535.47
7.6
476.74
+31
Եղանակը Երևանում
Հայ

Արմինե Ադիբեկյանը` հայերի և ադրբեջանցիների փոխհարաբերությունների մասին. հնարավոր չէ հրամանով արթնանալ առավոտյան և սկսել սիրել միմյանց

11:11
04 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանից դուրս բնակվող ադրբեջանցիների ինտելեկտուալ հարթակում հրապարակվել է ադրբեջանցի լրագրող Գյունել Մովլյութի հարցազրույցը AzeriChild կայքի հեղինակ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանի հետ, ով պարբերաբար ընթերցում է Ադրբեջանի մասին նորություններ և ինստիտուցիոնալացնում է դրանք` գրավելով հայ հասարակության ուշադրությունը դրանց նկատմամբ։

Ինքը` Մովլյութը խոստովանում է, որ հարցազրույցը կարող է միանշանակ չընդունվել ադրբեջանական հասարակության շրջանում, սակայն նա կարևոր է համարում հասանելի դարձնել Ադրբեջանի հասարակության համար այն, թե ինչպես է այն երևում հայերի աչքերով։ Եվ մեզ կարևոր թվաց հայ հասարակությանը փոխանցել տեղեկատվություն Ադրբեջանի և նրա հասարակության, խաղաղարարության, բանակցային գործընթացի, մարտահրավերների, հապճեպ որոշումների և խոստումների ռիսկերի ու վտանգի մասին ։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը կապ է հաստատել տիկին Ադիբեկյանի հետ, ով սիրով տրամադրել է մեզ հարցազրույցի ռուսերեն տարբերակը, որը մենք հրապարակել ենք առանց որևէ փոփոխության։

– Արմինե, դատելով ադրբեջանական ԶԼՄ-ների մասին ձեր գրառումներից և բլոգներից, դուք լավ եք տիրապետում ադրբեջաներենին։ Եթե այդպես է, ապա ի՞նչ հանգամանքներում եք այն սովորել և ի՞նչ է այն ձեզ տվել։

– Դա, իհարկե, շատ է չափազանցված։ Ես չեմ տիրապետում ադրբեջաներենին, ունեմ միայն ամենահիմնական պատկերացումներն այդ լեզվի մասին։ Քերականության հիմքերը՝ խոնարում, բայի ժամանակաձևեր, մի փոքր բառապաշառ, որպեսզի ինքս հասկանամ իմաստը, ոչ ավելին։ Բարդ տեքստերի դեպքում օգտվում են պրոֆեսիոնալ թարգմանիչների ծառայություններից։ Լեզվին տիրապետելու համար բավարար չէ միայն տարիներ շարունակ սովորել այն, մասնավորապես, եթե բացակայում է լեզվի պրակտիկան։ Կարծում եմ, որ լեզվի իմացությունը կարևոր պայման է այն մասնագետի համար, ով զբաղվում է այս կամ այն հասարակության, երկրի ուսումնասիրությամբ։ Դա օգնում է ավելի լավ հասկանալ ադրբեջանցի գործընկերներին և ընդդիմախոսներին։ Ինձ պարզ են դարձել նրանց մտածելակերպի նրբությունները, թե ինչու են նրանք ձևակերպում իրենց միտքը այսպես կամ այնպես։

Ադրբեջաներենի ուսումնասիրությունն ունի նաև էսթետիկ կողմ. ես դադարեցի տգեղ համարել ադրբեջաներենը։ Այդ լեզուն դադարեց ինձ համար լինել անիմաստ հնչյունների շարք, սովորեցի այդ շարքից առանձնացնել իմաստալից և ծանոթ բառեր և արտահայտություններ։ Եվ, բնականաբառ, այդ գիտելիքներն օգնեցին ինձ հասկանալ, թե որքան գեղեցիկ և հնչեղ է ադրբեջաներենը։ Իսկ ամենակարևորը, այդ գիտելիքը, թեկուզ նման մակարդակում, օգնում է ինձ այդ լեզվի կրողների մեջ տեսնել մարդկանց, ոչ թե անդեմ զանգվածի` ծածկված կարծրատիպերի և դրոշմերի հաստ շերտով։

– Ե՞րբ և ինչո՞ւ ձեզ սկսեց հետաքրքիր թվալ հետևել ադրբեջանական մամուլին, հետևել այդ երկրում տեղի ունեցող զարգացումներին։

– Ադրբեջանում տեղի ունեցողը ինձ հետաքրքրում է բացառապես հայերի պրիզմայով` որպես էթնիկ խմբի և Հայաստանի Հանրապետության։ Լինելով «բոլոր պատերազմներն ավարտվում են խաղաղությամբ» թեզի կողմնակից` ինձ հետաքրքրում են երկու սկզբունքային հարցեր՝ ինչպես է կողմերից յուրաքանչյուրը դրսևորում իրեն պատերազմում, որպեսզի հնարավոր լինի գնահատել և կանխատեսել, թե ինչպես այն կդրսևորի իրեն խաղաղության ժամանակ, և ինչպիսի խաղաղություն են պատրաստ կառուցել կողմերից յուրաքանչյուրը ։ Միասին կամ առանձին։

Հենց այդ մոտեցման շրջանակում սկսեցի ուսումնասիրել Ադրբեջանն ու նրա հասարակությունը՝ ում և ինչի հետ մենք գործ կունենանք, երբ խաղաղություն լինի։ Եվ կլինի՞, արդյոք, այդ խաղաղությունը տեսանելի ապագայում։

– Ինչպիսի՞ն էին AzeriChild.info-ի ստեղծման դրդապատճառները, և ի՞նչ է այդ կայքը տալիս հայ հասարակությանը։

– Ադրբեջանական հասարակության մեջ հայերի ընկալման ուսումնասիրման ընթացքում՝ սկսած պետությունների առաջին դեմքերի հայտարարություններից մինչև մամուլն ու փորձագիտական հանրությունը, մենք, առանց կատակի, հայտնաբերել ենք ադրբեջանական իրականության ցնցող շերտ, որը թաքնված է արտաքին աշխարհից՝ երեխաների համար նախատեսված գեղարվեստական և ուսումնական գրականություն։

Ինչպես պարզվեց, Ադրբեջանում կոնֆլիկտային մտածելակերպի և օտարատյացության հիմքերը դրվում են տասնամյակներ առաջ։ Այսօրվա երեխաները, ովքեր դաստիարակվում են օտարատյաց գրականության միջոցով, 20 տարի անց ձևավորելու են Ադրբեջանի արտաքին և ներքին քաղաքականությունը, ընդունելու են որոշումներ, ապահովելու են համակարգի աշխատանքը և հիպոթետիկ որոշելու են այն հայերի ճակատագրերը, որոնց այսօր ամենաքաղցր խոստումներով գրավում են «ամենալայն ինքնավարություն»։ Դժվար չէ գուշակել, որ այդ դաստիարակությունն ապագայում ոչ մի լավ բան չի խոստանում ո՛չ հայերի, ո՛չ ազգամիջյան աշխարհի համար։

Եվ որոշվեց թարգմանել և ի մի բերել ողջ արխիվը, որպեսզի հնարավոր լինի հասկանալ և գնահատել խնդիրների խորությունը և ռիսկերը, որոնց հետ կարող են բախվել մեր երեխաներն ապագայում։

– Ձեր գրառումներում դուք նշում եք, որ խաղաղության կողմնակից եք։ Սակայն ձեզ չի՞ թվում, որ հավաքելով ադրբեջանական կողմի օտարատյաց հայտարարությունները և հասանելի դարձնելով դրանք հայ հասարակության համար այդ կերպ հնարավոր է բորբոքել նրանց թշնամանքն ու վանումը։

– Դուք չեք ժխտի չէ՞, որ միևնույն բանը չէ լինել խաղաղության կողմնակից և հանգիստ գլուխը կոճղին դնել՝ համարելով դա խաղաղության համար պայքար։ Այո, ես ուզում եմ հնարավորություն ունենալ շփվել իմ ադրբեջանցի ընկերների հետ, գնալ նրանց հյուր, հրավիրել նրանց այստեղ, համատեղ ուսումնասիրություններ անցկացնել ադրբեջանցի գործընկերների հետ, սակայն միաժամանակ պատրաստ չեմ հանուն այդ հաճույքի զոհաբերել իմ երեխայի անվտանգությունը։

Կարծում եմ, որ հայ հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ում հետ գործ ունի, ինչ սերունդ է մեծանում, որն արդեն մեծացել է, և ինչպիսի համատեղ ապագա կարելի է կառուցել։ Ինչ վերաբերում է «թշնամանքի բորբոքմանը», ապա թույլ տվեք արտահայտել զարմանքս. դաստիարակել երեխաներին օտարատյաց պատմություններով և դասագրքերով արդարացվա՞ծ է, իսկ հասցնել դա այն հասարակությանը, որի դեմ այդ ամենն ուղղված է՝ թշնամանքի բորբոքու՞մ է։

Առաջին հերթին հենց Հայաստանում պետք է իմանան այն մասին, թե ինչպես են հարևան հանդուրժող հասարակությունում դաստիարակում, հուսով եմ, ապագա ընկերներին։

Ի դեպ, այդ մասին պետք է իմանան ոչ միայն հայ հասարակությունում, այլ նաև միջնորդները։ Համաձայնվեք, որ երբ մի կողմը սկսում է բանակցային գործընթաց ակնհայտ կեղծ մտադրություններով` հանդուրժողականության կոչեր անելով, իսկ իրականում դաստիարակում է սերունդներ հայատյացության վրա, ապա այդ մասին պետք է իմանան գործընթացի բոլոր մասնակիցները։ Համենայն դեպս, դա թելադրված է թափանցիկության տրամաբանությամբ:

Այո, ադրբեջանցիներին օգտակար է տեսնել, թե ինչ տեսք ունեն նրանք կողքից։ Չնայած պետք է խոստովանել, որ ադրբեջանական հասարակությունը բացարձակապես չի հուզվում այդ առումով։ Եվ այդ կայքի վերաբերյալ ադրբեջանական կողմի միակ արձագանքն այն է, որ «դա հայերի հերթական ստորությունն է, ովքեր թարգմանել են մեր մանկական գրականությունը, որպեսզի ներկայացնեն մեզ բացասական լույսի ներքո»։

Այսինքն, նման գրականության և դաստիարակչական մեթոդների առկայությունը նրանց մտահոգում է ավելի քիչ, քան այն, թե ինչ կմտածեն նրանց մասին արտաքին աշխարհում` հայերի նենգության և չար դիտավորության շնորհիվ։

Եվ այս համատեքստում ինձ մոտ մեծ տարակուսանք և հետաքրքրություն առաջացրեց Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հայտարարությունն օտարատյացության անթույլատրելիության մասին դաստիարակչական և կրթական գործընթացում և այն մասին, որ նա այդ ամենը կվերցնի իր վերահսկողության տակ։ Ես, որպես փորձագետ, այս քայլը գնահատեցի որպես խորամանկություն։ Եվ կրթական ծրագրերի հարցում առաջխաղացումների բացակայությունը, որոնց մենք ուշադիր հետևում ենք, վկայում է իմ ճշմարտացիության մասին։

– Ի դեպ, ի՞նչ եք մտածում և նկատում հայկական հասարակությունում ադրբեջանցիների նկատմամբ վերաբերմունքի մասին։

– Հայկական հասարակությունը, ցանկացած այլ հասարակության նման, միատարր չէ, և ադրբեջանցիների նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է` կախված իրավիճակից և փորձից։ Պայմանականորեն, այն կարելի է բաժանել չորս կատեգորիայի` փորձագիտական հանրություն, հայեր, որոնք ադրբեջանցիների հետ ունեցել են շփման դրական մինչպատերազմյա փորձ (ապրել են Ադրբեջանում կամ ադրբեջանցիների հետ, սովորել են այնտեղ կամ նրանց հետ), հայեր, որոնք ունեցել են բացասական մինչպատերազմյա փորձ (ջարդերի վկաներ կամ զոհեր, պատերազմի մասնակիցների կամ զոհեր և այլն) և հայեր, ովքեր երբեք կենդանի ադրբեջանցի չեն տեսել և բոլոր ադրբեջանցիների նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է վիրտուալ բանավեճերի արդյունքում։

Յուրաքանչյուր կատեգորիա ունի ադրբեջանցու սեփական ընկալումը` որպես իր էթնոսի ներկայացուցիչ։ Հայկական հասարակությունում ներկայացված է էմոցիաների ողջ շրջանակը` ադրբեջանցիների նկատմամբ բաց, ակնհայտ համակրանքից մինչև ագրեսիվ ատելություն և արհամարհանք։ Դե, մեջտեղում էլ փորձագետներն են, ովքեր ադրբեջանցիների մեջ տեսնում են միայն ուսումնասիրության օբյեկտ։

Քանակական հարաբերակցություն նշել չեմ կարող` հաշվի առնելով այն, որ հատուկ ուսումնասիրություններ չեն անցկացվել։ Իսկ ես սոցիոլոգ եմ և պարտավոր եմ առաջնորդվել կոնկրետ ուսումնասիրությունների արդյունքներով։

Սակայն ի պատիվ հայկական պետության, ադրբեջանցու նկատմամբ էմոցիոնալ ընկալումը որևէ կերպ չի ձևավորվում ուսումնական և մանկական գրականության միջոցով։ Ես շատ դժգոհություններ ունեմ հայկական դասագրքերի հարցում, սակայն միայն այն բանի համար, որ այնտեղ չկան օտարատյացություն և վիրավորական մակդիրներ ադրբեջանցիների նկատմամբ, ես պատրաստ եմ դիմանալ այդ դասագրքերի մյուս թերություններին։

– Ինչպիսի՞ն է հասարակության մեծամասնության վերաբերմունքը հայ խաղաղապահների նկատմամբ։

– Ո՞ր խաղաղապահների մասին եք խոսում։ Որքան հիշում եմ, նրանց մոտ տեղի է ուենցել մի քանի սերնդափոխություն։ «Հեյդարյան դարաշրջանի» խաղաղապահները, ովքեր իսկապես փորձում էին հաստատել քաղաքացիական երկխոսություն, իսկապես փնտրում էին շփման եզրեր և հաշտության ուղիներ։ Եվ եթե անգամ ըմբռնում չէին գտնում, ապա գոնե նրանց հարգում էին իրենց երկրներում։

Իլհամ Ալիևի` իշխանության գալուց և քաղաքական ուղղվածության փոփոխությունից հետո փոխվել են և′ խաղաղապահները, և′ դրույթները, և′ հեռանկարները։ Եվ այդ «խաղաղապահների» որակը տարեցտարի սկսել է ավելի ու ավելի նվազել։ Եվ նրանց նկատմամբ վերաբերմունքը ձևավորվել է համապատասխանաբար։

Տարակուսանք և միաժամանակ հեգնանք է առաջացնում այն փաստը, երբ Եվրախորհրդարանում «աննախադեպ հանդուրժողականության» և խաղաղարար նախաձեռնությունների մասին խոսում է մի մարդ, ով իր բլոգում անեծքներ է գրում հայերի հասցեին։ Կամ ռեսուրսը, որը քարոզում է «խաղաղության» տխրահռչակ «հարթակը»` պնդելով այն դրույթը, որ «համատեղ գոյությունը հնարավոր է, և դրա համար առկա են բոլոր նախադրյալները», միաժամանակ հեշտությամբ հրապարակում է ինչ–որ օտարատյաց նյութ, որը կոչված է ապացուցել «հայերի իրական էությունը»։

Այդ ժամանակ պարզապես ուզում ես ասել. «ընկերներ, կողմնորոշվեք, կամ դուք կառուցում եք խաղաղություն` գոյություն ունեցող բոլոր նախադրյալներով կամ աշխարհին ներկայացնում ենք հայերի իրական էությունը կամ անիծում եք կամ դառնում եք հանդուրժող»։ Երկուսը մեկում չի կարող լինել։

Իսկ «մենք հանդուրժող ենք և բազմամշակույթ, սակայն դա չի վերաբերում հայերին, քանի որ նրանք ֆաշիստ են, անջատողական և զավթիչ» բանաձևն արդյունավետ չէ և օգուտ չի բերում Ադրբեջանին։ Եվրոպայում այս դրույթը ծանոթ է նացիստական Գերմանիայի օրինակով, որը պնդում էր, որ քաղաքակիրթ է, ինչն, ի դեպ, չէր տարածվում հրեաների վրա բազմաթիվ «օբյեկտիվ» պատճառներով։ Ռուսաստանին ևս այս դրույթը հայտնի է, երբ բազմազգ ԽՍՀՄ–ում մեծ նշանակություն ուներ 5–րդ կետը, որի պատճառով մի շարք քաղաքացիների կյանքը բարդանում էր։

– Հայկական կողմից ի՞նչ է երևում Ադրբեջանում։ Օրինակ դուք, կանոնավոր կերպով հայկական մամուլ ընթերցող մարդը, ի՞նչ եք տեսնում, ոչ թե ղարաբաղյան պատերազմի կամ հայկական կողմի վերաբերմունքի համատեքստում, այլ ընդհանրապես։ Օրինակ, պաշտոնյաների հարստությունը, դիկտատուրան, աճող կրոնականությունը և այլն։

– Ասեմ իմ անունից։ Ես Ադրբեջանը տեսնում են «հանգուցյալ» Խորհրդային Միության 100–անոց կալկա։ Դա և՛ առաջնորդի առկայությունն է, որի անվան հետ կապված է այդ պետության գոյությունը, և՛ հաճախ կրկնվող արտահայտությունները, հասարակական կարծիքը կառուցելու լոզունգային համակարգը, ռեսուրսային տնտեսությունը, որը հայտնվեց կոլապսում էներգակիրների գների նվազումից հետո, արտաքին թշնամու կերպարի ձևավորումը, որը ներսից «ցեմենտում է» հասարակությունը, տոտալ աղքատությունն ու իրավազրկությունը, որոնց կողքին առկա են իշխանավորների անհավանական հարստությունն ու ամենաթողությունը։ Այս ամենը հանգեցնում է ուղեղի արտահոսքի Ադրբեջանից, հասարակության ինտելեկտուալ դեգրադացիայի և որպես հետևանք` կրոնականության ավելացման։ Չէ՞ որ կրոնականությունը հիմնվում է երկու հենքի վրա` անելանելիության զգացում և կրթության բացակայություն։

Ադրբեջանն ունի խոսքի և գործի, հռչակագրերի և իրավիճակի իրական պատկերի միջև հիմնարար հակասությունների էպիկենտրոնի տեսք։ Ընդ որում, դա այդպես է ինչպես հայերի և ղարաբաղյան թեմայի հարցում, այնպես էլ մնացած ներադրբեջանական ոլորտների դեպքում, ինչպիսիք են տնտեսությունը, գիտությունը, սոցիումը, արտաքին աշխարհի հետ հարաբերությունները։ Երկիր, որտեղ իմիջը գերիշխում է էությանը։

– Էյնուլա Ֆաթուլաևն իր հրապարակումներում և կայքերում շա՞տ է գրում ձեր մասին։ Ո՞րն է այդ «սիրո» գլխավոր պատճառը։ Ի դեպ, ի՞նչ եք մտածում «Խաղաղություն և բարեկամություն» նրա նախագծի էության, դրդապատճառների մասին։

– Այդ մասին ավելի լավ է հարցնել նրանից, դժվար է խոսել ինձ անծանոթ մարդկանց դրդապատճառների մասին։ Իսկ «Խաղաղություն և բարեկամություն» նախագիծը կեղծիք է և խաբեբայություն, որը համակարգվում է ադրբեջանական պետության կողմից։ Չի կարող լինել խաղաղություն և բարեկամություն մի հասարակության հետ, որը դաստիարակում է ատող սերունդներ, որոնք պատրաստ են «սպանել կամ մահանալ»։

Խաղաղության և բարեկամության առաջին աղյուսը կդրվի միայն ապաազգայնականացման փոխադարձ գործընթացից և այն բանից հետո, երբ կողմերից յուրաքանչյուրը պատրաստ կլինի հրաժարվել իր համար կարևոր ինչ–որ բանից, հանուն ինչի երիտասարդ սերնդին պատրաստում են սպանության կամ ջարդի։


Խաղաղության և բարեկամության երկրորդ հիմնաքարը կդրվի այն ժամանակ, երբ իշխանությամբ օժտված այն մարդիկ, ովքեր, օգտվելով դրանից, ատելություն են սերմանել` սկսած պատվիրատուներից և ավարտած նրանցով, ով գրում է այդ դասագրքերը, հոդվածները և հրապարակախոսությունը, պատիժ կրեն` օրենսդրության համաձայն:
Իսկ երրորդ հիմնաքարը, երբ Ադրբեջանն իսկապես դառնա հանդուրժող պետություն ոչ միայն ազգային, կրոնական և սեռական փոքրամասնությունների, այլ նաև մտավոր փոքրամասնության նկատմամբ, որը ստիպված է լքել երկիրն այն պատճառով, որ չի կարող լինել այնպիսին, ինչպիսին է:

Ադրբեջանցի երեխաները պետք է իմանան, որ հայերնա արնախում չեն, որոնց նպատակը թյուրք ամեն ինչը վերացնելն է, իսկ հայ երեխաները պետք է իմանան, որ ադրբեջանցիները ոչխարներ և անտաղանդ քոչվորներ չեն, որ մակաբույծի պես ապրում են օտար ժողովուրդների մշակույթների հաշվին:

Իսկ իմացողության հետ կգա ըմբռնումը, որին կհետևի հարգանքն ու սերը:
Իսկ առայժմ ես ստիպված եմ հետևել նրան, թե ինչպես է դաստիարակվում ադրբեջանցի երեխաների հերթական սերունդ, որի հետ համատեղ կեցությունը հնարավոր չէ:

Առաջ անցնելով ձեր «իսկ ձեզ մոտ իրավիճակն ավելի լա՞վ է» հարցից` պատասխանեմ. շնորհակալ կլինեմ ադրբեջանցի ցանկացած հետազոտողի, ով կանցկացնի Հայաստանում կրթական և դաստիարակչական գործընթացի նույնքան հիմնարար հետազոտություն և ապացուցի, որ Հայաստանում իրավիճակը համանման է:

Շատ եմ հանդիպել այս ձևակերպմանը, թե «հայ երեխաներին մոր կաթի հետ…», բայց սրանք մերկապարանոց պնդումներ են, առանց աղբյուրների, հեղինակների և կոնկրետ ապացուցողական բազայի նշման: Յոթ տարվա ընթացքում, բացի սպառնալիքից, մեղադրանքներից, ադրբեջանական կողմից չի ներկայացվել որևէ լուրջ հետազոտություն, թեև արդեն վաղուց ժամանակն է:

– Բոլորովին վերջերս մեր կառավարությունները ստանձնել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պարտավորություն: Ի՞նչ եք կարծում այս առիթով:

– Ես, որպես Ադրբեջանը և այնտեղ կատարվող գործընթացներն ուսումնասիրող փորձագետ, կարծում եմ, որ այդ պարտավորություններն անիրականանալի են և անկեղծ չեն: Ավելի դյուրին է խաղաղություն խոստանալ, պայմանավորվել հաշտության մասին, քան սկսել գործել այդ պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ: Եվ միայն բարի կամքն այստեղ բավարար չէ: Դրա համար պետք են կոնկրետ և երբեմն կոշտ քայլեր, որոնք հեշտ չեն տրվում:

Օրինակ, անհրաժեշտ կլինի փոխել ամբողջ կրթական, ուսումնական համակարգը, մանկական գրականությունը, հռետորությունը, նախագծերը, սկսել դատական հետապնդումներ մարդատյացության համար:

Այսինքն, այն դասագրքերը, որոնցով այսօր սովորում են երեխաներն Ադրբեջանում և սովորել են տասնամյակներ շարունակ, պետք է հայտարարվեն ոչ ճիշտ, կրկին գրվեն և ճիշտ հակառակ ուղղվածությամբ (ինչ վերաբերում է հայկական դասագրքերին` դրանք հեռու են կատարելությունից, բայց քսենոֆոբիայի առումով այնտեղ իրավիճակը շատ ավելի մեղմ է և հակառակ կողմ ուղղվածություն չի պահանջի): Եվ սա տարիներ ու սերունդներ կպահանջի: Չի կարելի Ալիևի և Փաշինյանի հրամանով առավոտյան արթնանալ և սկսել սիրել միմյանց: Իսկ դպրոցում լսել, որ հայերը դավաճաններ են, որոնց տեղափոխել են ադրբեջանական հողեր ադրբեջանցիներին ոչնչացնելու համար: Եվ սա միայն աննշան մասն է այն ամենի, ինչ կարող է ենթադրել խաղաղության նախապատրաստությունը:

Պատրաստ են, արդյո՞ք, ադրբեջանական հասարակությունը և իշխանությունները հրաժարվել հայերի կերպարի դիվականացումից և ընդունել այն փաստը, որ այն, ինչ մինչ օրս խոսվում և հրապարակվում էր հայերի մասին, կեղծիք է: Ամենայն հավանականությամբ` ոչ: Որովհետև միֆերից ազատ, վախից և ատելությունից ազատված հասարակությունը հարցադրում կարող է անել` իսկ ինչու՞ էին մեզ թունավորում այսքան տարի: Ու՞մ էր դա ձեռնտու: Չեմ կարծում, թե Ադրբեջանի իշխանություններն այնքան են խաղաղություն ուզում տարածաշրջանում, որ ռիսկի դիմեն սեփական իշխանության հարցում:

Загружается новость ... "Право"

Այլ կերպ ասած` իմ կարծիքով, բնակչությունը խաղաղության պատրաստելու պայմանավորվածություններն աղքատների ականջների համար են: Գոնե այն պատճառով, որ այդ մտքի հնչեցումից 5 ամիսների ընթացքում Ադրբեջանի վարքագծում ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլ ավելի է խորացել հայատյաց քարոզչությունը:

Իսկ այդ ընթացքում մենք իմացանք, որ լույս է տեսնելու ֆիլմ «էրիվանի խանության» մասին, որը «կպատմի միջազգային հանրությանը Հարավային Կովկասում իրադարձությունների մասին պատմական ճշմարտությունը և հայկական ստի բացահայտումը»։ Նաև պարզվեց, որ Ադրբեջանում ընդդիմությունը կարող է զանգվածային ցույցի թույլտվություն ունենալ` հայերի նկատմամբ ավելորդ հանդուրժողականության համար մեղադրելու նպատակով։
Իսկ ինքը` Իլհամ Ալիևը, շարունակում է պատրաստվել պատերազմի. «Այժմ մենք զինում ենք մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ։ Ինչու՞։ Որովհետև գտնվում ենք պատերազմական պայմաններում։ Որովհետև մեր հողերն օկուպացված են։ Այդ նպատակներին մեծ միջոցներ են հատկացվում»։

Վստահ եմ, որ այս ամենը բավարար է հասկանալու համար, որ հարևանները պատրաստվում են ամեն ինչի, բայց ոչ խաղաղության։ Կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները հույս ունեն, որ հայկական կողմը խայծը կուլ կտա և կսկսի հանել իր վրայից զրահը (https://www.proza.ru/2015/01/11/1238)։

– Ձեր դիտարկումներով, ինչպե՞ս են դրան արձագանքել հայերը, և խաղաղության ի՞նչ պայմաններ են ընդունելի հայ ժողովրդի համար։

– Հայ հասարակությունը, հաշվի առնելով թույլ գրաքննությունը, տարբեր կերպ է արձագանքել։ Այստեղ ներկայացված է ամբողջ սպեկտրը` «եկեք արդեն հանձնենք և վերջացնենք», «իսկ փոխարենը` ի՞նչ», «իսկ որո՞նք են երաշխիքները», «ոչ մի թիզ հող» և այլն։

Եթե առաջին կատեգորիան սակավաթիվ է և գործնականորեն մարգինալացված, ապա երկրորդն ու երրորդն ավելի մեծաթիվ են և ունեն իրենց լսարաններն ու հետևորդները։ Բայց և այնպես խաղաղության թեման օրակարգում է, բոլոր նշված կատեգորիաներն ուշադիր հետևում են Ադրբեջանի վարքագծին։ Եվ ցանկացած անզգույշ քայլ նրանց կողմից միանգամից արտացոլվում է Հայաստանի հասարակական կարծիքի միջոցով։

Ինչ վերաբերում է խաղաղության ընդունելի պայմաններին, ապա պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է Զոհրաբ Մնացականյանը` Արցախի բնակչության անվտանգությունն ու կամքը:

Իսկ ահա հասարակության համար ցանկացած կատեգորիա ունի իր «կարմիր գիծը»` ոմանք պատրաստվում են հասնել Բաքու, մյուսները` գնալ իրական փոխզիջումների, հույս ունենալով, որ հարցը, ի վերջո, կլուծվի: Եվ ինչ-որ մի տեղ կենտրոնում հասարակության ռացիոնալ մտածող հատվածն է, որը պատրաստ է քննարկել փոխզիջումները, բայց ոչ մի դեպքում` վիզավիի հանդարտեցումը:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:06
14 Հունիսի 2019
Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք վեթինգը վրեժ էր Քոչարյանի ազատման համար
Միջազգային հանրությունը 100 տոկոսով սատարում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխման օրակարգին:
18:33
14 Մարտի 2019
Սրբուկը` ստեղծագործելու, բաղձալի երազանքի և «Եվրատեսիլի» ելույթի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող երգչուհի Սրբուկը բլից հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
12:30
07 Մարտի 2019
«Նոր սերնդի» խոհարարները հայկական խոհանոցն արտերկրում ներկայացնող դեսպաններն են դառնալու
«Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի ու հյուրընկալության ակադեմիան դռները կբացի 2019 թվականի գարնանը: Ներկայացնում ենք հարցազրույց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:
17:55
10 Հունվարի 2019
Մեցո Իգիթյան. Հայաստանը չի կարող սպասել 2–3 սերունդ` նորարարական բարձր տեխնոլոգիաների երկիր դառնալու համար
Անցած տարին իրավամբ կարելի է անվանել անկախ Հայաստանի պատմության ամենահագեցածներից մեկը։
11:54
28 Հուլիսի 2018
Իսկանդարյան. Քոչարյանի գործով մոտիվացիան մեծ մասամբ քաղաքական է
Վերջին երկու օրը հայկական հասարակության ուշադրությունը սևեռված է վերջին տասնամյակների ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկի վրա. մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
13:55
11 Հուլիսի 2018
Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերին Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր: Միջոցառման մանրամասներին ծանոթանալու համար զրուցեցինք «Armenian Collection» ծրագրի ղեկավար Վրույր Փենեսյանի հետ։
18:09
26 Հունիսի 2018
Հեղափոխական էյֆորիայից հետո Հայաստանում, բացի «տեսարաններից» հաց պետք կլինի տալ. փորձագետ (ՎԻԴԵՈ)
Հայկական «թավշյա հեղափոխության» առանձնահատկությունը, քաղաքական նոր իրականության պայմաններում երկրի զարգացման հեռանկարները հասկանալու համար զրուցել ենք «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հետ։
15:10
12 Մայիսի 2018
Ա. Աբովյան. այսօր քաղաքական բոլոր ուժերը կենտրոնացած են արտահերթ ընտրությունների վրա
ՀՀ ԱԺ–ն մայիսի 8–ին երկրորդ փորձից վարչապետ ընտրեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:
15:14
06 Ապրիլի 2018
Վ. Խոտինենկո. Հայաստանը զարմանալի, հրաշքներով լի երկիր է
Հայաստանից ստացած տպավորությունների, ժամանակակից կինոարդյունաբերության և դրա զարգացման հնարավորությունների մասին խոսել է կինոռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ  Վլադիմիր Խոտինենկոն։
17:20
21 Փետրվարի 2018
Miss Supermodel Worldwide-ի հայաստանյան ներկայացուցիչը հաղթելու հնարավորություններ ունի (ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ)
Մարտի 15-ից 23-ը Հնդկաստանի Դելի քաղաքում կանցկացվի Miss Supermodel Worldwide գեղեցկության մրցույթ:
13:23
15 Դեկտեմբերի 2017
Սարյանը շարունակում է լինել Հայաստանի այցեքարտը. տուն–թանգարանի տնօրեն
Երևանի գանձերից մեկը` հռչակավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը, այս տարի նշում է  իր 50–ամյակը։
11:13
15 Դեկտեմբերի 2017
Ավանդական հայկական Ամանոր. մոռացված ծեսեր ու պահպանված սովորույթներ
Ամանորն արդեն սարերի հետևում չէ: Հայաստանում հատուկ ջերմությամբ ու հուզմունքով են վերաբերվում այս հրաշք տոնին: