480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Տեղեկանք. Դոլուխանովա Զառա Ալեքսանդրի
20:09
04 Դեկտեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դոլուխանովա Զառա Ալեքսանդրի  (Զարուհի Աղասիի-1918-2007)

Երգչուհի (մեցո-սոպրանո), ՀԽՍՀ և ՌԽՍՀ ժողովրդական արտիստ Զառա Դոլուխանովան ծնվել է 1918թ. մարտի 15-ին՝ Մոսկվայում։ Աղջկական ազգանունը՝ Մակարյան։ Դոլուխանովան հինգ տարեկանից զբաղվել է երաժշտությամբ, դաշնամուրի դասեր է վերցրել, իսկ տասնամյա հասակում ընդունվել է Կ.Ի.Իգումնովի անվան մանկական երաժշտական դպրոց։ Ուսման արդեն երրորդ տարում կատարել է Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի սոնատները, Բախի պրելյուդիաներն ու ֆուգաները։ 1933-1938թթ. նա ուսանել է Գնեսինների անվան երաժշտական տեխնիկումի ջութակի դասարանում։ Չավարտելով տեխնիկումը՝ մեկնել է Երևան՝ անձնական բնույթի պատճառներով (ամուսնացել է)։

1939թ.-ից Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի, 1944-ից՝ Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության, 1959-ից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մեներգչուհին է։

Երգչուհու կամերային երկացանկը ներառում է 16-20-րդ դարերի երգահանների ստեղծագործություններ։ Նա առաջինն է կատարել Դ.Դ.Շոստակովիչի, Ս.Ս. Պրոկոֆևի, Ռ.Կ.Շչեդրինի մի շարք ստեղծագործություններ։ Դոլուխանովան եղել է ԽՍՀՄ-ում Մոխրոտիկի մեներգի առաջին կատարողը՝ Ռոսինիի համանուն օպերայում։

Նա երգել է Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Ասիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի լավագույն համերգային դահլիճներում։ Աշխարհի խոշորագույն երաժշտական կենտրոններում երգչուհին համերգներ է ունեցել պարբերաբար և մեծ հաջողությամբ։

Զառա Ալեքսանդրովնան ունեցել է շուրջ 30 աշակերտ, որոնցից շատերն արդեն իրենք են դարձել մանկավարժներ։ Նա Գնեսինների անվան երաժշտության ռուսաստանյան ակադեմիայի պրոֆեսոր էր, ակտիվորեն մասնակցում էր երաժշտական մրցույթների ժյուրիների աշխատանքին։

Զ.Ա.Դոլուխանովայի արվեստը բարձր են գնահատել Ռուսաստանում և արտասահմանում։

1952թ.-ին նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի, իսկ 1955թ.-ին՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում։

1956թ. փետրվարի 6-ին Պոլ Ռոբսոնը Դոլուխանովային հանձնել է «Ժողովուրդների միջև խաղաղության և բարեկամության ամրապնդման գործում  ունեցած կարկառուն ներդրման համար» պատվոգիրը, որը նրան էր շնորհել Խաղաղության համաշխարհային խորհուրդը՝ խաղաղության կողմնակիցների համաշխարհային շարժման տասնամյակի կապակցությամբ։

1966թ.-ին Զ. Դոլուխանովան խորհրդային երգչուհիների մեջ առաջինն արժանացավ լենինյան մրցանակի և ՌԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը (1956)։

1990թ.-ին երգչուհին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու պատվավոր կոչմանը։ ԽՍՀՄ պետական (1951) և լենինյան մրցանակակիր է (1966)։ Պարգևատրվել է «Հայրենիքի առջև ունեցած վաստակի համար» 4-րդ աստիճանի շքանշանով (2003)։

Կատարողական գործունեությունից բացի Դոլուխանովան լրջորեն զբաղվել է գեղանկարչությամբ։ Ընտանեկան կացությունը. ամուսինը՝ երաժիշտ Ալեքսանդր  Դոլուխանյանը հաճախ է համերգներով հանդես եկել երիտասարդ Պավել Լիսիցյանի հետ միասին։ Զավակները՝ Դոլուխանյան Միխայիլ, Յադրով Սերգեյ։ Թոռները՝ Ալեքսանդր, Իգոր։

Ականավոր երգչուհին վախճանվեց Մոսկվայում՝ 2007թ. դեկտեմբերի 4-ին։

Աղբյուրները՝ «Տրուդ» 05.03.2003, էջ 5, «Ռոսիյսկայա գազետա» 18.03.2003, էջ 9, «ՌԻԱ-Նովոստի» 04.12.2007։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
18 Դեկտեմբերի 2014
ԱՄՆ–ի և Կուբայի միջպետական հարաբերությունները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ–ն կարգավորում է Կուբայի հետ հարաբերությունները, ինչը նշանակում է, որ կընդլայնվի առևտուրը, կվերականգնվեն քաղաքական կապերն ու դիվանագիտական հարաբերությունները։
13:44
12 Օգոստոսի 2014
Մահացել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Ռոբին Վիլյամսը
Մահացել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Ռոբին Վիլյամսը։ Ենթադրվում է, որ դերասանն ինքնասպանություն է գործել, հայտնում է Ռոյթերս գործակալությունը։
19:27
05 Դեկտեմբերի 2007
Աշխարհում մամուլի ազատության վարկանիշը 2006-2007-ին
Աշխարհում մամուլի ազատության վարկանիշը 2006-2007-ին
13:10
05 Նոյեմբերի 2007
ՏԵՂԵԿԱՆՔ՝ Ժողովրդական միասնության օրվա տոնի վերաբերյալ
ՏԵՂԵԿԱՆՔ՝ Ժողովրդական միասնության օրվա տոնի վերաբերյալ