483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում առաջին օգնության ցուցաբերման հմտություններին պետք է տիրապետի որքան հնարավոր է շատ մարդ
20:12
04 Սեպտեմբերի 2007

Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության ուսումնա-մեթոդական կենտրոնի ղեկավար Մովսես Պողոսյանի բացառիկ հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը

Նովոստի-Արմենիա - Պրն. Պողոսյան, պատմեք Առաջին օգնության հայկական թիմի վերջին ձեռքբերումների մասին։

Մ. Պողոսյան – 2007թ. մենք հրավեր ենք ստացել՝ մասնակցելու Եվրոպայի երկու մրցույթների։ Առաջինը մեր թիմի համար արդեն ավանդական մասնակցությունն է Առաջին օգնության եվրոպական XX առաջնությանը (FA Convention in Europe - FACE), որը տեղի ունեցավ Իռլանդիայի Լիմերիկ համալսարանում՝ հուլիսի 5-8-ը։ Այս առաջնությունը նման է տոնական ներկայացման, որի մասնակիցները ցուցադրում են առաջին օգնության հմտությունները,  ինչպես նաև իրենց ուժերն են փորձում՝ Կարմիր խաչի գաղափարների և սկզբունքների կիրառման ասպեկտում։ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Առաջին օգնության կամավորական թիմն արդեն յոթերորդ տարին է մասնակցում FACE-ին, դեռ ավելին, վերջին հինգ տարիներին անընդմեջ հայտնվում է առաջին տասնյակում։ 2003թ. մեր թիմը զբաղեցրեց վեցերորդ, 2004թ.՝ առաջին, 2005թ.՝ իններորդ, իսկ 2006թ.՝ երրորդ տեղերը։

2007թ. մեր թիմը հայտնվեց հինգերորդ տեղում՝ 28 թիմերի մեջ, որոնք ներկայացնում էին 27 եվրոպական երկիր։ Միայն այն փաստը, որ Հայաստանը հինգ տարի անընդմեջ հայտնվում է եվրոպական երկրների առաջին տասնյակում, արդեն իսկ խոսուն է։ Դա վկայում է ՀԿԽԸ կայացման, ինչպես նաև կամավորների պատրաստվածության մակարդակի բարձացման, տուժածին արհեստավարժ օգնություն ցուցաբերելու նրանց պատրաստակամության մասին։

Նովոստի-Արմենիա – Ինչպիսի՞ չափանիշներով են ղեկավարվում դատավորները՝ մրցույթի մասնակից-թիմերի գիտելիքներն ու հմտությունները գնահատելիս։

Մ. Պողոսյան – Գոյություն ունեն Առաջին օգնության հատուկ մշակված եվրոպական չափանիշներ, սակայն դրանք ավելի շուտ բազային  կանոններ են, որոնց կատարման տեխնիկան տարբեր երկրներում կարող է տարբեր լինել։ Այս տեսանկյունից Եվրոպայի երկրների ԿԽ բոլոր ազգային ընկերություններն այժմ գտնվում են յուրաքանչյուր երկրում ընդունված չափանիշների ներդաշնակեցման և համադրման գործընթացում։ Մենք փորձում ենք կյանքեր փրկելու փորձառությունն այնպես օգտագործել, որպեսզի բոլոր երկրներում առաջին օգնության ցուցաբերումն անցկացվի միանման և նույնական չափանիշներով՝ ապահովելով առավելագույն արդյունավետություն։ Եվ դա՝ անկախ տուժածների թվից, նրանց վնասվածքների աստիճանից, քանակից և տեսակից։ Այս տեսանկյունից FACE-ի դատական կոլեգիան և մասնակից-թիմերը այնքան էլ չեն համապատասխանում միմյանց։ Մրցույթի մասնակիցներն ավելի շատ են հետևում առաջին օգնության ցուցաբերման եվրոպական չափանիշներին, քան դատավորները՝ նրանց գործողությունները գնահատելիս։ 2008թ. մենք մտադիր ենք FACE-ի կազմակերպչական հանձնաժողով ներկայացնել ՀԿԽԸ առաջարկներն այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել դատական կոլեգիային՝ Առաջին օգնության գիտելիքների և ունակությունների գնահատման միասնական չափանիշներ ստեղծելու համար։ Հաջորդ տարի առաջնությունն անցկացվելու է Լիվերպուլում, և քանի որ Մեծ Բրիտանիան մեծ փորձ ունի առաջին օգնության ցուցաբերման և առաջնությունների կազմակերպման ոլորտներում, մենք հույս ունենք, որ մեր առաջարկությունները հաշվի կառնվեն։

Նովոստի-Արմենիա – Այսպիսով, կարելի՞ է հաստատել, որ ՀԿԽԸ-ում Առաջին օգնության չափանիշների որոշակի սկզբունքների մշակման աշխատանքներ են ընթանում։

Մ. Պողոսյան – Նմանատիպ առաջնությունների դատավարության ազգային մոտեցումներ և չափանիշներ ՀԿԽԸ-ում գործում են դեռևս 1997թ.ից, երբ ՀԿԽԸ կամավորների ուժերով հիմնադրվեց և գործունեությունը սկսեց Առաջին օգնության ուսումնա-մեթոդական կենտրոնը (ԱՕՈՒՄԿ), իսկ ազգային հավաքականն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայի առաջնություններին։ Այդ ժամանակից ի վեր մեր գործողություններում ղեկավարվում ենք հենց այդ սկզբունքներով, կարելի է ասել, որ դրանք մեր կոնցեպցիան են։ Ի դեպ, փաստաթղթերի այդ փաթեթում ի սկզբանե դրված է առաջին օգնության ցուցաբերման և գործողությունների գնահատման չափանիշների միասնականությունը։  

Նովոստի-Արմենիա – Դուք հիշատակեցիք երկու առաջնություններին մասնակցության մասին։ Որտե՞ղ է անցկացվել և իրենից ի՞նչ է ներկայացրել երկրորդ առաջնությունը

Մ. Պողոսյան – Հաշվի առնելով ՀԿԽԸ առաջին օգնության ցուցաբերման  ոլորտում ունեցած ձեռքբերումները՝ Հայաստանի ազգային թիմը Գերմանական կարմիր խաչից (ԳԿԽ) Մասնագիտական փրկարարական միջազգային առաջնությանը (Advanced First Aid International Competition) մասնակցելու հրավեր ստացավ, որը տեղի ունեցավ հուլիսի 13-15-ը Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային տարածքի Ցոլերնալբ շրջանի Բուրլադինգեն-Ռինգինգեն փոքրիկ քաղաքում։ Առաջնությանը մասնակցում էին առաջին օգնության մոտ 44 արհեստավարժ թիմեր, որոնցից 37-ը՝ Գերմանիայից, մյուսները՝ Հոլանդիայից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից և Հայաստանից։ Մեր թիմը հավասար մակարդակի վրա էր ելույթ ունենում բարձր որակավորում ունեցող թիմերի հետ, որոնք ներկայացնում էին, մասնավորապես, Գերմանիայի ռազմական և պետական փրկարար ծառայությունները, ինչպես նաև երիտասարդական կառույցները։ Լրացուցիչ դժվարություններից խուսափելու նպատակով առաջնությանը մասնակցելու համար վեց մարդուց բաղկացած երկրորդ թիմը հավաքելու ժամանակ ԳԿԽ հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ հայկական թիմի կազմում ընդգրկվեն երեքական ներկայացուցիչ հայ և գերմանացի փրկարարներից։

«Հայաստան» միացյալ թիմի կազմում ընդգրկվեցին մեր թիմի բարձր որակավորում ունեցող երկու անդամներ, որոնք մասնակցել էին FACE-2007-ին, իսկ երրորդ մասնակիցը Երևանից հատուկ ժամանել էր առաջնությանը մասնակցելու համար։ Սակայն տեխնիկական պատճառներով գերմանացի փրկարարները չընդգրկվեցին մեր հավաքականի կազմում։ Այսպիսով, առաջնության մեկնարկից անմիջապես առաջ մենք ստիպված եղանք այդ բացը լրացնել Հայաստանի պատվիրակության մյուս անդամներով։ Արդյունքում, հայկական թիմը համալրվեց երկու անդամներով։ Ինձ ընտրեցին թիմի ավագ, իսկ հինգերորդ մասնակիցը դարձավ իմ 14-ամյա դուստրը՝ Արփինեն, որն առաջին օգնության բավականին արհեստավարժ մասնագետ և փրկարար է։

Նովոստի-Արմենիա – Իսկ ի՞նչ տարբերություն կա այս առաջնության և FACE-2007-ի առաջին օգնության ցուցաբերման կանոնների և մեթոդների միջև։

Մ. Պողոսյան – Տարբերությունն այն է, որ տվյալ դեպքում մասնակիցներից պահանջվում էին համապատասխան արհեստավարժ գիտելիքներ և հատուկ փրկարարական գործիքներից օգտվելու հմտություններ։ Թիմերը պետք է ոչ միայն ապահովեին կենսական կարևոր համակարգերի՝ շնչառության, արյան շրջանառության գործունեությունը, այլև 10 րոպեի ընթացքում ցուցաբերեին մինչբժշկական արհեստավարժ օգնություն և ժամանակին ապահովեին «Շտապ օգնության» մեքենաների ժամանումը։

Եզրագծին հասնելու համար թիմերին անհրաժեշտ էր հաղթահարել ութ կայան, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր որոշակի արտակարգ իրավիճակ՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով տուժածներով, որոնք օգնության կարիք ունեն։

Անհրաժեշտության դեպքում մենք ստիպված էինք լինում չափել տուժածի արյան ճնշումը, թթվածնային դիմակ դնել, այլ թիմերում նույնիսկ արտակարգ ինտուբացիայի դեպքեր եղան։ Այսպիսով, փրկարարն իր գործողություններով և պատրաստվածության մակարդակով ավելի մոտենում է բժշկական, հրշեջ և ոստիկանական կառույցներին՝ մեկ աստիճանով բարձր կանգնելով առաջին օգնության մասնագետից։

Կայաններում ներկայացվող պայմանական դժբախտ պատահարների  թվում կային հոսանքահարման, այրվածքների, վերջույթների անդամահատման, կոտրվածքների, փափուկ հյուսվածքների վնասվածքների, գիտակցության կորստի և բազմավնասվածքների դեպքեր։ Առավել հետաքրքրություն էին ներկայացնում այն դեպքերը, որոնք օգնության ցուցաբերման հատուկ մոտեցում էին պահանջում, այդ թվում, այսպես կոչված՝ տրիաժը (դասակարգում), երբ տուժածների թիվը գերազանցում է փրկարարների թվին։ Դատական կոլեգիայի անդամների վկայությամբ, «Հայաստան» թիմը միակն էր, որին տրիաժի դեպքում հաջողվեց «չկորցնել» տուժածներից և ոչ մեկին։

Նովոստի-Արմենիա – Ինչպե՞ս իրեն դրսևորեց փրկարարների հայկական թիմը առաջնության ժամանակ։

Մ. Պողոսյան – Մինչև եզրագիծը մեր ողջ ուղու ընթացքում մենք բավականին բարձր գնահատականներ էին լսում մեր թիմի գործողությունների մասին, որոնք, գրեթե բոլոր դատավորների և դիտորդների կարծիքով, լավագույնն էին՝ մինչ այդ գրանցվածների միջից։ Ընդ որում, հաշվի էր առնվում ոչ միայն առաջին օգնության բարձր արհեստավարժ մակարդակը, այլև թիմի բոլոր անդամների համակարգված աշխատանքը և պայմանական տուժածների հետ շփվելու հոգեբանական կողմը։ Մենք ստիպված էինք լինում «տուժածների» հետ բացատրվել ոչ միայն անգլերեն և գերմաներեն լեզուներով, այլև դիմել նշանների լեզվին, որը հաճախ ավելի արդյունավետ էր լինում նրանց հետ կապ հաստատելիս, քան սովորական երկխոսությունը։

Նովոստի-Արմենիա - Ինչպիսի՞ն էր առաջնության արդյունքը։

Մ. Պողոսյան – Առաջնությունում նախատեսված էին մի քանի մրցանակային տեղեր՝ «Հեռավոր երկրի լավագույն թիմ», «Լավագույն երիտասարդական թիմ», «Ուժեղագույն արտասահմանյան թիմ» և «Ուժեղագույն» թիմ անվանակարգերում։ Առաջնության բոլոր մասնակիցները ենթադրում էին, որ լավագույնը կճանաչվի գերմանական 37 թիմերից մեկը։ Այդ ենթադրությունը վերաճեց համոզվածության այն բանից հետո, երբ երրորդ և երկրորդ մրցանակային տեղերը «Ուժեղագույն» անվանակարգում, իրոք, զբաղեցրեցին Գերմանիայի երկու թիմեր։

Այդ պատճառով կարելի է պատկերացնել զարմանքը և ուրախությանը,  երբ Մասնագիտական փրկարարական միջազգային առաջնության բացարձակ հաղթող ճանաչվեց Հայաստանի թիմը։ Այսպիսով, Հայաստանի դրոշը տեղադրվեց անմիջապես Եվրոմիության դրոշի կողքին՝ մյուս բոլոր մասնակից-երկրների դրոշների շարքի սկզբում։ Ի դեպ, Հայաստանին հաջողվեց առաջատարի տեղը զբաղեցնել նաև «Ուժեղագույն արտասահմանյան թիմ» անվանակարգում։

Նովոստի-Արմենիա – Արդյոք պաշտոնական գնահատական տրվե՞ց Գերմանիայում հայկական թիմի նման հաջող ելույթին։

Մ. Պողոսյան – Ուշագրավ է, որ մեր թիմի հաջողության համար ուրախացել էին ոչ միայն մեր երկրպագուները, որոնց թվում էին Բադեն-Վյուրտեմբերգի հայկական համայնքի ներկայացուցիչները, այլև եվրոպական մյուս թիմերի, մասնավորապես, Ֆրանսիայի թիմի անդամները։

ԳԿԽ ներկայացուցիչները, որոնք Հայաստանին, ՀԿԽԸ-ին և առաջին օգնության կամավորներին ամենատարբեր աջակցություն և օգնություն են ցուցաբերում դեռևս 1988թ.-ից, բոլորը միաձայն նշում էին, որ այդ հաջողությունը Հայաստանում բազմամյա գործունեության և առաջին օգնության ոլորտի զարգացման արդյունքն է։ Ես կարծում եմ, որ դրանով մենք կարողացանք երախտագիտություն հայտնել մեր գործընկերներին՝ հանրապետությունում առաջին օգնության կառույցի կայացմանն աջակցելու համար։

Բադեն-Վյուրտեմբերգի Կարմիր խաչի նախագահ, դոկտոր Լորենց Մենցը (Lorenz Menz) առաջնության հաղթողի՝ հայկական թիմի պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ նշեց, որ «Հայաստանն այն երկիրն է, իսկ ՀԿԽԸ-ն այն կառույցը, որտեղ մենք մեծ ուրախությամբ պատրաստ ենք ցանկացած ներդրում կատարել, քանի որ ադյունքը մեզ համար տեսանելի է»։ Նման կարծիք հայտնեցին երեկույթի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ դատական կոլեգիայի անդամները, ինչպես նաև Բուլադինգենի քաղաքապետը։

Նովոստի-Արմենիա – Ովքե՞ր էին առաջնությունում Հայաստանի թիմի մասնակցությունն ապահովող հովանավորները։

Մ. Պողոսյան – Ամենամեծ աջակցությունը ես համարում եմ այն մարդկանց հավատը, որոնք մեզ օգնեցին հասնել մինչև Գերմանիա և հաղթել առաջնությունում։ Կցանկանայի հատուկ նշել Գերմանական Կարմիր խաչի ցուցաբերած անգնահատելի օգնությունը և աջակցությունը։ Մեր հովանավորների թվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Սամարացիների շվեյցարական ֆեդերացիան, ինչպես նաև Իռլանդական Կարմիր խաչը։

Նովոստի-Արմենիա – Ի՞նչ ծրագրեր ունի ԱՕՈՒՄԿ-ն մոտ ապագայում

Մ. Պողոսյան – Ընթացիկ տարվա սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանում տեղի կունենա Առաջին օգնության կամավորական թիմերի IX ազգային բաց առաջնությունը։

Հանրապետությունում Ազգային բաց առաջնությունն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և հանրապետական առաջնության  եզրափակիչ փուլն է։ Առաջնության նախապատրաստման շրջանակներում Հայաստանի կենտրոնական, հարավային և հյուսիսային մարզերում կայացած մրցույթների արդյունքում 2007թ. առաջնությանը մասնակցելու համար ընտրվել են լավագույն յոթ թիմեր։ Այդ յոթ ազգային թիմերից բացի առաջնությանը մասնակցելու են նաև Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի թիմերը։ Բացի այդ, մենք հրավերներ ենք ուղարկել Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներ, որոնք Ղրղզստանի օրինակով, որը մասնակցեց 2005թ. առաջնությանը, նույնպես ցանկանում են լինել մասնակիցների շարքում։

ՀԿԽԸ Առաջին օգնության կամավորական թիմերի IX ազգային բաց առաջնությանը մասնակցելու են 2006թ. մարզային մրցույթների  արդյունքում ընտրված առաջին օգնության 60 մասնագետներ։ Միջոցառման նախապատրաստման, կազմակերպման և անցկացման աշխատանքներին կմասնակցեն ՀԿԽԸ մոտ 100 կամավորներ, այդ թվում՝ դատական կոլեգիայի, կազմակերպչական հանձնաժողովի անդամներ և մարզիչներ։ Առաջնության մասնակիցները պետք է իրականությանն առավելագույնս մոտեցված պայմաններում ցուցադրեն առաջին օգնության ոլորտում ունեցած իրենց գիտելիքները և գործնական հմտությունները այն ութ կայաններում, որոնք ներկայացնում են այս կամ այն դժբախտ պատահարը կամ արտակարգ իրավիճակը։

Նովոստի-Արմենիա – ԱՕՈՒՄԿ գործունեությանը ի՞նչ դրական ազդակ  կարող է հաղորդել հայկական թիմի հաղթանակը միջազգային առաջնություններում

Մ. Պողոսյան – Առաջին օգնության կամավորների գործունեության վրա Հայաստանի հաջողությունը կարող է ունենալ թե դրական, թե բացասական ազդեցություն։ Այս ձեռքբերումը ոչ մի կերպ չպետք է  թուլացնող ազդեցություն ունենա մեզ վրա։ Առաջին օգնության հայ մասնագետները դեռևս բավական հեռու են կատարելությունից, և տարերային աղետների և արտակարգ իրավիճակների պայմաններում կատարյալ  պատրաստվածության մակարդակի հասնելու համար մենք պետք է բավական երկար ճանապարհ անցնենք։

Բանն այն է, որ այսօրվա դրությամբ  հանրապետությունում առաջին օգնության ցուցաբերման գիտելիքների և հմտությունների տիրապետում է բնակչության 1%-ից պակասը. դա շատ փոքր ցուցանիշ է։ Շատերը պատկերացում ունեն այն մասին, թե ինչ է առաջին օգնությունը և ծանոթ են դրա տեսական հիմունքներին, բայց բոլորը չէ, որ կարող են իրենց  գիտելիքները կիրառել գործնականում։

Բացի այդ, վատ չէր լինի, եթե մենք կարողանայինք եվրոպական և միջազգային առաջնություններում ներկայացնել ոչ թե հավաքական թիմ՝ Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող, այլ լիարժեք մարզային  խումբ՝ հանրապետության այս կամ այն մարզը ներկայացնող։ Դժբախտաբար, այսօր մենք նման հնարավորություն չունենք, քանի որ երկրի սահմաններից դուրս հաջողության հասնելու համար մենք պետք է թիմի կազմում ընդգրկենք հանրապետական մասշտաբով լավագույն և ուժեղագույն մասնագետներին։ Այս հարցում որոշիչ գործոններից մեկը նաև մեր փրկարարների՝ օտար լեզվի թերի իմացությունն է։ Թիմի մասնակիցը պետք է կատարելապես տիրապետի ոչ միայն առաջին օգնության գիտելիքներին, այլև օտար լեզվին, մասնավորապես, անգլերենին, ինչը եվրոպական առաջնություններին մասնակցության պարտադիր պայման է։

Դրական կարելի է համարել այն փաստը, որ հայկական թիմի հաղթանակը Գերմանիայում հերթական անգամ վկայում է Առաջին օգնության մեր մասնագետների պատարստվածության բարձր մակարդակի մասին։ Դա հիմք և շարժառիթ է՝ զարգացման հետագա քայլերի համար։ Մենք պետք է հասնենք այն բանին, որ հնարավորինս շատ մարդիկ սովորեն և տիրապետեն առաջին օգնության հմտություններին և անհրաժեշտության դեպքում կարողանան արհեստավարժ օգնություն ցուցաբերել իրենց մտերիմներին, բարեկամներին, ծանոթներին և բոլոր կարիքավորներին՝ դրանով  ապահովելով նրանց անվտանգությունը և պահպանելով նրանց կյանքը՝ մինչև արհեստավարժ օգնության ժամանումը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։