483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունն ունի շուրջ 15 հազ. շահառու
19:21
04 Հուլիսի 2007

«Նովոստի-Արմենիա» գործակալության բացառիկ հարցազրույցը «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանի հետ:

«Նովոստի-Արմենիա» - Ինչպե՞ս եք գնահատում «Առաքելություն Հայաստան» կազմակերպության գործունեությունը` նրա ձեռբերումների և անհաջողությունների համատեքստում:

Հ. Կիրակոսյան – Նախ ուզում եմ ընդհանուր տեղեկություններ ներկայացնել «Առաքելություն Հայաստանի» մասին: Կազմակերպության գործունեությունը սկսվել է դեռևս 1988թ.-ին` հայ ժողովրդի համար այդ ծանր օրերին, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, և տեղի ունեցավ երկրաշարժը: Պաշտոնապես «Առաքելություն Հայաստանը», որպես հասարակական կազմակերպություն, ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցվել է 1993թ.-ին: Գործունեության սկզբում «Առաքելություն Հայաստանը» օգնում էր խոցելի խմբերի մարդկանց, մասնավորապես, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, փախստականներին և ծերերին: Հետագայում կազմակերպությունը հիմնականում կենտրոնացավ ծերերին և փախստականներին օգնելու գործի վրա: Սկզբում «Առաքելություն Հայաստան» կազմակերպության մեջ ներգրավված էին մի քանի կամավորներ, բայց տարիների ընթացքում կամավորները դարձան իրենց գործի մասնագետներ, և խումբը զգալիորեն մեծացավ: Այժմ կազմակերպության մասնաճյուղերը գործում են երկրի 8 շրջաններում` ներառյալ Երևանը: Գործունեության ընթացքում կազմակերպությունը ստեղծել է շուրջ 100 մասնաճյուղ, համայնքային կենտրոններ, որտեղ անապահով մարդկանց տրամադրվում է սոցիալական և առողջապահական մատչելի օգնություն, խորհրդատվություն, ինչպես նաև օգնություն` ծեր մարդկանց:

«Առաքելություն Հայաստանի» գլխավոր ձեռքբերումը 2006թ.-ին եղավ այն, որ մեր կազմակերպությունը դարձավ պետության առաջին գործընկեր - հասարակական կազմակերպությունը: Պետությունը գնահատեց մեր գործունեության կարևորությունը և իր վրա վերցրեց մեր կազմակերպության պարտավորությունների մի մասը, քանի որ «Առաքելություն Հայաստանը» միայնակ չէր կարողանում լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները:

Առաջին ծիծեռնակը լինելով` մենք ասես կանաչ լույս վառեցինք այլ հասարակական կազմակերպությունների համար և 2008թ-ին ևս երկու հասարակական կազմակերպություններ կստանան պետական աջակցություն:

«Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ նոր ուղղություներով է նախատեսում գործունեություն ծավալել «Առաքելություն Հայաստանը» 2007թ.-ին և որո՞նք կլինեն ձեր առաջնահերթությունները:

Հ. Կիրակոսյան – 2007թ.-ին «Առաքելություն Հայաստանը» ծրագրել է զարգացնել հաշմանդամ երեխաների համար «տաք անկյունների» ծրագիրը, երեխաներ, որոնք մանկատնից հետո չգիտեն` ուր գնալ: Եթե առողջ շրջանավարտները մանկատնից  հետո ապահովվում են բնակարանով, ապա մտավոր և ֆիզիկական արատ ունեցող 16-28-ամյա շրջանավարտները, փաստորեն, անօթևան են մնում: Առաջին փորձնական «տաք անկյունն» արդեն ստեղծված է: Նրա փորձարկման ժամանակ ուսումնասիրվում են բոլոր խնդիրներն ու առավելությունները, ինչից հետո համանման կառույցներ կստեղծվեն նաև այլ մարզերում: «Առաքելություն Հայաստանը» ծրագրում է դիմել պետական կառույցներին` ֆինանսական օժանդակության համար և առաջարկով, որպեսզի պետությունը ևս ստեղծի նմանատիպ հաստատություններ հաշմանդամ երեխաների համար: Այդպիսի «տաք անկյուններում» հաշմանդամ երեխաները կստանան շուրջօրյա խնամք, սնունդ, կկազմակերպվի նրանց ժամանցն ու հանգիստը: Նրանց կսովորեցնեն նաև վարսահարդարում, կարուձև, սոցիալական շփման հիմունքներ, որպեսզի նման հաստատություններից ելնելով` նրանք կարողանան ինտեգրվել հասարակության մեջ: «Տաք անկյուններից» բացի, «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը ծրագրում է հիմնել սեփական գործ:

Թեև համագործակցում ենք դոնորների և տեղի հասարակական կազմակերպությունների ու պետության հետ, մենք ինքներս ենք ուզում ապահովել մեր միջոցները: «Առաքելություն Հայաստանը» հիմնել է «իր գործը»` ուղղորդելով դրանից ստացվող եկամուտը խնամքի կարիք զգացող ծերերին: Օգնության համար մեզ կարող են դիմել ծեր մարդկանց այն հարազատները, որոնք այս կամ այն պատճառով չեն կարող ինքնուրույն հոգալ իրենց հարազատների մասին:

Այդ ծառայություններն արդեն վճարովի կլինեն, քանի որ մենք կոչված ենք օգնելու   միայն բնակչության անապահով խավին:

Այդ նախագծերից բացի, Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում շարունակվում է սոցիալ-առողջարարական տան շինարարությունը, որը սկսվեց երկու տարի առաջ և ձգձգվեց՝ ֆինանսական բարդությունների պատճառով: Նախագծի ընդհանուր գումարը կազմում է 1 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրվում է կառուցել քառահարկ շենք, որի առաջին երկու հարկերում կտեղակայվեն 34 ծերերի համար նախատեսված մեկսենյականոց բնակարաններ, իսկ մյուս երկու հարկերում կլինեն ճաշարանը, սպորտային սենյակը, վարսահարդարման սենյակը և լվացքատունը:

Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2007թ.-ի աշունը: Նախագծի դոնորն է Շվեդիայի կառավարությունը (70%), իսկ մնացած մասը տրամադրել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը:

 «Նովոստի-Արմենիա» - Ի՞նչ տեղական և արտասահմանյան կազմակերպությունների հետ է համագործակցում «Առաքելություն Հայաստանը»` իր ծրագրերն իրագործելու համար:  

Հ. Կիրակոսյան - «Առաքելություն Հայաստանի» գլխավոր դոնորներն են ՄԱԿ-ի փախստականների հիմնադրամը (UNHCR), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID),  շվեդական CARITAS կազմակերպությունը, Զարգացման և համագործակցության շվեյցարական գրասենյակը (SDC), Փախստականների դանիական խորհուրդը (DRC), Թուֆենկյան հիմնադրամը, Ավստրալիայի և ԱՄՆ (Լոս-Անջելեսի) «Առաքելություն Հայաստան» կազմակերպության ներկայացուցչությունը: ­­­

Մենք նաև համագործակցում ենք շուրջ 50 հասարակական կազմակերպությունների և համայնքային իշխանությունների հետ, որոնք ցուցաբերում են ֆինանսական և այլ օգնություն: Նման համագործակցության շնորհիվ կազմակերպության խնդիրները լուծվում են արագ և արդյունավետ:

 «Նովոստի-Արմենիա» - Որքա՞ն մարդ է օգտվում Ձեր կազմակերպության ծառայություններից:

Հ. Կիրակոսյան – Անցած տարիների ընթացքում կազմակերպությունը չի դավաճանել իր առաքելությանը և հավատարիմ է մնացել իր սկզբունքներին: Մեր աշխատանքը կազմակերպվում և իրագործվում է շատ բարձր մակարդակով: Ներկայում միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ և տեղի իշխանությունների օգնությամբ ստեղծվել են շուրջ 100 ենթակառույցներ, մասնավորապես, 32 բարեգործական ճաշարան, որտեղ անապահով մարդիկ ճաշակում են տաք, սննդարար ուտեստներ, 16 սոցիալական կենտրոն, 40 բժշկական կետ, 16 ուսումնական ռեսուրսային կենտրոն, գրադարան: «Առաքելություն Հայաստանը» օգնում է շուրջ 15 հազար մարդու, որոնցից 8 հազարը միայնակ ծերունիներ և հաշմանդամներ են, 7 հազարը՝ փախստականներ, որոնք բնակվում են ժամանակավոր կացարաններում: Բացի այդ, «Առաքելություն Հայստանը» մատուցում է տնային ծառայություններ այն մարդկանց, որոնց առողջական վիճակը թույլ չի տալիս նրանց դուրս գալ տնից: «Առաքելություն Հայաստանի» կառույցներում տրամադրվում են սոցիալական և առողջապահական ծառայություններ, ինչպես նաև կազմակերպվում է մեր շահառուների ակտիվ հանգիստը:

«Նովոստի-Արմենիա» - Նշեք, խնդրեմ, կազմակերպության այս տարի իրականացվելիք ծրագրերի համար նախատեսված միջոցների ծավալը` անցյալ տարվա համեմատությամբ:

Հ.Կիրակոսյան- «Առաքելություն Հայասատան» կազմակերպության բյուջեն 2006թ.-ին կազմել է շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար: Տվյալ գումարով ծառայություններ մատուցեցինք  մեր կազմակերպության խնամյալներին,  կազմակերպեցինք «Առաքելություն Հայաստանի» ենթակառուցվածքների, մասնավորապես, ճաշարանների, սոցիալական և վերականգնողական կենտրոնների գործունեությունը: 2007թ.-ին սպասվում է բյուջեյի աճ, բայց այդ ամենը կախված կլինի կազմակերպության ռազմավարության մշակումից: Մենք հիմա բանակցություններ ենք վարում դոնորների և պետության հետ` ճշտելու համար ծրագրերի ծավալը: Կազմակերպությունն ամեն ինչ կանի`  պահպանելու համար արդեն ստեղծվածը: –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։