478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս-հայկական հարաբերությունները բարձրացել են իրական ռազմավարական գործընկերության և դաշնային մակարդակի վրա
15:08
05 Հոկտեմբերի 2007

 

Հայաստանում Ռուսատանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

 «Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատնում վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնություն:

Ն. Պավլով – Ինձ, որպես Հայաստանում Ռուսաստանի դեսպանի, հաճելի է արձանագրել, որ համատեղ ջանքերի արդյունքում ռուս-հայկական հարաբերությունները բարձրացել են իրական ռազմավարական գործընկերության և դաշնային մակարդակի վրա։ Երկկողմանի կապերի նոր որակը հստակ ներկայացված է 2007 թ. սեպտեմբերի 25-26-ը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Ռուսական կողմի համար առանձնահատուկ կարևորություն ուներ այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանն իր առաջին պաշտոնական այցը կատարեց հենց Ռուսաստանի Դաշնություն։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի մայրաքաղաք նրա այցի նախօրեին ռուսական կառավարության կազմում տեղի ունեցան կադրային լուրջ փոփոխություններ։ Սակայն, չնայած այս հանգամանքին, և կառավարության նորանշանակ ղեկավար Վիկտոր Զուբկովի հետ տեղի ունեցած պաշտոնական բանակցություների ընթացքում, և ռուսական գերատեսչությունների մի շարք ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ վստահելի երկխոսություն տեղի ունեցավ ավանդական մոտ հարաբերություններ ունեցող գործընկերների միջև, որոնք լավ իրազեկ են կողմերի համար ընդհանուր խնդիրներին՝ ուղղված հասունացած հարցերի փոխշահավետ լուծմանը։

Անկասկած, այսօրվա ռուս-հայկական երկխոսությանը պատշաճ տրամադրվածություն հաղորդեց ինչպես Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի, այնպես էլ Հայաստանի վարչապես Սերժ Սարգսյանի ցանկությունը՝ բացի ներկայիս երկկողմանի տնտեսական հարաբերությունների վերլուծությունից, սահմանել ոչ միայն դրանց հետագա զարգացման ուղիները, այլև կոնկրետ միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանի և Հայաստանի նախագահների միջև վերջին հանդիպումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։

Անհրաժեշտ է նշել նաև այն հանգամանքը, որ Սարգսյանի Մոսկվա կատարած այցը չի սահմանափակվել  միայն Կառավարության Տանն իր ռուս գործընկերոջ հետ ունեցած պաշտոնական բանակցությունների շրջանակով։ Երկօրյա այցի ընթացքում նա պաշտոնական հանդիպումներ է անցկացրել «Ռոսատոմի» նախագահ Սերգեյ Կիրիենկոյի հետ, որի ժամանակ առարկայնորեն քննարկվել են ատոմային էներգիայի բնագավառում երկկողմանի համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տեղի է ունեցել հանդիպում Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ, որի ժամանակ առանձնահատուկ տեղ է հատկացվել հումանիտար բնագավառում ռուս-հայկական կապերի խորացման հարցին։

Հայաստանի վարչապետի մոսկովյան հանդիպումները չեն սահմանափակվել միայն երկկողմ հարաբերությունների շրջանակներով։ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Եվրասիական տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ, որոնց ընթացքում քննարկվել են սույն կազմակերպություններում Հայաստանի փոխգործակցության համակարգմանը և արդյունավետությանն առնչվող հարցեր։

«Նովոստի-Արմենիա» - Երկու երկրների վարչապետերը պայմանավորվել են փոխադարձ ապրանքաշրջանառության մակարդակը հասցնել մեկ միլիարդ դոլարը գերազանցող գումարի։ Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկեն երկու կողմերը՝ այս պայմանավորվածության իրագործման համար:

Ն. Պավլով – Մոսկվայում կողմերը բավարարվածությամբ արձանագրեցին, որ երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը տեղափոխվում է այնպիսի բարձր մակարդակ, որն ավելի վաղ բնորոշ էր միայն մեր հարաբերությունների ռազմաքաղաքական բակղացուցչին։ Ռուսաստանը կայունորեն ամրապնդում է Հայաստանի հիմնական տնտեսական պայմանադիր կողմի իր դիրքը՝ հաստատուն աճում են փոխադարձ առևտրի և ներդրումային փոխգործակցության ցուցանիշները, մշակվում են արդյունաբերական համագործակցության լուրջ ծրագրեր։

Ինչպես վարչապետերն արձանագրել են  տեղի ունեցած բանակացությունների ընթացքում, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը, անցած տարվա նույն ժամանականահատվածի համեմատ, աճել է ավելի քան 70 տոկոսով։ Անկասկած, երկու կողմերն էլ շահագրգիռ են՝ երկկողմանի առևտրի ծավալների հետագա աճով։ Եվ այս ուղղությամբ արված առաջին քայլերից մեկն այն էր, որ Ռուսաստանի և Հայաստանի վարչապետերը պայմանավորվել են Սոչիում գտնվող նախաօլիմպիական օբյեկտների իսկ հետագայում նաև՝ ռուսական այլ երկրամասեր Հայաստանում արտադրված շինանյութերի հնարավոր մատակարարմանը վերաբերող հարցի շուրջ։

Ռուսական կողմի կարծիքով, հայկական տարածքից դեպի ռուսական տարածք շինանյութերի մեծ ծավալների տեղափոխման բացվող հնարավորությունը որոշակի խթան պետք է դառնա, որպեսզի Հայաստանն արդյունավետ օգտագործի գոյություն ունեցող Կովկաս-Փոթի երկաթուղալաստանավային կապի ներուժը։

«Նովոստի-Արմենիա» - Ռուսաստանի վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումները կարող են կրկնապատկվել։ Ինչպիսի՞ ռեսուրսներ եք տեսնում այդ ցուցանիշներին հասնելու համար։

Ն. Պավլով- Ներդրումային համագործակցությունը շարունակում է հաջող կերպով զարգանալ։ Այսպես, Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 800 միլիոն դոլար, և երկու կողմերն էլ լիովին համոզված են, որ մոտ ժամանակներս հնարավորություն կա կրկնապատկել այդ ներդրումները։ Ռուսաստանի վարչապետի կարծիքով, այս ամենին հնարավոր կլինի հասնել տաբեր բնագավառներում համատեղ նախագծերի իրագործման շնորհիվ, մասնավորապես, էներգետիկ բնագավառում համագործակցության շնորհիվ։ Երկու երկրների ծրագրերում են Հայաստանի հարավում նավթավերամշակման գործարանի կառուցումը, Մեծամորի ԱԷԿ-ի՝ գոյություն ունեցող բլոկերի արդիականացումը, հանրապետության տարածքում գազաէներգետիկ նախագծերին «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնակցությունը։

Եվ, իհարկե, դեպի Հայաստան ռուսական ներդրումների հոսքում քիչ դեր չեն խաղում և հետագայում ևս կխաղան Հայաստանի շուկայում հաջող ներկայացված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, «Ռուսսկի ալյումինի» ԲԲԸ-ն, «ՎՏԲ Բանկը» (Հայաստան), «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն, «Մոբիլնիյե ՏելեՍիստեմի» ԲԲԸ-ն։ Այս ամենը նախադրյալներ է ստեղծում՝ երկու երկրների գյուղատնտեսական ինտեգրման զգալի խորացման համար։

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս է ռուսական կողմը գնահատում երկկողմ ռազմական համագործակցության մակարդակը։

Ն. Պավլով – Անշուշտ, մոսկովյան բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի վարչապետերը չէին կարող չշոշափել ռազմական բնագավառի համագործակցության հարցերը։ Չմանրամասնելով քննարկված թեման՝ անհրաժեշտ է նշել հետևյալը։ Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի (ՌՌԲ) կայանների տեղադրման, դրանց տեղակայման և գործարկման համար հողատարածքների հանձնման և օգտագործման կարգի մասին ռուս-հայկական միջկառավարական համաձայնագրի ստորագրման պահից անցել է տասնմեկ տարի (1996թ., սեպտեմբեր)։

 Այդ ժամանակից ի վեր ՌՌԲ-ի ռազմական կազմավորումներում տեղի են ունեցել բնականոն փոփոխություններ, ինչը առաջ բերեց նրա ռազմական ստորաբաժանումների տեղակայման կետերի փոփոխություն։ Այս առնչությամբ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում՝ սեպտեմբերի 25-ին, Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրվել է վերը նշված համաձայնագրի մեջ փոփոխություններ մտցնելու մասին Արձանագրություն, որը իրավաբանորեն ամրագրում է ռուսական ռազմական բազայի կայանների  տեղակայման վերջին փոփոխությունները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։