482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ-ն կարող է փոխել անվանումը, բայց ոչ էությունը
11:53
19 Հուլիսի 2007

ԱՊՀ մասնակից-պետությունների Միջխորհրդարանական համաժողովի գլխավոր քարտուղար-խորհրդի քարտուղարության ղեկավար Միխայիլ Կրոտովի հարցազրույցը հատուկ «ՌԻԱ Նովոստիի» համար

- Միջխորհրդարանական համաժողովն այս տարի հանդիսավոր կերպով նշեց 15-ամյակը։ Քիչ ժամկետ չէ, եթե նկատի ունենանք ԱՊՀ երկրների միջև գոյություն ունեցող ոչ այնքան հարթ հարաբերությունները։ Ի՞նչ է հաջողվել անել այս ընթացքում, իսկ ինչ՝ ոչ։

- Հանդիսությունների հենց ընթացքը ցույց տվեց, որ կազմակերպությունը 15-ամյակին հասել է լավ ցուցանիշներով։ Նախևառաջ, մեզ հաջողվեց ԱՊՀ շրջանակներում կազմավորել միասնական իրավական տարածք, և այսօր ԱՊՀ երկրների օրենսդրությունների  ներդաշնակման մակարդակով մենք չենք զիջում Եվրոմիությանը։  Դա նշանակում է, որ իրավական համակարգը կանգ չի առնում տեղում, այլ, ընդհակառակը, օգնում է Համագործակցության երկրների ինտեգրման էլ ավելի խորացմանը, ընդ որում, ինչպես ԵվրԱզԷս-ին, այնպես էլ ՎՈւԱՄ-ին անդամակցող երկրների։

ԱՊՀ ՄԽՎ-ն եզակի ներուժ ունի։ Այդ թվում և խաղաղապահության նման բարդ խնդրի լուծման գործում։ 1994թ.-ի մայիսին մենք ապահովեցինք զինադադարը Լեռնային Ղարաբաղում, ակտիվորեն աջակցել ենք Ռուսաստանին և Իրանին՝ ներտաջիկական հակամարտության կարգավորման խնդրում։ Գուցե այլ հակամարտությունների կարգավորման մեջ մեր մասնակցությունն այնքան էլ նկատելի չի եղել, բայց ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն (որոնք հանդես էին գալիս որպես ԱՊՀ-ի իրավահաջորդներ՝ Եվրասիայում իրականացվող խաղաղարար գործունեության մեջ), ցավոք, նույնպես չեն կարող պարծենալ այդ խնդրի լուծման ուղղությամբ ունեցած քիչ թե շատ լուրջ արդյունքներով։ Այդ պատճառով, հենց ԱՊՀ տարածքի «սառեցված հակամարտությունների»  պահպանումն է համագործակցության հիմնական խնդիրը։

- Որո՞նք են, Ձեր կարծիքով, ԱՊՀ ՄԽՎ-ի առաջիկա խնդիրներն ու ծրագրերը։ Ի՞նչ ուղղությամբ պետք է այն զարգանա։

- Միջխորհրդարանական վեհաժողովը կզարգանա, այսպես ասենք, և խորանալով և ծավալվելով։ Նախևառաջ, պետք է բարձրացնել որակը՝ դեպի օերնսդրական աշխատանքի «խորքը»։ Բացի այդ, չափազանց կարևորում եմ ժողովրդավարության, պառլամենտարիզմի և քաղաքացիների ընտրական իրավունքների զարգացման դիտարկման միջազգային ինստիտուտի գործունեությունը։ Հենց ժողովրդավարության ամրապնդման մեջ  է պետությունների դինամիկ զարգացման համար անհրաժեշտ պաշարը, նրանց մերձեցումը տնտեսության, քաղաքականության, մշակույթի բոլոր ոլորտներում։ Ժողովրդավարության զարգացման խնդիրն է հենց լուծում ՄԽՎ-ի կողմից ստեղծված ինստիտուտը։ Նրա պահանջված լինելու մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ Բաքվում և Բիշկեկում ինստիտուտի մասնաճյուղերի բացման մասին փաստաթղթեր են ստորագրվել։

Խոսելով ՄԽՎ-ի «ծավալման» մասին՝ պետք է նշեմ, որ Միջխորհրդարանական վեհաժողովը սկսում է դուրս գալ ԱՊՀ սահմաններից։ Արդեն այսօր Աֆղանստանի խորհրդարանական պատվիրակությունը մշտապես՝ ամենաբարձր մակարդակով մասնակցում է Վեհաժողովի աշխատանքին դիտորդի կարգավիճակով։ Թե աֆղան, թե ԱՊՀ խորհրդարանականների միջև գոյություն ունի համատեղ աշխատելու   շահագրգռվածություն, քանի որ Եվրասիայի անվտանգությանը սպառնացող բազմաթիվ վտանգներ, ինչպես հայտնի է, գալիս են Աֆղանստանի տարածքից։ Եվ այստեղ անհրաժեշտ է համատեղել ջանքերը՝ թմրաբիզնեսի, միջազգային ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում։

Միջխորհրդարանական վեհաժողովի հանդեպ հետաքրքրություն է դրսևորում նաև Հարավային Կորեայի պատվիրակությունը, որը ցանկություն է հայտնել մասնակցել  Վեհաժողովի առաջիկա նիստին։ Եվրոպական մի շարք խորհրդարաններ ևս պարզում են մեր աշխատանքներին մշտապես մասնակցելու հնարավորությունները։ Մայիսի 31-ին՝ հոբելյանական Վեհաժողովին Ասիայից և Եվրոպայից, ինչպես նաև այլ աշխարհամասերից ժամանած 150 խորհրդարանականների, թեկուզ և առանց ձայնի իրավունքի, սակայն խնդիրների ակտիվ քննարկմանն իրավունքով մասնակցությունը, ՄԽՎ այդ նիստը համաշխարհային մակարդակի իրադարձության վերածեց։ 

- ԱՊՀ-ն այսօր ակտիվորեն բարեփոխվում է։ Այդ բարեփոխումների լույսի ներքո ինչպիսի՞ն է Ձեզ թվում ԱՊՀ խորհրդարանների համագործակցությունը։

- Շատ կարևոր է, որ Սանկտ-Պետերբուրգում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների վերջին ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հիմնական շեշտադրումն արվում էր ոչ թե Համագործակցության ապարատի, գործադիր կառույցների վերակազմակերպման, այլ գործունեության բովանդակային մասի բարեփոխման վրա։ ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից հավանության արժանացած այն գաղափարը, որ ԱՊՀ անդամ երկրներն ամեն տարի կենտրոնան մեկ խոշոր խնդրի լուծման վրա, որպեսզի այն լուծելով, հնարավոր լինի անցնել մյուսին, անմիջականորեն վերաբերում է նաև մեզ։

Եվ եթե գալիք տարին լինի միգրացիոն խնդիրների լուծման տարի, ապա ՄԽՎ-ն ևս իր ուշադրության կենտրոնում  կպահի համաձայնեցված միգրացիայի իրավական, օրենսդրական ապահովման խնդիրը։ Արդեն աշնանային նիստում ծրագրվում է բարձրացնել ԱՊՀ երկրներում միգրացիոն խնդիրների իրավական ապահովման թեման։ Նույն խնդիրները, բայց արդեն ավելի մեծ մասշտաբով, մենք հաջորդ տարվա գարնանը կներկայացնենք արդեն ավանդական դարձած համաժողովի ժամանակ, որն իրականացվում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հետ համատեղ։

- Ինչպիսի՞ նոր օրինակելի օրենքներ են անհրաժեշտ ԱՊՀ-ին, և որո՞նք ունեն կատարելագործման ու վերանայման կարիք։

- Իրավաստեղծ գործընթացն անընդհատ է։ ԱՊՀ երկրների համար, որտեղ դեռ կա օրենսդրական վակուում, տիպային օրինակելի օրենքների ընդունումը կարևորագույն խնդիրներից է մնում։ Եվ այն արդիական կլինի մի քանի տասնամյակ ևս։ Այս կամ այն ոլորտում օրենսդրական նորմերի բացակայությունը հանգեցնում է ղեկավարմանը՝ ցուցումների, հրահանգների և հրամանագրերի միջոցով։ Դրանց իրագործումն, իր հերթին, հաճախ կախված է պաշտոնյաների  կամայականություններից, ինչի արդյունյքում՝ բարենպաստ պայմաններ են ստեղծվում կոռուպցիայի զարգացման համար։Այս օրենքը, ինչպես նաև Միջպետական կենտրոնների գործունեության իրավական ապահովման հետ կապված աշխատանքը, կենտրոններ որոնք հավաստում են էլեկտրոնային ստորագրությունները, ինչպես և այն ամենը, ինչ կապված է ինտերնետ-տնտեսության իրավական ապահովման հետ, ինձ հեռանկարային և խիստ անհրաժեշտ է թվում։

Մենք ունենք Օրինակելի օրենսդրության հեռանկարային ծրագիր, որտեղ նախատեսված է մի շարք կարևորագույն օրենսդրական ակտերի մշակումն ու առաջադրումը։ Կարող եմ հիշատակել «Էլեկտրական առևտրի մասին» օրենքը,  որը օբյեկտիվորեն կնպաստի ԱՊՀ երկրների ինտեգրացիոն գործընթացների զարգացման մեջ բեկում մտցնելուն։ Չէ  որ փոքր և միջին բիզնեսը, որն այսօր գրեթե ներգրավված չէ միջպետական առևտրում (բացառությամբ սահմանային առևտրի), հնարավորություն կստանա բարձրանալ որակապես նոր մակարդակի։ Այդ օրենքը, ինչպես նաև Միջպետական կենտրոնների գործունեության իրավական ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքը,  ինձ հեռանկարային և չափազանց կարևոր է թվում։

ԱՊՀ երկրների համար արդի օրենքների երկրորդ խումբը, որոնց մշակմամբ զբաղվում է ԱՊՀ ՄԽՎ-ն, ուղղորդված է սոցիալական պետության ստեղծմանը։ Մեր երկրներն այսօր բավարար զարգացած և հարուստ են, որպեսզի ավելի մեծ ուշադրություն դարձնեն սոցիալական հարցերի լուծմանը։ Իսկ դա, իր հերթին, կնպաստի հասարակության համախմբմանը և ԱՊՀ երկրների քաղաքական համակարգերի ներդաշնակեցմանը։

-Իսկ որքանո՞վ են ինտեգրմանը պատրաստ բուն ԱՊՀ երկրների խորհրդարանականները։

- Խորհրդարաներն ավելի հակված են ինտեգրմանը, քան գործադիր մարմինները։ Չկա ԱՊՀ և ոչ մի միջպետական համաձայնագիր, որը ներկայացված լիներ հաստատման, և հաստատված չլիներ Համագործակցության երկրներից որևէ մեկի խորհրդարանի կողմից։ Այս իմաստով, խորհրդարանականները միշտ հանդես են եկել ինտեգրումը խթանող ուժի դերում։ ՄԽՎ նիստերում միշտ քննարկվել են միջպետական համաձայնագրերի հաստատման և դրանց ներդաշնակման ու աջակցման հետ կապված խնդիրները։ Բայց բուն ինտեգրումը չի կարող արհեստական, դրսից պարտադրված լինել։ Այն պետք է հենվի որոշակի պայմանների վրա։ Իսկ փոխհարաբերությունների խորացման գործընթացին խանգարում է հաճախ ոչ այնքան քաղաքական կամքի բացակայությունը, որքան օբյեկտիվ հանգամանքները. Մասնավորապես այս կամ այն երկրի տնտեսական զարգացման մակարդակը։ Օրինակ, մաքսային խորհուրդ ստեղծելը պետությունների միջև, որոնց մեկ հոգուն բաժին ընկնող ՀՆԱ-ն տարբերվում է 10 անգամ, բավականին բարդ է։ Պետք է պայմաններ ստեղծել, որոնք ավելի նվազ դինամիկայով զարգացող երկրներին թույլ կտան հասնել ավելի զարգացածներին։ Եվ միայն այդ ժամանակ կարելի է աշխատել Եվրամիությունում գործող ոչ պետական կառույցների նման համակարգերի ստեղծման ուղղությամբ։

- Ինչպիսի՞ն եք տեսնում ԱՊՀ զարգացումը։

- Բավականին հաջող։ Բանն այն է, որ Համագործակցության հասցեին հնչած ողջ քննադատությունը, ուղղված էր ոչ թե խորհրդարաններին, այլ ավելի շատ այդ երկրների ղեկավարներին։ Ընդ որում դրանք երկրներ են, որոնք 20-րդ դարավերջի տասնամյակներում լուրջ ճգնաժամ են ապրել։ Բայց 21-րդ դարից սկսած ԱՊՀ երկրները դրսևորում են տնտեսական աճի ավելի մեծ տեմպեր, ամուր դիրքեր են գրավում միջազգային շուկայում։ Բնական է, որ հաջողակ, դինամիկ զարգացում ունեցող երկրների միացումն ավելի դրականորեն կընդունվի, քան՝ աղքատ և անհեռանկարային երկրներինը։ Համագործակցության երկրները օբյեկտիվորեն անհրաժեշտ են միմյանց։ Նրանց երկրներում երկար դարեր շարունակ ընթացել են աշխատանքի բաշխման և կոոպերացիայի գործընթացներ և կանգնեցնել դրանք կամային ջանքով, ուղղակի անհնար է։ Նույնիսկ եթե մեկը մտնի Եվրախորհուրդ կամ այլ միջպետական միություններ, դա դեռ չի նշանակում, որ նրանք պետք է լքեն ԱՊՀ-ն։ Դրա վառ ապացույցն են Հյուսիսային Խորհրդի երկրները, որոնք, ԵՄ մտնելով, միաժամանակ շարունակում են համագործակցել նաև այս կառույցի շրջանակներում։ ԱՊՀ երկրներն ունեն ընդհանուր անցյալ, ընդհանուր վտանգներ և ընդհանուր հաջողություններ։ Բայց հիմքը նախկին ԽՍՀՄ երկրների միավորումն է նրանց առևտրի զարգացման, տնտեսական հարաբերությունների բարելավման, մշակութային կապերի ամրապնդման համար։ Դա օբյեկտիվորեն կպահպանվի։ Դեռ չեմ խոսում ընդհանուր անվտանգության հետ կապված հարցերի մասին։ Կազմակերպված հանցավորության, թմրաբիզնեսի, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ԱՊՀ ընդհանուր ճակատը, ինչպես և ազատ առևտրի տարածքի զարգացումը, միշտ արդիական կլինեն։ Եվ միշտ կարիքը կզգացվի մի այնպիսի կազմակերպության, որը կձևակերպեր այդ հարաբերությունները։ Մի խոսքով, ԱՊՀ-ն լավ հեռանկարներ ունի։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։