483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Մահացել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Ռոբին Վիլյամսը
13:44
12 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Մահացել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Ռոբին Վիլյամսը։ Ենթադրվում է, որ դերասանն ինքնասպանություն է գործել, հայտնում է Ռոյթերս գործակալությունը։

Hollywood Reporter պարբերականում հրապարակված հաղորդագրության  համաձայն, Վիլյամսը հայտնաբերվել է Կալիֆոռնիայի նահանգի Մարին օկրուգի Տիբուրոն քաղաքի իր տանը։ Դերասանը մահացել է կյանքի 64–րդ տարում։ Մահվան ենթադրվող պատճառը` ասֆիքսիա (շնչահեղձություն)։

Ստորև ՌԻԱ Նովոստին կենսագրական տեղեկություններ է ներկայացնում։

Ռոբին Վիլյամսը (Robin Williams) ծնվել է 1951 թվականի հուլիսի 21–ին Չիկագոյում։ Նրա հայրը` Ռոբերտ Ֆիցջերալդ Վիլյամսը, Ford Motors ընկերության ղեկավարներից մեկն էր, մայրը` Լորի Ուիլյամսը` նախկին մոդել։

Դպրոցն ավարտելուց հետո Ռոբինն ընդունվել է Կլերմոնտի քոլեջ, որտեղ քաղաքագիտություն է ուսումնասիրել։

Երբ լրացել է նրա 16 տարին, ընտանիքը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկոյից ոչ հեռու գտնվող Տիբուրոն քաղաք։

Ռոբինը կրթաթոշակի է արժանացել Ջուլիարդի կատարողական արվեստի (Juilliard Drama School) դպրոցում և 20 տարեկանում մեկնել է Նյու Յորք։ Նրա ուսուցիչն է եղել Ջոն Հաուսմանը, համադասարանցիները` Քրիստոֆեր Ռիվը, Մենդի Պատինկինը և Վիլյամ Հըրթը։

Ուսման ժամանակ Ուիլյամսը երեկոյան մատուցող էր աշխատում ակումբում, այնուհետև` գիշերային ակումբներում որպես հումորիստ։

1974 թվականին նրան հրավիրել են հեռուստատեսություն, և նա նկարահանվել է «Երջանիկ օրեր» (Happy Days) սերիալի այլմոլորակային Մորկի դերում։ Հեռուստադիտողը շատ սիրեց Ուիլյամսի հերոսին, և 1978 թվականին հատուկ նրա համար ստեղծվեց «Մոր և Մինդի» (Mork and Mindy) շոուն։ Ըստ սյուժեի` Վիլյամսի հերոսը Երկիր էր եկել Օրկ մոլորակից տեղի ավանդույթներն ուսումնասիրելու համար։ Շոուի փակման պահին` 1982 թվականին, Ուիլյամսն արդեն ճանաչված կատակերգու էր։

Ռոբին Վիլյամսի ֆիլմադարանն ընդգրկում է ավելի քան 50 ֆիլմ, որոնցում նա հանդես է եկել և՛ որպես կատակերգական, և՛ որպես դրամատիկ դերասան։ 

Վիլյամսն առաջին անգամ կինոէկրանին հայտնվեց 1977 թվականին։ Որոշ դրվագներից հետո դերասանը նկարահանվեց Ռոբերտ Օլտմենի «Պոպայ» ֆիլմի (Popeye, 1980) գլխավոր դերում։

1987 թվականին Վիլյամսը դիջեյի դեր խաղաց Բարի Լևինսոնի «Բարի լույս, Վիետնամ» (Good Morning, Vietnam) ֆիլմում։ Այդ դերի համար նա ընդգրկվեց «Օսկարի» անվանակարգերից մեկում։ 

«Մեռած բանաստեղծների միություն» (Dead Poets Society, 1989) և «Ձկնորս թագավորը» (The Fisher King, 1991) ֆիլմերում ուսուցչի դերի համար Ռոբին Վիլյամսը «Օսկարի» ևս երկու անվանակարգում ընդգրկվեց։

1991 թվականին Վիլյամսը հնչունավորել է ջինին Դիսնեյի «Ալադին» (Aladdin) մուլտֆիլմում։

Այնուհետև դերասանը նկարահանվել է «Միսիս Դաութֆայեր» (Mrs. Doubtfire, 1993) և «Ջումանջի» (Jumanji, 1995) կատակերգություններում։ «Միսիս Դաութֆայեր» ֆիլմը դարձել է Ուիլյամսի և նրա կնոջ հիմնած Blue Wolf Productions ընկերության նկարահանած առաջին ժապավենը։ Ֆիլմը Ուիլյամսի առաջին պրոդյուսերական փորձն էր։

1998 թվականին Ռոբին Վիլյամսն «Օսկար» է ստացել որպես երկրորդ պլանի լավագույն դերասան «Խելոք Ուիլ Հանթինգը» (Good Will Hunting) ֆիլմում հոգեբանի դերի համար։

Կինոքննադատներն «Ուր են տանում երազանքները» (What Dreams May Come, 1998) և «Բուժարար Ադամսը» (Patch Adams, 1998) ֆիլմերին տարբեր գնահատականներ են տալիս։

Ռոբին Վիլյամսն «Օսկար» (1998 թ.), «Ոսկե գլոբուս» (1979, 1988, 1992, 1994, 2005 թվականներ), Դերասանների գիլդիայի (1997, 1998 թվականներ), «MTV» (1993, 1994 թվականներ) և այլ մրցանակների դափնեկիր է։

Վիլյամսը երեք անգամ ամուսնացած է եղել։ Առաջին կնոջից` Վալերիա Վիլարդիից ունի մեկ տղա`Զակա (1983) անունով։ Երկրորդ կնոջից` Մարշա Գարսեզից, ունի երկու երեխա` Զելդան (1989) և Քոդին (1991)։

Ռոբին Վիլյամսի երրորդ ամուսնությունը Սյուզան Շնայդերի հետ պաշտոնապես գրանցվել է 2011 թվականի հոկտեմբերին։

Ռոբին Վիլյամսը մահացել է 2014 թվականի օգոստոսի 12–ին։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
18 Դեկտեմբերի 2014
ԱՄՆ–ի և Կուբայի միջպետական հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ–ն կարգավորում է Կուբայի հետ հարաբերությունները, ինչը նշանակում է, որ կընդլայնվի առևտուրը, կվերականգնվեն քաղաքական կապերն ու դիվանագիտական հարաբերությունները։
19:27
05 Դեկտեմբերի 2007
Աշխարհում մամուլի ազատության վարկանիշը 2006-2007-ին
Աշխարհում մամուլի ազատության վարկանիշը 2006-2007-ին
20:09
04 Դեկտեմբերի 2007
Տեղեկանք. Դոլուխանովա Զառա Ալեքսանդրի
Տեղեկանք. Դոլուխանովա Զառա Ալեքսանդրի
13:10
05 Նոյեմբերի 2007
ՏԵՂԵԿԱՆՔ՝ Ժողովրդական միասնության օրվա տոնի վերաբերյալ
ՏԵՂԵԿԱՆՔ՝ Ժողովրդական միասնության օրվա տոնի վերաբերյալ