487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու առաջարկը թուրքական դիվանագիտության հերթական անհեթեթությունն է. փորձագետ
17:44
16 Հոկտեմբերի 2007

Հայաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու առաջարկը թուրքական դիվանագիտության հերթական անհեթեթությունն է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքիայի վարչապետի խորհրդական Էգեմեն Բաղիշն առաջարկել է Հայաստանի դեմ պատժամիջոցներ մտցնել այն բանի համար, որ վերջինս աջակցում է ամերիկյան կոնգրեսականների կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Եղեռնի ճանաչման մասին բանաձևի ընդունմանը։

«Հայաստանի՝ անկախ պետության դեմ պատժամիջոցների կիրառումը այն բանի համար, որ այլ երկրի խորհրդարանը անգամ ոչ թե ընդունում, այլ ընդունման է ուղարկում պատմական փաստերին վերաբերող փաստաթուղթ, թուրքական դիվանագիտության հերթական անհեթեթությունն է»,-ասաց Սաֆրաստյանը։

Նրա խոսքերով, դա նաև միջազգային  իրավունքի բոլոր նորմերի խախտում է։

«Փաստորեն, Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը այն իմաստով, որ շրջափակում է մի պետություն, որից նրան որևէ վտանգ չի սպառնում»,-ընգծեց փորձագետը։

Նրա խոսքերով, հայկական դիվանագիտությունը պետք է ակտիվացնի իր ջանքերը, որպեսզի օգնի միջազգային հանրությանը, պետություններին, տարբեր միջազգային կազմակերպություններին՝ գիտակցելու թուրքական դիվանագիտության գործողությունների ողջ անհեթեթությունը և դրանց հակասումը միջազգային իրավունքի ժամանակակից նորմերին։

Սաֆրաստյանը հիշեցրեց, որ դեռ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Եղեռնի վերաբերյալ բանաձևի ընդունումից առաջ թուրքական պաշտոնական անձինք որպես պատժամիջոց առաջարկում էին արգելել Հայաստանի հետ առևտուրը երրորդ երկրների միջոցով, խստացնել անցագրային ռեժիմը և անգամ փակել օդային միջանցքը, որը Թուրքիան տրամադրում է Հայաստանին՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու համար։

Նա կարծում է, որ  հնարավոր է կիրառվեն պատժամիջոցներ՝ նաև Թուրքիայում ապօրինաբար գտնվող Հայաստանի քաղաքացիներին արտաքսելու տեսքով։
 
Նրա կարծիքով, ամեն դեպքում, Թուրքիայի հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և հայ-թուրքական փակ սահմանը հիմքեր չեն տալիս ենթադրելու, որ որևէ պատժամիջոց, որը կփորձի մտցնել Թուրքիան,  կհանգեցնի Հայաստանի իրավիճակի սկզբունքային վատթարացմանը։

«Անշուշտ, որոշ վնաս կլինի, և դա կախված է այն բանից, թե հատկապես ինչ պատժամիջոցներ կկիրառվեն, բայց ընդհանուր առմամբ պետք է որպես ելակետ ունենալ այն, որ մենք առանց այդ էլ Թուրքիայի հետ հարաբերություններ չունենք, սահմանը փակ է, գոյություն չունեն պաշտոնական առևտրա-տնտեսական կապեր։ Այնպես որ պատժամիջոցները Հայաստանին շատ մեծ վնաս չեն հասցնի»,-կարծում է Սաֆրաստյանը։

ԱՄՆ  Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովն, անտեսելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի առարկությունները, հոկտեմբերի 10-ի նիստում 27 կողմ և 21 դեմ ձայներով ընդունեց 106-րդ բանաձևը՝ կոչ անելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ արտացոլել թուրքերի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության փաստը։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ԱԳ նախարարությունը ողջունեցին այդ որոշումը, իսկ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը  երախտագիտություն հայտնեց ամերիկացի կոնգրեսականներին։

ԱՄՆ Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Թուրքիայի կառավարության անդամներն այդ որոշումը գնահատեցին որպես քայլ, որը հակասում է Անկարայի և Վաշինգտոնի միջև ստեղծված բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը։ Թուրքական կողմից արդեն ձեռնարկվում են պատասխան միջոցներ։ Մասնավորապես՝ «խորհրդակցության» համար Թուրքիա է հետ կանչվել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը և հետաձգվել է հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ում նախատեսված Թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստը։

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Թուրքիայի կառավարությունում քննարկվում է ԱՄՆ-ի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ տնտեսության և ռազմական բնագավառներում։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի ջարդը և շատ ցավագին է ընդունում Արևմուտքի քննադատությունը՝ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։ –0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։