481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական միջպետական հարաբերությունները մերձեցման կարիք ունեն
14:53
13 Սեպտեմբերի 2007

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը

 Նովոստի-Արմենիա-Պարոն Հարությունյան ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի խորհրդարանում քաղաքական ուժերի այժմյան դասավորումը։

Գ. Հարությունյան. Նախ,  կցանկանայի նշել այն հիմնական տարբերությունները, որոնցով Հայաստանի խորհրդարանի չորրորդ գումարումը տարբերվում է նախկին կազմից։ Ներկայիս  խորհրդարանում փոխվել են և ընդդիմությունը և իշխանամետ կուսակցությունները։ Բավականին տարատեսակ ընդդիմադիր խորհրդարանական կուսակցության փոխարեն ստեղծվել է նոր և բավականին համակարգված քաղաքական ուժ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցության տեսքով, որը տարբերվում է բավականին բարձր ինտելեկտուալ ցենզով և քաղաքական մշակույթի մակարդակով։ Սա թույլ է տալիս «Ժառանգությանը» վարել մտածված քաղաքականություն. Այսպիսով էմոցիոնալ և հանրաճանաչությամբ (պոպուլիզ) տրամադրված ընդդիմադիր գործիչների փոխարեն խորհրդարան են եկել հասարակությանը ավելի քիչ ծանոթ, սակայն իրականությանն  ավելի համարժեք  մոտեցող մարդիկ, որոնք զբաղեցրել են Ստեփան Դեմիրճյանի և Արտաշես Գեղամյանի տեղերը։

Իշխանամետ ճամբարում, «Օրինած Երկիր»  կուսակցության փոխարեն քաղտեխնոլոգիական հմուտ մշակման արդյունքում՝ ստեղծվեց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը ավելի կանխատեսելի  և ավելի հարմարված է կոլեկտիվ աշխատանքին, քան «Օրինաց Երկիրը»։ Վերջինս ավելիվ վաղ կարծես թե մտնում էր կոալիցիայի մեջ, սակայն ամեն հարմար առիթի  առանձնանում էր իշխանությունից, այդ պատճառով «Օրինաց Երկրի» անցումը կոալիցիայից ընդդիմություն քիչ բան փոխեց

Այժմ խորհրդարանում իշխանամետ կուսակցությունները ավելի կանխատեսելի, միասնական և ղեկավարվող են, քան նախկինում, չնայած ՀՅԴ-ի երկիմաստ դիրքորոշմանը։ Անկախ, նշված փոփոխությունների՝ Հայաստանի այս գումարման խորհրդարանը սկզբունքորեն չի փոխվել։

Նովոստի-Արմենիա-Ինչո՞վ կարելի է բացատրել մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ընդդիմության տապալումը

Գ. Հարությունյան. Սովորաբար դա փորձում են բացատրել խորհրդարանական ընտրություններին ընդդիմության ուժերի տարանջատումով։ Ես հակված եմ մտածել, որ ուղղակի փոխվել են ժամանակները։ Այսօրվա հայ հասարակությունը նախընտրում է ավելի կանխատեսելի և իրատեսորեն տրամադրված քաղաքական գործիչների։ Ընդդիմության նախկին ձևը կորցրել էր իր արդիականությունը։ Իսկ այն, որ ընդդիմությունը չկարողացավ միավորվել ընտրությունների շեմին՝ կանխատեսելի էր, քանի որ բացակայում էր միավորող գաղափարը։

Նովոստի-Արմենիա- Ինպե՞ս կարտացոլվի  հայ-ռուսական հարաբերությունների վրա այն փաստը, որ խորհրդարան անցած երկու ընդդիմադիր կուսակցությունները ունեն արևմտամետ կողմնորոշում

Գ. Հարությունյան. Երկու ընդդիմադիր կուսակցությունները՝ «Օրինաց Երկիրը» և «Ժառանգությունը» ազատական  գաղափարների ուժեր են, իսկ լիբերալիզմը զուգորդվում է արևմտամետ կողմորոշման հետ, քանի որ լիբերալիզմը, չնայած ունիվերսալ գաղափարախոսությանը, ունի արևմտյան արմատներ։

Ձևական տեսակետից՝ խոսել ընդդիմության հստակ գեոքաղաքական կողմնորոշման մասին դեռ վաղ է։ Իրական արևմտամետ կողմնորոշման մասին կարելի է դատելի միայն «Օրինաց Երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանի այն խոսքերով, որ Հայաստանի ջանքերը պետք է ուղղված լինեն ՆԱՏՕ-ն անդամակցելու ուղղությամբ, մինչդեռ Հայաստանի պաշտոնական արտաքին քաղաքականությունը ուղղված է Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության (ԿԱՊԿ) հետ համագործակցության կողմը։ Այնքան կարևոր չէ այն, թե ինչպիսի գեոքաղաքական կողմնորոշումներ են մարդկանց մոտ, այլ այն, թե որքանով են այդ ձգտումները համապատասխանում մեր ազգային շահերին։  

Նովոստի-Արմենիա- Դուք չե՞ք նկատում բացասական միտումներ հայ հասարակության Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի փոփոխության մեջ։ Ինչպե՞ս կարտացոլվի միջպետական հարաբերություններում Հայաստանում ռուս սպայի սպանությունը՝ հաշվի առնելով ռուսական մամուլում բացասական հրապարակումները

Գ. Հարությունյան. Ամեն օր և Ռուսաստանում և Հայաստանում մարդիկ են մահանում։ Ռուսաստանում մահանում են հայեր, Հայաստանում՝ ռուսներ։ Կապել դա հայ-ռուսական հարաբերությունների հետ կարիք չկա։ Իհարկե դրանք ցավալի դեպքեր են, քանի որ մարդիկ են մահանում, և յուրաքանչյուր առանձին փաստ պահանջում է մանրակրկիտ հետաքննություն, գործի բոլոր հանգամանքների բացահայտում, մեղավորների պատժում։

Չեմ կարծում, թե նման դեպքերը կարող են լրջորեն արտացոլվել հայ-ռուսական հարաբերությունների վրա և վնասել դրանց, քանի որ գոյություն ունի այդ հարաբերությունների բազմադարյա ավանդույթ, իսկ Հայաստանում անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ հասարակության հիմնական մասը դրական է վերաբերվում Ռուսաստանին։

Բացի այդ, այժմ Ռուսաստանում բնակվում և աշխատում է 2 միլիոն հայ, և սա նույնպես ինքնատիպ մի կամուրջ է Հայաստանի և Ռուսաստանի միջև։

Այլ հարց է, որ մեր երկրների միջպետական հարաբերություննը մերձեցման կարիք ունեն ոչ միայն բարձր մակարդակի վրա, որտեղ կնքվում են ռազմաքաղաքական, տնտեսական համաձայնագրեր, այլ նաև հասարակության, մշակութային, գիտատեխնիկական համագործակցության մակարդակի վրա։ Այս զուգահեռը մեզ մոտ մի քիչ թույլ է զարգացած։ Բարձր մակարդակի վրա և ժողովրդական գիտակցության մակարդակի վրա հայ-ռուսական հարաբերությունները բավականին հաջող են, սակայն մտավորականության, մշակութային կապերի համագործակցության շրջանակներում և ռուսներին և հայերին հարկավոր է որոշակի եզրակացություններ անել և ամրապնդել կապերը։

Նովոստի-Արմենիա-Ինչպիսի՞ կոնկրետ միջոցառումներ է անհրաժեշտ անցկացնել այդ համագործակցության ամրապնդման համար

Գ. Հարությունյան. Հայ-ռուսական համագործակցության ամրապնդման գործում նորարարական մոտեցումներ են անհրաժեշտ։ Համագործակցության ամենակարևոր բնագավառը տեղեկատվական-գաղափարախոսական բնագավառն է։ Նշեմ, օրինակ, որ նման գաղափարախոսական երանգները, մասնավորապես պահպանողականությունը, առկա է ՀՀԿ-ի և «Եդինոյա Ռոսիյա»-ի քաղաքական ծրագրերում։

Կարծում եմ, որ ոչ միայն հայ-ռուսական, այլ նաև այլ երկրների՝ մասնավորապես ԱՄՆ-ի հետ հարաբերությունները անհրաժեշտ է ավելի բարձր մակարդակի վրա հասցնել։ Հայ-ամերիկյան հարաբերությունները բարձր մակարդակի վրա արժանի են դրական գնահատականի, մինչդեռ ժողովրդական գիտակցության մակարդակի վրա խնդիրներ կան։ Հայերի գիտակցության մեջ Արևմուտքը դեռ դրական ասոցիացիաներ չունի, չնայած որ առաջին հերթին Արևմուտքը՝ դա մասնագիտացում է և բարձր տեխնոլոգիաներ։

Նովոստի-Արմենիա-Ձեր կարծիքով ինչպե՞ս հետագայում կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները

Գ. Հարությունյան. Ես զարգացման մեծ հեռանկարներ եմ տեսնում։ Երևում է, որ Ռուսաստանում և Հայաստանում նախագահական ընտրությունների արդյունքները բավականին կանխատեսելի են։ Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն կզարգանան էներգետիկ, ռազմաքաղաքական բնագավառներում։ Դրա վառ օրինակ է «ՀայՌուսգազարդի» գործունեությունը, որը Հայաստանի խոշորագույն հարկատուն է, ինչը իրականում արտացոլում է երկկողմանի տնտեսական հարաբերությունների էությունը։

Նույնը վերաբերվում է ռազմաքաղաքական համագործակցությանը։ Չեմ կարծում, որ տեսանելի ապագայում որևէ փոփոխություններ կլինեն, շփումները բավականին կանխատեսելի և դրական են։

Նովոստի-Արմենիա- Ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։ Գոյություն ունի՞ արդյոք բանակցությունների ձևաչափի փոփոխւթյան և Ղարաբաղի, որպես բանակցային կողմի, ներգրավման հնարավորություն։ Ինչպիսի՞ ազդեցություն կունենան բանակցային գործընթացի վրա անցած նախագահական ընտրությունները

Գ. Հարությունյան. Փաստացի ԼՂՀ-ն մասնակցում է բանակցային գործընթացին, քանի որ տարածաշրջան այցելության ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելում են Ստեփանակերտ և հանդիպում են նախագահին,  այլ պաշտոնյաների։ Դե-ֆակտո, գործընթացն  ընթանում է Ղարաբաղի մասնակցությամբ, իհարկե ավելի լավ կլիներ, որ ԼՂՀ-ն դե-յուրե դառնար բանակցությունների մասնակից։ Դա կնշանակեր, որ բանակցություններն ավելի լեգիտիմ կդառնան։

Չեմ կարծում, որ մոտ ապագայում բանակցությունների ձևաչափը կփոխվի, չնայած շատերը կարծում են, որ այն հնացել է և փոփոխությունների կարիք ունի։ Սակայն դա մոտ ապագայի գործ չէ։ Մի գուցե մեկ-երկու տարուց այլ մոտեցումներ կլինեն, սակայն մոտ ապագան փոփոխությունների ժամանակ չէ, մեկ տարվա ընթացքում ոչինչ չի փոխվի։

Նշենք, որ հակամարտություններին նվիրված քաղաքագիտական գրականության մեջ ազգերի ինքնորոշման և տարածաշրջանային ամբողջության սկզբունքները (ինչպես նաև դրանց հետ կապված տարբեր տեսակի մեկնաբանությունները), որոնք դառնում են սպեկուլիացիայի առարկա և երբեմն հակասում են միմյանց, արդեն համարվում են հնացած և ոչ հիմնարար։ Ինչու՞։ Խորհրդային համակարգի փլուզումից հետո տեղի ունեցան գործընթացներ, որոնք ստեղծեցին նոր գեոքաղաքական իրավիճակ։

ԽՍՀՄ-ի տարածքում ձևավորվեցին 15 անկախ պետություններ, 6 պետություն ստեղծվեց  Հարավսլավիայում, անջատվեց Չեխոսլովակիան, Էրիտրեան անջատվեց Եթովպիայից, այսօր ակտիվորեն քննարկվում է Կոսովոյի խնդիրը, երևի թե պետք է դիպուկ խոսել։ Փաստն այն է, որ սառը պատերազմից հետո, լուրջ գեոքաղաքական հուզումների հետևանքով, նոր իրականություններ ձևավորվեցին, որոնց հիմնական մասը արձանագրված և ընդունված է միջազգային հարաբերությունների հարթակում, իսկ դրանց մի փոքր մաս դեռևս չի ստացել վերջնական ձևակերպում։  Այսօր միջազգային քաղաքագիտական հանրությունում տարածում է ստանում այն մոտեցումը, համաձայն որի գոյություն ունեցող խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ավելի իրական սկզբունքներ մշակել։

Այսպես, սահմանվում է քաղաքակրթական գործոն, համաձայն որի անհրաժեշտ է սահմանել այս կամ այն ազգի քաղաքակրթական պատկանելիությունը, և նախընտրությունը տալ ազգերի վերամիավորման գործընթացին։ Դա նշանակում է, որ եկել է ժամանակը հրաժարվելու նախկին քաղաքական տերմինաբանությունից և սպառազինության վերցնել առավելի բովանդակալից, իսկ ամենակարևորը՝ իրականությանը համապատասխանող կատեգորիաներ։ Այս համատեքստում մեկ կարևոր խնդիր կա՝ տարածքների ազատագրման խնդիրը։ Բացահայտ է, որ այդ տարածքները ոչ միայն ԼՂՀ-ի, այլ նաև Հայաստանի համար անվտանգության իրական և ռազմավարական երաշխիքներն են։

Բացահայտ է, որ տեսականորեն այդ տարածքները հնարավոր կլինի ետ տալ միմիայն այն դեպքում, եթե  տրվեն անվտանգության համարժեք և լիարժեք երաշխիքներ։ Որքանով է Բաքուն պատրաստ դրան, դժվար է ասել։

Ղարաբաղի հարցում անհրաժեշտ է հաշվի առնել գոյություն ունեցող իրողությունները, այն, որ Ղարաբաղը առանձին երկիր է, պետություն, որն առանձնացվել է բավականին լեգիտիմ քաղաքական ճանապարհով։ Այս փաստը պետք է ընդունել և համակերպվել։ Միակ բանը, ինչը կարող է փոխել իրավիճակը՝ դա ռազամական գործողություններն են, եթե Ադրբեջանը որոշի ռազմական միջոցներով ետ խլել Ղարաբաղը։ Իհարկե նրանք ավելի շատ փող ունեն՝ նավթի միջոցով ստացված դոլարներ, սակայն Հայաստանը շատ պարամետրերով տարածաշրջանի առաջնորդն է, և տնտեսական ազատության մակարդակով,  և պետական կարգի հիմնավորվածությամբ,  և մարդու զարգացվածության ցուցանիշով։ Հայաստանը ավելի առաջադեմ, զարգացած երկիր է, քան Ադրբեջանը և դրա համար պատերազմի արդյունքները միանշանակ չեն լինի։

Օրինակ, դեռևս 1994 թ.-ին անգլիացի փորձագետներից մեկը հայտարարել էր, որ Հայաստանը հաղթանակ տարավ ղարաբաղյան պատերազմում տեխնոլոգիական գերադասության պատճառով։

Եթե Ադրբեջանը այդպիսի չմտածված փորձ անի, ապա հետևանքնրը շատ ողբալի կլինեն նրա համար, դրա համար նրանք պետք է լավ մտածեն, մինչև պատերազմի վերասկսելը։

Նովոստի-Արմենիա- Հնարավո՞ր է արդյոք նորմալ դրացի հարաբերություններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև

Գ. Հարությունյան. Եթե ղարաբաղյան հարցը լուծվի, ապա մենք պարզապես պարտավոր կլինենք մտածել դրացի հարաբերությունների բարելավման մասին։ Կարծում եմ, որ մենք այժմ էլ պարզապես պարտավոր ենք ընդհանուր լեզու գտնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Սակայն դա պետք է լինի հավասար կողմերի լեզու, այլ ոչ թե զոհի և նրա դահճի կամ հակամարտող կողմերի երկխոսություն։ Սակայն դա ապագայի խնդիր  է, և դեռևս մենք ապրում ենք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում։ Սկզբից անհրաժեշտ է բարելավել տնտեսական կապերը, ինչը կօգնի լուծել խնդիրը։ Փաստացի այդ կապերը գոյություն ունեն՝ երրորդ երկրների միջոցով հայկական ապրանքները ներկրվում են Ադրբեջան և հակառակը

Նովոստի-Արմենիա- Որքանո՞վ է իրական հայ-թուրքական սահմանի բացումը տեսանելի ապագայում և ինչպե՞ս դա կազդի տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա ընդհանուր առմամբ

Գ. Հարությունյան. Պետք է հաշվի առնել ծայրահեղ կարևոր մի գործոն՝ այդ հարցը ոչ թե մենք ենք որոշում, այլ նրանք։ Մենք միշտ ասում ենք, այդ թվում և բարձր մակարդակի վրա, որ պատրաստ ենք բարելավել հարաբերությունները և բացել սահմանը առանց նախնական պայմանների։  

Թուրքական կողմը հակառակվում է դրան։ Խոսել այն մասին, թե ինչ կարող ենք անել մենք այս հարցում՝ իրատեսական չէ։ Ողջ բացասական լիցքը գալիս է թուրքական կողմից, մենք պատրաստ ենք շատ բան ներել, սակայն նրանք պատրաստ չեն այդ քայլերին։ Այդ պատճառով մեզ անհրաժեշտ է մշտապես հստակ և համարժեք պատկերացնել այն վտանգը, որ այս պետությունները ներկայացնում են մեր ազգային անվտանգության համար։

Մենք պետք է դա գիտակցենք, սակայն պատրաստ լինենք, և համագործակցության, և դեպքերի ամենավատ զարգացման։ Մենք պետք է իրատես լինենք և հասկանանք, որ մեզ մոտ երբեք չեն լինի հարմարավետ գեոքաղակաքական պայմաններ և այս հարցում մենք բացառություն չենք։ Նույն Թուրքիան պայմանականորեն «շրջափակված է» Հայաստանով, Հունաստանով և Իրանով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։