցի մոտ գտնվող գյուղերի օժանդակման ծրագրին, այդպիսով նվազեցնելով աղքատությունը և բարձրացնելով տեղի բնակչության կենսամակարդակը։

Իրականացվում են նաև հանդիպումներ CEPF-ի ազգային համակարգողների ծրագրով, որով Հայաստանն ունի լավագույն ցուցանիշները։ Արդյունքում, Հայաստանին տրամադրված $1,2-ի շնորհիվ երկրում իրականացվել է 20 նախագիծ, ինչը հինգ երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի շարքում լավագույն ցուցանիշներից մեկն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։