441.06
4.43
403.38
-1
Եղանակը Երևանում
Հայ

Էռնա Միր. «Նոր ալիքում» հաղթելն ինձ համար սկզբունքային է

12:59
13 Սեպտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այս օրերին Սոչիում անցկացվում է հետխորհրդային տարածքի ամենահայտնի մրցույթներից մեկը` «Նոր ալիք 2017»–ը։ Մրցույթի եզրափակիչը, որին մասնակցում է 14 կատարող 9 երկրից, անցկացվում է սեպտեմբերի 8–17–ը։

Մրցույթի ամենավառ և սիրված մասնակիցներից է Հայաստանը ներկայացնող 18–ամյա Էռնա Միրը (Միրզոյան), ով մասնակցել է «Հայաստանի ձայնը» նախագծի եզրափակչին։ Էռնան առաջին երկու ելույթներից հետո գլխավորում է մրցութային աղյուսակն ու հավակնում է հաղթանակի։ Հերթական ելույթից առաջ Էռնան «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է մրցույթում հաջող մասնակցության տպավորություններից ու սպասումներից։

«Նովոստի–Արմենիա». ի՞նչ է զգում երիտասարդ երգչուհին Հայաստանը նման հայտնի մրցույթում ներկայացնելիս։

Էռնա Մ. Հիանալի զգացողություն է։ Ինձ վաղուց են պատրաստում այս մրցույթին, ես «Մանկական նոր ալիքում» հայտնվելու երկու անհաջող փորձ եմ ունեցել։ Այնպես որ սա արդեն ինչ–որ տեղ սկզբունքի հարց է, ոչ միայն հայտնվել, այլև փորձել հաղթել, ավելին, որ «Արցախի ձայնը» մեր նախագծի փոքրիկներին արդեն հաջողվել է հաղթել «Մանկական նոր ալիքում»։ Կփորձեմ հասնել հաղթանակի, դառնալ մասշտաբային մրցույթի մրցանակակիր։ Աջակցե′ք ինձ։

Загружается новость ... "Лево"

«Նովոստի–Արմենիա». դուք առաջատարի դիրքում եք մրցութային երկու օրերից հետո, ի՞նչ եք զգում հաջող ելույթներից հետո։

Էռնա Մ. Առաջինը զգում եմ, որ կարողացա խնդիրը կատարել 80-90%–ով, իհարկե ոչ ամբողջ 100%–ով։ Այս ամենում մեծ դեր է խաղում հուզմունքն ու այն, որ «Նոր ալիքը» 15 օր տևող մրցույթ–մարաթոն է։

Սակայն մեր նախագծում կոփվածության շնորհիվ ես դիմանում եմ այս ճնշմանը, չէ՞ որ Եվրոպայում նախատեսված վերջին փուլում մենք խմբի հետ ստիպված էինք ելույթ ունենալ ամեն օր` ճամփորդելով քաղաքից քաղաք։ Եվ ընդհանրապես բեմում շատ աշխատելը, փորձ անելը, նոր բեմադրություններ փորձելն իմ մանկավարժի ու պրոդյուսերի ամենօրյա պահանջներն են։

Այնպես որ, ես, առաջին հերթին, բավարարված էի` գիտակցելով, որ կատարել եմ իմ առջև դրված խնդիրները։ Եվ, իհարկե, հաճելի է տեսնել 11 միավոր ժյուրիի բոլոր անդամներից և հանդիսատեսի վերաբերմունքը։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։

Загружается новость ... "Право"

«Նովոստի–Արմենիա». ինչպե՞ս եք ընտրել մրցութային երգերը։

Էռնա Մ. Մրցութային երգերի ընտրությունը ամենակարևոր պահերից է ընդհանուր հաջողության համար։ Դրա վրա ծախսվել է շատ ժամանակ, փող, ուժ։ Եվ արդյունքում ամեն ինչ արվեց ճիշտ, պրոֆեսիոնալ, գրագետ, հաշվի առնվեցին նաև հենց այս մրցույթի երեք օրերի առանձնահատկությունները։ Իմ երգացանկում շատ այլ երգեր կան, սակայն «Նոր ալիքի» երաժշտական պրոդյուսեր Անաստասիա Մուխինայի և իմ պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ մենք ընտրեցինք հենց այս երգերը։ Ուրախ եմ, որ ժյուրին գնահատեց մեր ընտրությունը։

«Նովոստի–Արմենիա». ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը, ի՞նչ եք ակնկալում մրցույթի եզրափակչից։

Էռնա Մ. Մրցութային երկու օրերից հետո շանսերն ակնհայտ են։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես կանեմ ամեն ինչ։ Մնացածը տիեզերքի, Աստծո, էներգետիկայի գործն է, որն ինձ սատարողները փորձում են փոխանցել հեռավորության վրա։

«Նովոստի–Արմենիա». մրցույթի մասնակիցներից ո՞վ է ձեր ֆավորիտը։

Էռնա Մ. Շատ եմ համակրում Ղազախստանի և Վիետնամի ներկայացուցիչներին։ Ընդհանուր առմամբ, մրցույթի մասնակիցներից յուրաքանչյուրը հետաքրքիր է յուրովի։ Ցանկանում եմ բոլորին հաջողություն կարիերայում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
12 Մարտի 2024
Ինչպե՞ս ազատվել ակնեից․ կոսմետոլոգ Աննա Մկրտչյանը պարզում է իրականությունը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ է ակնեն, ինչպե՞ս է ախտորոշվում և բուժվում, որո՞նք են տարածված միֆերը, որոնք խանգարում են մեկընդմիշտ ազատվել կորյակներից․ ՎԻԴԵՈ
15:43
11 Մարտի 2024
Ինչպե՞ս պաշտպանվել վարակիչ հիվանդություններից. «Արաբկիր» ԲԿ–ի բժիշկ, իմունոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Տարբերեք իրականությունը՝ իմունիտետը մարզելու, ջերմիջեցնող դեղերի, բժշկին դիմելու ազդանշանների մասին․ ՎԻԴԵՈ
19:37
20 Փետրվարի 2024
Ի՞նչ անել, եթե չեք կարողանում քնել․ փորձագետն օգտակար խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
Առողջ ապրելակերպի մասնագետ Անուշ Մուրադյանն անդրադարձել է անքնության հետ կապված խնդիրներին և տվել օգտակար խորհուրդներ
11:25
15 Փետրվարի 2024
Ո՞ր սննդանյութերն են էներգիա հաղորդում. սննդագետը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Սննդային միֆեր․ սննդագետը պարզաբանում է․ թե որ սննդանյութերն են իսկապես էներգիա հաղորդում․ ՎԻԴԵՈ
17:54
10 Փետրվարի 2024
Ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից. բժիշկ-դիետոլոգը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Բժիշկ–դիետոլոգը պարզաբանում է՝ ինչպե՞ս մեկընդմիշտ ազատվել ավելորդ կգ-ներից և այնպես անել, որ կորցրած կգ–ները չվերադառնան․ ՎԻԴԵՈ
12:45
29 Հունվարի 2024
7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ 43կգ–ով նիհարած սննդաբանը խորհուրդներ է տալիս (ՎԻԴԵՈ)
43կգ–ով նիհարած սննդաբանը ներկայացնում է 7 պարզ կանոն նիհարել ցանկացողների համար․ ՎԻԴԵՈ
13:09
17 Հունվարի 2024
Ինչու՞ հայկական ռեստորանները «Միշլենյան» աստղեր չունեն. Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահը պարզաբանում է (ՎԻԴԵՈ)
Հայաստանի խոհարարների ասոցիացիայի համահիմնադիր–նախագահ Արբի Ղարախանին անդրադարձել է «Միշլենյան» աստղերին ու դրանց տրամադրման գաղտնիքին․ ՎԻԴԵՈ
14:56
22 Հունիսի 2023
ՌԴ–ից Հայաստան դրամական փոխանցումների «Ոսկե հավելված»՝ IDpay
IDpay հավելվածը, որը հնարավորություն է տալիս ակնթարթորեն և շահավետ պայմաններով կատարել դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, արժանացել է «Ոսկե կայք» մրցույթի Գրան պրի մրցանակին «Բանկային և ֆինանսական ծառայություն» անվանակարգում
11:17
24 Դեկտեմբերի 2022
Հայկական շուկան դինամիկ է և հեռանկարային inDrive ծառայության համար (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
inDrive ծառայության ներկայացուցիչ Սերգեյ Ավագյան-Ռժևսկին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանում ընկերության աշխատանքի առանցքային առաջնահերթությունների և տեղական շուկայի հեռանկարների մասին
16:11
01 Նոյեմբերի 2022
Ամերիաբանկ․ Հայաստանի բանկային ոլորտի ավանգարդում
Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում
11:07
10 Հոկտեմբերի 2022
Tunmun.am-ի համահիմնադիրը՝ ՀՀ-ում անշարժ գույքի շուկայի ապագայի, նոր կայքի առավելությունների և կատարյալ հայտարարության գաղտնիքների մասին
Tunmun.am ծառայության համահիմնադիր, SkyLabs, CMO Bololex կրիպտոարժույթների տերմինալների ցանցի մարկետինգի տնօրեն Անդրանիկ Թողրամաջյանը ներկայացրել է անշարժի գույքին նվիրված նոր կայքի առանձնահատկություններն ու առավելությունները
14:16
24 Մայիսի 2022
ARARAT թանգարանն ավանդաբար միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային. որքանո՞վ են կարևոր նման նախաձեռնությունները (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը հարցազրույցի շրջանակում պատասխանել է մի քանի հարցի, որոնք վերաբերում են նման նախաձեռնությունների կարևորությանը, նա նաև խոսել է թանգարանի նոր ծրագրերի մասին