477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ. փորձագետ
12:00
31 Հոկտեմբերի 2007

Հայաստանի Սահմանադրությունը  չի պարունակում Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ, հայտարարեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեր Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի երեքշաբթի արած հայտարարությունները։

Մոսկվայում թուրք դեսպան Քուրթուլուշ Թաշկենտը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Երևանը պետք է հրաժարվի իր երկրի հանդեպ ունեցած տարածքային պահանջներից։

«Դիվանագետի խոսքերը նորություն չեն, դա թուրք վերնախավի համընդհանուր տեսակետն է։ Սակայն բանն այն է, որ ոչ Հայաստանի Անկախության հռչակագրում և ոչ էլ Հայաստանի Սահմանադրությունում չկա Թուրքիայի հանդեպ որևէ  տարածքային պահանջ», - ասաց Սաֆրաստյանը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Փորձագետը կարծում է, որ թուրք դեսպանը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի Անկախության հռչակագրի այն դրույթը, որտեղ ասվում է այն մասին, որ Հայաստանը պետք է աջակցի Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Ընդ որում, Մայր օրենքի ներածական մասում ասվում է, որ հայ ժողովուրդն ընդունել է Սահմանադրությունը՝ հիմք ընունելով Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները։

«Վերջին 15 տարիների ընքացքում թուրքական քարոզչությունը և քաղաքական օղակները համառորեն պնդում են, որ «Արևմտյան Հայաստան» արտահայտությունը պարունակում է Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ, ինչն ընդհանրապես որևէ հիմք չունի», - ընդգծեց Սաֆրաստյանը։

Նրա խոսքերով, պաշտոնական մակարդակով Հայաստանը որևէ տարածքային պահանջ Թուրքիայի հանդեպ չի ներկայացրել՝ ոչ անցած տարիներին, ոչ էլ Ռ. Քոչարյանի նախագահության ժամակաշրջանում։

«Թուրքական քարոզչությունը և այդ երկրի իշխող օղակները, օգտվելով այն փաստից, որ Հայաստանը չունի ելք դեպ ծով, դիմում են մտացածին պատրվակի՝ իբրև թե  հայկական կողմի տարածքային պահանջների մասին՝ Հայաստանի մեկուսացման և շրջափակման քաղաքականությունը շարունակելու և նրա հանդեպ ճնշում գործադրելու համար», - ասաց Սաֆրաստյանը։

Նա թերահավատորեն մոտեցավ նաև թուրք դիվանագետի արած այն հայտարարությանը, թե Թուրքիան բաց է Հայաստանի հետ համագործակցության համար, ինչի վկայությունն այն փաստն է, որ Թուրքիայի տրամադրած օդային միջանցքով Հայաստանից ամսական գրեթե 100 չվերթ է իրականացվում։

«Սխալ կլիներ օդային միջանցքի տրամադրումը համարել Հայաստանի հանդեպ առանձնահատուկ տրամադրվածության նշան։ Հարևան պետությունները պարտավոր են միմյանց տրամադրել օդային միջանցք։ Դա նորմալ միջազգային պրակտիկա է, և Թուրքիան չպետք է դրանով առանձնապես գովի իրեն», - ասաց փորձագետը։

Նրա խոսքերով, նորմալ պայմաններում հարևանները պետք է ունենան ոչ միայն բաց սահման, այլև դիվանագիտական հարաբերություններ։ «Հակառակ դրան՝ թուրքական կողմը հրաժարվում է բացել Հայաստանի հետ սահմանները և դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ», - ասաց Սաֆրաստյանը։

Նրա խոսքերով, համագործակցության համար բաց լինելու մասին հայտարարությունը չի խոսում այս խնդրի շուրջ թուրքական քաղաքականության փոփոխության մասին։

«Վերջին 10-15 տարիների ընթացքում ճարտասանության մակարդակով այս մասին խոսել են բոլոր թուրք ղեկավարները։ Այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն ճարտասանությունը, այլև կոնկրետ քայլերը։ Իսկ Թուրքիան, խոսքերով հայտարարելով Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման պատրաստակամության մասին, այնուամենայնիվ, հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել և դադարեցնել Հայաստանի փաստացի շրջափակումը», - ասաց Սաֆրաստյանը։

Փորձագետը կարծում է, որ Թուրքիայի նոր արտգործնախարար Ալի Բաբաջանի դիրքորոշումը, դատելով նրա պաշտոնական հայտարարություններից, նույնպես ոչնչով չի տարբերվում Հայաստանի հանդեպ թուրքական իշխող օղակների ավանդական «ճնշման քաղաքականությունից»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։