+39
Եղանակը Երևանում
Հայ

Ավանդական հայկական Ամանոր. մոռացված ծեսեր ու պահպանված սովորույթներ

11:13
15 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ամանորն արդեն սարերի հետևում չէ: Հայաստանում հատուկ ջերմությամբ ու հուզմունքով են վերաբերվում այս հրաշք տոնին:

Ամանորին այստեղ պատրաստվում են շատ մանրակրկիտ` հավատարիմ մնալով դարերից եկող հատուկ ավանդույթներին: Սակայն քչերն են մտածել, թե ուր են տանում այս կամ այն ավանդույթի ակունքները, և քանի դարվա պատմություն ունեն:

Ազգագրագետ Խորեն Գրիգորյանը «Նովոստի Արմենիա» գործակալության հետ զրույցում պատմել է, թե ինչպես էին հայերն ավանդաբար նշում Ամանորը, ինչպիսի ավանդույթներ ունեին և ավանդույթներից որոնք են հասել մեր օրեր:

«Նովոստի Արմենիա». մի փոքր պատմեք Հայաստանում Ամանորը նշելու ավանդույթների մասին։

Խ. Գրիգորյան. հայկական ավանդական Ամանորի մասին խոսելիս առաջին հերթին պետք է հասկանալ, թե որ ժամանակաշրջանի Նոր տարվա մասին ենք խոսում` Նավասարդի, որը նշում էին օգոստոսին, Նախրաթողի, որը նշում էին հոկտեմբերին կամ Ամանորի, որը 18 դարից մենք նշում ենք հունվարի 1-ին:

Այս տոնը հայերի համար նշանավորում էր տարվա ավարտն ու հաջորդ տարվա սկիզբը և ներառում էր մի շարք ժողովրդական ծեսեր:

«Նովոստի Արմենիա». պահպանվե՞լ են, արդյուք, այս ավանդույթները։

Խ. Գրիգորյան. Ամանորի տոնակատարության ավանդական ծեսերն անընդհատ փոխվել են: Այսինքն, չի կարելի ասել, թե ամեն տարի դրանք նույնն էին, ավելին, ամեն ժամանակաշրջան առանձնանում էր իր հատուկ ամանորյա միջոցառումներով:

«Նովոստի Արմենիա».ի՞նչ ուտեստներ էին ավանդաբար պատրաստում Ամանորին մեր նախնիները։

Խ. Գրիգորյան. ամենակարևորը Տարեհացն էր` ալյուրից, ընկույզից, չամիչից պատրաստված հաց, որի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո հացը կտրում էին տան անդամների քանակին համապատասխան մասերի կամ տարվա ամիսների քանակով, իսկ որոշ շրջաններում հացը կտրում էին տնային անասունների գլխաքանակով:

Բացի Տարեհացից, պատրաստում էին նաև այլ թխվածք, որն օգտագործում էին գուշակությունների կամ այլ մոգական ծեսերի ժամանակ: Հայերը խմորից թխում էին աշխատանքային գործիքների տեսքով թխվածքներ, որոնք խորհրդանշում էին ընտանիքի եկամտի աղբյուրը` մատնոց, մուրճ, մկրատ, գութան, խնոցի և այլն, կամ զարդարում էին հասկի, փականի, տոպրակների պատկերներով:

Մարզերի մեծ մասում թխվածք էին պատրաստում մարդու տեսքով, որը կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եթե թխելու ժամանակ չամիչն ուռում էր, դա լավ նշան էր, որը խորհրդանշում էր հաջող տարի, եթե չոռանում էր` ապա ոչ մի լավ բանի սպասել չարժե։

Այս հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նաև դրանք նվիրում էին տոներին որպես նվեր:

Կարևոր նշանակություն ուներ ջրհորի` ամանորին հավաքած ջուրը, ինչի համար մարդիկ կարող էին մի ամբողջ գիշեր անցկացնել ջրհորի մոտ:

«Նովոստի Արմենիա». Ինչպիսի՞ կարևոր ծեսեր էին հայերը պահպանում Նոր տարուն

Խ. Գրիգորյան. Նոր տարուց առաջ մարդիկ պետք է ազատվեին պարտքերից ու հաշտվեին նեղացածների հետ, որպեսզի տարին հաջող լիներ:

Загружается новость ... "Право"

Ամանորի կարևոր իրադարձություն էր տունը մաքրելը: Անհրաժեշտ էր ազատվել բոլոր հին ու ոչ պետքական իրերից:

«Նովոստի Արմենիա». Գնում էին արդյո՞ք հայերը հյուր ամանորին, թե՞ դա համեմատաբար նոր ավանդույթ է

Խ. Գրիգորյան. Հյուր գնալը հին ավանդույթ է: Այսօր այդ երևույթն ավելի քիչ է հանդիպում: Առաջ Նոր տարին սովորաբար տոնում էին բոլորը միասին:

Առաջին հերթին մարդիկ այցելում էին գյուղապետին, նրան բերում էին միրգ, գինի ու այլ խմիչք: Հետո գնում էին գյուղի ավագանիների տներ: Քանի որ մինչև Նոր տարի մարդիկ ծոմապահության մեջ էին, ապա մսային կերակուրը բացակայում էր ամանորյա սեղաններից:

«Նովոստի Արմենիա». Ի՞նչ նվերներ էր ընդունված նվիրել Ամանորի առիթով։ Հագնու՞մ էին հայերն ինչ-որ հատուկ զգեստներ այդ օրը։

Խ. Գրիգորյան. Նոր տարում նոր հագուստի անհրաժեշտություն չի եղել, նվերներ նույնպես չկային որպես այդպիսին: Իսկ ամանորի նախաշեմին պատրաստվող թխվածքները, որոնք օգտագործվում էին գուշակություններ անելու համար, նախատեսված էին հենց նվերների համար: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:06
14 Հունիսի 2019
Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք վեթինգը վրեժ էր Քոչարյանի ազատման համար
Միջազգային հանրությունը 100 տոկոսով սատարում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխման օրակարգին:
18:33
14 Մարտի 2019
Սրբուկը` ստեղծագործելու, բաղձալի երազանքի և «Եվրատեսիլի» ելույթի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող երգչուհի Սրբուկը բլից հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
12:30
07 Մարտի 2019
«Նոր սերնդի» խոհարարները հայկական խոհանոցն արտերկրում ներկայացնող դեսպաններն են դառնալու
«Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի ու հյուրընկալության ակադեմիան դռները կբացի 2019 թվականի գարնանը: Ներկայացնում ենք հարցազրույց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:
11:11
04 Փետրվարի 2019
Արմինե Ադիբեկյանը` հայերի և ադրբեջանցիների փոխհարաբերությունների մասին. հնարավոր չէ հրամանով արթնանալ առավոտյան և սկսել սիրել միմյանց
Հրապարակվել է ադրբեջանցի լրագրող Գյունել Մովլյութի հարցազրույցը AzeriChild կայքի հեղինակ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանի հետ։
17:55
10 Հունվարի 2019
Մեցո Իգիթյան. Հայաստանը չի կարող սպասել 2–3 սերունդ` նորարարական բարձր տեխնոլոգիաների երկիր դառնալու համար
Անցած տարին իրավամբ կարելի է անվանել անկախ Հայաստանի պատմության ամենահագեցածներից մեկը։
11:54
28 Հուլիսի 2018
Իսկանդարյան. Քոչարյանի գործով մոտիվացիան մեծ մասամբ քաղաքական է
Վերջին երկու օրը հայկական հասարակության ուշադրությունը սևեռված է վերջին տասնամյակների ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկի վրա. մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
13:55
11 Հուլիսի 2018
Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերին Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր: Միջոցառման մանրամասներին ծանոթանալու համար զրուցեցինք «Armenian Collection» ծրագրի ղեկավար Վրույր Փենեսյանի հետ։
18:09
26 Հունիսի 2018
Հեղափոխական էյֆորիայից հետո Հայաստանում, բացի «տեսարաններից» հաց պետք կլինի տալ. փորձագետ (ՎԻԴԵՈ)
Հայկական «թավշյա հեղափոխության» առանձնահատկությունը, քաղաքական նոր իրականության պայմաններում երկրի զարգացման հեռանկարները հասկանալու համար զրուցել ենք «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հետ։
15:10
12 Մայիսի 2018
Ա. Աբովյան. այսօր քաղաքական բոլոր ուժերը կենտրոնացած են արտահերթ ընտրությունների վրա
ՀՀ ԱԺ–ն մայիսի 8–ին երկրորդ փորձից վարչապետ ընտրեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:
15:14
06 Ապրիլի 2018
Վ. Խոտինենկո. Հայաստանը զարմանալի, հրաշքներով լի երկիր է
Հայաստանից ստացած տպավորությունների, ժամանակակից կինոարդյունաբերության և դրա զարգացման հնարավորությունների մասին խոսել է կինոռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ  Վլադիմիր Խոտինենկոն։
17:20
21 Փետրվարի 2018
Miss Supermodel Worldwide-ի հայաստանյան ներկայացուցիչը հաղթելու հնարավորություններ ունի (ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ)
Մարտի 15-ից 23-ը Հնդկաստանի Դելի քաղաքում կանցկացվի Miss Supermodel Worldwide գեղեցկության մրցույթ:
13:23
15 Դեկտեմբերի 2017
Սարյանը շարունակում է լինել Հայաստանի այցեքարտը. տուն–թանգարանի տնօրեն
Երևանի գանձերից մեկը` հռչակավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը, այս տարի նշում է  իր 50–ամյակը։