480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Մինչև 2007թ. վերջը Հայաստանում մեկնարկելու է Եվրամիության TEMPUS-4 ծրագրի նոր փուլը
19:07
11 Դեկտեմբերի 2007

Հայաստանում Եվրոհանձնաժողովի TEMPUS կրթական ծրագրի համակարգող Լանա Կառլովայի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությանը

«Նովոստի-Արմենիա». Ե՞րբ է մեկնարկելու TEMPUS ծրագրի նոր փուլը Հայաստանում։ Ինչպիսի՞ նախագծեր են իրականացվելու TEMPUS-4 ծրագրի շրջանակներում։

Լ. Կառլովա. Մինչև 2007թ. վերջը մեկնարկելու է TEMPUS ծրագրի նոր փուլը՝ TEMPUS-4 –ը, որը նախատեսվում է 2008-2013թթ.։ TEMPUS-4 ծրագրի շրջանակներում Հայաստանին ամեն տարի հատկացվելու է 1 մլն. եվրո՝ բարձրագույն կրթության ոլորտում ամենատարբեր դրամաշնորհային նախագծերի իրականացման համար։

Ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր աշխատանքները, ինչպես նախկինում, տարվելու են միավորումներում, այսինքն՝ եվրոպական համալսարանների հետ համագործակցությամբ, ինչպես նաև ձեռնարկությունների, ոչ պետական կազմակերպությունների, պետական ծառայությունների, տեղական իշխանությունների հետ համագործակցելու ճանապարհով։

Բացի այդ, TEMPUS-4-ի շրջանակներում իրականացվելու են ավելի լայնածավալ նախագծեր՝ մեծ թվով մասնակիցների ներգրավմամբ։ Կընդլայնվի նաև տարածաշրջանային համագործակցության գերակայության շրջանակը, առավել ևս, որ Հայաստանը «Նոր եվրոպական հարևանություն» ծրագրի մասնակիցն է՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովային հետ մեկտեղ։

Համալսարանների միջև համագործակցությունը կարող է իրականացվել տարբեր մակարդակներով, կարող են նախագծեր իրագործվել ակադեմիական ծրագրերի մշակման գծով և համալսարանի կառավարման զարգացման գծով։ Միավորումների մասնակիցներն ընտրվելու են կախված նրանից, թե Եվրոհանձնաժողովին առաջնային հարցերի ինչպիսի հերթականություն կտրամադրի յուրաքանչյուր երկիր։

Մինչև տարեվերջ կհայտարարվեն յուրաքանչյուր մասնակից-գործընկերոջ համար առաջնահերթ խնդիրները, և արդեն պարզ կդառնա, թե որ ոլորտներում է հնարավոր համագործակցությունը։ Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է ստեղծել բուհերի միավորում, ինչպես նաև ոչ ակադեմիական կազմակերպությունների միավորում և առաջարկել ֆինանսավորման համատեղ նախագիծ։ Նախագծի իրականացմանը կարող են անմիջական մասնակցություն ունենալ մինչև 30 մարդ՝ միայն մեկ երկրից։

Բուհերի աշխատակիցները կարող են մեկնել եվրոպական բուհեր, բարձրացնել իրենց որակավորումը, զարգացնել և թարմացնել իրենց նախագծերը, որոնք առնչվելու են ոչ միայն կրթական ծրագրերին, այլև համալսարանի կառավարմանը։

«Նովոստի-Արմենիա». Ինչպիսի՞ արտոնություններ է տրամադրելու Հայաստանը Եվրոհանձնաժողովին

Լ. Կառլովա. – Հայաստանի ակադեմիական  հարցերի առաջնահերթությունը դեռևս հստակեցված չէ։ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պետք է ամենամոտ ժամանակներում դրանք ներկայացնի Եվրոհանձնաժողովի քննարկմանը։ Մի քանի տարի շարունակ մեզ մոտ առաջնային էին տնտեսությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, կիրառական գիտությունները և տեխնոլոգիաները, եվրոպական կարգերը։ Մեզ նաև հետաքրքրում էին համալսարանների կառավարման սկզբունքները և վարչարարական ներուժը ուսանողների համար և, իհարկե, կրթության որակի երաշխիքները։ Պարզվում է, որ այս առաջնահերթությունը վարչական կառավարման ոլորտում պահպանվում է նաև այս տարի։

«Նովոստի-Արմենիա». Հերթական TEMPUS ծրագրում լինելու են արդյո՞ք նորարարություններ։ Ինչ տարբերություն TEMPUS-3 և TEMPUS-4-ի միջև։

Լ. Կառլովա. Նոր ծրագիրը, ինչպես և նախորդները, հիմնավորվում է բարձրագույն կրթության ոլորտում նորագույն մեթոդների մշակման վրա, սակայն հիմա յուրաքանչյուր նախագծի ֆինանսավորումն աճում է՝ հաշվի առնելով միավորման մասնակիցների թվի աճը։

Եթե նախկինում ծրագրին Հայաստանից կարող էր մասնակցել միայն մեկ համալսարան, ապա այժմ ներգրավվելու են երեք հայկական բուհեր։ Նոր ծրագրի շրջանակներում դրանք պետք է համագործակցություն ստեղծեն՝ մասնակից-բուհերի ներդաշնակ զարգացման համար։

Ի տարբերություն մյուս նախագծերի, TEMPUS-4-ն առանձնանում է նրանով, որ այս ծրագրում հաշվի են առնվում ոչ միայն ազգային, այլև տարածաշրջանային գերակայությունները։ Օրինակ, եթե մեր առաջնային հիմնախնդիրները համընկնեն Վրաստանի և Ռուսաստանի հետ, ապա մենք կարող ենք իրականացնել ընդհանուր ծրագրեր։

Եվս մեկ փոփոխություն. նոր ծրագիրը չի նախատեսում անհատական դրամաշնորհներ՝ ի նկատի ունենալով համալսարանների դասախոսներին կամ կառավարիչներին։ Այժմ արդեն չեն վճարվելու անհատական ուղևորությունները դեպի եվրոպական երկրներ, մասնակցությունները համաժողովներին կամ վերապատրաստումը, այլ ֆինանսավորվելու են միայն խոշոր նախագծերը։

«Նովոստի-Արմենիա». Ներկայումս TEMPUS-ն այլ ծրագրեր էլ է իրականացնու՞մ Հայաստանում։

Լ. Կառլովա. Ամենամոտ ժամանակներս մեկնարկելու է երկու-երեք տարի տևողությամբ ծրագրերի իրականացումը, որոնք ֆինանսավերվելու են դեռ TEMPUS-3-ի շրջանակներում։ Դրանցից մեկը իրականացվելու է Երևանի պետական համալսարանում և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ բուհերում կրթության որակի ապահովման ուղղությամբ։ Այս նախագծի արժեքն է 253 հազ. եվրո, այն համակարգում է անգլիական Միդլսեքս համալսարանը (Middlesex University)՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գենուէզյան համալսարանի մասնակցությամբ։

Անասնաբուժական գիտության զարգացման գծով երկրորդ նախագիծն իրականացվելու է Հայաստանի պետական գյուղատնտեսական համալսարանում՝ Բարսելոնայի ինքնավար համալսարանի (University Autonoma de Barcelona) գործընկերությամբ, ինչպես նաև Թուլուզի բարձրագույն անասնաբուժական դպրոցի և Լիսաբոնի տեխնիկական համալսարանի համագործակցությամբ։ Այս նախագծի բյուջեն կազմում է 285 հազ. եվրո։

Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում իրականացվելու է ևս մեկ նախագիծ՝ տնտեսագիտության և անշարժ գույքի կառավարման մագիստրոսական կուրսի մշակման գծով։ Այս նախագծի արժեքն է 285 հազ. եվրո, այն նույնպես իրականացվելու է Շվեդիայի համալսարանի և Արևելյան Լոնդոնի համալսարանի (University of East London) հետ համատեղ։

«Նովոստի-Արմենիա». Ինչպե՞ս եք գնահատում TEMPUS-ի գործունեությունը Հայաստանում։

Լ. Կառլովա. TEMPUS ծրագիրը Հայաստանում գործում է 1995թ.-ից ի վեր։ Այս ժամանակահատվածում, ծրագրի շրջանակներում իրականացվել է 92 նախագիծ՝ ներառյալ 60 անհատական ծրագիր։

TEMPUS-ը շատ հարցեր է լուծում՝ մասնագիտական կատարելագործում ստանալու և զարգանալու  հնարավորություն է տալիս, թույլ է տալիս կարևոր հարցեր լուծելիս բուհերում թիմային մոտեցում մշակել, հնարավոր է դարձնում այլ երկրների և հասարակությունների համալսարանական մշակույթի հետ ծանոթանալը, երկարատև համագործակցության հնարավորություն է ընձեռնում։ Շփվելով միմյանց հետ՝ մարդիկ ծանոթանում են այլ երկրների մշակույթների և ավանդույթների հետ, կապեր են ստեղծում միմյանց միջև։

Եվրոպական համալսարանների հետ համագործակցությունը հայկական բուհերին հնարավորություն է տալիս նորովի գնահատել իրենց, ձգտել բարձրացնել դասախոսական կազմի որակավորումը և ուսանողների գիտելիքների մակարդակը։ Այս առումով TEMPUS-ի նախագծերը շատ կարևոր են եվրոպական գործընկերների հետ գործընկերություն հաստատելու համար։

Հատկապես կարևորություն են ստանում Հայաստանի Բոլոնյան գործընթացին միանալու համատեքստում իրականացվելիք ծրագրերը, որի համար անհրաժեշտ է կրթական բարեփոխումներ կատարել և համագործակցություն ստեղծել եվրոպական համալսարանների հետ։ TEMPUS-ը հնարավորություն է տալիս ուսուցման և կառավարման նոր մեթոդներ ներդնել՝ կիրառելով նորարար տեխնոլոգիաները։

Իհարկե, շատ կարևոր է կրթական ծրագրերի իրականացումը, քանի որ դասախոսների որակավորման բարձրացումը արտացոլվելու է նաև դասավանդման որակի վրա։ Այս առումով անհրաժեշտ է հարթել համալսարանում գործող համապատասխան կառույցների գործունեությունը, որպեսզի ծրագիրն ավարտելուց հետո ֆինանսավորման բացակայությունը չդադարեցնի այս ծրագրի գործողությունը և ուսումնական հաստատության զարգացման գործընթացը։

Բացի այդ, այսօր մենք այնքան էլ շատ մասնագետներ չունենք, որոնք տիրապետում են եվրոպական լեզուներին, ծանոթ են Եվրոպայի սովորույթներին և մշակույթին, որն անհրաժեշտ է Հայաստանում ԵՄ «Նոր հարևանություն» ծրագրի արդյունավետ իրականացման համար։ --0—

        

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։