487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+9
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին 5-6 տարիների ընթացքում Հայաստանում աղիքային հիվանդությունները գտնվում են կայուն մակարդակի վրա
12:19
15 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին 5-6 տարիների ընթացքում Հայաստանում աղիքային հիվանդությունները գտնվում են կայուն մակարդակի վրա։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության վարակիչ և տարածվող հիվանդությունների բաժանմունքի պետ Լիլիթ Ավետիսյանը, աղիքային վարակների զանգվածային աճ չկա։

 «Երբեմն տարբեր շրջաններում ջրատարի վնասվելու հետևանքով ջրի աղտոտման  կամ կերակրի գործոնի ազդեցությամբ տեղի է ունենում վարակների բռնկում», - ասաց նա։

Ավետիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում աղիքային հիվանդությունների  իրավիճակն ավելի բարվոք է, քան տարածաշրջանի այլ երկրներում։ Այսպես, ըստ նրա տվյալների, 100 հազ. մարդու հաշվով հիվանդացության միջին ցուցանիշը կազմում է մոտավորապես 100 դեպք, իսկ ամառային շրջանում այդ ցուցանիշը կարող է բարձրանալ 20 դեպքով։ «Անցայլ տարիներին Հայաստանում աղիքային հիվանդությունները շատ տարածված էին, սակայն այժմ հիվանդացության ֆոնը կայունացել է»,- ասաց նա։

Մասնագետները պնդում են, որ ամառային շրջանը նպաստում է աղիքային հիվանդությունների աճին։ Ավետիսյանի խոսքերով, ամառային շոգը բարենպաստ է  վարակի հարուցիչների բազմացման համար։ Մասնավորապես, այս տեսակետից առավել վտանգավոր է լցնովի պաղպաղակը, որը վաճառվում է փողոցներում՝ առանց հիգիենայի նորմերի պահպանման։

Համաճարակաբանները կարծում են, որ Հայաստանում կենցաղային հիգիենայի հարցերը գտնվում են անբավարար մակարդակի վրա։ «Իհարկե, բնակչությունը հիգիենայի հարցերում դառնում է ավելի գրագետ և տեղեկացված, սակայն մենք մշտապես աշխատանքներ ենք իրականացնում այդ ուղղությամբ՝ տեղեկացնելով մարդկանց հնարավոր վտանգների մասին», - ասաց Ավետիսյանը՝ ավելացնելով, որ Պետական հիգիենիկ-հակահամաճարակային տեսչությունը բոլոր պոլիկլինիկաներում տարածել է «Զգուշացեք աղիքային վարակներից» տեղեկատվական գրքույկը։  

Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանները կոչ են անում հասարակությանը՝ ամառվա շոգին մթերքի ընտրության ժամանալ լինել առավել զգոն։

Ինչպես լրագրողներին հայտարարեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը, մթերքի անվտանգության խնդիրը առավել սրվում է ամառվա ամիսներին։ «Ամառային շոգի պայմաններում նույնիսկ ամենաանվտանգ և բարձրորակ սնունդը դառնում է վտանգավոր», - ասաց նա։

Աբգարյանի խոսքերով, իրականացված մոնիտորինգի ընթացքում արձանագրվել է ժամկետանց պարենային ապրանքի և պահպանման պայմանների խախտման մոտավորապես 400 դեպք։

 «Մայրաքաղաքի իշխանությունների արգելքներին հակառակ՝ Երևանի փողոցներում լցնովի պաղպաղակի և տարբեր զովացուցիչ ըմպելիքների վաճառքը շարունակվում է։ Ավելին, սնունդը վաճառվում է առանց պատշաճ հսկողության, առանց անհրաժեշտ սանիտարական և հիգիենիկ նորմերի պահպանման, նաև կասկած են հարուցում այդ սննդի պահպանումն ու արտադրության պայմանները», - նկատեց նա։

Միաժամանակ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի Երեխաների և դեռահասների  առողջության հանրապետական կենտրոնի ղեկավար Սերգեյ Սարգսյանը «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեց, որ աղեստամոքսային տրակտի հիվանդությունները Հայաստանում մեծ տարածում են գտնում։

Նրա խոսքերով, աղիքային հիվանդություններն առաջանում են մանուկ հասակում և տարիքի հետ սրվում են։

 «Մեր երկրում դեռևս դպրոցական հասակից ձևավորվել է ոչ առողջ սննդակարգ և սնվելու ոչ ճիշտ ռեժիմ, ինչը հետագայում հանգեցնում է պաթոլոգիաների», - նշեց Սարգսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
13 Սեպտեմբերի 2017
Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է
Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան) «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

15:43
12 Սեպտեմբերի 2017
Մեզ հաջողություն է սպասում, եթե կարողանանք Հայաստանի գաստրոնոմիկ ներուժը ճիշտ օգտագործել. փորձագետ
Հայաստանի այսօրվա օրակարգում ամենաակտուալ թեմաներից է զբոսաշրջության զարգացումը։
18:03
15 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանը պատմել է բաղձալի նպատակի, հիշարժան հանդիպումների և սիրած գրքի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Российсая газета»-ին։


12:52
06 Հունիսի 2017
Ադրբեջանի հետ Հայաստանի խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվի
«Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։  
19:18
16 Մայիսի 2017
Ինչու՞ է Հայաստանին պետք «Նոյյան Տապան». ԲԱՑԱՌԻԿ
Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն:
14:14
27 Ապրիլի 2017
Պատրաստվում ենք ամռանը. խորհուրդներ ֆիթնես մարզիչից
Ամռան գալստին մնացել է մի ամսից մի փոքր ավելի։
20:22
13 Ապրիլի 2017
Հայաստանը «Եվրատեսիլում» հաղթելու մեծ հնարավորություններ ունի. Գերմանիայի ներկայացուցիչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Գերմանիան ներկայացնող երգչուհի Լևինա Մյուզիքը հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
16:52
23 Մարտի 2017
Ինչպե՞ս խուսափել գրիպից և ի՞նչ անել, եթե դուք, ամեն դեպքում, հիվանդացել եք. խորհուրդ է տալիս փորձագետը
Գարնան սկզբին գրիպով և սուր շնչառական  վիրուսային վարակներով հիվանդանալու վտանգը մեծանում է։
17:30
02 Փետրվարի 2017
Սուրենյան. առաջիկա գիշերը Երևանում ձմեռվա ռեկորդային ամենացուրտ գիշերն է լինելու
Վերջին ամիսներին Հայաստանի բնակիչների համար ամենաքննարկվող թեման եղանակն է:
15:58
23 Հունվարի 2017
Հայաստանում բացվել է Yandex-ի ծրագրավորման դպրոցը
Հայաստանը դարձավ Ռուսաստանից հետո առաջին երկիրը, որտեղ սկսեց գործել Yandex-ի ծրագրավորման դպրոցը:
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։