478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանին անհրաժեշտ է մեծացնել իր ներկայությունը Ղարաբաղում
14:16
21 Սեպտեմբերի 2007

ՌԴ պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Նատալյա Նարոչնիցկայայի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը՝ հատուկ ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» համար

Ինչպե՞ս եք գնահատում ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունները։

Հենց որպես ռազմավարական։ Ճակատագիրը Հայաստանի դիրքը այնպես է որոշել, որ պատմականորեն նրա շահերը նախևառաջ կապված են Ռուսաստանի հետ։ Դա նույնն է ինչ Սերբիան. կարող են լինել տարբեր խուսափոխական շրջանակեր, հարաբերությունների ժամանակավոր սառեցում, սակայն Սերբիայի ինքնին գոյությունը, այն շրջապատում, որտեղ նա գտնվում է, ուղղակիորեն կախված է Ռուսաստանի ուժից և հզորությունից։

Իհարկե, չի կարելի չտեսնել, թե ինչպիսի միջազգային ջանքեր են ներդրվում Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու համար։ Սակայն ես հավատում եմ. հայ իմաստուն քաղաքական գործիչները երբեք, նույնիսկ իրավիճակային նկատառումներից ելնելով, թույլ չեն տա մեր հարաբերություններին տատանվել որոշակի պայթունավտանգ կետից ցածր։ Որոշակի անջատողական էյֆորիայից հետո Երևանը աստիճանաբար վերականգնեց ռուսական վեկտորը և այստեղ անց է կացնում բավականին հավասարակշռված քաղաքականություն։  

Իմ կարծիքով, Հայաստանը Անդրկովկասում միակ պետությունն է, որը Ռուսաստանի հետ ունի ռազմական համագործակցության պայմանագիր։ Ընդհանուր գեոքաղաքական դասավորումները օբյեկտիվորեն ծնում են մեր փոխադարձ հետաքրքրությունը՝ բացի պատմական, մշակութային և պարզապես մարդկային շփումներից։ Մենք հայերի հետ պատկանում ենք միասնական արևելաքրիստոնեական մշակույթին, և դա նույնպես մերձեցնում է մեզ։

   Ձեր կարծիքով ո՞րն է ղարաբաղյան խնդրի օպտիմալ լուծումը

 Երբ 1988 թ.-ին, արդեն Խորհրդային Միության մայրամուտին , բռնկվեցին Սումգաիթի ջարդերը, ես Ամերիկայում էի, աշխատում էի ՄԱԿ-ի քարտուղարությունում։ Պատկերացնելով իրավիճակը նույնիսկ սահմանափակ տեսանկյունից, առաջնորդվելով միայն ամերիկյան մամուլով` ես առաջին հերթին մտածեցի. պետք է անհապաղ մարել կրակը, ուղղակի նախագահական կառավարում մտցնել։ ԽՍՀՄ-ի սահմանադրությունը դա թույլատրում էր։

Այսօր ես ոչ կարող եմ առաջարկել և ոչ էլ կանխատեսել հայ-ադրբեջանական հակամարտության նման կարգավորում։ Այնտեղ տիրող փխրուն հավասարակշռությունը պետք է պահպանել և գուրգուրել, որպեսզի իրավիճակը մնա կայուն և չլինեն տատանումներ։ Եվ իհարկե ես չէի աջակցի ոչ մի արմատական գործողության։ Հարցը պետք է քննարկել բավական  նրբանկատ ձևով, որքան էլ որ ժամանակ այն խլի։ Հնարավոր է նաև տարածքների որևէ փոխանակում։ Պատմությունը գիտի, թե որքան բարդ են լուծվում նման հարցերը։ Բայց այնուամենայնիվ լուծվում են։

Օրինակ ինչպե՞ս Կոսովոյի անջատման  խնդիրը։

Ժամանակակից միջազգային իրավունքը չի մեկնաբանում մշակութային էթնիկական ինքնավարությունը, որպես անջատման իրավունք։ Նման ձևով հարցը դնելու համար անհրաժեշտ է անվերապահորեն ապացուցել, որ տեղի է ունենում ցեղասպանություն, ոտնահարվում են մարդու իրավունքները՝ որպես որոշակի ազգի ներկայացուցիչ և որ ստեղծված իրավիճակում հնարավոր չէ հետագա փոխադարձ բնակությունը։

 Դեռևս Ազգերի Լիգան  ժամանակին հայտարարել էր, որ չափից ավելի լայն մեկնաբանվող անջատման իրավունքը հակասում է պետականության սկզբունքին։ Բացառություն արվում էր հեղաշրջումներով բռնկված երկրների համար։ Ավելի ուշ այս սկզբունքը ներմուծվեց նաև ՄԱԿ-կ կանոնակարգ՝ բացառապես որպես գաղութային հասարակարգից դուրս գալու գործիք։

Այստեղ մեզ համար ավելի արդյունավետ է վերադառնալ Խորհրդային Միության փլուզման պահին և տեսնել, թե որ պետությունները դուրս եկան ԽՍՀՄ-ի կազմից համեմատաբար օրինական ճանապարհով, իսկ որոնք՝ կոպիտ խախտումներով։ Ասենք, Վրաստանը արեց դա անօրինական ճանապարհով, և նրա «նեղացած» ինքնավար մարզերը, որոնց անկախությունը չի ընդունվում միջազգային հանրության կողմից, բոլոր հիմքերն ունեն գործընթացը համարել անավարտ, իսկ Վրաստանի տարածքային ներկա կարգավիճակը այնքան էլ անբասիր չէ։

ԽՍՀՄ-ից դուրս գալու օրենքի համաձայն՝ միության կազմի մեջ մտնող պետությունը, որի տարածքում կային ինքնավար մարզեր, պարտավոր էր այդ մարզերին տրամադրել առանձին հանրաքվեի իրավունք և համաձայնության գալուց հետո միայն անցկացնել Միությունից ողջ պետության դուրս գալու գործընթացը։ Վրաստանի ինքնավար մարզերին դրա մերժել էին։ Նրանց չէին տրամադրել այն իրավունքները, որոնց ուզում էր հասնել Թբիլիսին իր համար։

Վրաստանին համարեցին անկախ պետություն, սակայն գործնականում այն չէր համապատասխանում անհրաժեշտ այնպիսի պահանջներին, ինչպիսին է օրինակ իր ողջ տարածքի նկատմամբ հսկողությունը։ Այնուհետև ինքնավար մարզի սեփական ընտրության հետ կապված հակամարտությունը համարվեց անջատողական, այնպիսի ձևով, որ թվում էր թե այն ծագել է այնպիսի պետության տարածքում, որը գոյություն ունի ոչ թե հաշված ամիսներ, այլ հազար տարի։ Սա է պատճառը, որ ես ասում եմ, որ իրենց պետական ապագայի ազատ ընտրության համար աբխազները և հարավային օսեթները ունեն իրավական բոլոր իրավունքները, որոնք դժվար է հերքել։ Երբ նրանք անցկացրեցին հանրաքվե, նրանք միայն կյանքի կոչեցին այն իրավունքը, որը նրանց պարտավոր էին տալ դեռևս 90-ականների սկզբին։

Ձեր կարծիքով հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների վերսկսումը Աբխազիայում, Հարավային Օսիայում, Լեռնային Ղարաբաղում

 Նախկին մասշտաբներով՝ ոչ։ Հնարավոր է ուժի ցուցադրում ասենք Թբիլիսիի կողմից։ Սակայն իմ կարծիքով այնտեղի անհավասարակշիռ ղեկավարությունը նախևառաջ թույլտվություն կհարցնի օվկիանոսից այն կոմղ գտնվող իր հովանավորից։ Այժմ Վաշինգտոնի համար Հարավային Կովկասում պատերազմ պետք  չէ։

Ադրբեջանը իր ռազմական ուժերի արդիականացման վրա միլիարդավոր դոլարներ է ծախսում, և ամերիկացիները այնտեղ շատ ակտիվորեն աշխատում են...

Նրանք ակտիվորեն աշխատում են նաև Հայաստանում։ Ինչ է հետևում դրանից։ Կարծում եմ, որ Ռուսաստանին ևս անհրաժեշտ է մեծացնել իր ներկայությունը Ղարաբաղում, գոնե այն մակարդակով, որի վրա այնտեղ գտնվում են Եվրոպական բոլոր կառույցները. մարդու իրավունքների հսկողության տեսքով և այլն։ Այս ամենի համար ամենևին էլ անհրաժեշտ չէ սպասել այդ տարածքի պետական կարգավիճակի միջազգային ընդունմանը։ Բավական է գիտակցել, որ այնտեղ ապրում են մարդիկ, որոնք և չճանաչման կարգավիճակում պետական և քաղաքացիական ինքնավարության, սոցիալական պաշտպանության իրավունք ունեն։ Ի՞նչու մենք չենք կարող մասնակցել այդ հարցերում։ Միջազգային իրավունքը դա թույլ է տալիս։ Իրավական, քաղաքական և հումանիտար տեսանկյուններից բացի, այստեղ ներկա է նաև զուտ տնտեսական տեսանկյունը։ Չէ որ մենք առևտուր անում ենք օրինակ թայվանական ընկերությունների հետ, չնայած որ մեր՝ Չինաստանի Ժողովրդական Պետության հետ ունեցած պայմանագրում հանդիսավոր ձևով ասվում է, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, իսկ Չինաստանի Ժողովրդական Պետության կառավարությունը՝ չինական միասնական կառավարությունն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։