478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան կարգավորման հարցում դժվար թե կարելի է լուրջ տեղաշարժերի հասնել մինչև 2009-2010թթ.
18:18
14 Սեպտեմբերի 2007

Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցով Ռուսաստանի միջնորդական առաքելության նախկին ղեկավար, ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, Ռուս դիվանագետների միության փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովի հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը։

Նովոստի-Արմենիա. Ինչո՞վ եք  բացատրում ղարաբաղյան կարգավորման գործընթացի որոշակի սառեցումը։

Վ. Կազիմիրով. Բևեռային անհամատեղելիությամբ, կողմերի ծայրահեղ դիրքորոշմամբ հակամարտության արմատական վիճահարույց հիմնախնդրի՝  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման շուրջ, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի նախագահների, անգամ արտաքին գործերի նախարարների հանդիպումների անխուսափելի դադարով՝ երկու պետությունների ընտրությունների նախաշեմին։ Ավելի ճիշտ, առանձին հանդիպումներ նույնիսկ հնարավոր է կազմակերպել, բայց ինչի՞ համար։ Նշում ստանալու՞։

Նովոստի-Արմենիա. Ձեր կարծիքով հնարավոր է արդյո՞ք ակտիվացնել խաղաղ կարգավորման գործընթացը մինչև Հայաստանի և Ադրբեջանի ընտրությունները։

Վ. Կազիմիրով. Ակնհայտ է, որ մինչև 2009-2010թթ. ղարաբաղյան կարգավորման հարցում դժվար թե հնարավոր լինի լուրջ առաջընթացների հասնել։ Այդ հնարավորությունները բաց են թողնվել դեռևս անցյալ տարի։ 2008թ. առաջին պլան են մղվելու այն խնդիրները, որոնց երկար ժամանակ պատշաճ ուշադրություն չէին դարձնում և նշանակություն չէին տալիս. զինադադարի ամրապնդումը, ռազմական հիստերիաների բացառումը, անիմաստ ռազմատենչական ճառերի և սպառազինության մրցավազքի անթույլատրելիությունը, շփման գծում զինադադարի պահպանումը։

Հակամարտության բոլոր կողմերի անունից դրա խաղաղ, այլ ոչ թե այլ կարգավորման մանդատ  ունենալով՝ ԵԱՀԿ-ն  պետք է ավելի վճռական և հետևողականորեն ընդդիմանա նրանց, ովքեր բարձր պաշտոններ վարելով՝ «գլուխ են գովում» թե իբր պատրաստ են երկու ժողովուրդներին էլ ներքաշել նոր ողբերգոթւյան մեջ։ Նրանք, ովքեր հաշտության են ձգտել դեռ 13 տարի առաջ, չեն կարող այլ կերպ արձագանքել բրավադայի անպատասխանատու, վնասակար և նույնիսկ վտանգավոր կամայականություններին, ինչպես նաև ԵԱՀԿ անօգնական «հանդուժողականությանը»։ Հիմա նա «շուկայական վեճի» առարկա է դարձրել այն զինադադարը, որին ղարաբաղյան կարգավորման հարցում հնարավոր է եղել հասնել Ռուսաստանի աջակցությամբ։
 
Նովոստի-Արմենիա. Որքանո՞վ իրական և արդյուանվետ կարող է դառնալ ճնշումը հակամարտող կողմերի վրա,  կամ կարգավորման այս կամ այն տարբերակի պարտադրումը։
 
Վ. Կազիմիրով. Ճնշումը ոչ միայն թույլատրելի է, այլև պարտադիր, բայց ոչ թե կարգավորման կոնկրետ բանաձևերով՝ այլ միայն հակամարտության լուծման քաղաքական, խաղաղ կարգավորման շահերից ելնելով, առանց այլընտրանքի հնարավորության։ Որոշ մարդիկ քողարկվում են այն հանգամանքով, թե իբր միջնորդները դատավորներ չեն։ Թվում է՝ դա ճիշտ է, բայց միայն ոչ հիմնարար հարցում՝ պետք է արդյո՞ք հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով թե թույլ տալ, որպեսզի կողմերը վերսկսեն դրա ուժային լուծման տառապագին փորձերը։ Չէ որ դա կնշանակեր համընդհանուր եվրոպական կազմակերպության առաքելության ձախողում։ Այս մասով միջնորդները պետք է դատեն ողջամիտ և խիստ, քննաադտեն ԵԱՀԿ խաղարարար գործունեության դեմ ցանկացած մարտահրավերները։

Նովոստի-Արմենիա. Ինչու՞մ է կայանում Արևմուտքի կողմից տարածված կոսովյան հիմնախնդրի «եզակիությունը», և ինչու՞ դրա կարագվորման համար կիրառվող սկզբունքները, այդ թվում ազգությունների ինքնորոշման իրավունքը նախատեսող, չեն կարող տարածվել հետխորհրդային տարածքում։

Վ. Կազիմիրով. Ցանկացած հակամարտություն ինչ-որ տեղ յուրահատուկ է և եզակի, բայց մի՞թե դա նշանակում է, որ նմանությունները լիովին բացակայում են։ Չէ որ բոլոր ժամանակակից զինված հակամարտություններում արյուն է թափվում և պահանջվում է գտնել փոխզիջումային խաղաղ լուծում, այնպես չէ՞։ Յուրաքանչյուր դեպքի եզակիությունը նշելով, նրանք պարզապես մարդկանց «գլուխն են արդուկում»։ Յուրաքանչյուր մարդ նույնպես բացառիկ է, բայց նորմերը և օրենքները բոլորի համար նույնն են։ Չէ որ իրականում վեճի առարկան այստեղ հանգում է միևնույն խնդրին՝ կոնկրետ ինչ հանգամանքներում, ներառյալ դարաշրջանը և տարածաշրջանը, ինչպես նաև ինքնորոշման իրավունքը գլուխ են բարձրացնում տվյալ պետության տարածքային ամբողջականության վրա, թե՞ոչ։ Եթե անգամ մնացած բոլոր հարցերում յուրաքանչյուր հակամարտություն յուրովի բացառիկ է։

Ես կարծում եմ, որ չի կարելի բոլոր դեպքերի համար միասնական, նույնատիպ լուծում փնտրել և դատել դրա մասին որպես ինչ-որ ընդհանուր  առաջնահերթության՝ ամեն ինչ կախված է առանձնահատկություններից։ Այս կարևորագույն հարցը պարզաբանել ցանակցողներին թույլ տվեք հրավիրել ծանոթանալու «Հելսինկյան երկու սկզբունք և «հակամարտությունների քարտեզ» («Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի երկրորդ համար, մարտ-ապրիլ, 2007թ.) հոդվածի հետ։

Նովոստի-Արմենիա. Դուք ակնկալու­՞մ եք, որ Լեռնային Ղարաբաղի նոր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնին անցնելուց հետո պաշտոնական Ստեփանակերտը կփոխի իր վերաբերմունքը ղարաբաղյան կարագվորման հարցում։
      
Վ. Կազիմիրով. Ռազմավարական փոփոխություններ չեմ սպասում, բայց տակտիկական նյուանսներ կարող է ունենալ ցանկացած ղեկավար՝ իր կառավարական մանդատի իրագործման ընթացքում։

Նովոստի-Արմենիա. Ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա կարո՞ղ է ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի ամուսնությունը թրքուհի Զեյնա Բարանի հետ։

Վ. Կազիմիրով. Ինչպես հայտնի է, կանայք կարող են տարբեր կերպ ազդեցություն ունենալ։ Ամեն ինչ կախված է ամուսնուց։ Տվյալ դեպքում ԱՄՆ ներկայացուցիչը կարող է ավելի խոցելի լինել հայերի կողմից հնչող մեղադրանքների նկատմամբ՝ ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի դիրքորոշման հետ կապված։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա ավտոմատացում նման գործերում չկա և ավելի լավ է չշտապել՝ այս հարցի շուրջ դատողություններ անելով։
 
Նովոստի-Արմենիա. Ի՞նչ եք կարծում, հնարավոր է, որ հակամարտության գոտում վերսկսեն մարտական գործողությունները, և ինչպիսի՞ն կլինեն նոր պատերազմի հետևանքները։

Վ. Կազիմիրով. Ենթադրում եմ, որ մոտակա տարիներին կողմերից ոչ մեկը մարտի դաշտում չի կարողանա վճռորոշ հաջողությունների հասնել՝ հաշվի առնելով նրանց իրական ուժային հարաբերությունները։ Չէ որ արկածախնդիրների համար իսկական գայթակղություն է հենց արագ հաջողությունը՝ «բլիցկրիգը»։ Երկարաձգվող մարտական գործողությունները վտանգավոր են հենց դրանք նախաձեռնողի համար՝ կռիվը սկսեցիր, իսկ որտե՞ղ է արդյունքը։ Այստեղ չի հաջողվի մեղքը գցել հակամարտող կողմի վրա՝ կողմերի դիրքորոշումները պատերազմի նկատմամբ չափից դուրս հակասական են։ Միջազգային հանրության խստագույն պահանջը կլինի անմիջապես դադարեցնել պատերազմը։ Եվ հենց այդ ժամանակ կսկսվեն խոսակցությունները ճնշման մասին, որը կիրառելի է պատերազմի և խաղաղության նկատմամբ և ավելի լավ է շուտ, քան հետին ամսաթվով, քանի որ կանխարգելիչ բուժումից առավել արդյունավետ է ։ Ամեն դեպքում ուժային ատավիզմին տրվելն այս պարագայում առնվազն անշահավետ է, և միգուցե նաև ինքնասպանություն։ Այս մասին ոչ մեկ անգամ են ասել նաև ԱՄՆ և Եվրոպայի պետությունների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչները։

Թեև հնարավոր չէ լիովին բացառել խարդախությունները։ Ակնհայտ է, որ վնասները, զոհերը և փլուզումներն ավելի շատ կլինեին, քան առաջ՝ պայքարի մեջ կմտնեին արդեն ոչ թե կիսապարտիզանական խմբավորումները, այլ լավ զինված ուժերը։ Փախստականների և բռնի տեղահանվածների թիվը չէր նվազի, այլ հակառակը՝ կավելանար։ Եվ ինչ պիտակ էլ որ չտային նախորդ պատերազմին և դրա հետևանքներին, նորը միևնույնն է ավելի անցանկալի է լինելու՝ դա ավելի մասշտաբային անոմալիա է։ Այդ իսկ պատճառով՝ անթույլատրելի։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։