480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Որևէ փոխզիջման գնալու համար, նախևառաջ անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ
17:42
18 Սեպտեմբերի 2007

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը

Նովոստի-Արմենիա: Պարոն Ղուլյան ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղում պառլամենտարիզմի և բազմակուսակցական համակարգի զարգացման մակարդակը

Ա. Ղուլյան: Իմ գնահատականը կարող է սուբյեկտիվ լինել, սակայն, ինչպես ասվում է, ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ։ Վերջին տասը տարիների ընթացքում պառլամենտարիզմի մակարդակը և ընդհանրապես իշխանության ներկայացուցչական ճյուղի մասնակցությունը Ղարաբաղի պետական կյանքում զգալիորեն աճել են։ Ես կարծում եմ, որ վերջին երկու տարվա ընթացքում, այսինքն վերջին ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը արդեն գտել է իրեն և այժմ կարելի է խոսել հանդարտ, հավասարակշռված օրենսդրական գործունեության մասին։

Կցանկանայի հիշեցնել, որ ԼՂՀ-ն ստեղծվել է որպես խորհրդարանական հանրապետություն։ Հետագայում, 1994 թ.-ին նախագահական իշխանության ներդրումից հետո, խորհրդարանը միշտ պատշաճ տեղ էր զբաղեցնում  և, իհարկե, ժամանակի ընթացքում նոր գումարման յուրաքանչյուր խորհրդարան որոշակի ներդրում է կատարում պետական շինարարության մեջ։

Եթե խոսենք այս գումարման խորհրդարանի մասին, ապա ես անպայման ուզում եմ ընդգծել ԼՂՀ Սահմանադրության ընդունումը, որը ինքնատիպ օրենսդրական գործունեության քվինտէությունն է, ինչպես նաև Հիմնական օրենքի ընդունումից հետո հաջորդած գործընթացը, հատկապես ողջ օրենսդրության հաձայնեցումը նոր Սահմանադրության հետ։ Ես կարծում եմ, որ եթե հետագայում ոչ մի զգալի բան չարվի, ապա այս ամենը արդեն բավարար է, որպեսզի այս գումարման խորհրդարանը մնա պատմության մեջ։

Ինչ վերաբերվում է կուսակցական համակարգին, ապա այն գտնվում է կազմավորման փուլում։ Մենք պետք է հաշվի առնենք օրենսդրական դաշտը, որտեղ գործում են այսօրվա կուսակցությունները։ Ես կարծում եմ, համամասնական կարգով տեղի ունեցած խորհրդարանական վերջին ընտրությունները խթանել են կուսակցական բաղադրիչ մասի ստեղծմանն ու զարգացմանը, և ես չեմ բացառում, որ հետագա մի քանի տարիների ընթացքում մենք կարող ենք դառնալ որոշ փոխակերպումների վկաները, հատկապես կուսակցությունների խոշորացմանը և Լեռնային Ղարաբաղի քաղաքական դաշտում նրանց կողմից իրենց տեղերի վերջնական որոշմանը։

Նովոստի-Արմենիա: Կարելի՞է արդյոք պնդել, որ Ղարաբաղում ստեղծվել է ժողովրդավարական ընտրությունների և ժողովրդի կամքի ազատ արտահայտման ճանապարհով իշխանության ձևավորման ամուր ավանդույթ

Ա. Ղուլյան: Անխոս։ Անկախ Լեռնային Ղարաբաղի նորագույն պատմության ողջ ընթացքում, նույնիսկ պատերազմի տարիներին պետությունում իշխանության մարմինները ձևավորվել են միայն ժողովրդավարական ընտրությունների ճանապարհով։

Այն փաստը, որը Հարավային Կովկասի տարածքում տեղական ինքնավար մարմինների առաջին ընտրությունները տեղի են ունեցել հենց Լեռնային Ղարաբաղում, ևս խոսում է ինքն իր մասին ։ Մեզ մոտ ոչ միայն ղեկավարությունը, այլ նաև հանրությունը գիտակցում է, որ ժողովրդավարության սկզբունքների հիման վրա բոլոր մակարդակների իշխանության մարմինների ընտրությունը կարևոր քայլ է ազատ քաղաքական հանրության կառուցման ճանապարհին։ Եվ ես կարող եմ համոզմունքով ասել, որ ԼՂՀ-ում ժողովրդավարական գործընթացները ձեռք են բերել անդառնալի բնույթ։

 Նովոստի-Արմենիա: Պահպանու՞մ է արդյոք Ղարաբաղի խորհրդարանը հարաբերություններ այլ չճանաչված պետությունների օրենսդրական մարմինների հետ, մասնավորապես Աբխազիայի, Մերձդնեստրի, Հարավային Օսիայի

 Ա. Ղուլյան: Իհարկե, այդպիսի կապեր կան։ Չեմ կարող ասել, որ դրանք շարունակական են և մեծ տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական հարաբերություններում։ Ընդհանուր սահմանների և զարգացած հաղորդակցությունների բացակայությունը սահմանափակում են մեր համագործացկությունը տեղեկատվական փոխանակության և արձանագրային միջոցառումների մակարդակով։ Սակայն ամեն դեպքում, մեր պատմության և պետական շինարարության գործընթացի մեջ իրար նման շատ պահեր կան, և մենք փորձում ենք օգնել միմյանց։

Մենք փորձում ենք սերտ երկկողմանի հարաբերություններ պահպանել Աբխազիայի Հանրապետության, Հարավային Օսիայի Հանրապետության և Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության հետ։ Ինչ վերաբերվում է բազմակողմանի ֆորումներին, ապա մեր խորհրդարանական պատվիրակությունը մասնակցում է նրանց աշխատանքներին դիտորդի կագավիճակում։

 Յուրաքանչյուրի ընտրությունների ժամանակ Ղարաբաղ են այցելում Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի ներկայացուցիչները։ Նրանք ներկա էին նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի երդման արարողությանը։ Ես հանդիպել եմ նրանց, և մենք պայմանավորվել ենք, որ հետագայում կփորձենք ակտիվացնել մեր կապերը։

Կցանկանայի ասել, որ մեր դեպքում, այլ չընդունված երկրների համեմատ, մեզ շատ են օգնում Հայաստանի ազգային ժողովի հետ միջխորհրդարանական կապերը։ Մենք արդեն միջխորհրդարանական հանձնաժողովների մի քանի հանդիպումներ ենք ունեցել, և այն փաստը, որ Հայաստանի կողմից հայ-ղարաբաղյան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանն է, խոսում է նրա գործունեության հանդեպ ունեցած լուրջ վերաբերմունքի մասին։

Այս կապերից մենք փորձում ենք վերցնել  այն դրականը, ինչը նպաստում է այլ երկրների խորհրդարանների հետ հարաբերությունների բարելավմանը։ Միշտ, երբ մենք հավաքվում ենք Հայաստան-Ղարաբաղ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում, օրակարգում քննարկվում են հրատապ հարցեր, որոնք իրենց մեջ են ներառում քաղաքականության, տնտեսության, օրենսդրական գործունեության խնդիրներ, որոնք ներկա փուլում հետաքրքրում են երկու կողմերին։ Այս առումով ՀՀ Ազգային ժողովի հետ կապերն ու ուղղակի շփումը մեզ հնարավորություն են ընձեռում ողջ աշխարհում ընդունված միջխորհրդարանական հարաբերությունների մասին լայն պատկերացում ունենալ։  

Նովոստի-Արմենիա: Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը

Ա. Ղուլյան։ Ցավոք բանակցային գործընթացի ներկա փուլը հուսադրող չէ։ Իմ կարծիքով սրա պատճառը այն է, որ ադրբեջանական կողմը ուժեղ բարդույթներ ունի ինչպես իրավական հիմնավորման, այնպես էլ կարգավորման ենթատեքստի հետ կապված։ Մասնավորապես, անընդհատ խոսվում է տարածքային ամբողջականության սկզբունքի անսասանության մասին։ Սակայն չնայած այն բանի, որ վերջին 10-15 տարիների ընթացքում միջազգային իրավունքում ոչ մի նոր բան ի հայտ չեկավ, երկրագնդի տարբեր անկյուններում կյանքը ընթանում է իր հունով, աշխարհի քարտեզի վրա նոր պետություններ են առաջանում։ Եթե պետական գոյացումները իրենք են պատրաստ ճանաչման, ապա ոչինչ չի կարող խանգարել դրան։

 Սա այնքան բնական է, և այստեղ ոչ մի այլ փաստարկների կարիք չկա։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է տրամաբանության տեսանկյունից. նախկին ԽՍՀՄ-ի Ադրբեջանական տարածքում ձևավորվեցին երկու նոր պետություն՝ Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, և հակամարտության կարգավորման ողջ գործընթացը պետք է հաշվի առնի այսօրվա իրողությունները։

Եթե Ադրբեջանին դուր չի գալիս ԼՂՀ-ի գոյությունը, դա դեռ չի նշանակում, որ այդ թեման փակ է միջազգային ողջ հանրության համար։ Մենք պարզապես պետք է ունենանք տարածք կամ հարթակ, որտեղ այս ամենը պետք է քննարկվի։

 Նովոստի-Արմենիա: Գոյություն ունի արդյոք «փոխզիջումների սահման» Լեռնային Ղարաբաղի համար, որը ԼՂՀ-ն ոչ մի դեպքում չի խախտի

Ա. Ղուլյան: Լեռնային Ղարաբաղը իրականում պատկերացնում է, թե ինչ է ցանկանում։ Սակայն քանի որ ամեն ինչ փոխկապակցված է, ապա Ղարաբաղի կողմից փոխզիջման աստիճանը կախված կլինի Ադրբեջանի կողմից արված զիջումների մակարդակից։ Սակայն, այն ամենը, ինչ այս կամ այն կերպ կապված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտնագության ապահովման հետ, մեզ համար քննարկման առարկա չէ։ Որևէ փոխզիջման գնալու համար, նախևառաջ անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչը դեռևս չի արվում։ Այնուամենայնիվ, բանակցությունները իրենք պետք է ցույց տան, թե որքան նպատակահարմար են յուրաքանչյուր կողմից արված այս կամ այն գործողությունները, որոնք մասնավորապես իրենց մեջ ընդգրկում են տարածքների, փախստականների և այլ խնդիրներ։ Ամեն դեպքում մարդկությունը բացի բանակցություններից հակամարտությունների կարգավորման ոչ մի այլ ձևաչափ դեռևս չի ստեղծել։

  Նովոստի-Արմենիա: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները, և ինչպիսի՞ն կարող են լինել դրանց հետևանքները

Ա. Ղուլյան: Նման հայտարարությունները մեզ համար նորություն չեն, մենք նման հայտարարություններ լսում ենք ամեն տարի։ Սակայն ես չեմ կարծում, որ Ադրբեջանում կարող է գերակայել հակամարտության կարգավորման խնդրի հանդեպ նման անլուրջ մոտեցում։ Ադրբեջանը միջազգային կազմակերպությունների մուտք գործելու ժամանակ  իր վրա է վերցրել կոնկրետ պարտավորություններ։ Դրանցից մեկը՝ գոյություն ունեցող խնդիրների խաղաղ լուծումն է։ Եթե Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ ետ կանգնել այդ պարտավորություններից, ապա դա արդեն միջազգային հանրության խնդիրն է։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանում պետք է մտածեն որևէ անհիմն և մինչև վերջ չմտածված քայլեր անելուց առաջ։ Ոչ մի ողջամիտ քաղաքական գործիչ իր վրա չի վերցնի զինադադարի խախտման հետևանքների պատասխանատվությունը՝ հաշվի առնելով նաև, որ միջազգային հանրությունը չի աջակցի նրան։ Կյանքը ցույց է տվել, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորում գոյություն չունի, և ես կարծում եմ, որ որքան շատ կշարունակի Ադրբեջանը ճնշել ռազմական հիստերիայով, այնքան շատ այլ կողմերի, մասնավորապես Ղարաբաղի և տարածաշրջանի այլ խաղամոլերի մոտ հիմքեր կառաջանան զուգահեռաբար մեծացնել ռազմական ներուժը։

 Նովոստի-Արմենիա։ Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանատների կողմից կազմակերպված հայկական և ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչների Ղարաբաղ, Հայաստան և Ադրբեջանի երկուստեք այցերին

Ա. Ղուլյան: Ամեն դեպքում երկխոսության անհրաժեշտություն կա։ Երկխոսություն մտավորականության, լրագրողների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև։ Նման շփումների բացակայության դեպքում դժվար է խոսել ոչ հեռու ապագայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Այլ բան է, թե այս ամենը որքանով է իրական և լուրջ ընդունվում իշխանությունների կողմից։ Այն, որ մտավորականությունը երեք կողմից հանդիպմներ է ունենում՝ շատ դրական փաստ է։ Սակայն որքանով են կողմերը պատրաստ ավելի հեռուն գնալ։ Մտածել, որ մտավորականությունը լուծելու է բոլոր հարցերը՝ մի քիչ միամիտ մոտեցում է։ Ղարաբաղը պատրաստ է նման շփումների։ Մենք միշտ ասել ենք այդ մասին, քանի որ ներկայիս լճացման գլխավոր խնդիրը՝ դա վստհության բացակայությունն է, իսկ առանց շփման վստահությունը անհնար է վերականգնել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։