482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
«Ջազի սրբազան հրեշ» Ռիշար Գալիանո. ակորդեոնն ինձ համար թմրանյութի պես է
13:59
26 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ կոմպոզիտոր և կատարող, ջազային ակորդեոնահար, բայանի վիրտուոզ վարպետ  Ռիշար Գալիանոն, որին անվանում են «ջազի սրբազան հրեշ», նվեր է մատուցել երևանցի երաժշտասերներին` հնարավորություն ընձեռելով ընկղմվել ջազի կախարդական աշխարհի մեջ։ Նրա համերգներից մեկը տեղի է ունեցել ուրբաթ Mezzo ակումբում, իսկ երկրորդը կազմակերպվել է կիրակի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում։

Նշենք նաև, որ Գալիանոն Աստոր Պիացոլայի ընկերն ու աշակերտն է։ Նա «նոր մյուզեթ» երաժշտական նոր ուղղության ստեղծողն է։

Վարպետը «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է պատմել այն մասին, թե ինչպես է ակորդեոնը դարձել իր սիրելի գործիքն ու խոսել Հայաստանում նախատեսված ծրագրերի մասին։

– Դուք այն մարդկանցից մեկն եք, ովքեր ակտիվորեն  հանրայնացրել են ակորդեոնը։ Ինչո՞վ է Ձեզ գրավել այս գործիքը։

– Սա գիտակցված ընտրություն չէր։ Փոքր տարիքից տեսել եմ, թե ինչպես է հայրս նվագում, ես պարզապես փորձում էի նմանակել նրան։

– Դուք ակորդեոն եք նվագում չորս տարեկանից։ Գայթակղություն չի՞ առաջացել «դավաճանելու» այդ գործիքին։

– Պարբերաբար նվագում եմ այլ գործիքներ` դաշնամուր, տրոմբոն։ Շատ եմ սիրում ակորդեոնը։ Նրանից թմրանյութի նման կախվածություն ունեմ։

– 14 տարեկանում Դուք ձեզ համար բացահայտեցիք ջազն ու որոշեցինք միավորել այդ երկու կրքերը։ Աշխատելով հանրաճանաչ երաժիշտների հետ`  ըստ էության ստեղծեցիք երաժշտական նոր ուղղություն։ Պատմեք այդ մասին։

– Դա ավելի շատ մշակույթի հարց է։ Յուրաքանչյուր երկրում տարբեր երաժշտություն են նվագում։ Ես հիմնականում հետաքրքրվել եմ ջազով, սակայն հիմա արդեն չեմ կարող ասել, թե ինչ երաժշտական ուղղություն եմ նախընտրում։ Նվագում եմ և՛ Մոցարտ, և՛ տանգո, և՛ վալս։

– Դուք երբեք չեք բավարարվում ձեռքերածով և անսպասելի արարքներ եք կատարում, որոնք ունենում են ոչ պակաս անսպասելի կոմերցիոն հաջողություն։ Այսպես, Ձեր ձայնագրած խտասկավառակը, որն ամբողջությամբ նվիրված է Բախի երաժշտությանը, դարձավ 2010 թ.–ի դասական բեսթսելլեր։ Ի՞նչ անակնկալներ եք հիմա նախապատրաստում։

– Դա մեծ գաղտնիք է։ Շատ եմ ցանկանում Մոցարտի երաժշտության սկավառակ ձայնագրել։ Կարծում եմ, որ հասարակությունը պետք է ակորդեոնն ընկալի որպես ինքնուրույն գործիք։ Մտածում եմ նաև սյուիտ գրել, որը նվիրված կլինի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին։ Այն կկոչվի «Ազնավուրյան»։

– Դուք ակորդեոնային երաժշտությանը հաղորդեցիք նոր հնչողությունը, նոր ոգի։ Այդուհանդերձ, չի կարելի ասել, որ այն բավականին հայտնի գարծիք է։ Ո՞րն է Ձեր այցեքարտը, ի՞նչ խորհուրդ կտաք  ունկնդրել այն մարդկանց, ովքեր դեռ նոր են ծանոթանում ակորդեոնից  հնչող երաժշտությանը։

– Խորհուրդ կտամ Բախի երաժշտությանը նվիրված իմ ձայնասկավառակը` «Նոր տանգոն», որը շատ եմ սիրում։

– Հաճախ եք այցելում Հայաստան։ Արդյո՞ք դա նշանակում է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունեք մեր երկրի նկատմամբ։

– Յուրահատուկ հարաբերություններ են ձևավորվել հայ ունկնդրի հետ։ Բացի այդ, Հայաստանում է բնակվում իմ մտերիմ ընկերը` հիանալի երաժիշտ Վահան Մարտիրոսյանը։ Ֆրանսիայում արդեն 13 տարի համագործակցում եմ Շառլ Ազնավուրի հետ։ Ընդհանրապես, կասկածում եմ, որ իմ երակներում մորս կողմից հայկական արյուն է հոսում։

– Նախատեսու՞մ եք համատեղ նախագիծ իրականացնել ձեր ընկերոջ` Վահան Մարտիրոսյանի հետ։

– Նախատեսում ենք հաջորդ տարի շատ գեղեցիկ նախագիծ իրականացնել։

– Այսինքն, վարպետը մեկ տարի անց կրկին կայցելի Հայաստա՞ն։

– Այո, այո, ևս մեկ անգամ։

Գալիանոյի համերգի ֆոտոժապավենը կարելի է դիտել այստեղ։ –0–




Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:58
15 Նոյեմբերի 2016
«Նոր հայեր». երեխաների պես ուրախանում էինք, որ կարողացել ենք նվաճել ՈՒՀԱ–ի գավաթը
«Նոր հայեր» թիմի անդամ և դերասան Արմեն Պետրոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես է թիմը նվաճել ՈւՀԱ–ի 55-ամյակի հոբելյանական միջոցառման գավաթը, արդյոք կյանք կա՞ ՈՒՀԱ-ից հետո, և նա պատրա՞ստ է, արդյոք, վարպետության դասեր տալ ՈւՀԱ–ի երիտասարդ հայ անդամներին:
12:05
26 Հոկտեմբերի 2016
Ադրբեջանը սահմանային լարվածության հրահրմամբ վերահաստատում է, որ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն ռազմական ուղիով. ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչության պետ, գեներալ–մայոր Վարդան Ավետիսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Ազգ–բանակ» նոր գաղափարախոսության, շփման գծում Ադրբեջանի ԶՈւ–ի ակտիվացման, ինչպես նաև հայ ժողովրդի հայրենասիրական ոգու մասին։
13:37
18 Հոկտեմբերի 2016
Քերոլայն Քոքս. աշխարհը պետք է Ադրբեջանին ագրեսոր ճանաչի
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վերջերս հերթական անգամ այցելել է Ղարաբաղ:
17:19
17 Հոկտեմբերի 2016
Իսկանդարյան. կես տարում ոչ մի լուրջ տնտեսական առաջընթաց չի կարող գրանցվել
ՀՀ նորանշանակ վարչապետին որքանո՞վ է հաջողվել պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, ինչպե՞ս է կառավարությունը պայքարելու մենաշնորհների դեմ, ի՞նչ ակնկալել իշխող ՀՀԿ-ի համագումարից։
18:29
25 Սեպտեմբերի 2016
Հոլիվուդյան հանրաճանաչ Jessica ապրանքանիշի հիմնադիրը ցանկանում է մատնահարդարման դպրոց բացել Հայաստանում
Ամերիկահայ հանրաճանաչ մատնահարդար Ջեսիկա Վարթուխյանը, ով եղունգների և ձեռքերի խնամքի հեղափոխական «Jessica» համակարգի ստեղծողն է,«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև Հայաստանի և հայաստանցի մասնագետների մասին տպավորությունները:
18:24
03 Սեպտեմբերի 2016
Միհրան Հարությունյան. ես գնում էի Ռիո միայն մեկ մտքով` հաղթելու. ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում
Ռիոյի ամառային 31-րդ Օլիմպիական խաղերն այլևս պատմություն են:
15:30
04 Օգոստոսի 2016
«Սեգոդնյա նոչյու» ռուսական հայտնի ռոք խումբը ցնցել է արցախյան բեմը
Ստեփանակերտում օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ռուսական ամենաճանաչված ռոք խմբերից մեկի` «Սեգոդնյա նոչյու» խմբի երկար սպասված համերգը: Խումբը Ստեփանակերտի բնակիչներին իսկապես անմոռանալի երեկո և վառ զգացումներ պարգևեց`կատարելով իր ամենաճանաչված հիթերը, որոնք արցախցիները դեռ երկար կհիշեն:
11:15
07 Հուլիսի 2016
Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել MUTV-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական ալիքին:
13:51
06 Հուլիսի 2016
Ժողովրդական համերգ Արցախի համար
Ռուսաստանում Արցախի ընկերները միջոցներ են հավաքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներից մեկում հայտնի ռուս երաժիշտների մասնակցությամբ «կենդանի» համերգ կազմակերպելու համար։ Մենք մի քանի հարց ենք տվել նախաձեռնող խմբի ղեկավար, հայտնի հրապարակախոս Դենիս Դվորնիկովին։
18:55
04 Հուլիսի 2016
Մխիթարյան. կցանկանայի մի օր հանդես գալ Զիդանի գլխավորությամբ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «Marca» պարբերականին, որում պատմել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» իր տեղափոխության, բարեգործության ու շատ այլ բաների մասին:
15:35
27 Հունիսի 2016
Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
11:43
30 Մայիսի 2016
Իվետա Մուկուչյան. իմ երկրպագուներին շատ չեմ սպասեցնի
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում երգչուհին խոսել է մրցույթի ընթացքում վերապրած իր հույզերի, Արցախի դրոշը ծածանելու մասին, ներկայացրել է իր կարծիքը մրցույթի հաղթողի մասին։