480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհում մամուլի ազատության վարկանիշը 2006-2007-ին
19:27
05 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (Reporters Without Borders) հրատարակել է աշխարհում մամուլի ազատության վարկանիշը (Worldwide Press Freedom Index 2007)։

Վարկանիշում նկատի է առնված 169 երկրների վերաբերյալ տեղեկատվությունը 2006-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2007-ի սեպտեմբերի 1-ը։

Վարկանիշը կազմվում է 50 ցուցանիշների հիման վրա, այնպիսի, ինչպիսիք են «անմիջականորեն լրագրողներին առնչվող բռնություն» (սպանություններ, առևանգումներ, սպառնալիքներ, կալանք և այլն) և «զանգվածային լրատվամիջոցներին առնչվող բռնություն» (բռնի խմբարգում, տպաքանակի խլում, եթերից զրկում և այլն)։ Առանձին երկրների գնահատականները ներկայացնում են 15 հասարակական կազմակերպություններ, որոնք մասնագիտանում են խոսքի ազատության մոնիտորինգի խնդիրների վրա և շուրջ 150 լրագրողներ, որոնք աշխատում են մոլորակի տարբեր ծայրերում։ Վարկանիշը բավականին զգայուն է բոլոր խախտումների նկատմամբ։

Առաջին տասը տեղը (այսինքն, այդ երկրներում խոսքի ազատությունը լավագույն վիճակում է) զբաղեցրել են Իսլանդիան, Նորվեգիան, Էստոնիան, Սլովակիան, Բելգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան, Իռլանդիան և Պորտուգալիան։

ԽՍՀՄ մյուս երկրները հետևյալ կերպ են դասավորվել. Լատվիա-12-րդ տեղ, Լիտվա-23-րդ տեղ, Վրաստան-66-րդ տեղ, Հայաստան-77-րդ տեղ, Մոլդովա-81-րդ տեղ, Ուկրաինա-92-րդ տեղ, Ղրղզստան-110-րդ տեղ, Տաջիկիստան-115-րդ տեղ, Ղազախստան-125-րդ տեղ, Ադրբեջան-139-րդ տեղ, Ռուսաստան-144-րդ տեղ, Բելառուս-152-րդ տեղ, Ուզբեկիստան-160-րդ տեղ, Թուրքմենիստան-167-րդ տեղ։

Թուքմենիստանը, որտեղ իրավիճակը չի փոխվել անցած տարվանից, առաջ է անցել միայն երկու երկրից՝ Հյուսիսային Կորեայից և Էրիտրեայից։ Մեկ տարվա ընթացքում զգալիորեն իրենց տեղը բարելավել են Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան և Ղրղզստանը։ Ավելի փոքր առաջընթաց է գրանցվել Էստոնիայում, Լիտվայում, Մոլդովայում, Տաջիկիստանում, Ղազախստանում և Ռուսաստանում։ Ռուսաստանի մասին զեկույցում ասվում է հետևյալը. «Ռուսաստանը չի առաջադիմում»։ Բելառուսի վիճակը ևս չի փոխվել։ Լատվիան, Ադրբեջանը և Ուզբեկիստանը հետընթաց են ապրել։

ԱՄՆ-ը զբաղեցրել է միայն 48-րդ տեղը։ Համեմատության համար Գերմանիան զբաղեցրել է 20-րդ, Մեծ Բրիտանիան՝ 24-րդ, Ֆրանսիան՝ 31-րդ, Իսրայելը՝ 44-րդ, Վենեսուելլան՝ 114-րդ, Սուդանը՝ 140-րդ, Աֆղանստանը՝ 142-րդ, Սաուդյան Արաբիան՝ 148-րդ, Իրաքը՝ 157-րդ, Չինաստանը՝ 163-րդ, Իրանը՝ 166-րդ տեղը։–0--

Աղբյուրները. Washington Profile 16.10.2007

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
18 Դեկտեմբերի 2014
ԱՄՆ–ի և Կուբայի միջպետական հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ–ն կարգավորում է Կուբայի հետ հարաբերությունները, ինչը նշանակում է, որ կընդլայնվի առևտուրը, կվերականգնվեն քաղաքական կապերն ու դիվանագիտական հարաբերությունները։
13:44
12 Օգոստոսի 2014
Մահացել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Ռոբին Վիլյամսը
Մահացել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Ռոբին Վիլյամսը։ Ենթադրվում է, որ դերասանն ինքնասպանություն է գործել, հայտնում է Ռոյթերս գործակալությունը։
20:09
04 Դեկտեմբերի 2007
Տեղեկանք. Դոլուխանովա Զառա Ալեքսանդրի
Տեղեկանք. Դոլուխանովա Զառա Ալեքսանդրի
13:10
05 Նոյեմբերի 2007
ՏԵՂԵԿԱՆՔ՝ Ժողովրդական միասնության օրվա տոնի վերաբերյալ
ՏԵՂԵԿԱՆՔ՝ Ժողովրդական միասնության օրվա տոնի վերաբերյալ